Օրվա լրահոսը
«Ախպեր, դեպուտատ կա՞ մեջը, բա խի՞ չես իջեցնում»․ ոստիկանները խառնվեցին իրար, երբ իմացան, որ ոստիկանական մեքենայում պատգամավոր Արթուր Խաչատրյանն է
Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անհնազանդության գործողությունների մասնակցող քաղաքացիներին Երևանի տարբեր փողոցներից, մայթերից, շենքերի բակերից։
Բոլորս ենք մեղավոր: Այս ողբերգությունը մենք ազգովի ենք հասունացրել. «Հրապարակ»
Հույս ունեինք, որ ռուսներն ու աշխարհը չեն թողնի, որ մարդկային կերպարանքը կորցրած հրեշը` հարեւան ագրեսորը, ոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Արցախից
Բլինքենը Ֆիդանի հետ օրերս քննարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հետ կապված հարցը
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցին հարց էր հնչել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի Նախիջևան կատարած այցի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ ունենալու հեռանկարների ու այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: Ի պատասխան, պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրեց, որ այս հարցերը քննարկվել են վերջերս ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջև Նյու Յորքում:
Վիրավորների թիվն անընդհատ փոխվում է՝ մարդիկ մահանում են․ Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Կառավարության պատասխանատուն՝ պետնախարարը միաժամանակ յոթ հեռախոսազրույց է վարում՝ իրավիճակի ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։
«Ախպեր, էս թևս ցավում է, մի քիչ զգույշ եղեք»․ բերման ենթարկվող քաղաքացին՝ կարմիր բերետավորներին
Այս իրավիճակին փորձեց միջամտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Բայց ոստիկանության կապիտան Մ․ Միքայելյանը, որն էլ այս հատվածում համակարգում էր քաղաքացիների բերման ենթարկելու գործը, Լիլիթ Գալստյանին կոպիտ հրեց։ Պատգամավորն էլ վրդովված ասաց՝ չհրեք ինձ, ստոր։
Երևանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ՝ օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ «Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։ ՀՀ առողջապահության նախարարություն
Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
Խաղաղապահների խողովակով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։
Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ
Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Փաշինյանը գտածո է Պուտինի համար
Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրի անկախության եւ ինքնիշխանության համար: Համոզվելու համար, որ դա այդպես է, բավական է միայն համեմատել ՀՀ պետական սահմանների վիճակը 2018 եւ 2023 թվականներին: Բայց ես վստահ եմ, որ իշխանափոխության միակ ձեւը, որը կարող է օգնել մեր պետականությանը, ընտրություններն են՝ հերթական կամ արտահերթ:
Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել՝ տեղի ունենա արցախահայության հետ
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին Monument Watch. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին SOS ահազանգ է ներկայացրել և նշել, որ Ցեղասպանության կանխարգելման փորձագետների, ինչպես նաև Genocide Watch-ի, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ, կասկած չկա, որ այն, ինչին բախվում
«Անցեք, ժողովուրդ ջան, այ, սենց կբացեմ ճանապարհը»․ կինը բացեց փողոցն ու ցուցարարներին մեղադրեց Արցախում կատարվողի համար
Ցուցարարները փորձեցին կնոջը ինչ-որ բաներ բացատրել, հետո հասկացան, որ անիմաստ է և հեռացան։
Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում խոշոր պայթյունի հետևանքով` ընդունվել է 290 բուժառու` տարբեր աստիճանի այրվածքներով
7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների «արհեստական ուժեղացումից»
Դրանք միաժամանակ հաստատում են, որ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների առաջադրանքը ոչ թե իրավիճակի կարգավորումն է և Անդրկովկասում խաղաղ զարգացումը, այլ Ռուսաստանին ռազմավարական հարված հասցնելը և եվրասիական տարածությունում ապակայունացումը՝ մեզ տվյալ տարածաշրջանից դուրս հանելու հեռանկարով»,- ասել է Անտոնովը:
Այս պահին կամավորների անհրաժեշտություն չկա. ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող եք հայտագրվել. ԱՍՀՆ
ԱՍՀ նախարարությունը գործարկել է կամավորների հայտագրման հարթակ
«Նիկոլին հանելով երկրի հա՞րց ես լուծում»․ քաղաքացին՝ անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիներին
Երթևեկությունը կաթվածահար է Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառ (Կասյան) խաչմերուկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում։
Շոկ՝ օրգանիզմի ռեակցիան կյանքին սպառնացող գերուժգին ազդեցության նկատմամբ
Շոկը (անգլերեն shock նշանակում է հարված) օրգանիզմի ընդհանուր, չափազանց ծանր վիճակն է, որն առաջանում է գերուժգին, արտառոց ազդակի ազդեցությամբ և բնութագրվում է օրգան-համակարգերի ու նյութափոխանակության փուլային խանգարումներով: Պարզ ասած՝ շոկը վիճակ է, որի դեպքում խաթարվում է օրգանների նորմալ արյունամատակարարումը՝ առաջացնելով օրգանների վնասվածքներ, երբեմն անգամ մահվան պատճառ դառնալով։ Ինչպե՞ս է առաջանում անոթային շոկը Անոթային շոկի դեպքում
Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է ուղարկել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, ռուս գործընկերներիս, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին
Խնդրելով տուժածների կյանքը փրկելու, շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար ամեն ջանք գործադրել նրանց՝ անմիջապես լուսաբացին օդային ճանապարհով կամ անհապաղ ցամաքային ճանապարհով տեղափոխելու Հայաստան՝ Քարվաճառի տարածքով: Ինչո՞ւ Քարվաճառով, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ Արցախից տեղահանվում են Հայաստան, և ճանապարհը Բերձորի միջանցքով անանցանելի է:
«Մենք հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն»․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն Արցախի մասին
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչությունը պետք է կարողանա ապրել հանգիստ իր տներում խաղաղության և արժանապատվության մեջ, իրենց իրավունքները և անվտանգությունը պետք է հարգված լինեն, եթե նրանք որոշեն ապրել այնտեղ: Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, պետք է կարող լինեն անվտանգ անել դա չեզոք անկախ երրորդ կողմի վերահսկողության ներքո:
Կրկեսի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է․ վեճ քաղաքացու և ցուցարարների միջև
Արդեն կան բերման ենթարկված քաղաքացիներ։
Պայթյուն Արցախում․ ով ինչպես է արձագանքել
Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիություն»,–իր X միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան:
Այս ծայրահեղ հակառուսական հիստերիան հետևողական շարունակելու նպատակներից մեկն էլ սպասվող թուրքադրբեջանական ագրեսիայի դեպքում հերթական «արդարացումներ» գտնելն է․ «Փաստ»
Զավեշտական է, բայց, օրինակ՝ նույն շրջանակները ԱՄՆ-ի կամ նույնիսկ Ուկրաինայի դրոշներով գնում, Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց են անում, ոչ ոք չի ասում, թե նրանք ուզում են Հայաստանը վերածել ամերիկյան կամ ԵՄ գաղութի, կամ՝ լավ, ֆրանսիական պրովինցիայի (օրինակ՝ աֆրիկական տարբերակով): Բայց բավական է մեկը խոսի, օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ու դրանց կարգավորման մասին, միանգամից հիշատակված շրջանակները վայնասուն են բարձրացնում:
Եվրախորհրդարանում դիտարկում են Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը
Աժ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնում է. «Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կանխարգելելու և հազարավոր կյանքեր փրկելու նպատակով Ադրբեջանի նկատմամբ հրատապ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Ի պատասխան իմ գրության՝ Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն ուղարկել է
«Միջազգային հանրությունը պարտավոր է գոնե ցեղասպանության պահին կոչերից բացի որևէ գործողություն իրականացնել». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան։ Միջազգային հանրությունը պարտավոր է գոնե ցեղասպանության պահին կոչերից բացի որևէ գործողություն իրականացնել»։
Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, ես աջակցում եմ պատժամիջոցների նախագծերին. ԱՄՆ սենատոր. «Ազատություն» ռ/կ
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը Հայաստանում է՝ անձամբ տեսնելու այն մարտահրավերները, որոնց բախվում են հատկապես Լեռնային Ղարաբաղում և զբաղվելու հումանիտար հարցերով: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Ազատություն». – Բաքուն հայտարարում է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, իրենց ներքին գործն է։ Երևանն, ընդհակառակը, հայտարարում է, որ անհրաժեշտ է Լեռնային
«Մենք հասկանում ենք թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ». Սամանթա Փաուեր
Եվ որպես գործընկեր՝ երկխոսություն ենք ծավալում ըստ անհրաժեշտության եւ ըստ կարիքների
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար. Արցախի ՄԻՊ
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Ենթադրենք Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ, Էրդողանը կամ Ալիևը մտքափոխվելու՞ են, թե՞ ՌԴ-ն է ասելու, որ իրեն միջանցք պետք չէ. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «ՀՀ իշխանությունը պնդում է, որ Զանգեզուրի միջանցք չի տա։ Հանրահավաքներ անող ընդդիմությունը ասում է, որ չի վստահում իշխանությանը և ուզում է գալ, որ Զանգեզուրի միջանցք չտա։ Ենթադրենք Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվելու՞ է, Էրդողանը կամ Ալիևը մտքափոխվելու՞ են, թե՞ ՌԴ-ն է ասելու, որ իրեն միջանցք
ԱՄՆ սենատորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ
«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում և դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը և բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։ Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով և ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու


















































