Օրվա լրահոսը
Բագրատ սրբազանին չհաջողվեց ԱԺ-ում սուրճ խմել, անձնագիր չուներ․ նա շարունակում է հանդիպումները մտավորականների հետ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը Բագրատ սրբազանին հրավիրեց ԱԺ-ում սրճելու, սակայն սրբազանին թույլ չտվեցին ներս մտնել, քանի որ անձը հաստատող փաստաթուղթ չուներ
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, քննչական կոմիտեին
Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել:
3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից
Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը
«Այս գերդոզավորումը դուրս է գալիս, մարդիկ կազատվեն ստի մեղքի տակ ապրելուց»․ Բագրատ սրբազանին ջերմ ընդունեցին պատմության ինստիտուտում
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առջեւ ԳԱԱ գլխավոր մուտքի դռները փակել էին, անվտանգության աշխատակիցն ասում էր՝ հատուկ պահպանվող տարածք է
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է. «Գեղարդ»
2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների
«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիր դիվանագետներին
«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց խրամատները, իրենց բաժին հասած պաշտոնները, այն օրերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Որեւէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո, այդ մարդկանց նկատմամբ եւ իրենց դիրքորոշումների նկատմամբ, չեմ կարող ունենալ»,- այսօր Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, ԵԱՀԿ նախագահող Իեն
Ցույցի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող Օպել մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ
Ալֆորվիլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել՝ հաջակցություն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը
Ազգային ճակատ. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում մայիսի 12-ին, հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, որը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ես էլ եմ ձեզ նույնն ասում, ինչ ժողովուրդը, ուզո՞ւմ եք, եկեք բռնեք-տարեք». Հովհաննես Գալստյանը՝ ոստիկաններին
Բոլորը հասկանում են, որ քիչ է մնացել, շատ քիչ օրեր
«Տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն». քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության
Բերման ենթարկված 156 քաղաքացիներից 142-ը ազատ Է արձակվել
Բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված 156 քաղաքացիներից 142-ը ազատ է արձակվել:
Արթուր Իսպիրյանը վայր է դրել Երեւանի ավագանիում ՔՊ խմբակցության մանդատը
Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։
«Երեխաները դաս չանելու համար, բնականաբար, կողջունեն երթը»․ Չեխովի դպրոցի աշակերտներին թույլ չտվեցին միանալ շարժմանը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» երթը, երբ շարժվում էր Չեխովի դպրոցի մոտով, աշակերտները պատուհաններից ողջունում էին, ոմանք ցանկություն հայտնեցին միանալ երթին, սակայն նրանց թույլ չտվեցին
Փաշինյանը և Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորջի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորջի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և
Ինչպես են ապօրինի կերպով բերման ենթարկել վանահորն ու մայթին կանգնած մարդկանց. Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում
Կարմիր եւ սեւ բերետավորներն ուղղակի անմարդկային, դաժան, բիրտ արարքներ են կատարում
ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու
Պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Քրիստոնյա Եվրոպան հետեւում է այս շարժմանը, այնտեղ էլ հույս է առաջանում, որ Հայաստանը նորից միգուցե ստանձնի այդ արժեքների փոխանցումը անկում ապրած քրիստոնյա Եվրոպային․ Բագրատ սրբազան
Քրիստոնյա Եվրոպան հետեւում է այս շարժմանը, տեսնելով, թե ինչ արժեքներ ենք քարոզում, այնտեղ էլ հույս է առաջանում, որ առաջին քրիստոնյա պետություն Հայաստանը նորից միգուցե ստանձնի այդ արժեքների փոխանցումը անկում ապրած քրիստոնյա Եվրոպային»․ Բագրատ սրբազան
«Ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել»
Ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենաներ են կանչվել։ Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամ Ժիրայր Շաքարյանը, որին ոստիկանները այսօր ասֆալտի վրայով քարշ տալով ձերբակալելիս մարմնական վնասվածք են պատճառել, ոստիկանության բաժնից շտապ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան
«Ալիեւը մեզ հուշում է, թե ինչ անենք»․ Գրողների միության նախագահը համախմբման կոչ արեց
Հարցին, թե այսինքն՝ իրենք անվերապահ աջակցո՞ւմ են այս պայքարին, նա պատասխանեց․ «Այո, շատ սխալ վերաբերմունք է մշակույթի, ստեղծագործական միությունների, նրանց շենքերի, ունեցվածքի նկատմամբ»։
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ
ԵԱՀԿ-ում Մալթայի նախագահությունը «շատ թափանցիկ եւ մաքուր» է․ Իեն Բորջ
Սահմանազատման գործընթացը Իեն Բորջը կառուցողական է համարում, բայց ավելի հիմնավոր կարծիք նա չհայտնեց՝ պատճառաբանելով, որ գործընթացը երկկողմանի է, իսկ ԵԱՀԿ-ն դրան չի մասնակցում։
Վահագն Խաչատուրյանի և Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հանդիպմանը ընդգծվել է ՀՀ որդեգրված իրատեսական քաղաքականության սկզբունքների կյանքի կոչման կարևորությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող համալիր քայլերին: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը և Սրբազան հայրը զրուցել են Հայաստանում և Սփյուռքում հայ կաթոլիկների համայնքային կյանքի անցուդարձերի վերաբերյալ:
«Այսօր ունենք հստակ ուղերձ Նիկոլին եւ աշխարհին, որ ժողովրդի զգալի մաս չի կիսում նրա քաղաքականությունը». Արա Պապյան
«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։ – Պարոն Պապյան, դուք միացաք Բագրատ Սրբազանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հանրապետության հրապարակում մարդաշատ հանրահավաքներ են անցկացվում, ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, փոփոխություն անելու հնարավորություն կա՞։ – Մարդաշատ քայլերթն ու հանրահավաքը ցույց են տալիս, ժողովրդի մեջ զգալի խավ, մի մեծ թիվ
«Պետք է համախմբվենք, եկեղեցին այն ուժն է, որի շուրջ կարող ենք համախմբվել»․ Խաչիկ Մանուկյան
«Մեր մշակույթը ապրեցնող ուժ է, մենք պետք է կարողանանք դրանից օգտվել, զորանալ եւ առաջ անցնել»։
GIS հարթակն ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները
🔷 Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: 🔷 Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ:
Աթեիստ Արսեն Թորոսյանի կարծիքով՝ եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։ Բայց քանի
«Կարող եք ձեր հույսը դնել իմ աջակցության վրա, այնպես, ինչպես ես եմ հույս դնում ձեր աջակցության վրա»․ Իեն Բորջը՝ Արարատ Միրզոյանին
ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջն էլ իր բացման խոսքում ասաց․ «Վաղը Բաքվում ես կփոխանցեմ այս ուղերձներն իմ ադրբեջանցի գործընկերներին»։
«Ես ինձ քաղաքերգակ նկարիչ եմ համարում». Լեւոն Լաճիկյան
Թեքեյան մշակութային կենտրոնում ապրիլի 26-ից բացվել էր արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ դոցենտ, Հայաստանի լրագրողների եւ նկարիչների միության անդամ Լեւոն Լաճիկյանի «Գյումրի եւ ավելի» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այն 18-րդն էր, ներկայացված էին Գյումրիի 7 տասնյակ գծանկարները, հայկական եկեղեցիները, աշխարհի գեղեցկագույն քաղաքները: Լեւոնն ասում է, որ մինչ այս երեւանյանը, չորս ցուցահանդես է ունեցել Երեւանում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում, «Ուրբաթ» մամուլի
«Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին
Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։
Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա. Վահե Հովհաննիսյան
Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով

















































