Օրվա լրահոսը
28 անձ ձերբակալվել է կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով
2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան
Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են
«Մեղավոր եք, ախպեր, քաջություն ունեցեք, հելեք աշխարհի առաջ կանգնեք՝ բոլորով, ասեք». Սեյրան Օհանյանի եւ Արսեն Ղազարյանի վեճը Եռաբլուրում
Զոհվածի մեկ այլ ծնող, հայտարարեց, որ իր մայրը Սեյրան Օհանյանին կաշառք է տվել՝ նրա կառավարման ժամանակ
9 ամիս տևած արգելափակմանը հաջորդած ագրեսիայի նպատակը ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելն է. Միրզոյանը՝ Ալբանիայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ նախարար Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից
Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ուղերձը
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ. «Շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ։ Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն այս դժվարին պահերին»։
Իշխանափոխությունը համահայկական հրամայական է, այսօրվա իշխանություններն իրենց ամբողջությամբ սպառել են. Վարդան Օսկանյան
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնքան ժամանա,կ քանի դեռ չեն լուծվել Արցախի ժողովրդի գոյատևման խնդիրները : Հայաստանը պետք է հայտարարի, որ սպասելու ենք մինչև ճանաչումը ՝ տեսնելու, թե ինչպիսի լուծում է ստանալու այդ խնդիրը, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի կողմից:
Միակ բանը, որ պետք է անի Հայաստանը՝ հարկադրել միջազգային հանրությանը՝ ապահովել Արցախի հայերի տեղափոխումը. Տաթևիկ Հայրապետյան
Այսօր հայոց նորանկախ պատմության ամենադառը, ամենաստորացված օրն է: Այն մարդիկ էլ, որոնք կոտրեցին ՀՀ-ի մեջքը՝ հանձնելով Արցախը երեք տասնամյակ տևած դաժան պայքարից հետո, կխոսեն անկախությունից ու անգամ երջանկությունից…
«Այլ ընտրանք չկայ». Արամ Առաջինը համազգային զորաշարժի կոչ արեց
Արցախը կը գտնուի մահուան դէմ յանդիման: Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ կ՚ընենք մենք
Եվրոպական վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվը. Արմեն Գևորգյան
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը բաց նամակ է հղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, որում ասվում է. «Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարևոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական
Օրվա գերխնդիրը մարդկանց տարհանումն է: Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել. Գեղամ Բաղդասարյան
Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը
Մեզ ջնջելու են, եթե չես ուզում ջնջվես, մի բան պիտի անես. Վովա Վարտանով
Լավ ասենք, մոգոնեց այդ թեզը ճնշումների տակ, վախկոտության արդյունքում, բա ՌԴ նախագահի հրամանագիրը՝ վավերացված Պետդումայում այն մասին, որ Արցախ ոչ թե խաղաղապահ են ուղարկում, այլ Զինված ուժեր՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, բա դա ո՞նց եղավ: Փաստորեն, ինչ-որ բան քեզ դուր չի գալիս ինչ-որ մեկի մեջ ու դու ոտնահարում ես Դումայի ընդունած հրամանն ու որոշո՞ւմը: Կարճ ասած՝ մահանա էր, մեծ երկրին չսազող կապիկություն:
Եկեք թույլ չտանք, որ ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը. Կոնջորյան
Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը
«Արցախի ճանապարհը փակ է, Նիկոլդ է փակել». Ցուցարար երիտասարդները՝ իրենց նախատող կնոջը
11 SK110 համարանիշով մեքենան քշեց խաղաղ ցույց անող արցախցի ուսանողների վրա
Մեր հիասթափությունը չարտահայտենք հայրենակիցների նկատմամբ ագրեսիայով. Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան պատրաստ է աջակցություն տրամադրել տուժածներին
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հայտարարությունը Հարգելի՛ և սիրելի Արցախի և Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, ստեղծված իրավիճակը բոլորիս համար սթրեսային է և հուսահատեցնող, մինչդեռ հենց հիմա անհրաժեշտ է լինել առավելագույնս հավաքված և սառնասիրտ, քանի որ մեր հայրենակիցները ունեն աջակցության կարիք: Սակայն անզորության, անարդարության, անսահման բարկության պատճառով շատերը դրսևորում են գերհուզական կամ բռնկուն վարք: Մենք կոչ ենք անում.
«Արցախը չպահողը ոչ Սյունիքն է պահելու, ոչ Երեւանը, ոչ էլ որեւէ մեկիդ ընտանիքին». Երիտասարդները ցույց են անում
Մենք պետք է դուրս գանք, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը կասեցնի այս ընթացքը
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալու հրամայանակը
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ
Պետությունից խստորեն պահանջում եմ, որ Բաքվի վարչախմբի կողմից Ղարաբաղում կատարվող վայրագությունների հանդեպ անտարբեր չլինել․ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորի ելույթը
Եզրակացնենք․ առաջին՝ պատերազմը բռնկվեց և Ձեզ ստել էին։ Երկրորդ՝ Ռուսաստանը և Թուրքիան թուրանական միջանցքից ունեն հանրային շահ, կատարեք անհրաժեշտ քայլեր և հուսով եմ Հայաստանի իշխանությունները ևս խելամիտ գտնվելով, Իրանի հնարավորություններն աչքաթող չեն անի։ Երրորդ՝ պատմական այս անցուդարձերում, գիտակցելով Իրանի դիրքն ու ազգային շահերը, աշխարհի հայերը Իրանից ակնկալում են կատարել իր հավասարակշռող և անվտանգային կարևոր դերը։ Իրանը միշտ էլ ցեղասպանության դեմ է եղել և հիմա էլ չպետք է լռի։
«Ան»կախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում
Հայաստանում իրականացվել է կարևոր հետազոտություն անկախության սերնդի՝ երիտասարդների շրջանում։ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրությունը իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Հետազոտությունն առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 28-ին, ժամը 13։30 «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան 2) կայանալիք միջոցառման ընթացքում։ Հետազոտության արդյունքները կներկայացնեն և կքննարկեն ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի դասախոսներ Սոնա Բալասանյանը,
ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել
ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ
Տղամարդը հայտնել է՝ մինչև քննչական վարչություն տեղափոխելը իրեն ոստիկանության բաժնում ծեծել են․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում խոշտանգում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ մեկ այլ քրեական գործի վարույթի շրջանակում, քննիչի աշխատասենյակում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի կողմից ձերբակալված և ոստիկանության
«Ստեփանակերտի արվարձաններում երկու ժամ առաջ երկկողմանի հրաձգություն է եղել, այժմ հանգիստ է». Աշոտ Ղուլյան
Ստեփանակերտում կրակոցներն այս պահին դադարել են
«80 նույնականացված զոհ ադրբեջանական կողմում»
«Ազատություն». Ադրբեջանական «Մայդան Թիվի»-ն հրապարակել է ադրբեջանական կորուստների մասին իրենց հայտնի դարձած տվյալները՝ անուն ազգանուններով, ըստ կայքի՝ մինչ այժմ նույնականացվել է 80 ադրբեջանցի զինծառայողի մարմին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Դժվար է Եվլախում մեկ հանդիպումից ակնկալել, որ Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները կլուծվեն»․ Ալիեւի ներկայացուցիչ
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Եվլախում տեղի ունեցած հանդիպմանը
«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի նկատմամբ». Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամ կողմ է արտահայտվել Նատալի Լուազոյի խնդրանքին
Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։ Նրանք կողմ են արտահայտվել ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոյի խնդրանքին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի նկատմամբ ԼՂ հայ բնակչության վրա հարձակման համար,- X-ում գրել է պատգամավորը։ Նամակում
Ռուս խաղաղապահները երկու կետում արցախցիների հետ մի խրամատում պատերազմել են. Վարտանով
ՀՀ-ն պետք է սահմանափակ մոբիլիզացիա անի, մտնի ապաշրջափակման, թեկուզ՝ Նախիջեւանի միջոցով. Վարդանով
Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու եղեռնագործությունն Արցախում․ Կաթողիկոսի ուղերձը
Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։
«Հայաստանի վարչապետ կոչեցյալն անգամ կարեկցանքի մեկ բառ չասաց Արցախի ժողովրդի ու զոհերի մասին»․ Սեյրան Օհանյան
«ՀՀ անկախության օրը Փաշինյանն Արցախն ամբողջությամբ հանձնելով Ադրբեջանին՝ մեր անկախության վրա մի մեծ քար նետեց»
«Սա համազգային պայքար է». Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին
«Սա համազգային պայքար է»,-«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը վստահ է` անհրաժեշտ է սկիզբ դնել նոր պայքարի։ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Մանրամասն՝ ավելի ուշ:
Հատկապես այս դժվարին ու ճակատագրական օրերին է կարևորվում անկախության իմաստն ու նշանակությունը. «Հանրապետություն»
Հատկապես այս դժվարին ու ճակատագրական օրերին է կարևորվում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իմաստն ու նշանակությունը: «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ վստահ, որ աշխարհի բոլոր հայերի համար ՀՀ անկախությունը եղել ու մնում է բարձրագույն արժեք, որի համար պայքարը շարունակական է: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ


















































