Օրվա լրահոսը

«Ադրբեջանական բանակը պետք է հասնի Պռոշյան փողոց, որ հասկանանք՝ պատերազմը մե՞զ է սպառնում նաև». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Կա՛մ պետք է ասի, որ ինքը մեծագույն հիմար է ու առանց երաշխիքների է ճանաչել՝ ո՛չ միջազգային դիտորդների տեղակայման, ո՛չ այլ պայմաններ է դրել, կա՛մ իրեն համոզել են

«Չչեղարկել 907-րդ բանաձևը». ԱՄՆ Սենատի երկու հանձնաժողովների նախագահները նամակ են հղել պետքարտուղարին

«Ադրբեջանը, կարծես թե, մտադիր է Լեռնային Ղարաբաղում գտնվող էթնիկ հայերին հեռացնելու տարածաշրջանից ցանկացած միջոցներով»:

Հարգել ԼՂ-ում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը. ԿԽՄԿ-ի կոչը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿՄԽԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝

Անհապաղ դադարեցնել մարտերը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Դիմել դեէսկալացիայի և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները

Ճապոնիայի արտգործնախարարը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ԼՂ-ում ռազմական գործողությունները 

Ճապոնիան հորդորում է բոլոր կողմերին տարածաշրջանային խնդիրները լուծել խաղաղ կերպով՝ երկխոսության միջոցով

Լատվիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից քայլերի  հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի զանգվածային ոճրագործությունները

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները: Արարատ

Արդարադատության միջազգային դատարանը ծանուցվել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։

Հանցավոր արկածախնդրության հետեւանքները

Եթե Ռուսաստանը չցանկանա, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, դա տեղի չի ունենա: Դա ճիշտ էր 2016 թվականի ապրիլին, ճիշտ էր 2020 թվականի սեպտեմբերին: Առավել եւս՝ ճիշտ է հիմա, երբ Արցախում, այսպես կոչված, ռուս «խաղաղապահ ուժեր» կան: Ինքնին այդ  բառը հուշում է, որ այդ զինված մարդիկ «խաղաղությունը պահելու», այսինքն՝ մարտական գործողություններ թույլ չտալու համար են: Եթե

Բերման էին ենթարկել հորդորելու ու նախազգուշացնելու, որ հանկարծ չմասնակցեն ու չխառնվեն իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի գործողություններին

Ձեր կարիքն ու անելիքը` որպես ուժային կառույց ու միավորում, ավելի շատ կա այս պահին ամեն րոպե ցեղասպանվող Արցախի մեր հայրենակիցներին պաշտպանելու գործում, քան այդ ցեղասպանության դեմ ընդվզող դաշնակցականներին ու մնացած մեր քաղաքացիներին լռեցնելու ու վախեցնելու գործում։

ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:

Ճերմակ խալաթով մարտիկներ, պինդ կացե՛ք

Առողջության մասին հերթական նյութն եմ փորձում պատրաստել, պրպտում եմ մտքերս՝ գուցե անդրադառնամ խուճապային գրոհներին կամ գրեմ առաջին օգնության կանոնների մասի՞ն։ Հետո հիշում եմ այն զարմանալի մարդկանց, որոնք, քաջ գիտենալով բժշկական այդ բոլոր կանոնները, այսպիսի պահերին ստիպված են լինում անխնա խախտել դրանք՝ իրենց ոգու զորությամբ ու ի հեճուկս բնության օրենքների՝ կյանքեր փրկելով․․․ Կյանքեր փրկելով ու շատ

«Եթե մենք տենչայինք ամեն գնով քաղաքապետի աթոռին, մենք կգնայինք կոալիցիոն հուշագրի ստորագրմանը»․ Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ քաղաքապետի աթոռն այս իրավիճակում, որ ստեղծվել է, աննախանձելի աթոռ է ցանկացած քաղաքապետի համար։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի այս հարձակումը»․ ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումն անընդունելի է և խաթարում է խաղաղ բանակցությունները, որոնց նպատակն էր կարգավորել հարաբերությունները՝ միաժամանակ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց իրավունքներն ու ազատությունները։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։

Ջեյմս Ուորլիք. ԱՄՆ ջանքեր է գործադրում ոչ միայն հանրային դաշտում, այլ նաև կուլիսների հետևում՝ ձգտելով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ

«Նրանց խաղաղապահները քիչ բան են արել խաղաղությունը պահպանելու համար: Իրականում, տարածաշրջանում խաղաղապահների կարիք կա, և նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը, որպեսզի համաձայնագրի դրույթները իրականացվեն և խաղաղությունը պահպանվի»,- ասել է Ուորլիքը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը

Հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները:

Վնասվել է կառավարության շենքի գույքը․ հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր․ ՀՀ քննչական կոմիտե

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ զանգածային անկարգությունների մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտքը կատարող, Կառավարության շենքի պահպանությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու վերաբերյալ։

ՍԴՀԿ կոչը՝ զանց անել անարդյունավետ դատապարտումի կոչերը և անհապաղ սահմանել պատժամիջոցներ, կասեցնելու Ադրբեջանի հեռահար նկրտումները

Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք կոչված են ապահովելու Արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը, եւս մեկ անգամ ցուցաբերում են իրենց կատարյալ անկարողությունն ու անզորությունը՝ կասեցնելու ադրբեջանական հերթական հարձակումը, փորձելով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել այլոց վրա:

Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Գրառումներից մեկում, մասնավորապես, նշվել է. «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել…»։ Մեկ այլ գրառման մեջ էլ առկա է հետևյալ արտահայտությունը. «Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»։

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան

Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին․ Արցախի ԱԳՆ

Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը։

Պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ

Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:   Արցախի տեղեկատվական շտաբ

Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում

Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

Էնթոնի Բլինքենի հետ զրույցում Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար,

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ տեղի կունենա․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և զուգահեռաբար Ֆրանսիային՝ կոչ անելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ «Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ պահանջ կա»,- X-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։ ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․ հոկտեմբերին և 2023 թ․ մայիսին պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է եռակողմ համաձայնագրի հիմնարար պայմանները։ ՌԴ ՊՆ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ջեյհուն Բայրամովին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Կիմն իր X-ի էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում: Կիմը նշել է նաև, որ ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է: Յուրի Կիմը տեղեկացրել է նաև, որ զրուցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում․ Մակրոն

«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ», – գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031