Օրվա լրահոսը

Փաշինյանի օրակարգում նման այց չի պլանավորվում: Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը. Նազելի Բաղդասարյան. «Արմենպրես»

«Արմենպրես». Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ «Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում», – ասել է Ն. Բաղդասարյանը:

«Մեր կայացրած որոշման հետ դատարանը որեւէ խնդիր չի տեսել»․ նախարարը՝ թոքաբանության կենտրոնի նախկին տնօրենին պաշտոնից ազատելու գործով դատարանի որոշման մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գտնում է, որ որեւէ հակասություն չկա նախարարի հրամանի եւ դատարանի որոշման միջեւ

ՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին

Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից

Լիտվան 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին

Լիտվան 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին` Լոռու և Տավուշի մարզերում մայիսի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղների հետևանքները վերացնելու համար, հաղորդել է Լիտվայի կառավարությունը։

«Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է՝ ներողություն խնդրեմ». Միքայել սրբազանը «մեղա» է գալիս՝ Փաշինյանին ողջունելու համար

Թե ինչու Մայր աթոռը իր ողջ ռեսուրսներով չի միանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Միքայել սրբազանն այսպես բացատրեց. «Եթե եկեղեցին ամբողջական մտնի պայքարի մեջ, շատ հնարավոր է իրենց ուզածը լինի՝ քաղաքացիական պատերազմ, արյունահեղություն»:

«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ կառավարությունը բյուջեից 10 մլրդ դրամ հատկացրել է մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար». Սանոսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն

«Սա ստախոսության և այլանդակության գագաթն է, ծայրից ծայր լկտիություն, անամոթություն և ցավի բացակայություն». Միքայել սրբազանը՝ Փաշինյանին

«Եթե մարդը մանր է, կարո՞ղ է խոշորանալ: Խոշորներն են երբեմն մանրանում, բայց բնածին մանրը երբեք խոշորանալ չի կարող, ի վիճակի չի: Բզեզը կարո՞ղ է դառնալ առյուծ: Առյուծը դառնում է բզեզների կեր, բայց բզեզը առյուծ չի դառնում»:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ 231մլն. դրամի չափով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի

Դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը ՀՀ-ում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է. Վասիլիս Մարագոս

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան

«Աննա Վարդապետյան, դու ստախոս ես․ մինչեւ հիմա արնահոսում ենք»․ որդեկորույս մայրերը բողոքի ցույց են անում

Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները վրդովված են՝ 10 տարուց ավելի է՝ որդիների սպանությունը չի բացահայտվում, պատշաճ քննություն չի կատարվում

Երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունը։ Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։ Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու

«Հաղթանակն առաջին հերթին վկայում է մեծ աշխատանքի մասին». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը: 2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում

Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին. ցմահ դատապարտյալների հետ քննարկվել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմաններին, շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Քրեակատարողական ծառայության պետը նախարարին ներկայացրել է առաջիկա

Երևանի առանձին հատվածներում կարգելվի շրջիկ երաժիշտների գործունեությունը

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շենքերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ տարածքում հնչող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը: Ըստ այդմ՝ շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Դրանք են՝ Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի և ԱՄՆ-ի օրակարգում

Ermenihaber. Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հունիսի 5-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի գլխավորած պատվիրակությանը: Թուրքիայի նախագահականում տեղի ունեցած հանդիպման մասին Քըլըչը գրառում է արել X-ի (Twitter) իր սոցհաշվում: «Հանդիպմանը գնահատականներ ենք տվել Կովկասում կայունության աճի և Ադրբեջան-Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

«Ո՞ր քարտեզներից եք օգտվել, արդյոք ունեցե՞լ են ծածկագրեր»

Վարչական դատարանում հարցրին փորձագետին ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) շարունակվում է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Հերթական անգամ նիստից բացակայում էր Երեւանի քաղաքապետարանը: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր. «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պարտադիր պայման է։ Որպես այլընտրանք ներկայացվող Իրանով ճանապարհն այլընտրանք չէ

Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները պարզապես ուշադրությունը շեղող քարոզչական թեզեր են։

Շարժումն այս պահից պետք է էապես կարևորի նոր թեմաներ. կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները. Վահե Հովհաննիսյան

Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։ Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի,

Անահիտ Ավանեսյան․ «Եթե աղետի գոտում լինեն ինֆեկցիաներ կամ այլ խնդիրներ՝ համակարգը պատրաստ է»

Առողջապահության նախարարի ներկայացմամբ՝ աղետի գոտում այս պահին համաճարակային իրավիճակը կառավարելի է, որեւէ բռնկում կամ շեղումներ չկան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ

Սպիտակ ալյուր

Մեծ էր մեր գյուղը։ Մեկ տասնյակից ավելի անուն ունեցող թաղերով։ Դրանցից ամենքն իր անունը ստացել էր թաղի մեծ ընտանիքի ազգանվան պատվին՝ Քյալունց թաղ, Հայրունց թաղ, կամ տարածքի աղբյուրի պատվին՝ Երե ճիրին թաղ, Մաչի ճիրին թաղ, կամ հասարակական կառույցների պատվին՝ Մանկապարտեզին թաղ, Ճեղացեն թաղ, Շկոլեն թաղ, Մագազինին թաղ, Ստալավոյեն թաղ, Կլուբեն թաղ եւ այլն։ Մեր տունը

«Ես լավ նախարար եմ»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով ՔՊ-ական որոշ պատգամավորների՝ նախարարության աշխատանքի կապակցությամբ արտահայտած դժգոհություններին, ասում է՝ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են

Ինձ թվում է՝ Արսեն Թորոսյանն ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Գաբրիել քահանա Վարդանյան

Վերջին օրերին անընդհատ ինձ ծանոթ շրջանակներից հարցնում են, թե ի՛նչ եմ մտածում Առողջապահության նախկին նախարար, այսօր պատգամավոր Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարությունների վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ չէի ուզում անդրադառնալ, բայց երբ երեկ տեսա, որ նորից «հանճարեղ մտքեր» է սփռել, այս անգամ թիրախավորելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, մեղքս ինչ թաքցնեմ, կրկին հիշեցի «Մենք ենք մեր սարերը» հայտնի և սիրված ֆիլմից

«Հերթական հարվածն է գիտությանը». Հայկական մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը դատապարտում է Գիտատեխնիկական գրադարանի լուծարման որոշումը

Հայկական մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը դատապարտում է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի լուծարման Կառավարության որոշումը։ Սա հերթական հարվածն է հայկական գիտությանը։ Հայկական մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ      

Արդյոք Ադրբեջանը կգնա՞ հայելային սահմանադրական փոփոխությունների, այս առումով փաստական որևէ գործընթաց նկատելի չէ. Տիգրան Աբրահամյան

Սրանով Միրզոյանը մի կողմից հաստատեց քաղաքական դաշտում երկար ժամանակ շրջանառվող այն համոզմունքը, որ իշխանությունը ՀՀ Սահմանադրությունը ցանկանում է փոփոխել Ադրբեջանի պահանջով, սակայն զուգահեռ դաշտ նետեց մի մոտեցում, որ ՀՀ-ն էլ նույնաբովանդակ պահանջներ ունի Ադրբեջանից:

Հեղափոխությունների, հեղաշրջումների, իշխանափոխությունների սցենարներ կա՞ն

Մեր զրուցակիցն է խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանը -Պարոն Իվանյան,  բոլոր ժամանակներում, զանգվածային շարժումների, երթերի, հանրահավաքների ընթացքում հաճախ հնչեցվում է հետեւյալ միտքը` որ տվյալ երեւույթը ընթանում  է որոշակի սցենարով` որքան էլ երեւույթը ինքնաբուխ տպավորություն թողնի: Դուք որպես 40 եւ ավելի տարիների խոշորամասշտաբ ազգային, պետական, եկեղեցական բնույթի  հանդիսությունների հեղինակ, համաձա՞յն եք «փողոցային» սցենարի առկայությանն ընդհանրապես: -Խիստ պարզունակ կլիներ  ձեր

Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ավտոերթեւեկությունը վերականգնված է․ վարորդներին հորդորում են զգույշ երթեւեկել, քանի որ դեռեւս վնասված հատվածներ կան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ հեղեղումների հետեւանքով ավերված Մ6 եւ Մ4 ճանապարհներն արդեն անցանելի են, երթեւեկությունը միակողմանի է

Արմաշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. ներսում երեխաներ են եղել

Հունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել

«Տարածաշրջանում նման օտարների համար տեղ բացելը Կովկասում անկայունության պատճառ է դառնում». Իրանի նախագահի պաշտոնակատարը՝ Ալիևին

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը և Իլհամ Ալիևը։ Մոխբերն Ալիևին ասել է. «Դոկտոր Ռայիսին վստահ էր, որ խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է բացառապես տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով, և հավատացած էր, որ սիոնիստական ռեժիմը գործնականում ՆԱՏՕ-ի մաս է, և տարածաշրջանում նման օտարների համար տեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031