Օրվա լրահոսը
Այս պահին 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը. Տիգրան Խաչատրյան
Այս պահին 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. դրանցից ավելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, որոնք դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի համակարգող Տիգրան Խաչատրյանը: «Տեղահանվածներից մոտ 1000 հոգի տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրանոցներում և հյուրատներում, 500-ը Վայքում, մոտ 500-ը՝
Գործուն ու անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության շարունակական ընթացքի դադարեցման ուղղությամբ. Զարուհի Հովհաննիսյան
Հրանտ Դինքն ասում էր, որ նույնիսկ, եթե հայերին ոսկե ինքնաթիռով տեղահան անեին, դա կլիներ ցեղասպանություն, քանի որ նրանց կտրում են իրենց արմատներից:
«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․բողոքի ցույց
Բուժաշխատողները բողոքի ցույց են անում․առողջապահության նախարարությունից պահանջում են բռնի տեղահանված արցախցիներին համակարգված եւ անվճար բուժաջակցություն տրամադրել
Ըլլանք զգաստ, կշռադատ եւ մանաւանդ՝ միակամ. ՌԱԿ
իմա ժամանակը չէ զիրար վարկաբեկելու, տեղին եւ անտեղի կերպով զիրար գրգռելու, ամբաստանութիւններ եւ զրպարտութիւններ կատարելու, հիմնաւորուած կամ ոչ յանցաւորներ հաշուեյարդարի ենթարկելու, կամ ալ՝ վերլուծութիւններ ընելու։
20 անվճար տեղ. աջակցություն Արցախի ուսանողներին
Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանը գործող մասնագիտությունների համապատասխան կուրսերում պատրաստակամ է ընդունելու պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի արցախցի ուսանողներին: Ուսանողները մասնագիտական կրթությունը կարող են ներդաշնակ շարունակել անվճար հիմունքներով՝ ուսումնառության բոլոր տարիների համար: Նախատեսնված է առնվազն 20 տեղ: Ուսանողը անձամբ ներկայացնում է դիմում, ակադեմիական տեղեկանք (կամ անձնական քարտ), ստուգման գրքույկ,
ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում
Միաժամանակ ընդգծում ենք՝ ԵՊՀ սովորողներն ու աշխատողներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող է իրականացվել կրթական գործընթացից դուրս։
ԼՂ-ում ցանկացած առաքելություն պետք է համաձայնեցվի Բաքվի հետ. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում ցանկացած առաքելություն պետք է համաձայնեցվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի քննարկել իրավիճակը ադրբեջանական և հայկական կողմերի հետ: «Այստեղ որևէ հստակություն չկա: Հետո, ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ… Մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները թե´ Երևանի,
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը
Նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամերիկյան համալսարանի ուսանողներին կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս եւս հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Պետք է, եթե կարիք լինի, կազմակերպենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Շիրակի մարզում տեղավորելու, աջակցություն տրամադրելու հարցերը». Մուշեղ Մուրադյան
«Բոլորիս ջանքերը պետք միտված լինեն աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն»
ԵՄ-ն 5 մլն եվրոյով ավելացնում է ԼՂ-ին տրամադրվող մարդասիրական օգնությունը
ԵՄ-ն 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը, «X»-ում (նախկինում՝ Թվիթեր) հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։ Պետք է պատրաստ լինենք աջակցելու այն հազարավորներին, որոնք որոշել են գաղթել Լեռնային Ղարաբաղից։ Մենք կտրուկ ընդլայնում ենք մեր մարդասիրական օգնությունը հրատապ օգնություն տրամադրելու համար. 5 միլիոն եվրո՝ կարիքավոր մարդկանց օգնելու համար: 5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000
Արցախից 4-րդ թռիչքն է իրականացվում. պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում են Հայաստան
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում
Նաիրա Զոհրաբյան. «Ալիեւն ու Էրդողանը բնավ կատակ չեն անում, որ ասում են հաջորդը վերցնելու են Սյունիքը»
«Նիկոլ Փաշինյանն այլեւս խոսում է Հայաստանը կորցնելու մասին եւ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ կփորձեն ամեն ինչ անել՝ երաշխավորելու Հայաստանի սուվերենությունը:
Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով է ապահովվել 70 քաղաքացի
Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի քաղաքացիներին օժանդակելու նպատակով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի։ Աշխատանքների կոորդինացման նպատակով խնդրում ենք կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե
Արցախի հազարամյա գանձը․ Գանձասար
Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բարձունքին դարերի խորքից վեր է խոյանում Գանձասարի վանական համալիրը։ Այն հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է։ Պահպանված արձանագրության համաձայն վանական համալիրի կառուցումը սկսվել է 1216 թ.-ին և ավարտվել 1238 թ.-ին: Գանձասարի վանքը բաղկացած է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, գավթից, կրոնական ու աշխարհիկ կառույցներից։ Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի,
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. քննարկում ԿԳՄՍՆ-ում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,
Պարտությունը վերադարձրեց հայի վատագույն տեսակին․ դրսից փրկություն սպասող հայի տեսակը․ Հրանտ Տեր-Աբրահամյան
Նույնիսկ այսօրվանից վատը, չի լինի անդառնալի կետ:
«Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրում է ցնցումներով հեռանալու ճանապարհը, դա իր մեղավորությունն է»․ Անդրանիկ Թեւանյանն ազատ արձակվեց
«Մեր գործունեությունը շարունակվելու է այն տրամաբանությամբ, որ մինչեւ այս իշխանություններին չհեռացնենք, Հայաստանի անվտանգության սպառնալիքները չեն վերանալու»։
«Ադրբեջանի բանակը առնվազն 200 զոհ է տվել ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ընթացքում». Meydan TV
Ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը
Թուրքիան ու Ադրբեջանը 3 համաձայնագիր են ստորագրել Նախիջևանում
Ermenihaber. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Ստորագրվել է 3 համաձայնագիր, որից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի
Հանրահավաքը հետաձգվում է. Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Ճապոնիան պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ. դեսպան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող
Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է
«Չենք տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման դեպքում»։
«Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում»
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
ՀՀ իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը. հայտարարություն
Խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով հավուր պատշաճի չի կատարում Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Մեքենաների գետեր են հոսում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից՝ իրենց պապենական հողից, իրենց տներից, համայնքներից, գյուղերից ու քաղաքներից բռնագաղթված փախստականներով, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու ապահովությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Երևանում է. 4-ի վիճակը գնահատվում է ծանր
3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Ակադեմիան որոշում է ընդունել հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները
Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
Ներմուծման ծավալն աճել է 53.8%-ով, արտահանմանը՝ 51.8%-ով
2023թ. օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2023թ. հունվար-օգոստոսին 2022թ. հունվար-օգոստոսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 % 📉Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -0.1%-ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 23.1%-ով 📈Շինարարության ծավալն աճել է 17.3%-ով 📈Արտահանման ծավալն աճել է 51.8%-ով 📈Ներմուծման ծավալն աճել է 53.8%-ով։ 📊2023թ․ օգոստոսը 2022թ․ օգոստոսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության
77-ամյա կինը 4-րդ օրն է հացադուլ է իրականացնում. պահանջում է Փաշինյանի հեռացումը և «Սասնա ծռեր» խմբի տղաների ազատությունը. ԱԺԲ
Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակից, 77-ամյա Աննա Գզիրյանը 4-րդ օրն է հացադուլ է իրականացնում: Արցախում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպանությունից հետո նա եկավ Օպերայի հրապարակ և հայտարարեց պայքարի նման ծայրահեղ քայլի գնալու մասին: Պահանջում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը և «Սասնա ծռեր» խմբի ապստամբ տղաների ազատությունը: Նրա առողջական վիճակը Շտապ օգնության բժիշկների գնահատմամբ այս պահին բավարար


















































