Օրվա լրահոսը

Փաստորեն Ալիևը կարող է էլի՞ գործողության գնալ, եղածը քիչ էր. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը X-ի իր էջում գրել է. «Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ՝ կոչ անելու նրան զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից և անհապաղ ապահովել անարգել մարդասիրական հասանելիություն»: Փաստորեն Ալիևը կարող է էլի՞ գործողության գնալ, եղածը քիչ էր,

Սպիտակ տունը՝ Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունի մասին

«Ամերիկայի ձայն». Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հանդես է եկել հայտարարությամբ այս կապակցությամբ: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության մեջ ասված է. «Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր

Բժիշկներն ու հոգեբանները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար,

Ալիևը Բլինքենին խոստացել է, որ կընդունի դիտորդական առաքելություն. Պետդեպ

Պետքարտուղարության խոսնակի խոսքով, պետքարտուղարը հիշեցրել է հեռախոսազրույցի ընթացքում, որ նախագահ Ալիևը ասել էր, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: Միլերը նշում է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Բաքուն կպահի իր խոստումը:

Ոստիկանության նկարագրված անօրինական գործողությունները համալսարանի ուսանողների նկատմամբ խիստ դատապարտելի են և օրենքի կոպիտ խախտում են. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսօր Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողները օրենքի կոպիտ խախտումով մուտք են գործել Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենք և ապօրինաբար բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նույն կերպ` ուսանողներ են բերման ենթարկվել նաև համալսարանի մուտքի մոտից: «Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել են բացահայտ հակաիրավական` ձերբակալումներն իրականացվել են առանց ուսանողներին որևէ պատճառ

Ըստ Բրյուսելի՝ Գրանադայի հանդիպմանը Երևանը և Բաքուն պետք է հաստատեն իրենց հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության հարցում

«Ամերիկայի ձայն». Եվրամիությունը ուշադիր հետևում է բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս մասին ասվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես

Արցախը կորսված է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի կողմից լքված լինելուց հետո

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   Անցյալ շաբաթ աշխարհասփյուռ հայությունն ապրեց իր կյանքի մեծագույն ողբերգություններից մեկը, երբ Ադրբեջանը գրավեց Արցախը։ 120 հազար արցախահայեր՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, իրենց պատմական հայրենիքում հարձակման ենթարկվեցին նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից և Արևելյան Եվրոպայից ներմուծված ժամանակակից զենքերով։ Հիմնական չարագործներն Ադրբեջանն ու նրա գործընկեր Թուրքիան են, որոնք

«Արցախից հետո հաջորդը Հայաստանն է, Հայաստանի ինքնիշխանությունը». Թադեւոս Ավետիսյան

«Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունն այսօր հանցակիցն են մեր հայրենակիցների նկատմամբ ծրագրված ցեղասպանության՝ չկանխելով դա»

Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները. Գեղամ Ստեփանյան

Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Հայտնաբերվել է ևս 5 աճյուն

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ ԱՀ ՆԳՆ

Հաջորդ հանրահավաքից առաջ Ազգային կոմիտեն հետագա քայլերը կհրապարակի. Վազգեն Մանուկյան

Ես շատ կցանկանայի, որ Արման Թաթոյանը եւ Վարդան Օսկանյանը լինեին Կոմիտեի կազմում. Վազգեն Մանուկյան

Ժամը 22:00-ի դրությամբ Արցախի պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի

«Չի լինում տանը նստել, ես գալիս եմ այստեղ՝ ցույց տալու, որ պայքարը չի լինում դադարներով, հանգստյան օրերով, իմ գլխի մեջ չի տեղավորվում». Դավիթ Սահակյանց

Էն ֆրազան կար, որ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանի ժողովրդի համար: Ես հիմա ուզում եմ հասկանամ՝ ո՞րն է իրենց ասածներից այսօր ընդունելի արցախցու համար եւ հայաստանցու համար: Ուղղակի թող մատնանշեն այն մի փաստը, որը ընդունելի է բոլորիս համար»:

«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու հազարավորներին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը»․ ԵՄ-ն եւս 5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքների: Հակամարտության էսկալացիան և դրան հաջորդած հրադադարը, հավանաբար, կառաջացնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթը Հայաստան, որտեղ շուրջ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում պարենամթերքի մեծ պակաս կա, էլեկտրականության և ջրի հասանելիության բացակայություն:Այս մասին

«Ես պահանջում եմ ու ուզում եմ դուք բոլորդ առաջինը պահանջեք այ սրանից, էս իշխանության ղեկին նստածից». Քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են ու ցույց են անում

Անցած տարի ինքը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ճի՞շտ է: Հիմա ես պահանջում եմ, որ Ադրբեջանի կազմում իր ճանաչած Արցախը ինքը հիմա հերքի, ասի՝ չեմ ճանաչում: Մեկ է, ինքը սովոր է այսօր մի բան ասի, վաղը փոխի: Միայն խոսքո՞վ է ճանաչել, թե՞ գողեգող փաստաթուղթ է ստորագրել՝ ժամանակը ցույց կտա:

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

Դուք Հայաստանում եք մեզ համար դժվարին ժամանակներում. Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսին: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ

ՔՊ-ականներ Ռուստամ Բաքոյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Լիլիթ Կիրակոսյանը Կոռնիձորի հայկական անցակետում են եղել

ՔՊ-ական պատգամավորներ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Լիլիթ Կիրակոսյանն այսօր եղել են Կոռնիձորի հայկական անցակետի տարածքում, որտեղ ընդունում եւ հաշվառում են Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը: Մեր զրուցակիցներից մեկի փոխանցմամբ, ՔՊ-ական պատգամավորները շատ կարճ ժամանակ, ընդամենը մեկ-երկու րոպե գտնվել են անցակետի ներսում, մի փոքր ավելի երկար

«Էրդողանը ստում է»․ Ինչո՞ւ չի կարող միջանցքն անցել Իրանի տարածքով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը՝ «եթե ​​Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այն կարող է անցնել Իրանով», համարեց մանիպուլյացիա, բացահայտ կեղծիք։ Ըստ մեր զրուցակցի, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն այն է, որ Հայաստանի տարածքով բացվի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ոչ մի բեռ չստուգվի։ Այսինքն՝ Հայաստանը, բացելով այդ ենթակառուցվածքը, ոչ մի

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում

Ermenihaber.am. Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել : Հղում է արվում իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման  հարցը»։ Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային

Ստեփանակերտի պայթյունից տուժած 67 անձ գտնվում է Երեւանի այրվածքաբանության կենտրոնում. Անահիտ Ավանեսյան

Արցախից բռնի տեղահանված 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի հայկական անցակետը. Նազելի Բաղդասարյան

Արմեն Գրիգորյանը եւ Չարլզ Ֆրիզը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին: Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության

Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի, կամավորներն էլ հաց են թխում, որ վիրավորներին հասցնեն. (Ֆոտոշարք)

Արցախցի բլոգեր Նինելը, ով դեռ շարունակում է մնալ Ստեփանակերտում, ներկայացրել է Արցախի մայրաքաղաքի կյանքն այսօր։ Ստեփանակերտի մի հատվածում մարդիկ իրենց տան վերջին պահածոն են դրել փողոցում, որ ում պետք է՝ գա վերցի, մյուսը դդում է դրել, մեկ այլ արցախցի՝ նպարեղեն։ «Արցախն Այսօր»  

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 3 253 մարդ ապահովվել է

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ՝ պայթյունից տուժածների համար

«Սա ազգային այլասերումի կոչ է, այս տեսակն է Նիկոլի հենարանը». Լիլիթ Գալստյանը՝ Զոյա Թադեւոսյանի գրառման մասին

Հետո զարմանում ենք, թե մեր պարտություններն ու նվաստացումները որտեղից են գալիս

Հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին. ՄԻՊ

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ​ ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև տարբեր բժշկական հաստատություններ։ Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները վերոհիշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել

Մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, գյումրեցի Մերուժան Ստեփանյանի հայրը

Մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա դստեր ֆեյսբուքյան  էջից։ Արթուր Ստեփանյանը, հարևանների փաստմամբ, զինվորական է եղել, չէր համակերպվում որդու մահվան հետ, ծայրահեղ ծանր տանելով ՝ վերջին շրջանում առողջական խնդիրներ էր ձեռք բերել։ Հիշեցնենք, որ Մերուժան Ստեփանյանն արյան գնով պաշտպանել  էր Թալիշը․

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է կանխվել Սյունիքի վրա հարձակումով․ Արմեն Բաղդասարյան («Ա1+»)

«Արցախում նախագահի փոփոխության և Ադրբեջանի հարձակման միջև ուղիղ կապն ակնհայտ է։ Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ նպատակը էթնիկ զտումներն են։ Շատ հարմար պահ որսացին և հարձակվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Մեկնաբանի կարծիքով՝ եթե Արցախի իշխանությունները գնային Ադրբեջանի հետ բանակցելու, հնարավոր էր կանխել վերջին հարձակումը

Մեսրոպ Առաքելյան. «Ադրբեջանի կողմից քննարկման թեման միշտ եղել է ինտեգրացիան, որին համաձայն է եղել և պնդել է Հայաստանի իշխանությունը, և որին դեմ են գնացել Արցախի ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը այն մասին, որ Արցախի նոր իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։ Արցախցիներն ասում են, որ 2021թ․ սկսած Արցախի իշխանությունները պարբերաբար քննարկումներ են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք տեղի են ունեցել ինչպես ռուս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031