Օրվա լրահոսը

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են նաև Գավառում

«Յուքոմ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ֆիքսված ցանցը՝ այս տարի կառուցելով այն ոչ միայն Գորիսում, այլև Գավառում։ Այսուհետ նաև Գավառի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գավառցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և մինչև դեկտեմբերի 31-ը Unity 9000

Դատելով ԱԳՆ-ի պատասխանից արցախահայության անվտանգության միջազգային երաշխիքներն այլևս օրակարգային հարց չէ ՀՀ իշխանությունների համար. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների հարցն այլևս չի քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում։ Նման հետևության կարելի է հանգել «Փաստինֆոյի»՝ ԱԳՆ-ին ուղղված հարցման պատասխաններից։ Մասնավորապես, «Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ԱԳՆ-ին ընդգծելով, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում առանցքային

«Հարկային դիկտատուրա է հաստատվելու»․ գործարարներն ու իրավաբանները մտահոգված են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների անելու մասին նախագծով

Մասնագետները կարծում են՝ նախագիծը հակասահմանադրական է, ընդ որում՝ խախտվում է իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռությունը, քանի որ դատարանի գործառույթը փոխանցվում է ՊԵԿ-ին

Քաղաքացու ահազանգով՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները` քաղաքացու ահազանգի հիման վրա «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Մասնավորապես՝ – արտադրամասի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – արտադրական

Իսրայելական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում զինծառայողների համար հանդերձանքի, սպառազինության առանձին տեսակների ոչ բավարար քանակության մասին

Զանգվածային մոբիլիզացիայի պայմաններում իսրայելական բանակը ևս ռազմական հանդերձանքի կարիք ունի Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի դեմ նախաձեռնված հարձակումից հետո Իսրայելի ԶՈՒ-ն արդենիսկ մոբիլիզացրել է շուրջ 360.000 պահեստազորայինների։ Ըստ այդմ, համաձայն իսրայելական կանոնավոր բանակի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության, առ այն, որ դրա թիվը կազմում է 152 000, ստացվում է, որ Պաշտպանության բանակի անձնակազմի թիվն այս պահին գերազանցում

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը: Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են այլ հանդիպումներ ևս: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

2020 թվականից սկսած՝ ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերը տարեկան 100-ի են հասել ու անցել. Ժաննա Ալեքսանյան

Պատերազմից հետո նկատելի է, որ բանակում ընդհանրապես ամենաթողություն է, հսկողություն չկա: Հենց էնպես զոհվում են. իրավապաշտպան

Կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը

Մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

«Մեր լավագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանային նմուշների համար ստեղծում ենք ավելի լավ պայմաններ․ չեմ հասկանում ժողովրդի վրդովմունքը»․ Մյասնիկ Մանուկյան

Լեմկինի 14 շենքի բնակիչները դեմ են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին հարակից մասնաշենքի կառուցմանը։

Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում․ քննարկում

Ս.թ. հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով: Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում. 1.Արտաքին

«Զինծառայողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը տարիներ շարունակ հաշվարկվել է օրենքի խախտմամբ: Վճռով ՊՆ-ին պարտավորեցվել է հատուցում տրամադրել»

Իշխանության հանցավոր քաղաքականությունը զինծառայողների նկատմամբ Տարիներ շարունակ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն, որ պետական և լիազոր մարմինների ղեկավարության հովանու ներքո, առնվազն հանցավոր անփութության հետևանքով զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով, ընդ որում «ուսադիր կրող» իրավապահ

«Թող Ալիեւը Ստեփանակերտում բարձրացնի Ադրբեջանի դրոշը, դուք ֆեյսբուքում՝ Արցախյան դրոշը». Նաիրա Զոհրաբյան

Թշնամին հստակ ճանապարհային քարտեզով իրականացնում է իր պատմական երազանքը, վաղը Հայաստանում է բարձրացնելու Ադրբեջանի դրոշը

Իսրայելից ՀՀ է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ 70 երեխա

Մեկնարկել է Թել Ավիվ – Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ      

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն կտրամադրեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ՌԴ-ից առաքվող մարդասիրական բեռները կտեղափոխվեն Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան, Մասիս

Նախնական տեղեկություն կա, որ հնարավոր է ՝ առաջիկա օրերին փորձ կատարվի Չախոյանին մեղադրանք առաջադրել ու կալանքի միջնորդություն ներկայացնել. փաստաբան

Արթուր Չախոյանը որեւէ կուսակցության հետ չի համագործակցում, օտարերկրյա դեսպանատների կողմից չի ֆինանսավորվում. փաստաբան

Տիգրան Առաքելյանը` քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Տիգրան Առաքելյանը նշանակվել է քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ: ՀՀ արդարադատության նախարարություն

Թաթուլ Հակոբյան․ «Ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ»

Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում: Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս

«Իշխանությունը ձախողել է ոստիկանության բարեփոխումները». ՀՔԱՎ-ը ներկայացրել է ՀՀ-ում խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովման մարտահրավերները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մարդկային չափորոշիչների տարեկան հանդիպմանը

2023-ի հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին ՀՔԱՎ-ի ներկայացուցիչ Օֆելյա Զալյանը ներկայացրել է Հայաստանում Խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի ապահովման ներքին ու արտաքին մարտահրավերները։ Թեմայի շրջանակում Օֆելյան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի շարունակական պրակտիկային։ Ելույթից մի հատված՝ ստորև․ 2022թ․ դեկտեմբերի

«Ութ ձերբակալվածների միջոցով Ադրբեջանը դատում է Արցախի ազատագրական պայքարին մասնակցած ամբողջ հայությանը». Լարիսա Ալավերդյան

Մյուս կողմից չեմ կարող չնշել, որ շրջանցվում է այն հանցագործությունը, որ իրականացրել է Ադրբեջանը, որը զուտ բնակչության դեմ չէ, դա միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է: Ուժ կիրառելը ինքնորոշման իրավունքի, մանավանդ արդեն իրացված ինքնորոշման իրավունքի դեմ՝ հանցագործություն է, եւ ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը հստակ սահմանում է, որ դա նույնչափ զազրելի հանցագործություն է, ինչպես օրինակ՝ ապարտեիդը, ցեղասպանությունը եւ այլն

«UNLIM» սակագնային պլանը՝ նաև հետվճարային

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «UNLIM» սակագնային պլանը՝ նաև հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար։ Սակագնային պլանը տալիս է անսահմանափակ ինտերնետ, 450 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան զանգերի համար, ինչպես նաև դեպի ՀՀ բջջային ցանցեր 450 SMS ուղարկելու հնարավորություն: Կանխավճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը, որը գործարկվել էր հուլիսին, արդեն

Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը խաղացել են միմյանց հետ

Կանանց պայքարում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով պարտության մատնեց միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխին եւ 5,0 միավորով բարձրացավ հինգերորդ հորիզոնական:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ նպատակ է հետապնդվում պետության մեջ երկրորդ բանակը ստեղծել, պարտավոր էն հրաժարվել այդ կեղծ փաստարկ-բամբասանքները տարածելուց․ Վիլեն Գաբրիելյան

Պատճառը շատ հստակ է՝ ռազմամարզական կազմակերպությունները (ՌՄԿ) և մասնավոր ռազմական կազմակերպությունների (ՄՌԿ) գործառույթները տրամագծորեն տարբեր են

«Կարճ ժամկետում կազմակերպել հյուրանոցներում ապաստանած մեր հայրենակիցների տեղափոխումը հիմնական բնակության վայրեր». խորհրդակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզպետի ու տեղակալի օգնականները։ Խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում հյուրընկալված մեր հայրենակիցների կեցության պայմանների հետ կապված, նրանց կարիքները հոգալու և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

«Մենք դրանում չենք դիտում ինչ-որ հետապնդումներ, կամ չգիտեմ ինչ- որ բան». փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանի հարցաքննության մասին

Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը նաև տեղեկություններ հաղորդեց Վիտալի Բալասանյանի առողջական վիճակի հետ կապված։

Բերման են ենթարկվել հայաստանյան հայտնի բուհերից մեկի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը. Shamshyan com

Shamshyan com. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտնաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Պարզվել

«Եթե մենք հիմա չչեղարկենք մեր գազային պայմանագրերը, ապա Ադրբեջանին կխրախուսենք հետագա պատերազմական գործողություններ իրականացնել». ԵԽԽՎ պատվիրակ

ԵԽԽՎ գրեթե բոլոր պատվիրակներն իրենց ելույթներում ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետ կատարվածը նկարագրելիս օգտագործում էին էթնիկ զտում բնորոշումը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում մի շարք քննարկումներ կազմակերպվեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման թեմայով։ Նախ անցկացվեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի պարտավորությունները» թեմայով քննարկում՝ լիագումար նիստից դուրս, այնուհետեւ վեհաժողովը լիագումար նիստի ընթացքում

«Իրականացրել են Հրազդանի նախկին քաղաքապետի եւ նրան փոխկապակցվող եւս երկու անձանց մի 20 տարվա կյանքի ֆինանսական վերլուծություն եւ գտել, որ այսինչ, այնինչ էպիզոդներում ապօրինի գույք կա»․ փաստաբան

Օբյեկտիվորեն, այդ փաստաթղթերից ոչ դատավորը կարող է հասկանալ, ոչ հայցվորը, ոչ էլ մենք, որովհետեւ մենք իրավաբան ենք եւ ոչ թե տնտեսագետ:

Ի՞նչ անել երեխաների մոտ սուր շնչառական վարակների դեպքում

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ: Հիմնական դսևորվումներն են՝ ➡️փռշտոց ➡️քթային շնչառության դժվարացում ➡️քթահոսություն ➡️կոկորդի ցավ ➡️հազ ➡️տենդ ➡️գլխացավ/մկանացավ ➡️ընդհանուր թուլություն։ Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։ ❗️Կարևոր Է`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031