Օրվա լրահոսը
«Սպասում ենք քաղաքական ուժերի արձագանքին». Հայկ Մարությանը 2 առաջարկ արեց՝ կա՛մ իրեն ընտրել քաղաքապետ, կա՛մ լինի նոր ընտրություն
Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է եւ մնացած քաղաքական ուժերը՝ առանց որեւիցե կոալիցիաներ կազմելու, առանց որեւիցե պայմանավորվածությունների, առանց որեւիցե ստվերային պայմանավորվածությունների ու նախապայմանների՝ գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ
«Ով է շներին բաց թողել»․ մեմեր եւ հիշողության թարմացում. Ավինյանը` Մարությանի մասին․ «Հանրությունը դեռեւս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է»
Սոցցանցերում հետընտրական մեմերով օգտատերերը հեգնում են ընտրության արդյունքները
«Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք». «Քաղաքացիական պայմանագիր»
Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ, Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար: Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների
Այսօր կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով
Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ: Նույն ժամանակաընթացքում համար 9 և
Թիվ 6 եւ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի դիմումներ են ստացել
ԿԸՀ-ն վաղը կամփոփի եւ կհայտարարի, թե որ ուժերի կողմից են ներկայացվել վերահաշվարկի դիմումները։ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից այսօրվա ընթացքում ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստացել է 63 դիմում՝ բոլոր 63 տեղամասերում վերահաշվարկի պահանջով։ Թիվ 6 ընտրատարածքային ընտրական
Շառլ Միշելը ողջունել է մարդասիրական բեռների անցումը Արցախ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հումանիտար բեռների անցումը Ստեփանակերտ: «Մարդասիրական մատակարարումները վերջապես գնում են Լեռնային Ղարաբաղ: Ողջունում եմ Լաչինով և Աղդամով բեռների համաժամանակյա անցումը: Սա պետք է պարբերական բնույթ կրի: Նաև կարևոր է սկսել բանակցություններ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև` նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, ինչին ԵՄ-ը պատրաստ է աջակցել»,- գրել է նա:
Դրամ ու ոսկի են փնտրել, չեն գտել․ թալանել են Միքայել Սրբազանի կեցավայրը
Քիչ առաջ համացանցում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Միքայել Սրբազանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օգտվել են իր բացակայությունից, ամենայն հավանականությամբ դրամ ու ոսկի են փնտրել, չեն գտել ու տարել են հոգևոր արժեք ներկայացնող իրեր՝ հուշանվերներ, լանջախաչեր։ Սա արտառոց ու ամոթալի դեպք է Գյումրու պատմության մեջ․
«Եթերի թույնը հանրային մուլտիպլեքս բերել-լցնելու» պատասխանատուներից մեկը Ա. Բաբաջանյանն է
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ շաբաթ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը իր մի քանի կուսակիցների հետ «խաչակրաց արշավանք» էր սկսել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ: Մեզ հասցեագրված «քննադատության» առիթը (պատճառներն, ըստ իս, ավելի խորն են) հանրային մուլտիպլեքսում երկու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն է։ Պատվարժան կուսակցականները Հանձնաժողովին մեղադրում
Սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ից մինչև 16:30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը
2023 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար». Տիգրան Ավինյան
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ», ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Երևանի ավագանու այս ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային փոփոխությունների». Ռուբեն Վարդանյան
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը: Հիմնական դասն այս ընտրություններից այն էր, որ չհաջողվեց ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ և ընտրատեղամաս բերել փոփոխությունների հնարավորությանը հավատացող՝ հանրության ակտիվ, առողջ զանգվածին, որը կքվեարկեր այլընտրանք առաջարկող ուժերի օգտին: Մյուս կարևոր եզրահանգումն այն
«Սա լավ հիմք է երեխաների հետագա զարգացման համար»
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գեղարքունիք համայնքի դպրոցի վերանորոգված գրադարանի բացմանը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն աստիճանաբար դառնում է օրակարգային. «Արդար Հայաստան»
«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Հարգելի՛ բարեկամներ Անհատապես մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին։ Թեև այն հանգամանքին, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը երկու տարեկան է և 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ Երևան քաղաքում շուրջ 70 տոկոս ավել ձայն է ստացել, սակայն արձանագրում ենք, որ այս ընտրություններում պարտվել ենք
Ամեն ինչ առջևում է։ Շարունակելու ենք հավատարիմ մնալ սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին. Վիկտոր Մնացականյան
Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։
Լրագրողի անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը պետք է երաշխավորված լինի․ ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Անի Գևորգյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Հանդիպումը տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են,
««Ապրելու երկիր»-ը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»
Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է
Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ չի վերացնում շրջափակումը. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների տեղափոխումը չի կարող համարվել որպես Լաչինի բացման անհրաժեշտության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարում: Ընդհակառակը, այսօրվա առաքումը 9-ամսյա սադիստական շրջափակման ամրապնդումն է։
Նաիրա Զոհրաբյան. «Երեկվա ընտրությունների արդյունքով երեւանցիները ուղիղ տեքստով ասացին, թե ով պետք է ասֆալտ ուտի եւ բորդյուր լիզի»
Նաիրա Զոհրաբյան. «Երեւանցին ասաց, որ Նիկոլին չի տվել Հայաստանի անունից բանակցելու, Արցախը, Հայաստանից տարածքներ հանձնելու, կիրթ բարեկամի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մանդատ»
Հուշանվերային «թղթադրամներ»-ով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է. ԿԲ
Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։ «Թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:
«Yandex Plus»-ը ներառվել է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլաններում
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: Երաժշտություն և փոդքասթներ «Yandex Music»-ում, ֆիլմեր և սերիալներ «Kinopoisk»-ում, էլեկտրոնային և աուդիոգրքեր «Bookmate»-ում, ինչպես նաև «Yandex Go» հավելվածի «Կոմֆորտ» և դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն: «Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ միշտ ձգտում է իր բաժանորդներին տալ ավելին,
«Սա պետք է ազդանշան լինի քաղաքական ուժերի համար՝ հասկանալու, ինչն են նրանք սխալ արել, որ այսպիսի արդյունքներ ունենք»․ Սոնա Այվազյան
Վարդինե Գրիգորյանն էլ նշեց՝ այս ընտրությունների ժամանակ արձանագրել են միտումներ՝ օրինակ՝ մարդկանց ուղղորդումը, վարչական ռեսուրսի օգտագործումը, որոնք հետհեղափոխական Հայաստանում նոր են, բայց նաև ըստ նրա՝ դրանք այն ծավալի չեն, որ ազդեցություն ունենային ընտրությունների արդյունքների վրա։
Միջազգային գիտաժողով Բյուրականի աստղադիտարանում՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը
Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում
«Մայր Հայաստան» դաշինքը կօգնի Հայկ Մարությանին ձայներ հավաքել, եթե վերջինս կողմ է Հայաստանում ամբողջական իշխանափոխության. Անդրանիկ Թեւանյան
«Մեր հասարակության խնդիրն է՝ կոնսոլիդացված ապահովել ամբողջական իշխանազրկումը». Անդրանիկ Թեւանյան
Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 11-17-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.34մ (17.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել
Ում բաժին կհասնեն մանդատները, եթե ինքնաբացարկներ չլինեն
ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում՝ մանդատները հնարավոր է բաշխվեն հետևյալ կերպ՝ «Հանրային ձայն»- 7 «Քաղաքացիական պայմանագիր» – 24 «Ազգային առաջնթաց» – 14 «Հանրապետություն» – 8 «Մայր Հայաստան» – 12 Ըստ այդմ, ավագանու անդամ կդառնան «Հանրային ձայնից՝ 1․Արտակ. Գալստյանը (կալանավորված է) 2.Տիգրան Ուրիխանյանը 3.Ամալյա Սարգսյանը 4.Վահան Ավագյանը 5.Վահե Եսայանը 6.Անյուշ Խուդավերդյանը
Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը
Ընտրական հանցագործությունների հաղորդումները (այդ թվում` Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկական համալսարանում կատարվածի մասին) պետք է արժանանան պատշաճ քննության, իսկ Հանրային հեռուստատեսության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկումների առարկա:
Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
«ԱՀ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը»
ՊՆ պաշտոնատար անձը նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել զորակոչը հետաձգելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝


















































