Օրվա լրահոսը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։

Անդրանիկ Թեւանյանը դասադուլ եւ գործադուլ սկսելու կոչ է անում

Նա նշեց, որ կարեւոր է, որ ժողովուրդը համախմբվի ու միջազգային հանրությանը ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի տեսակետը։

1800 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել Արցախի վտանգավոր թաղամասերից. ՌԴ պաշտպանության նախարարություն

Բոլորն ապահովված են տաք սննդով, վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ

Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ։ Այդ մասին դեսպանատան աշխատակիցները հայտնել են ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։

Մարզաբնակ երիտասարդներն աշխատանք են գտել, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը

Նրանք ծանոթացել են բիզնեսի կառավարման եւ ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին

Տիգրան Աբրահամյան. «Այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում:

Վերջին տվյալներով՝ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում 103 վիրավոր կա

Ադրբեջական ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն է ներկայացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:  

«Առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատը, միանալ ժողովրդին, եւ Հայաստանում կառաջանա սահմանադրական ճգնաժամ»․ Արամազդ Զաքարյան

Այստեղ պետք է ձեւավորել ժամանակավոր փրկության իշխանություն, որն իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը։

Հենրիխ Մխիթարյանը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին

Հանրահայտ ֆուտբոլիստ, ներկայումս Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է այսօր Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման մասին՝ լուսանկարներ տարածելով եւ գրելով. «120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա շրջափակումից,

Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ պետականության հիմքերին հարվածող՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից

Սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական

«Արցախի հարցը որոշվում է ՀՀ կառավարությունում». Արա Սահակյան

Ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահները Հանրապետության հրապարակում չեն

Թուրքական «Bayraktar»-ները կրկին Արցախի երկնքում են. ermenihaber.am

Սեպտմեբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքով: Այսպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Հարձակումը ադրբեջանական կողմը որակում է իբրև «հակահաբեկչական գործողություն»՝ միայն «զինված խմբավորումների» և ռազմական օբյեկտների դեմ: Սակայն, ի հակառակ այս պնդումների, սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր փաստում են, որ

Գռեհիկ ու մանիպուլյատիվ քարոզչություն․ ինչպես է Մոսկվան փորձում կոծկել ԼՂ-ում Բաքվի ագրեսիայի դեմ իր հանցավոր անգործությունը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Արցախում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» սկսելու մասին՝ «ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով». ադրբեջանական կողմը նաև հայտարարել էր, թե գործողությունների մասին նախապես տեղեկացրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ու Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։ Ավելի ուշ, Արցախի պաշտպանության բանակը հաստատեց, որ նույն օրը՝ կեսօրից հետո, ադրբեջանական զինուժը

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, վախենամ՝ հեռանալու է բավականին ցավոտ. Արմեն Բաղդասարյան

Արցախում Ադրբեջանն ուժի ցուցադրումից հետո կփորձի բանակցությունների շուրջ ներկայացնել իր կոշտ պահանջները. Արմեն Բաղդասարյան

ՄԻՊ-ը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ

Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։ Արցախի Հանրապետության շարունակվող

Առողջապահության նախարարություն. «Ցուցարարների հրահրած անկարգությունների հետեւանքով…»

ՀՀ առողջապահության նախարարությունը ՖԲ-ում տարածել է հետեւյալ տեղեկատվությունը. Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։ Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

«Արցախին մենակ թողնելը շանորդություն է, ձեր տղամարդկանց հանեք փողոց՝ հանուն ձեր պատվի»․ Մանվել Եղիազարյան

Մանվել Եղիազարյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է կռվել, պաշտպանել իրեն, իսկ 44-օրյա պատերազմի պարտությունը հետեւանք էր նրա, որ «դավ էր նյութվել»։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի գրառումը X/Թվիթերում

«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: ՄԻացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ»:

«Ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, արդեն լրացել է». Անդրանիկ Թեւանյան

Ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից տուժել է նաեւ Անդրանիկ Թեւանյանը

Երևանի քաղաքապետի թեկնածուները՝ Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և իրենց գործողությունների մասին

Հայկ Մարությանը կարծում է՝ ՀՀ իշխանությունն է կրում ստեղծված վիճակի պատասխանատվությունը, Տիգրան Ավինյանը զգուշացնում՝ բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են, Մանե Թանդիլյանը ՌԴ դեսպանատան առաջ է։

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել այդ գործողությունները

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այդ գործողությունները վատթարացնում են առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խափանում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես ավելի վաղ մենք Ադրբեջանին պարզ հասկանացրել էինք, վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է հակասում է ջանքերին՝ այս տարածաշրջանում արդար

«Չենք ցրվում, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»․ Ավետիք Չալաբյան

Չալաբյանը նշեց, որ եթե համախմբում չլինի, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում։

ՆԳՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ Կրկին անգամ կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

Կառավարության շենքի մոտ ոստիկանության գործողությունների հետեւանքով կան վիրավորներ

Լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել նաեւ են, որ կառավարության շենքի տանիքում դիպուկահարներ են տեղակայվել

Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալվել է Սերոբ Նալթակյանը

Առանձին լրատվամիջոցների առցանց ռեսուրսներով տարածվել է Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ տեսանյութ, որի ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ բարձրախոսի միջոցով վերջինս բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին. ԱԱԾ

Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման  և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ

Ինչու՞ ռուս խաղաղապահներն Արցախում իրենց առաքելությունը չեն իրականացնում. բողոքի ցույց ՌԴ դեսպանատան դիմաց

Ցուցարարները ՌԴ դեսպանատնից պահանջում են պատասխանել, թե ինչու՞ ռուս խաղաղապահներն Արցախում իրենց առաքելությունը չեն իրականացնում, որի հետևանքով երեխաներ են սպանվում:

Անահիտ Մանասյանը իրանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կեսօրից՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Երեւանի Հանրապետության հրապարակում քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել։ Աշխատանքային օրվա ավարտից հետո բավականին մեծ թվով բազմություն էր հավաքվել հրապարակում։ Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց էր լինում։ Վերջին մեկ ժամվա ընթացքում իշխանությունը էլ ավելի մեծ թվով ոստիկանական ուժեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031