Օրվա լրահոսը

Բելլա Իսահակյանը ընտրվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում  որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:                                                                                            Թանգարանի աշխատակազմը ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ Վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն

Թբիլիսյան երթի կապակցությամբ հայ համայնքի ղեկավարը ոստիկանություն է հրավիրվել. «Ալիք Մեդիա»

«Վրաստանի Հայ Համայնք» Հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանին հոկտեմբերի 1-ին կայացած ցույցի կապակցությամբ հրավիրել են ոստիկանության բաժին։ Տեղեկությունն «Ալիք Մեդիային» փոխանցում է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացել է իրավաբան Արթուր Մուրադյանի հետ: «Օրերս, Թուրքիան և Ադրբեջանը միասնական բողոք էին հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ միջոցառմանը հնչած մեղադրանքների և պաստառների առնչությամբ, որոնց վրա այդ երկրների ղեկավարների իրական

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ընթանում է «Տերյան մշակութային կենտրոնի» տարազների ցուցադրությունը

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունենում «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով տարազների ցուցադրությունը:

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա՝ Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ս․ Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գերեվարված  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում,    զուգահեռաբար  ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված

Ընդգծվել է ԼՂ-ում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների շուրջ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության իրականացնման անհրաժեշտությունը

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին 2023թ-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 13-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 54-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են կամայական կալանավորման, բռնի անհետացումների, վարձկանների օգտագործման, ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, ինչպես նաև անվտանգ խմելու

Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։ Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների

Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն: Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Ազիզյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։ Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն

«Պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերը մեր երկրում»․ Շիրակի մարզպետի շնորհավորանքը

Այսօր Հայ մամուլի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է լրատվության բնագավառի աշխատակիցներին՝ կարևորելով մամուլի դերը մեր երկրի զարգացման, տարբեր ոլորտներում բացթողումների ու թերությունների վերացման գործում։ Մարզպետը իր էջում տեղադրել է նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած մեր անդրանիկ թերթի՝ «Ազդարարի» տիտղոսաթերթից մի նմուշ։ Հիշեցնենք, որ մեր առաջին  թերթը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794

«Անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու». Վահան Կոստանյան. «Ազատություն»

Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար, հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարց, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում մոսկովյան հարթակներում բանակցություններ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին: «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ և հարթակն ամենևին էլ առաջնայինը չի: Միևնույն ժամանակ

«Արցախը հանձնեցիր, ջանդ դինջացա՞վ»․ Սյունիքում ապաստանած արցախցի կանայք վրդովված են

Արցախից բռնի տեղահանված Արևիկ Միքայելյանը, որն ամուսնու հետ ժամանակավորապես ապաստանել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի հյուրանոցներից մեկում, ոչ մի կերպ չի հաշտվում Արցախն այլևս չտեսնելու մտքի հետ։ Արցախի մասին խոսելիս՝ մարմինը դողում է, ամբողջ ընթացքում արտասվում է, ողբում, նյարդայնանում, հեռուստատեսությամբ դիտում է բախտակիցների պատմություններն ու զայրացած արձագանքում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ։ Նրա որդիները տուն են փնտրում, որպեսզի ծնողերին

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան

Կիբերհանցավորության նոր մեխանիզմ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Հարկ է նշել, որ նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,888 երեխա

Էկոնոմիկայի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է իրականացնում

«Մեզ խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել, բաց են թողել». Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր

Խախտել են իմ եւ Հակոբ Մադոյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 9-15-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.27մ (15.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.219մլն. մ³,

Քննարկվել են նաև Արցախի պետականության հիմնական սյուների պահպանության  վերաբերյալ հարցեր. Ամերիկաների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով Վաշինգտոնում 

Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։ Խորհրդաժողովի բացման խոսքում Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ստեղծված

Հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», – ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել

Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

📢Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ ✅ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ ✅ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք վեր

«Արցախի ներկայիս իշխանությունը անհրաժեշտ հոգածություն չի ցուցաբերում քաղաքացիների խնդիրներին»․ Ռաֆայել Մարտիրոսյան

Վիտալի Բալասանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչու է Արցախի իշխանությունների մասին քննադատական, կոշտ խոսքեր գրել։

Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը ՌԴ-ից ՀՀ. Աղասի Թավադյան

Մեծ հավանականությամբ ռուբլին ամրանալու է։ Հնարավոր է, որ կապիտալի (դոլարի) ներհոսք ենք տեսնելու Ռուսաստանից Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում 3 օր առաջ սահմանափակեց որոշ խոշորագույն արտահանողների կապիտալը։ Այս արտահանողներից կպահանջվի արտարժույթով ստացված եկամուտների ոչ պակաս, քան 80% ավանդադրել ռուսական բանկերում, այնուհետև երկու շաբաթվա ընթացքում վաճառել այդ հասույթի առնվազն 90% ներքին շուկայում: Այսինքն` արտահանողները պետք է արտարժույթով ստացած

Միջազգային համաժողով Երևանում՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ

ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն

ԱՏՁՄ-ն աջակցեց նաև Արցախից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ ԴիջիԹեքում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԻՋԻԹԵՔ23–ԻՆ՝ ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Digitec23-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով։ 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները ներկայացան և ստանալ ֆինանսավորման հնարավորություն՝ փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Գալագերին

ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպմանը քննարկեցինք հայ ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակահատվածում առաջացած մարտահրավերները, արցախահայության բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընդգծեցի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է, որի համար իրականացվող իմ ամենօրյա ջանքերին

«Հայաստանի իշխանությունները այս հայտարարությունները պետք է ընդունեն որպես հայկական աշխարհի նկատմամբ սպառնալիք». Մեսրոպ Առաքելյան

«Որեւիցե քաղաքական ուժ, նույնիսկ եթե իր հռետորաբանության մեջ մատնանշում է, որ հնարավոր է ռեւանշ, դա ընդամենը քաղաքական խոսույթ է եւ այս պահին իրականության հետ որեւէ աղերս չի կարող ունենալ»:

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը

Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ  վճռել են՝ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը՝ առանց կառավարության թույլտվության արտերկրյա շրջագայությունների մեկնելով։

Վազգեն Մանուկյանի ելույթը․ «Պատերազմել, պայքարել մինչև վերջ, ոչ թե անընդհատ խուսափել պատերազմի մասին խոսելուց»

Երբ այս կոմիտեն ստեղծվեց, հավակնություն չուներ ներկայացնելու ողջ ժողովրդի պահանջներն ու կարծիքները։ Մենք ինքներս այժմ քննարկում ենք կա՛մ ձևափոխել կոմիտեն, կա՛մ լուծարել, ստեղծել նորը՝ ներգրավելով նոր ուժերի։

Յոթ երկիր արդեն ապահովել է տեղը Եվրո 2024-ի եզրափակիչ մրցաշարում

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլի հերթական տուրի ավարտից հետո յոթ երկրների ազգային հավաքականներ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրո 2024-ի եզրափակիչ մրցաշարին: Ուղեգիր նվաճել են Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Շոտլանդիան, Թուրքիան: Հայաստանի ազգային հավաքականը «D» խմբում վեց տուրից հետո ունի յոթ միավոր

Կիրականանա՞ այդ «եթե»–ն

Մենք տարիներ ենք մսխել առանց ազգային նպատակ- հեռանկարի։ Այնպես որ, իհարկե շտապել է պետք, բայց շտապել՝ ունենալով մեծ ազգային նպատակ, հիմնված ազգային գաղափարախոսության վրա։ Որպես առաջին քայլ, ցանկացած ճանապարհով պետք է վռնդել ազգադավ իշխանությանը, վերականգնել բանակը և զուգահեռաբար ստեղծել ազգային գաղափարախոսություն։

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացման գործում

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 🤝 Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։ 🔹 Նախարարը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031