Օրվա լրահոսը
Վերջապես պետք է հասկանալ, որ բոլոր հարցերում տապալված իշխանությունը չի կարող կայունություն և խաղաղություն բերել․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը 2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել
Հրադադարի խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ
ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրել է, որ ԵՄ հովանու ներքո Բաքվի հետ 1991 թվականի սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները մոռացել են նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները: Երբ հայ հասարակության մեջ սկսվեցին քննարկումներ տեղի ունեցածի պատճառների մասին, ԱԺ նախագահ Սիմոնյանն ասաց՝ ԼՂ-ն Ադրբեջանին 2020
Կարմիր խաչն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի բնակչությանը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար:
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գեբրիել Կինդելանի հետ։ Ավաղ, մեր բազմափորձ ըմբիշը, որը հաշվի մեջ առջեւում էր՝ 3։1, երկրորդ մրցափուլի վերջնամասում մի պահ կորցրեց զգոնությունը եւ մնաց մրցակցի երկու միավորանոց հնարքի տակ, որից հետո հաշիվը հավասարվեց՝ 3։3 եւ հաղթանակը շնորհվեց կուբացուն։ Այսօր բրոնզե
Ալբերտ Բազեյանին ԱԱԾ են տանում
Ի՞նչ են փնտրում դիմակավորված անձինք Բազեյանի տանը. խուզարկություն է սկսվել
Lեմկինի ինստիտուտն ահազանգում է` արցախահայությունը գտնվում է ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ
Ցեղասպանության կանխարգելման Lեմկինի ինստիտուտը կրկին ահազանգում է, որ արցախահայությունը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ: «Սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և բնակավայրերի զանգվածային գնդակոծություններից հետո Արցախի վախեցած բնակիչները հայտնվել են ադրբեջանցի զինվորականների պատանդի կարգավիճակում՝ չունենալով անկլավից փախչելու ուղիներ։ Այս պահին իրավիճակը գետնի վրա
HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում ԼՂ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն
Իրավապաշտպանները փաստում են, որ ռազմական գործողությունները հաջորդել են Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող տեղաշարժի սահմանափակումներին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակաս կա։ HRW-ն Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։ «Ադրբեջանը պետք է թույլ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Աղդամից Ստեփանակերտ է ուղեւորվել վառելիքի 2 ցիստեռն
Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Աղդամից Ստեփանակերտ է ուղեւորվել SOCAR ընկերության վառելիքի 2 ցիստեռն։ Ստեփանակերտն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։ Ավելի քան 9 ամիս է՝ Արցախը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը լրիվությամբ փակել է կապույտ վառելիքի հասանելիությունը։ Ամիսներ շարունակ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման խափանման պայմաններում Արցախը հոսանքով սնուցվում էր սեփական պաշարների հաշվին՝ հովհարային անջատումներով։
Եթե առաջիկա օրերին այս հրապարակը լեփ-լեցուն չլինի, վատից վատ ենք լինելու, պետք է շարժվենք վերջապես. Սեֆիլյան
Սեֆիլյանը կոչ է անում ուսանողներին չվերադառնալ բուհեր, լցնել փողոցները, ակտիվ լինել
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական
Կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից․ ՀՀ ՊՆ ՌՈ
Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավելի դեպքեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա: Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։ ՀՀ ՊՆ
«Զարմացած եմ՝ հայոց լեզվի ուսուցիչն աշակերտին ասում է՝ քեզ ինչ, Արցախը որտեղ, դու՝ որտեղ»․ Անահիտ Միրիջանյան
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ ելույթ ունեցավ անգլերենի դասախոս Անահիտ Միրիջանյանը։ Նա հետևորդների, համակիրների մեծ բանակ ունեցող մտավորական է, շատ հաճախ սոցիալական ցանցում իր մտահոգություններն է հայտնում երկրում կատարվող իրադարձություների շուրջ։ Նա ասաց, որ հրապարակային ելույթներ ունենալու մեծ փորձ չունի, սակայն ներկայացրեց մի քանի առաջարկներ՝ ընդդիմության ղեկավարներին։ Ըստ նրա, վերամբարձ ճառեր ասելու
Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները պիտի արժանանան հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի»․ կոնգրեսական Գարի Փիթերս (ֆոտոշարք)
Սյունիքի մարզպետը նրանց ուղեկցեց Կոռնիձոր
Ի տարբերություն իշխանության, Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ Սրբազան
«Վերջիվերջո, պետք է հասկանալ՝ այս երկրում իշխանություններ գոյություն ունե՞ն։ Այս երկրում ոստիկանությունը գոյություն ունի միայն նրա համար, որ այլախոհությո՞ւնը ճնշի, թե՞ ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է որոշակիորեն կոչված լինի նախ գույքագրելու, ֆիքսելու այն բոլոր անձերին, ուժերին, որ վնասում են քո ինքնությանը, քո ազգային պետություն կերտելու գաղափարն աղճատում են, խոչընդոտում են։ Քանի դեռ իրավապահ համակարգը, պետությունը,
ՊԲ-ի ստորաբաժանումները դուրս են բերվում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ
Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները. Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի
Սադրիչ միջադեպերով ցույց ու երթ՝ Գյումրիում․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանում էին նաև վարորդները
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում շարունակվեց բողոքի ցույցը՝ ընդդեմ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով։ Ի տարբերություն երեկվա, այսօր մասնակիցների թիվն ավելի շատ էր․ մասնակցում էին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, նախկին մարզպետ, համայնքապետեր, դպրոցի տնօրեններ, նաեւ որևէ կուսակցությանը չհարող անձինք։ Ցուցարարների թիվը զգալիորեն ավելացավ հատկապես երթի ժամանակ։ Փողոցներում ցուցարարներին
Սյունիքը պատրաստ է հնարավոր տեղահանման դեպքում ընդունել մեր հայրենակիցներին
Առաջին կանգառը Կոռնիձորի հումանիտար կենտրոնն է
Սլավիկ Գալստյանը հաղթել է թուրք մրցակցին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակչում հաղթել է թուրք մրցակցին՝ Մուրատ Ֆիրադին՝ 10։0 հաշվով դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Wrestling – Armenia
«Ալիևը թքում է միջազգային հանրության երեսին». Զոհրաբ Մնացականյան
X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Բաքվի լայնամասշտաբ հարձակմանը: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման օրն Ադրբեջանի նախագահը թքում է միջազգային հանրության երեսին և հարձակվում Արցախի վրա: Նա քաջատեղյակ է, որ անգործությունը և տաղտկալի հայտարարությունները մարդկության դեմ հանցագործությունների իրագործման և անպատժելիության համար կանաչ լույս են»:
Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են
«Արցախի հանրային հեռուստատեսություն» -Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է:
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։ Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական
Հանրապետության հրապարակից ցույցի մասնակիցներ են Ոստիկանության բաժիններ տարվել
Ակցիայի ավարտից հետո քաղաքացիներին բռնի ուժով հեռացրին հրապարակից
Հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն
ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Ըստ հոդվածի՝ նշված արարքների համար (այդ թվում ծանրացնող հանգամանքների զուգորդմամբ) նախատեսված է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարի ժամկետով
Ժողովրդավարությունը և անկախությունը պետք է պաշտպանել բացառապես լեգիտիմ միջոցներով․ հայտարարություն
Ոստիկանական բռնությունները, ուժի անհամաչափ ու ոչ իրավաչափ կիրառումը առանձին ցուցարարների նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի են։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների անվտանգության ու իրավունքների սպառնալիքներին ոչ համարժեք արձագանքով ու լուծումների անորոշությամբ պայմանավորված, բողոքի ցույցերն ու օբյեկտիվ պահանջների ներկայացումն անխուսափելի ու տրամաբանական են: Միաժամանակ ակնհայտ է, որ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների անհամարժեք ու ոչ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 26-ին առանձին շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի
Ցույցի մասնակիցները մտել են Անդրանիկ Քոչարյանի բակ ու ամոթանք տվել
Ձեր հարեւանը պատրաստ է կրակել մեզ վրա, որովհետեւ իրենց համար հայի կյանքն արժեք չունի. ակցիայի մասնակից


















































