Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 11-17-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.34մ (17.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել

Ում բաժին կհասնեն մանդատները, եթե ինքնաբացարկներ չլինեն

ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում՝ մանդատները հնարավոր է բաշխվեն հետևյալ կերպ՝ «Հանրային ձայն»- 7 «Քաղաքացիական պայմանագիր» – 24 «Ազգային առաջնթաց» – 14 «Հանրապետություն» – 8 «Մայր Հայաստան» – 12   Ըստ այդմ, ավագանու անդամ կդառնան «Հանրային ձայնից՝ 1․Արտակ. Գալստյանը (կալանավորված է) 2.Տիգրան Ուրիխանյանը 3.Ամալյա Սարգսյանը 4.Վահան Ավագյանը 5.Վահե Եսայանը 6.Անյուշ Խուդավերդյանը

Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը

Ընտրական հանցագործությունների հաղորդումները (այդ թվում` Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկական համալսարանում կատարվածի մասին) պետք է արժանանան պատշաճ քննության, իսկ Հանրային հեռուստատեսության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկումների առարկա:

Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

«ԱՀ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը»

ՊՆ պաշտոնատար անձը նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել զորակոչը հետաձգելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած  կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝

«Նոր բաներ են բացահայտվում, որոնց պատասխանները Քյարամյանը պետք է հնչեցնի, դրանից հետո կպարզվի՝ իմ փոխարեն ով պետք է նստած լիներ». Իսագուլյան

«Իմ պարագայում, որտեղ պիտի անպայման հարցաքննվի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանը, Մակունցը, Վլադիմիր Կարապետյանը, հանկարծ ստացվում է, որ ԶԼՄ-ները մասնակցելու իրավունք չունեն: Դատավորի վրա մեծ ճնշում կա: Դատարանը շատ լավ հասկանում է, որ սա քաղաքական պատվեր է ինձ մեկուսացնելու, բայց չի ստացվելու դա»:

Ընտրությունների արդյունքներից դատելով՝ Հայաստանում կա իրական ժողովրդավարություն. Միքայել Զոլյան

Իհարկե, ես անձամբ ավելի հանգիստ կլինեի, եթե ՔՊ-ն ստանար մեծամասնություն, ընկերներիցս ոմանք էլ, երևի, կուզեին, որ Հայկոն ընտրվի

Արամ Նիկոյանը՝ պրոբացիայի ծառայության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 952-Ա ԱՐԱՄ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Նիկոյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևա

«2018 թվականի համեմատ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քվեները պակասել են մոտավորապես չորս անգամ». Էդգար Ղազարյան

«2018 թվականի հետ համեմատ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քվեները պակասել են մոտավորապես չորս անգամ: Հինգ տարվա մեջ նման հակառեյտինգ աշխարհում երեւի ոչ մի քաղաքական ուժ երբեք չի ունեցել: Եվ դա այն դեպքում, որ իրենք իշխանական կուսակցություն են՝ էսքան հնդիկներով, էս վարչական ռեսուրսով, օրինական ու անօրինական փողերով, քրեական հեղինակություններով, բիզնես միջավայրով, հանրային հեռուստաընկերության բոլոր եթերներով»

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ. հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված համերգին

Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչեցին Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Սերժ Նահապետյանը և Ալեքսանդր

ՀՅԴ ԳՄ-ն կարևոր է համարում Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ միավորման բացառումը

Երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին, և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,

Ընտրություններն անցել են հանգիստ, բայց բարելավման տեղ ունեն. Եվրախորհրդի դիտորդները մտահոգություններ են հայտնել

Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչն արտացոլված է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Այնուամենայնիվ նկատել են, որ տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերում են մնում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով: «Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արգիշտի Քյարամյանը չեկավ հարցաքննության՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված է

Հարցին՝ դիտավորյա՞լ են այսպես ձգձգում՝ Աննա Ծառուկյանը պատասխանեց. «Բոլոր հնարավոր տարբերակները քննարկել ենք՝ հնարավոր է չծանուցվի, հնարավոր է բնակարան ծանուցեն, աշխատավայր պահանջվի, բայց որ պատշաճ ծանուցմամբ բարձր իրավական գիտելիքներ ունեցող սուբյեկտը, որը հանդիսանում է ՔԿ նախագահ, հասկանում է ինչ է նշանակում դատական նիստի անհարկի հետաձգում, հասկանում է վկայի ինստիտուտի կարեւորությունը եւ ունի շահագրգռվածություն այս գործով հիմնավորելու թեկուզ իր անմեղությունը:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Անտարբերությունը կհասցնի աղետի-3

«Ռուսներին քշենք, հանգիստ ապրենք», «Երևանում եթե ՔՊ-ն չհաղթի, ռուսի գործակալները մեզ օրուարև չեն տա», «Ղարաբաղը 30 տարի առաջ ծախել, պրծել են», «Նիկոլը գնա, Քոչարյա՞նը գա»: Սրանք լայն տարածում ունեցող «պադիեզդային» մեջբերումներ են, որոնք ի ցույց են դնում հայ հասարակության (առնվազն մի զգալի մասի) բթացումն ու դեգրադացումը:

Վտանգավոր սննդամթերքը քաղաքացու ահազանգով հանվել է վաճառքից և ոչնչացվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ, սիրողական եփած երշիկ մսային

Ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ. «Հանրապետություն»

Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ։ «Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

«Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս՝ այն տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակիցների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին կողմ քվեարկողների թիվը նվազում է»․ Արթուր Սաքունց

Ըստ Արթուր Սաքունցի՝ այն մեխանիզմները, որ տարիներ օգտագործվում էին և չկիրառվեց հեղափոխությունից հետո, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ որոշ գործիքակազմեր ներդրվեցին՝ մասնավորապես վարչական ռեսուրսի օգտագործումը, նախընտրական հավաքներին մարդկանց բերման ենթարկելը, որոշ տեղամասերում «տասովշչիկների» կամ «ձայնային ձեռներեցների» ինստիտուտի կիրառումը։

ՔՊ-ի կառավարման ավարտի սկիզբը սկսված է. Հայկ Գրիգորյան

Միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է

Դավիթ Խաժակյան․ «Հույս ունեմ, որ Երեւանում կառավարչական ճգնաժամ չի առաջանա»

«Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասում է՝ հիմա ամենակարեւորն է՝ ավագանիում ներկայացված խմբակցությունները կարողանան մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները եւ ձեւավորեն քաղաքային իշխանություն

Էդգար Ղազարյան. «Երկու ճանապարհով ոչ ադրբեջանական բեռներ են հասնում Արցախ եւ դա Հայաստանի իշխանությունների հետ որեւէ կապ չունի»

Արցախի նոր իշխանությունների եւ ռուսական կողմի, մասնավորապես, խաղաղապահ առաքելության, հետ ուղիղ շփումների, ուղիղ փոխգործակցության արդյունք է:

Նախարարը փոխվում է, Ադրբեջանի հարցում Թուրքիայի պաշտպանական ուղեգիծը չի փոխվում

Մայիսյան ընտրություններից ի վեր՝ թուրք-ադրբեջանական 2 զորավարժություն է անցկացվել, նաև բարձրաստիճան զինվորականների և ՊՆ ղեկավարների հանդիպումներ են եղել, որտեղ շեշտվել է Թուրքիայի՝ Ադրբեջանին ցանկացած քայլում սատարելու պատրաստակամությունը:

2023 թ. կնքվել է գյուղատնտեսական ապահովագրության 10 հազար 192 պայմանագիր. վարչության պետ

Նախկինում կարկուտի կամ այլ աղետների դեպքում գյուղացիները փոքր չափի փոխհատուցում էին ստանում, ու դա ոչ մի ձևով չէր լուծում գյուղացու խնդիրը ու շահեկան չէր դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որ տուժելու դեպքում գյուղացին կարողանա իր ֆինանսական վիճակը կայունացնել:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել է 10 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Սեպտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 521 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, փլուզման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 1, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 31, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային

Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) գյուղատնտեսության նախարար. 4)

Որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ. Տիգրան Աբրահամյան

Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031