Օրվա լրահոսը
«Պարո՛ն Սանոսյան, արդյոք դուք Երեւանի փողոցներով երթեւեկում եք, տեսնո՞ւմ եք այն հսկայական փոսերը, խորդուբորդ ճանապարհները». ՔՊ-ականը՝ նախարարին
«Պարո՛ն Սանոսյան, արդյոք դուք Երեւանի փողոցներով երթեւեկում եք, արդյոք տեսնում եք այն հսկայական փոսերը, խորդուբորդ ճանապարհները, որոնք առկա են գրեթե բոլոր փողոցներում: Չե՞ք կարծում, որ այն ստանդարտները, որոնք բավարար են եղել 5 տարի առաջ Երեւանի երթեւեկության պարագայում, այսօր այլեւս բավարար չեն: Արդյոք նախարարությունից մի մեծ խումբ չպե՞տք է երթեւեկեր այն քաղաքներ, որտեղ խիտ երթեւեկություն կար,
2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին,
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Մայիսի 22-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որը զբաղվում է ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական կարգավորումների գնահատմամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Քաղաքական հարցերի և ժողովրդավարական տնօրինության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Բերտրան Լըվան, Հանրային քաղաքականության և մեդիայի կարգավորման միջազգային փորձագետ, առաքելության արդյունքների զեկուցող Ժան Ֆրանսուա Ֆուրնեմոն, Մոլդովայի տեսալսողական
Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, ՔՊ-ականներին հետաքրքրում է, թե Նոր տարուն ոնց են առանց հերթի Վրաստան գնալու
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց, որ իրոք, օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում, որ այդ մեծ հոսքը սպասարկի. «Պետք է նոր տերմինալ կառուցվի: Կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ: Կոնցեսիոն պայմանագրով շարունակելը անհնար է»: Նա ասաց, որ կան պարամետրեր, որոնք անթույլատրելի են, բարձր պարտավորություններ կան:
Տավուշում և Երևանում ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար
Արգելված որսամիջոցով ապօրինի ձկնորսության դեպք Արարատում
Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք։ Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Մ.Մ.-ն Վեդի գետից էլեկտրահարման միջոցով որսացել էր 9 ձուկ։ Հոսանք արտադրող շարժիչը և որսված ձկներն առգրավվել են։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ ՀՀ բնապահպանության և ընդերքի
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու և 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: 300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե: «Վիվա-ՄՏՍ-ը միշտ ձգտում է իր
Ներկայիս իշխանություններն ասում են հարկատուն հերոսն է, ո՛չ, արարողն է հերոսը. Թաթուլ Մանասերյան
Եթե բարեփոխումները ուղղված չեն մարդուն, պետք է դադարեցվեն. Մանասերյան
Սկսվել են սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ։ Փորձաքննության շրջանակներում լուծվում են դրանց հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։ Նյութագիտական բաժինը, շնորհիվ նորագույն սարքերի և սարքավորումների, կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի
«Առեւտրականը, торгаш-ը դուք եք, վաճառում եք մեր հիշողությունը, պատմությունը, սահմանները». Դավիթ Սահակյանցը՝ ՔՊ-ականներին
Ու հասարակությունը շարունակում է նման բաները կուլ տալ
«Դուք քաղաքական հայդուկներ եք, ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քկմ է, որից 208 քկմ-ն օկուպացված է»․ Հայկ Կոնջորյան
Կոնջորյանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870
«Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք, ունեք երեք օր ժամանակ»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին
Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք տարբեր ձեւով փորձում եք աթոռակռիվ հրահրել, այդ խաղի մեջ մենք չենք մտնելու»։
Արմեն Գրիգորյանը Համաշխարհային անվտանգության ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան
Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք
ժամանակն է, որ մենք ճիշտ կանգնենք շարժման կողքին. Միքայել Մելքումյան
Ուղղակի գալ, հանրահավաքին մասնակցել, դեռ ոչինչ չի նշանակում
«Վարկային խեղդօղակն այսօր նաեւ կառավարության վզին է»․ Ատոմ Մարգարյան
«Լիբերալ-արմատական մոդելը՝ այն ձեւաչափով, որը պարտադրվում է միջազգային համապատասխան կառույցների՝ չտամ անունները, հայտնի են, հայտնի դոնորներն են, մեր տեսակի երկրներին ծնկի բերելու մոդել է։ Այդ կառույցների ներկայացուցիչներն այսօր էլ նստած են ԿԲ-ում, ֆինանսների նախարարությունում եւ ուշադիր հետեւում են, որպեսզի այն բալանսները, որի պայմանավորվածություններով տալիս են այդ փողերը, չխախտվեն»,- այսօր Բագրատ սրբազանի եւ տնտեսագետների հանդիպման ժամանակ
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքեր․ Երևանի քաղաքապետարանը դա դիտարկում է որպես սաբոտաժային քայլ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքերին Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ, հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց
Բյուջեի դեֆիցիտն առաջին եռամսյակում շատ փոքր էր. Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման ամփոփագիրը
Տնտեսական ակտիվության բարձր աճը մարտին պահպանվեց
Ռազմարդյունաբերությունը երկրի լոկոմոտիվը պետք է դառնա․ Արա սարկավագ Նալչաջյան
Բագրատ Սրբազանի եւ տնտեսագետների հանդիպման ժամանակ տնտեսագետ Արա սարկավագ Նալչաջյանը ներկայացրեց «Երկաթե շերեփ» ծրագրի դրույթները, որոնք վերաբերվում են երկրի ռազմատնտեսական զարգացմանը։ Ըստ այդմ՝ ռազմարդյունաբերությունը երկրի լոկոմոտիվն է դառնում, մնացյալը՝ ածանցյալ է դրան։ 2018-ին ծրագիրը պատրաստ է եղել, բայց աշխատանքային խումբն այն չի ներկայացրել, քանի որ ակնհայտ է դարձել, որ այն իրականացնելու կամք չկա։ Հիմա՝ Սրբազանի
Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության
Եթե 2026 թվականին ՀԱԷԿ-ի կյանքը 10 տարով չերկարացվի, մենք կունենանք էներգետիկ արտադրության 40 տոկոսով նվազում․ Գագիկ Զախարյան
Եթե 2026 թվականին Հայաստանի ատոմակայանի կյանքը ևս 10 տարով չերկարացվի, մենք կունենանք էներգետիկ արտադրության 40 տոկոսով նվազում․ այս մասին, Բագրատ սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Գագիկ Զախարյանը։ Այս համատեքստում, ըստ նրա, պատկերն առավել վտանգավոր է դառնում, քանի որ Հայաստան-Իրան գազատարի աշխատանքի մասով խնդիրներ կան, կառավարման մասով մեծ ռիսկեր ունենք նաեւ ՌԴ-ից եկող գազատարի մասով՝
Նպատակադրվել էր զավթել իշխանությունը՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ազգային ժողովի և ոստիկանության շենքերը. ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը. ՔԿ
Նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին
Հայաստանը եւ ճանճի համախտանիշը․ պրոֆեսոր Վահանյան
«Չկա այլ կառույց Հայաստանում, որը կարող է իր արդյունավետության տեսանկյունից, համեմատվի եկեղեցու հետ»,- այսօր Բագրատ սրբազանի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց պրոֆեսոր Վահանյանը։ Նա պատկերավոր փորձեց նկարագրել այն իրավիճակը, որում Հայաստանն է հիմա գտնվում․ «Հայաստանը մի վանդակ է, վանդակի մեջ 6 պատ է․ պատերը՝ հարեւանները։ Վանդակի մեջ Հայաստանը թռչող ճանճ է՝ կողքը 5-6 այլ թռչող
Կլոդ Վիզլեր. Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից
Կլոդ Վիզլերը նշել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում:
Նրանք հայելի պետք է պահեն. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին
«Երեւի փոքր ժամանակ «Հայելի» մուլտը չեն դիտել, խնդրում եմ, թող գնան, նայեն, նաեւ այդ մարդկանց կենսագրությունը նայեք, խնդրում եմ ձեզ». Բագրատ Սրբազան
Մոխբերը վստահեցրել է՝ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած ծրագրերը՝ ուղղված ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ
Փաշինյանն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:
«Կիրանցում կարող է մարդ լինի, նյարդերը տեղի տան, «վաճառվի», գյուղ չկա, որ շուն չլինի». Գառնիկ Դանիելյան
Նա ասաց, որ մարդկանց ասել են, թե սահմանը հիմա այստեղով է անցնում, բայց որ մի-երկու հատ էլ միտինգ անեք, կարող է Ալիեւը ջղայնանա, ու սահմանն ավելի ներքեւով անցնի. «Պատկերացնո՞ւմ եք սրանց ճղճիմությունը»:
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը
«Եթե դուք դա շարժում եք համարում, շատ լավ, մենք շարժում չենք համարում». Հրաչյա Հակոբյանը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին
Լրագրողները փոխանցեցին Նաիրա Զոհրաբյանի խոսքը, որ որոշ ՔՊ-ականեր միջանձնային զրույցներում ասում են՝ հումանիտար միջանցք է պետք Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Երբ Բաղրամյան պողոտան ամիսներ շարունակ փակել էին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ էին անում, այդ ժամանակ նույնպես հարթակից հնչում էին այդպիսի հայտարարություններ:
Թուրքիան պայքարում է սրբազան շարժման դեմ. Վարուժան Գեղամյան
Էրդողանի զարմիկին պատկանող պարբերականում հրապարակվել է հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:


















































