Օրվա լրահոսը
Հայկազ Ջոմարդյանը, որի հրամանով են Եռաբլուրից բերման ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները, ոսկե մեդալով է պարգևատրվել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին։ «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով. Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ
ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը հատուկ պատասխանատվություն են կրում տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար. Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում. «Պարոն նախագահ, Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար: Տարածաշրջանային պայմանավորվածությունները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի միկրոբլոգը։ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև
Դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Ադրբեջանին նման զենք չի հատկացրել․ «Հետք»
2017-2018 թթ. փաստաթղթերով դեպի Իսրայել, իսկ իրականում դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինքն Ադրբեջանին նման զենք չի հատկացրել: Փաստացի գործել է զենքի տեղափոխման Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին, ու հիմա, ինչպես նախկինում, պաշտոնական Բրատիսլավան հայտարարում է, թե զենքը նախատեսված է եղել բացառապես Իսրայելի համար, չնայած որ այն վաղուց Ադրբեջանում է,
«Սա պլանավորված մսաղաց է, որտեղ իշխանությունը ստանում է իր իշխանությունը պահպանելու իրավունքը՝ երկրի սահմանները եւ ժողովրդին փոշիացնելու միջոցով»
«Եթե միջազգային հանրությունը հատարարել է, որ չի ճանաչում Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին եւ իրեն ընտրած Ազգային ժողովը, ո՞նց է նրա ստորագրած փաստաթուղթը ճանաչում»,- «Առավոտի» հետ զրույցում նման հարցադրում է անում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։ – Տիկին Սեդրակյան, պատերազմի միջոցով Արցախը հայաթափվեց, Արցախի նախագահն ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի՝ հայտարարվում է, որ Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարելու
Ձերբակալվել է 10 անձ ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց կատարված խուլիգանության, բռնության գործադրման և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով․ Կ․ Շ․-ն ճանաչվել է տուժող
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների,
Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործոն է դառնում «ինքնուրույն պահանջ չներկայացնող» երրորդ անձը
Հոկտեմբերի 19-ի «Առավոտում» տպագրված «Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ» հրապարակման մեջ անդրադարձել էինք քաղաքացիական պալատի մի որոշմանը, որը վերաբերում էր «Ռեսո» ապահովագրական ընկերության դեմ ութ տարի սկսված քաղաքացի Մարտին Վարդանյանի հայցապահանջին, դրա՝ օրերս վերջնական լուծմանը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հոկտեմբերի 3-ին էլ մի շատ հետաքրքիր որոշում կայացրեց: Այդ որոշման
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդու մարմնի մասեր, գանգեր․ Shamshyan.com
Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հաշմանդամություն ունեցող անձանց հայցապահանջներն աճում են
Դատարաններում հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության դեմ ՀՀ վարչական դատարանում միայն այս տարվա հոկտեմբերի 1-ը առկա է 155 հայցապահանջ: Դատարանին նախորդ տարիներից փոխանցվել են հարյուրավոր հայցեր, իսկ իմ դիտարկմամբ, արցախյան վերջին պատերազմից հետո հայցադիմումների աճ կա, դատարաններում հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչները:
Պետք չէ բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։ Էական է
Մեծանուն Կարպ Խաչվանքյանի հրաժեշտի գազելը
Ներկայացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը «Կարպ Խաչվանքյանը մեզ համար անակնկալ էր, անսպասելի գյուտ։ Նա եկավ ճիշտ ժամանակին՝ հայրենական պատերազմի ահեղ օրերին, որպեսզի ծիծաղի զենքով պայքարի անարգ թշնամու դեմ…». Ավետիք Իսահակյան – Պարոն Առաքելյան, լրանում է սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակը։ Շատերը ձեզ համարում են դերասանի կենսագիրը. ծանոթ ենք ձեր հեղինակած
Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում». «Հրապարակ»
Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։ Անվտանգային ոլորտի դաշնակիցներից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում ներկայացնելով 2020-ից այս կողմ ստեղծված իրավիճակը, առանց Ռուսաստանի անունը տալու,
Միջազգային փորձագիտական շրջանակներում կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ․ «Ամերիկայի ձայն»
Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։ Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը մանրամասնել է, որ հանդիպմանը
Մի օր էլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ կարող է հանձնել միջանցքը. «Փաստ»
Յուրաքանչյուր գործչի հայտարարությունները գնահատելու համար պետք է նայել այդ հայտարարությունների համապատասխանությունը նրա գործողություններին։ Իսկ Փաշինյանի գործողությունները հակասում են նրա հայտարարություններին, բայց համապատասխանում են 2001 թվականին նրա կողմից գրված հոդվածներին։ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ապա ամբողջ աշխարհի առաջ լեգիտիմացրեց Արցախի էթնիկ զտումը, ու հիմա բռնի տեղահանվածներին տեղավորելուց բացի այլ թեմա չի բարձրացվում, այն դեպքում,
Մուրադ Փափազյան. Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։ «Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։
Ատրպէյճանական համարկման ծրագրին էութիւնը խորքին մէջ արցախցիներու տեղահանութեան արդէն իսկ իրականացած նախագիծն էր․ «Հայրենիք»
Ատրպէյճանական իշխանութիւններուն կողմէ մշակուած համարկման ծրագիրը, որուն կապակցաբար Պաքուի իշխանութիւնները Արցախի հայաթափումէն առաջ ակնարկութիւններ կատարեցին եւ յայտարարեցին անոր մանրամասնութիւնները, խորքին մէջ, ինչպէս հաստատեց ատրպէյճանցի նախկին քաղաքական բանտարկեալ, քաղաքական մեկնաբան Արիֆ Եունուսով, մշակուած ու պատրաստուած է Արեւմուտքը խաբելու համար, որովհետեւ անմարդաբնակ Արցախ մը ուզող Ալիեւի համար արցախահայերու համարկման ծրագիր մը այդպէս ալ անգործադրելի նախագիծ մը մնալու
Իրավական եւ բարոյական նորմերը չեն գործում
Միջազգային հարաբերություններում երբեք չեն գործել եւ երբեք չեն գործելու բարոյական չափանիշներ: Կարելի է անեծքների տարափ տեղալ ռուս խաղաղապահների գլխին, որոնք Արցախում չկանխեցին կոտորածը, կարելի է հայհոյել ՄԱԿ-ին, որը «դիտորդական առաքելություն» ուղարկեց միայն կոտորածից հետո, կարելի է գոռալ, որ մեզ «դավաճանել են» սրանք կամ նրանք, բայց մեր այդ բողոքներն ու ցասումը որեւէ ազդեցություն չեն ունենա միջազգային
ՀՀ ֆինանսների նախարարի դուստրը եւս սովորում է արտասահմանում․ նրա ուսման վարձավճարը կազմել է 7424 եվրո․ «Ժողովուրդ»
Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։ Հիշեցնենք,
Ադեկվատ իշխանության պարագայում Կավիտա Բելանին կհայտարարվեր պերսոնա նոն գրատա եւ ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը․ «Հրապարակ»
Շուրջ 2 շաբաթ առաջ ադրբեջանաթուրքական մամուլը ողողված էր Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիի անհեթեթ հայտարարությամբ. «Չկա վատ վերաբերմունքի մասին որեւէ տեղեկություն այն հայերի նկատմամբ, ովքեր լքել են Արցախը»: Ըստ մեր աղբյուրների՝ սույն տիկնոջը հրավիրել են ԱԳՆ եւ այդ հայտարարության վերաբերյալ «քննարկում» ունեցել։ ԱԳՆ-ից, ըստ էության, չհերքեցին մեր լուրը։ Մամուլի
Ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է պառակտել արցախցիներին, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար»․ «Փաստ»
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն,
Մէկը ամէն գնով ամուր կը մնայ իր սառոյցին վրայ, յաւելեալ տարածքներ սառեցնելով, իսկ միւսը պատրաստ է ամէն գնով հալեցնել մաս-մաս սահող սառցակոյտը․ «Հայրենիք»
Հոկտեմբեր 15-ին Ատրպէյճանի բռնապետ Իլհամ Ալիեւ այցելեց Ստեփանակերտ եւ արցախեան այլ բռնագրաւեալ շրջաններ, ուր հերթաբար կատարեց ատրպէյճանական դրօշակի եւ զինանշանի ծածանում-տեղադրում։ Անշուշտ ոտնակոխելով Արցախի դրօշը՝ ան շարունակեց իր յարձակողական եւ պատերազմական մթնոլորտ ստեղծող՝ սպառնալի յորդորները։ Ստեփանակերտէն հեռու, շատ տարբեր հարթակի վրայ, Եւրոխորհրդարանի մայրաքաղաք Սրթազպուրկի մէջ, բեմ բարձրացաւ Հ․Հ․ վարչապետը եւ կարդաց իր ճառը։ Մէկը բեմ
ՔՊ-ում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր»
Դեսպանը Կաթողիկոսին հայտնել է Բելգիայի պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության նորանշանակ դեսպանին
Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներ ունեցող դպրոցներ
Այցելություններ մարզի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներ ունեցող դպրոցներ
Եվրամիությունը մտադիր է ընդարձակել Հայաստանում դիտորդական առաքելությունը. «Ազատություն»
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ Այս պահին Եվրամիությունը հարյուր դիտորդ ու փորձագետ ունի Հայաստանում, որոնց առաքելությունն է դիտարկել ու Բրյուսելին հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, նպաստել անվտանգությանն ու հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։ Թե ինչ փոփոխություններ է կրելու և
Ցունամին կարող է հաջորդել Ստամբուլի 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հնարավոր երկրաշարժին. Ermenihaber.am
Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի: Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի: Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի
Անի համայնքի 11 բնակավայրերում և Մարալիկում հաստատվել է բռնի տեղահանված 88 ընտանիք` 319 անձ, նրանցից 57 ընտանիքը Մարալիկում են բնակվում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրները Շիրակի մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են
Փաստաբանն այցելել է կալանավորված Տաթև Վիրաբյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է․ «Քիչ առաջ դուրս եկանք Տաթև Արցախի մոտից. առողջական վիճակը լավ է, տրամադրությունը՝ բարձր, կամքն՝ ամուր, անկոտրում: Ջերմ ողջույններ է հղում բոլորին՝ հայտնելով, որ իրեն կոտրելն անհնար է, պայքարելու է մինչև վերջ: Հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք այս ընթացքում անդրադարձել են իրեն»: Հիշեցնենք, Տաթև Վիրաբյանը կալանավորված
Կրակոցներ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետի տեղակալն է. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում


















































