Օրվա լրահոսը
ՄԻՊ. Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «- Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Չափար գյուղում, – ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Սղնախ գյուղում, – ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Մայիսի 13-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի
«Ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ անգործություն են ցուցաբերել Արցախի անվտանգային պայմաններն ապահովելու գործում». Արցախի Շոշ համայնքի ղեկավար. Ա1+
«Արցախցին այժմ ոչ թե ապրում, այլև գոյատևում է։ Օդից կախված են մնում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր…». Արցախի Շոշի համայնքի ղեկավար
Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ 2024թ. ապրիլի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից
ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը: Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել
«Մենք սրբազանի կողքին ենք, համահայաստանյան շարժման կողքին ենք, որը կասեցնել հնարավոր չէ». փակել են Երեւան-Ապարան ճանապարհը
Ոստիկանները հորդորում էին բացել ճանապարհը, քաղաքացիները հայտարարեցին, որ իրազեկման ակցիա են անում, կիրազեկեն, կգնան:
Գարեգին Չուգասզյանը՝ Կրեմլի, ադրբեջանաթուրքական ականջների եւ հայ ժողովրդի՝ բնազդով պայքարի դուրս գալու մասին
Մեր աչքի առաջ Տավուշի դիմադրական շարժումը հանգեցրեց հրապարակի լցմանը
Հուսով եմ՝ անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթացը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին: «Հայաստանը որդեգրել է
«Ես անձամբ չեմ քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին». ՔՊ պատգամավոր
Ըստ ՔՊ-ականի, հրապարակը լեցուն էր, մարդիկ դժգոհում են, որովհետեւ ոչ բոլորն են ուզում ապրել իրավական, օրինական երկրում, դժգոհում են պարեկների գործողություններից, իրավական նորմերից:
Հրանտ Բագրատյան. «Բոլոր քարոզիչները, որոնք ողջունում են Հայաստանից տարածքներ տալը թշնամուն, հանցագործ են եւ քրեական պատասխանատվություն պետք է կրեն»
Վլադիմիր Մովսիսյանի ջանքերով հետ էր բերվել 140 քկմ եւ ունեինք ստանալիք եւս 170 քկմ։ Իսկ հիմա Ադրբեջանը ստանում է շուրջ 5000 հեկտար, որը մոտավորապես հավասար է Երեւան քաղաքի 30 տոկոս տարածքին
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի
Դեսպան Ալեման. Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել,
«Իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ: Հավաքների առաջին իսկ օրվանից ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով»
Ի պատասխան որոշ լրագրողների, քաղաքական և հանրային գործիչների հայտարարությունների Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով: Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել են ավելի քան 25 այցեր Ոստիկանության բաժիններ, բժշկական
Կանխվել է կալանավորված անձին բժշկական կենտրոնում թմրանյութ փոխանցելու փորձը
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։ Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ
«Համագործակցում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացման հարցում». Արա Պապյան
Շատերը մեզ մեղադրում են, թե միացել եք պրոռուսական ուժերի, բայց ես ասում եմ՝ մենք որեւէ մեկի չենք միացել, մենք որոշ ուժերի հետ համագործակցում ենք հստակ հարցերի շուրջ:
«Դավիթ Գյուրջինյանը բուհի ռեկտո՞ր է, թե՞ ահաբեկիչ, ուսանողներին ահաբեկելու համար պատասխան է տալու։ Աշխարհով մեկ խայտառակ կլինես»․ Գառնիկ Դանիելյան
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ տեղեկություններ ունի, թե Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը փորձում է ճնշել ուսանողներին, սպառնացել է, թե կհեռացվեն այն ուսանողները, որոնք պատգամավորի հետ համալսարանում փորձել են մասնակցել ցույցին
«Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել
Պարեկը Հնդկաստանի քաղաքացուց 20.000 դրամ կաշառք է ուզել, սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 դրամի շուրջ. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ հիշյալ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին
Ասեմ և՛ ՊՆ-ում, և՛ ոստիկանությունում ու նաև՝ մյուս ուժային կառույցներում, այնպես չէ, որ բոլորն ընդունում են վարչապետի վարած քաղաքականությունը: Կա, իհարկե, որոշակի մաս, որ մոլի պաշտպանում են, բայց հավատացած եղեք՝ մի օր ամբողջ զինված ուժերն իր դեմ է շրջվելու,- հարցազրույցում նշում է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Սիսիան Պօղոսեանն ազատվել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 432 – Ա ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Արթիկում հողամաս եմ գնել, ֆունդամենտը լցրել, սպասում ենք փոխհատուցման ծրագրին՝ շինարարություն սկսելու համար. բռնի տեղահանված այգեստանցի. «Ա1+»
Եթե բնակարանի փոխհատուցում չլինի՝ ստիպված ենք լինելու արտագաղթել
Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց
«Իր մտահոգությունը եւ իր ինքնաբացարկը հասկանում եմ»․ Արսեն Բաբայան
ԱԳ նախարար. Շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ստորև
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ
Կարևորվել է դատավորների գնահատման համակարգի շարունակական բարելավման անհրաժեշտությունը. քննարկումները կշարունակվեն
Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մայիսի 10-ին և 13-ին շարունակվել են դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումները: Քննարկումների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչները կարևորել են դատավորների անկախ, արդյունավետ և օբյեկտիվ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Քննակումներում ապահովվել է քաղաքացիական, վարչական, սնանկության, քրեական, հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների և դատարանների
Ցուցարարների հետ բախման հետեւանքով՝ ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ
Բախում եւ քաշքշոց ճանապարհին
Բեռնատարը դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ»

















































