Օրվա լրահոսը

«Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները․ վաղը ժամը 11։00-ից շրջափակում ենք կառավարության շենքը»․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն ասաց, որ այսօր հանրահավաքի ավարտից հետո մինչև 21։30 ևս պետք է փողոցներ փակեն։

Պղծված տոն

Այսօր, սեպտեմբերի 21-ին, ինձ զանգահարեց իմ մտերիմներից մեկը՝ շնորհավորելու Անկախության տոնը։ Ներեցեք, բայց ես ամենաթունդ հայհոյանքը տվեցի այս տոն կոչվածին։ Ի՞նչ տոն, փաստորեն անկախությունը դարձավ հայ ժողովրդի համար իսկական պատուհաս։ Այդ առիթով, ես արդեն արտահայտվել եմ։ Սակայն, այն ինչ շարունակվում է կատարվել՝ աներևակայելի մղձավանջ է։ Հիմարի նման երազում էինք Հայաստանի անկախության մասին։ Երբ ընկերներով հավաքվում

Փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը

Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Թշնամու նպատակը ոչ թե Ստեփանակերտի հրապարակում Արցախի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը բարձրացնելն է, այլ Հանրապետության հրապարակում գտնվող եռագույնը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշով փոխարինելը»․ ՀՅԴ-ական երիտասարդ

Սեւակ Նազարյանն ասաց՝ մեր ճանապարհային քարտեզը մեկ ուղղությամբ պիտի տանի՝ այս իշխանության արագ փոխարինումը պատասխանատու և ազգային մարդկանցով։

ՄԻՊ-ը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ

«Մարտունին ու Մարտակերտը շրջափակման մեջ են, Ստեփանակերտում ադրբեջանցիները փորձել են իրենց դիրքերը բարելավել»․ արցախցի

«Ռուսներն ասում են, որ հետագայում կարող է միջանցք բացեն, ցանկացողները գնան, ով պատրաստվում է ինտեգրվել, թող ինտեգրվի»։

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:   ՀՀ կառավարություն  

ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը. «Ապրելու Երկիր»

Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության,  առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։

Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետական նախարարը խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին  պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործողությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը

Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան,

Արմեն Պապիկյան. Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով: Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Պեսկով

Ռուսաստանը ելնում է նրանից, որ Ղարաբաղում կայուն պայմաններ կստեղծվեն կրակի դադարեցման համար, և տեղահանված բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք դեռևս չգիտենք՝ ինչ անհրաժեշտություն առաջ կգա: Մեր խաղաղապահները ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր ծառայությունները, ջանքեր են ներդրել, որպեսզի օգնեն այդ մարդկանց լքել վտանգավոր շրջանները: Ելնում

Սոցիալական ցանցի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գերասիմ Ավետիսյանը

«Տելեգրամ» սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին հրապարակայնորեն կոչ է անում զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով և այլ առարկաներով՝ հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։ Այդ կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում: Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ: Արցախի տեղեկատվական շտաբ

«Մենք արդեն մեր խոսքը հրապարակել ենք։ Այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու»․ Գարեգին Բ-ն չպատասխանեց Արցախի մասին հարցերին

Վեհափառը չպատասխանեց նաեւ լրագրողների այն հարցին, թե չի ուզո՞ւմ գնալ հրապարակ ու միանալ ժողովրդին։

Սուրեն Պետրոսյան․ «Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց անբավարար միջոցն է»

Այս հացադուլը, ինչպես հայտարարեցինք, անժամկետ է, մինչեւ հոգեւորական դասը, մտավորականները, մարզիկները, հասարակության բոլոր շերտերը, այսինքն, ազգի սերուցքը, գան այստեղ։ Նրանց մասնակցությունը հացադուլին պարտադիր չէ։ Սա համազգային ճգնաժամ է եւ ամբողջ հայ ժողովուրդը դրա մասնակիցն է։ Չեզոքություն պահելը ամենամեծ հանցագործությունն է։ Հացադուլի պահանջն է, որ սկսած Վեհափառից, մինչեւ մտավորականներ ու մյուս շերտեր, նաեև սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես մեր անվանի հայրենակիցները, բոլորը գան ու մասնակից դառնան իրավիճակից դուրս գալու գործընթացին։

Դուք ապագա ունեք: Գեհենի կրակների մեջ

Վերջում էլ վարչապետը հավաստիացրել է, որ մենք քայլում ենք խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի ճանապարհով: Երբ ամեն րոպե Արցախում կարող է սպանդ սկսվել, դա հնչում է որպես յուրահատուկ, կասեի՝ սատանայական ցինիզմ: Դրա հետ կմրցի միայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե նա Արցախում էթնիկ զտման վտանգ չի տեսնում: Պակաս ցինիկ չեն, իհարկե, նաեւ արեւմտյան լիդերները, որոնք ժամը մեկ կոչ էին անում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հրաշալիորեն իմանալով, որ դա պարզապես օդի ցնցում է:

Արտգործնախարարի տեղակալները դեսպաններին ներկայացրել են Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն  աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում

Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից. ոստիկանություն

Կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները

Տիգրան Աբրահամյան. Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա

Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ:

Ցեղասպանությունը չկանխելը ծանրագույն հանցագործություն է. հայտարարություն

Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։

«Անորոշության մեջ». Լեռնային Ղարաբաղում մարդիկ հուսահատ իրար են փնտրում. Գեղամ Ստեփանյան

Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ

Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության. Գարեգին Երկրորդ

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։ Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց

Արցախում հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում. «Ղարաբաղ տելեկոմ»

Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում: Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ: «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ  

Ի՞նչ են խոսել Շառլ Միշելն ու Ալիևը երեկ. «Ազատությունը» մանրամասներ է ներկայացնում

«Ազատություն». Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են՝ ❗Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։ ❗«Այն միջոցները, որ ձեռնարկել է Բաքուն, ուղղակի անընդունելի են։ Միջազգային մակարդակում, այդ թվում՝ Եվրամիությունում, բացասական արձագանք կա»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը

Տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ԱՀ կառավարություն    

«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն»․ Վարդաձորի բնակիչ

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։ «Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031