Օրվա լրահոսը
Հակապետական ցանկացած գործողություն, կոչ կամ հավաք՝ այսօր պետական դավաճանություն է․ հայտարարություն
Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը Այսօր Արցախը ենթարկվել է լայնածավալ ագրեսիայի Ադրբեջանի կողմից, որն իրականացվում է, ըստ պաշտոնական Ադրբեջանի՝ ռուս հրամանատարության գիտությամբ: Այս գործողության վերջնանպատակն է հայության դուրս մղումը Արցախից և Հայաստանի պետականության վտանգումը: Մեր պետականության համար այս վճռորոշ պահին հայտարարում ենք, որ հակապետական ցանկացած գործողություն, կոչ կամ հավաք՝ այսօր պետական դավաճանություն է, իսկ կատարողները՝ հանցագործներ:
Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։ Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են
Նախաձեռնվել է քրեական վարույթ «Tatevik Virabyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ նկատմամբ
Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։ Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո,
Արցախի ՊՆ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական
Զոհվել է Մարտունի (Արցախ) քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը
Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Մարտունի (Արցախ) քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։ Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ստեփանակերտը հոսանքազրկված է։
Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակավայրերի, խաղաղ բնակիչների թիրախավորված ռմբակոծումը․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա: Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների,
Եվրախորհրդարան Պատվիրակությունները Համատեղ հայտարարություն են արել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
ԵԽ պատգամավորները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի
Կառավարության մոտ վիրավորում է ստացել «Հետք» մեդիա-գործարանի լրագրողը
«Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայադյանի ՖԲ գրառումը. Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից վնասվածք է ստացել նաև Հետք Մեդիա Գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր կառավարության առջեւ ընթացող բողոքի ակցիան։ Անուշը բեկորային վնասվածք է ստացել, որի հետևանքով, ըստ բժիշկների, մակերեսային այրվածք է առաջացել։
Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարող է միանալ հայ-ադրբեջանական վերջին լարվածության շուրջ դիվանագիտական քննարկումներին. Reuters
«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները ներգրավվում է ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Դրա մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր ընդգծել են, որ «միջադեպը» չափազանց վտանգավոր էր: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար, առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Եվրախորհրդի նախագահը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր բանավեճի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդումների առնչությամբ։ Ես ափսոսում եմ, որ անմեղ, խոցելի քաղաքացիական բնակիչները, ովքեր արդեն տառապում են տարածաշրջանում հումանիտար սուր
Կառավարության շենքի մոտ բախումներից տուժել է 34 անձ. առողջապահության նախարարություն
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է:
Կառավարության շենքի մոտ վիրավորների թվում նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանն է
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկաններն անմեղ մարդու չեն ծեծում։
ԵԽԽՎ նախագահը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է. «Խորապես ցնցված եմ այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից: Ժամերի ընթացքում դա հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի
Եվրախորհրդարանի պատգամավոր. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»
Եվրախորհրդարանում Fratelli d’Italia-ի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների պատվիրակության ղեկավար Կառլո Ֆիդանցա «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Դրանց շարունակությունը կարող է առաջացնել տեղի հայ բնակչության փախուստը և, հետևաբար, դառնալ էթնիկ զտման մի ձև: Պետք է անհապաղ վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը՝ անհապաղ զինադադարով և ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ, ինչպես նաև Լաչինի
Ոստիկաններն ուժով հեռացրեցին վրանը, վիրավոր քաղաքացիներ կան
«Ոստիկաններն իրավունք չունենք զրկել մեզ մեր քաղաքացիական իրավունքներից»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ. Արցախի ՊՆ
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Խոսրով Հարությունյան. «Մեր ժողովուրդը կանգնած է 2021 թվականի իր սխալ շտկելու անհրաժեշտության շեմին»
Մենք դատապարտված ենք ուղղելու այն սխալը, որ արել ենք 2021-ի համապետական ընտրություններում: Ելքը սա է:
Սա իշխանության համար պայքար չի, այլ հայրենիքի համար սրբազան պայքար է․ Իշխան Սաղաթելյան
Ընդդիմությունը կմիավորվի
7000 մարդ տարհանվել է Արցախում
ԼՂ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Արցախի ՄԻՊ
Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ մնում է հրապարակում, ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել
«Ես մնալու եմ այստեղ եւ կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ ու աջակցել ինձ»,- ասաց Թեւանյանը։
Արցախի ՄԻՊ. 27 զոհ Արցախում
Թվերի մեջ չկան Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ կապը դրանց հետ դեռ հաստատված չէ։
«Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը…». Արմեն Սարգսյան
Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունենում Արցախում, իսկական ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար։ Դա ողբերգություն է նաև համայն մարդկության համար։ Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը… Այսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն Արցախի ժողովրդի, արցախցի ընտանիքների, տարեցների, երեխաների, զինվորականների հետ են։ Արմեն
«Մասսայական անկարգություն էր այստեղ տեղի ունենում, 20-ից ավելի ոստիկան կա հիվանդանոցում»․ ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ
Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ ասացին, որ կառավարության շենքի մոտ այսօրվա ցույցի մասնակիցներից ոմանց պայուսակներում քարեր են եղել:
Պիեռ Ֆերդինանդո Կազինի. «Անհանգստություն հարձակման առնչությամբ, անհրաժեշտ է հրադադար»
Հայաստանում Իտալիայի դեսպանատան կայքէջից տեղեկանում ենք, որ երեկ Իտալիայի Սենատում Արցախի իրավիճակին է անդրադարձել սենատոր Կազինին. ՊԻԵՌ ՖԵՐԴԻՆԱՆԴՈ ԿԱԶԻՆԻ «ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԴԱԴԱՐ» ՀՌՈՄ (ITALPRESS) – «Մենք շատ անհանգստացած ենք այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված զանգվածային հարձակման առնչությամբ, որն արդեն մի քանի զոհի պատճառ է դարձել, այդ թվում՝ երեխաների: Մինչ միջազգային հանրությունը
Գարեգին Չուգասզյան. «Մեր ժողովուրդը ուշ է արթնանում, բայց արթնանում է հրաբխի նման»
Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված «Ազգային ժողովրդավարական բեւեռն» այսօր «Ազատության» հրապարակում շտապ հանրահավաք էր հրավիրել: ԱԺԲ խորհրդի անդամներ Վահե Գասպարյանը եւ Գարեգին Չուգասզյանը ներկայացրին Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակը, խոսեցին միջազգային հանրության արձագանքի մասին, մատնանշեցին այս ամենի մեղավորներին. կազմակերպիչներին եւ իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնելու նպատակով քայլերթով գնացին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Քայլերթի ընթացքում ԱԺԲ խորհրդի անդամ
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Անի Կարապետյանի կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ
Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել է. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդակցություն են անցկացնում, կան քայլերի մասին հստակ պատկերացումներ»․ Քրիստինե Վարդանյան
Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրել էր ՀՅԴ գրասենյակ` քննարկման։


















































