Օրվա լրահոսը

«Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ»

Մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:

ԿԸՀ-ն հաստատեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արձանագրությունը․ո՞ր ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը

Վահագն Հովակիմյանն ասաց, որ այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ այսօր 18։00-ն, նաեւ շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչեւ 11։00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։

Ռուսների քայլերի շուրջ ԱՄՆ-ն չի կարող երկխոսություն ունենալ, կողմերն են որոշում՝ ներգրավվել ռուսական քննարկումներում, թե՞ ոչ. Մայքլ Քարփենթեր. «Ազատություն»

ԱՄՆ-ն կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա

Մենք այլեւս չենք գործում վարքականոնների հիման վրա, որտեղ մարդը հարգում է իր խոսքը

Ինձ նման շատ հայեր կնշեն, որ մեր դիվանագիտությունը՝ արտաքին պաշտպանության քաղաքականությունը, հայ-հայկական հավաքական հարաբերությունները հանրապետության ներսում եւ հայկական սփյուքում հայերի միջեւ ընդամենը արտացոլում եւ արդյունք է կուտակված սխալ մոտեցումների, անառողջ մտածելակերպի եւ շեղումների այն սկզբունքներից, որոնք հիմնված են իրապաշտության, գործնականության եւ պրագմատիզմի ուղենիշների վրա։ Ուղեցույցներից շեղումների ցուցակը երկար է, եւ դրանց ամենքի քննարկումը հնարավոր չէ

Ալցհայմերի հիվանդություն․ մարտահրավեր, որին բախվում են թե՛ հիվանդը, թե՛ նրան շրջապատող մարդիկ

Աշխարհում սեպտեմբերը նշվում է որպես Ալցհայմերի հիվանդության իրազեկման ամիս։ Ոչինչ այնպես չի խառնում մարդու հեռագնա պլանները, որքան դեմենցիան ու դրա տարատեսակ համարվող Ալցհայմերի հիվանդությունը, որի մասին որքան շատ է խոսվում, այնքան շատ հարցեր է առաջացնում այն։ Նեյրոդեգեներատիվ այս հիվանդությունը ախտահարում է մարդու գլխուղեղը, և այդ գործընթացը սկսվում է շատ ավելի վաղ, քան ի հայտ կգան

Ֆադեյ Սարգսյան. բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գեներալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Գաբրիելի Խանոյանը համատեղ ձեռնարկեցին եւ իրականացրին խորհրդային տարիներին իր հանդգնությամբ ու խիզախությամբ աննախադեպ գործողություն. Ջուղայի հայկական խաչքարերի գաղտնի, չարտոնված դուրսբերում Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանային գոտուց։

Այս թվերը ցույց են տալիս, թե տարեցտարի որքան է նվազում ՔՊ ընտրողների թիվը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցող 824․250 ընտրողներից 75․463-ը կամ ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 9,1%-ը։ Սա դեռ այն դեպքում, երբ օգտագործվել է ողջ իշխանական ռեսուրսը՝ ներառյալ վարչական ռեսուրս

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաները Աղդամով մտել են Ասկերան

Հրապարակման մեջ նշվում է, որ ժամը 7:12-ի դրությամբ բեռը հասել է Ասկերան:

Արցախի ՊՆ–ն հերքում է՝ Ասկերանի շրջանում չեն կատարվել ամրաշինական աշխատանքներ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը»․ Անդրանիկ Թեւանյան

«Այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն»։

ՔՊ-«Հանրապետություն» զույգը կունենա 32 մանդատ՝ 65-ից

Ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկը: Ըստ այդմ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանամերձ «Հանրապետություն» կուսակցության հետ միասին կստանան ընդամենը 32 մանդատ՝ 65-ից: Իսկ ընդդիմադիր երեք ուժերը, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը՝ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը», Անդրանիկ Թեւանյանի ղեկավարած «Մայր Հայաստանը» եւ «Հանրային ձայնը», որի փաստացի առաջնորդը «Դոգն» է, միասին կունենան 33 մանդատ: Կմիավորվե՞ն արդյոք վերջին

Որքան մանդատ կստանա 5 ուժերից յուրաքանչյուրը

Քանի որ որևէ կուսակցության կամ դաշինքի չհաջողվեց ստանալ 50 տոկոսից ավելի քվե, քաղաքապետին պետք է ընտրի ավագանին՝ իր կազմից: Երեւանի քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիայի ձեւավորում:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է ձայների 33,28%-ը․ 259 տեղամասերից ստացված տվյալները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 259 տեղամասերից ստացված տվյալները: 1. «Հանրային ձայն» կուսակցություն – 11 922 ընտրող (9.75%), 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 40 690 ընտրող (33,28%), 3.«Արդար Հայաստան» կուսակցություն – 1411 ընտրող (1.15%), 4. «Հաղթանակ» կուսակցություն – 2052 ընտրող (1.68%), 5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 897 ընտրող (0.73%), 6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 1284

213 տեղամասի նախնական տվյալները հայտնի են

ԿԸՀ-ն հրապարակել է 213 տեղամասի նախնական արդյունքները. առաջին եռյակը նույնն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մայր Հայաստան» դաշինք։ «Հանրային ձայն» կուսակցություն – 8718 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 32 753 ձայն, «Արդար Հայաստան» կուսակցություն – 1171 ձայն, «Հաղթանակ» կուսակցություն – 1596 ձայն, «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 712 ձայն, «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 1043

184 տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն բացարձակ առաջատար է

ԿԸՀ-ն ներկայացնում է 184 տեղամասի արդյունքները․ «Հանրային ձայն» կուսակցություն – 8260 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 27 814 ձայն, «Արդար Հայաստան» կուսակցություն – 1610 ձայն, «Հաղթանակ» կուսակցություն – 1397 ձայն, «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 620 ձայն, «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 930 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 16 208 ձայն, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 304

«Հանրային ձայն» կուսակցությունն իր տեղը զիջեց «Հանրապետություն» կուսակցությանը, ՔՊ-ն մնում է առաջատար

Հայտնի են 152 տեղամասի արդյունքները. քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տվյալներ։ Ըստ այդմ, առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ տեղում՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, երրորդ հորիզոնականում՝ «Մայր Հայաստան» դաշինքը, չորրորդ հորիզոնականում «Հանրային ձայն» կուսակցությունն իր տեղը զիջեց «Հանրապետություն» կուսակցությանը: «Հանրային ձայն» կուսակցություն – 6735 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 22904 ձայն, «Արդար

«Լեգալ, բայց ոչ լեգիտիմ», «Էպիկ ֆեյլ», «Գնացե՛ք թուրքացման։ Սատանան ընդ ձեզ». Երեւանի ընտրությունների ֆեյսբուքյան արձագանքներ

«Նիկոլի ԿԸՀ-ն, կարծես թե կրկնում է նույն ֆոկուսը, ինչ արվել էր 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում»

108 տեղամասերում ՔՊ-ն ունի 15618 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 9323 քվե

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները 108 տեղամասում․ 1.«Հանրային ձայն» կուսակցություն – 4854 ձայն, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15618 ձայն, 3.«Արդար Հայաստան» կուսակցություն – 575 ձայն, 4.«Հաղթանակ» կուսակցություն – 805 ձայն, 5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 363 ձայն, 6.«Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 524 ձայն, 7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 9323 ձայն, 8.«Հանուն սոցիալական արդարության»

ԿԸՀ-ն ներկայացրել է 82 տեղամասերի տվյալներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 82 տեղամասերի տվյալներ. 1.«Հանրային ձայն» կուսակցություն – 3679 ձայն, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 958 ձայն, 3.«Արդար Հայաստան» կուսակցություն – 456 ձայն, 4.«Հաղթանակ» կուսակցություն – 564 ձայն, 5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 270 ձայն, 6.«Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 397 ձայն, 7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7039 ձայն, 8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

Երկրորդ փուլ չի լինելու․ օրենսդրությունը նման բան չի նախատեսում այս ընտրակարգով

ԿԸՀ քարտուղարի ներկայացմամբ՝ եթե չի հաջողվում քաղաքապետ ընտրել, ապա այդ դեպքում Երեւանի տեղական ինքնակառավարման օրենսդրության համաձայն կրճատվում է ավագանու լիազորությունների ժամկետը  եւ նշանակվում են նոր արտահերթ ընտրություններ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ըստ 37 տեղամասերի տվյալների

Առաջատարը ՔՊ-ն է, հետո՝ «Մայր Հայաստանը», «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը»

34 տեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է, երկրորդ տեղում Հայկ Մարությանն է

Նորք-Մարաշում եւ Ավանում համայնքներում թե իշխանությունները, թե ընդդիմադիրները զրո ձայն են ստացել

Չծանուցված ընտրողներ, «տասովշչիկներ». «ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար Մենուա Սողոմոնյանն ամփոփում է

Ինչո՞ւ երեւանցիները չմասնակցեցին ընտրություններին. դիտորդական առաքելության ղեկավարը պատճառներ է նշում

«Սպասում ենք»․ Հայկ Մարությանը՝ «դեռ վստա՞հ եք հիսուն պլյուսի վրա» հարցին ի պատասխան

Հայկ Մարությանն ասաց՝ ուղղակի ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրենց քաղաքի ապագայի որոշմանը

Ավագանու ընտրություններում 8/01 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Երեւանի ավագանու ընտրությունների թիվ 8/01 ընտրատեղամասի դռները ճիշտ ժամը 20։00-ին փակվեցին, եւ հանձնաժողովի անդամներն անցան քվեների հաշվարկին։ 1762 ընտրողներից  քվեարկությանը մասնակցել էր 418 քաղաքացի։ Ձայները բաշխվել էին հետեւյալ համամասնությամբ. 1․ «Հանրային ձայն» կուսակցություն՝ 39 քվե 2․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 139 3․ «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2 4․ «Հաղթանակ» կուսակցություն՝ 4 5․ «Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 0 6․

Ժամը 23:30-ի դրությամբ ամփոփվել են 20 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն շարունակում է առցանց ներկայացնել քվեարկության արդյունքները: Ժամը 23:30-ի դրությամբ ամփոփվել էին 20 ընտրատեղամասերի արդյունքները: Ըստ այդմ` 7625 ընտրողների ձայների հաշվարկով առաջատարը ՔՊ-ն է՝ 2558 ձայն, երկրորդ տեղում «Ազգային առաջընթացն» է՝ 1393 ձայն, երրորդ տեղում՝ «Մայր Հայաստանը»՝ 1035 ձայն: Մնացած արդյունքները՝ լուսանկարում:

ԿԸՀ-ն առցանց ամփոփում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն առցանց տարբերակով ամփոփում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Ժամը 23-ի դրությամբ ամփոփվել էին ութ տեղամասերի արդյունքները: Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Արդյունքներն ամբողջությամբ՝ լուսանկարում:

«Քվեաթերթիկ 2»․ ԿԸՀ նախագահն՝ աղմուկ հանած լուսանկարի մասին

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում համացանցում լայնորեն տարածվեցին լուսանկարներ ընտրական տեղամասերից, որտեղ սեղաններին փակցված են թղթեր՝ «Քվեաթերթիկ 1», «Քվեաթերթիկ 2» վերտառությամբ, սա մեկնաբանվում է որպես ուղղորդում ՝ այդ համարները զբաղեցնող քաղաքական ուժերի օգտին։ Ինչպե՞ս կմեկնաբանի սա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, արդյո՞ք նախորդ ընտրություններում ընտրատեղամասերի կահավորանքը հենց այսպես է եղել։ «Ես ցավում եմ, որ մեր օգտատերերը, տվյալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031