Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր թվի տակ, մարդկային ողբերգություն է». մտահոգիչ ցուցանիշներ Ստեփանակերտի ծննդատնից

Թերսնված հղիներ, սննդի, դեղորայքի պակասի հետևանքով՝ խնդիրներ ունեցող նորածիններ, մանկամահացության, անհաս ծնունդների աճ:

Ծաղկաձորում ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով: Մասնավորապես՝ սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ, պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ,

ՌԴ քաղաքացի Մարիա Ռոուզին արտահանձնելու պահանջը մերժվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ. մայիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրը երեկոյան, Մարիա Ռոուզը իր բնակության վայրից, առանց համարժեք բացատրությունների, անչափահաս յոթամյա երեխայի հետ բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, որտեղ նրանց պահել են առավել քան 6 ժամ և ազատ արձակել 23։00-ի սահմաններում։ Ոստիկանության բաժանմունքում ձերբակալման առաջին իսկ պահից Մ․ Ռոուզին իրավական աջակցություն

Քանի որ Հայաստանում չկա ազգային իշխանություն, այս փաստերը չեն դրվում Ադրբեջանի առաջ. Շարմազանով

Փոխարենը կապիտուլյանտները խելոք կատարում են ադրբեջանական պահանջներն ու ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս։

«Եթե Ադրբեջանը համարում է, որ Արցախից ու նախկին ԼՂԻՄ-ից դուրս եկած ադրբեջանցիները փախստականներ են, ուրեմն ճանաչում է Արցախի անկախությունը»․ Գրիգորի Այվազյան

1992 թվականին Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքով՝ Հայաստանից փոխհատուցում ստանալով գնացածները բոլորը միանգամից համարվեցին Ադրբեջանի քաղաքացիներ։ Ըստ օրենքի ուժի՝ իրենք երբեք փախստականի կարգավիճակ չեն ունեցել։ Եթե նրանք չեղարկում են Ադրբեջանի Հանրապետության 1992 թվականի օրենքը, դա երեսպաշտություն է։

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները

Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։

«Երբ ժամանակին ասում էինք՝ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և ժամկետային զինծառայության բանաձևերն ու մոտեցումները փոփոխություն կրեն, շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու». Փաշինյան

Ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման նպատակով կառավարությունը կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն

Հայ-Ռուսական համալսարանում Ռուսագիտության կենտրոն է ստեղծվել

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանում ստեղծվել է Ռուսագիտության կենտրոն, որի նպատակն է ձևավորել տարածաշրջանային և միջազգային գիտահետազոտական, կրթական և կազմակերպամեթոդական հարթակ՝ ռուսաց լեզվի հանրահռչակման, դասավանդման և հետազոտական ​​ծրագրերի իրականացման, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև գիտամշակութային կապերի համակողմանի զարգացման համար: «Մեր համալսարանի Ռուսագիտության կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից առանձնակի նշանակություն ունեն «Ռուսաց լեզուն Հայաստանում» գիտահետազոտական

Մթնոլորտային օդի որակը Հանրապետությունում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 17-ին, Շենգավիթում՝ հուլիսի 16-ին և 19-ին։

Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի

«Տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը»

Արցախում կվերահսկվեն նաև տեղական արտադրանքի գները

Հույսը, որը տեղական արտադրանքի գները ինքնուրույն կկարգավորվեն, չարդարացավ

Բաղերի․ «Ադրբեջանի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդիր չունենք»

«Ազատություն» .«Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են, և մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդիր չունենք», – նախօրեին հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Իրանցի զինվորականի այս հայտարարությունը հնչել է երկրի բանակային հրամանատարության՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ կատարած այցի ավարտին։ Դրա հետ մեկտեղ՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն

Արցախում քաղաքական պայքարը նոր փո՞ւլ է մտնում. ի՞նչ է լինելու Արցախի ԱԺ՝ վաղը կայանալիք արտահերթ նիստում

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ Արայիկ Հարությունյանի եւ Արթուր Թովմասյանի նստացույցի մասին

Պարզ չէ` ի վերջո որքա՞ն գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու վարչապետի աշխատակազմին. «Լույս» հիմնադրամ

Հերթական անգամ այս ձևաչափով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվում են խոշոր դրամական միջոցներ։

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանի բնապահպանության նախարարից նամակ չի ստացել. ՇՄՆ

 ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել:

Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահպանել. Մանե Թանդիլյան

«Լույսից գույն կերտող» հանճարի՝ Մինաս Ավետիսյանի 95 ամյակն է այսօր։

«Արցախցիները նպատակ ունեն քայլերթով գալ Հակարիի կամուրջ, մենք այստեղ չենք կարող նստել ու սպասել»․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է

Արցախում մենք ունենք պերինատալ մահացությունների եռապատկում։ Սա նշանակում է, որ եկող սերնդի կանխումը, այն, ինչ նպատակադրել է Ալիեւը, արդեն տեղի է ունենում։ Սա ողբերգություն է եւ վերաբերում է ամբողջ աշխարհին։

Հայաստանի ՀԿ-ները մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականության մասն են կազմում

Ռուբեն Վարդանյան. Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է: Հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն

Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ և Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։

Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց առաջին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները. Անդրանիկ Թևանյան

Եվ հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։

Սարգիս Խանդանյանը Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկիին ներկայացրել է արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին եւ փոխդեսպան Մարչին Ռոզիցկիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նախորդ դեսպան Պավել Չեպլակի ներդրումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարցում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի բարեկամական

«Եվրամիություն, որտե՞ղ են ձեր աչքերն ու ականջները, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը»․ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույց՝ ԵՄ գրասենյակի առջեւ

Շառլ Միշելի հայտարարությունը, որով առաջարկվում է Լաչինի միջանցքի փոխարեն Աղդամով սնունդ տանել Արցախ, դատապարտելի է բոլորի կողմից, որովհետեւ կծնի նոր ցեղասպանություն։

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի

«Բացեք կյանքի ճանապարհը կամ փակեք ձեր գրասենյակը»․ բողոքի ցույց՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Դիմելով ձեզ՝ մենք ունենք միայն մեկ խնդրանք՝ ապահովեք կամ ցամաքային կամ օդային ճանապարհը։ Մենք ձեզանից չենք ուզում սնունդ, սնունդը մենք ինքներս ենք բերելու։

1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան

Նրանք կարող են հայտագրվել թափուր տեղերի համար եւ մասնակցել լրացուցիչ մրցույթին

Հուլիսի 17-ի դրությամբ Արցախում միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6

Սյունիքում հայտնաբերված կոկաինի դեպքերը գետի վրայով են անցկացրել կամ նետումներով. Բադասյան

Սյունիքում հայտնաբերված վերջին դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք:

Գնդակն այժմ ՀՀ-ի դաշտում է. Զախարովա

«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակն այժմ ՀՀ-ի դաշտում է»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ուրիշ հարց տվեք»․ Քերոբյանի արձագանքը Արցախում սննդի պաշարի հետ կապված հարցին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չցանկացավ խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Լրագրողի պնդմանը, թե՝ տվյալ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված, որքա՞ն է մնացել։ «Ուրիշ հարց տվեք»,- արձագանքեց Քերոբյանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031