Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Այս պահին խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան

Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին և այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար:

12-րդ ՀՄԸՄ համահայկական բանակումը՝ «Խրոխտ, խիզախ, մի՛շտ պատրաստ» նշանաբանով

1994թ.-ից յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ Հայաստանում կայանում է ՀամաՀՄԸՄ-ական սկաուտական բանակում, ՀՄԸՄ-ի տարբեր շրջանների սկաուտական խմբերի մասնակցությամբ և ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ի հյուրընկալությամբ, նպատակ ունենալով աշխարհասփյուռ հայորդիներին համախմբելու հայրենիքում։ 

Կիևյան կամրջից պարզվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան. «Կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես. էս դիրքը հանձնողի մերը…»։ Այսօր Կիեւյան կամրջից պարզվել է նրա դիմանկարը։ «Առավոտին» հայտնի չէ, թե ով է այս նախաձեռնության հեղինակը։ Աշոտ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դրոնները պահանջարկ ունեն քրեակատարողական հիմնարկներում

Լիստ.ամ-ում վերջին շրջանում գերակշիռ մաս են կազմում «կգնեմ դրոն» կամ «վաճառում եմ դրոն» հայտարարությունները: Մատչելի է ոչ միայն դրոնը, այլ անգամ՝ առաքումը: Առաջարկվում է դրոն, օրինակ. «Շատ ամուր է, դիմանում է տարբեր տեսակի հարվածներին: Չափսեր` 39x29x8 սմ: Վահանակ՝ 2,4 Հ: Լիցքավորվող: Թռիչքի ժամանակը 12-17 րոպե: Կառավարման հեռավորությունը` 150-200 մ, արագությունը 2 մակարդակ: Երեւանում առաքումը 1000

Մեր բուհական համակարգը խորը, բովանդակային, համակարգային ճգնաժամի մեջ է. Փաշինյան

Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն։ Դա անսակարկելի է լինելու:

Բաքուն Երևանից պահանջել է դադարեցնել Երասխի գործարանի շինարարությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Բաքուն Երևանից պահանջել է դադարեցնել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Երասխում, կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ղեկավար Մուխթար Բաբաևի անունից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում ասվել է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի համատեքստում, Հայաստանը պարտավոր է

Վճարովի տեղերի ընդունելությունն իրականացվել է 7242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է. Ժաննա Անդրեասյան

Վճարովի տեղերը հատկացված են եղել 15984-ի չափով, ընդունելությունն իրականացվել է 7242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որը 45,3 տոկոս է: Սրա մեջ մտնում են թե պետական, թե ոչ պետական բուհերի ցուցանիշները: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, որից ընդունվել են 1782-ը, որը 83,7 տոկոսն է:

ԵԱՀԿ-ում թերեւս չեն ստուգում՝ ում են հարթակ տալիս. Ալիեւյան կլանի ու իր խամաճիկ լրագրողների սանձարձակությունը տիեզերական սահմաններ է հատում. Գայանե Աբրահամյան

ԵԱՀԿ-ում թերեւս չեն ստուգում ինչ արյունարբու մարդասպանների են հարթակ տալիս, բայց գոնե մենք պետք է այդ մասին թմբկահարենք

Սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան. Նիկոլ Փաշինյան

Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա:

Զախարովա. Անկարան եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղում

Խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան։

Ինչու էր նոտարը դիմել Սահմանադրական դատարան

Սահմանադրության 169-րդ հոդվածով նոտարները՝ իբրեւ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ, նախատեսված չեն: Չնայած դրան, 2023 թվականի հունիսի 9-ին Սահմանադրական դատարան էր դիմել «Երեւան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանը: Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դիմողը Սահմանադրական դատարան համապատասխան դիմում է ներկայացրել՝ իբրեւ նման իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմք դիտարկելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ յուրաքանչյուրի՝ համապատասխան

Օգոստոսի 1-ից Զինված ուժերում կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կկրկնապատկվի. Սուրեն Պապիկյան

ՀՀ զինված ուժերում հունիսից արդեն մեկնարկել է ատեստավորման գործընթացը. կամավոր ատեստավորմանն արդեն մասնակցել է շուրջ հազար զինծառայող, առաջին հայտ ներկայացրել են 4 հազարը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Մուտքը Հայաստան արգելված դաշնակցականը դեսպանի հետ կապված կասկածներ ունի

Նա նաեւ Հոլանդիայում մասնակցել է հակաիշխանական ցույցերի

Մասաչուսեթսի նահանգապետ. «Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել»

Նախագահ Բայդենին ուղղված իր նամակում նահանգապետ Հիլին հայտարարեց, որ «արժանահավատ լրատվական հաղորդումներ, իրավապաշտպան կազմակերպություններ և ամերիկահայ համայնքի անդամներ ահազանգում են հերթական Հայոց ցեղասպանության ռիսկերի մասին։

«…Չճանաչված երկրի չճանաչված դիրիժորի, օկուպանտի, դիվերսանտի, իրեն մաեստրո հռչակած ինչ-որ մեկի խոսքն է, որը չգիտես որտեղից է հայտնվել Ղարաբաղում»

Հարցազրույց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հետ – Մաեստրո, ձեզ հետ մեր վերջին հանդիպումը 2017-ին էր, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց ձեր ծննդյան 70-ամյակը, դուք էլ ղեկավարում էիք ձեր հարազատ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը, որի դիրիժորն եք հանդիսացել 1991 թվականից մինչեւ 95-ը։ Մինչ այդ էլ՝

ՀՀ ԱԳՆ–ն ողջունել է Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

Այն դիտարկում ենք որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,– նշված է գրառման մեջ։

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բանակային խաղեր. պարգևատրման ֆոնդը 30 մլն դրամ է

Օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ու ՊՆ–ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ ՊՆ–ի, ԱԱԾ–ի, ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ–ի, ՊԵԿ–ի, քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության աշխատակիցների միջև:

Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունն ադրբեջանական օրակարգին․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը

Խաղաղության համար միջնորդությունը չի կարող հիմնված լինել պատերազմում պարտված կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանության վրա՝ միաժամանակ դանդաղորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը։ Այս մոտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեղսակից։

Հակոբ Արշակյան. Հարկեր վճարելը պատվաբեր է: Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հարկեր վճարել ծառայում է Հայկական բանակի, ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացմանը:

«Սերն է տալիս ճախրանք, երգն է բացում ճամփա…»

Ժաննա եւ Լեւոն Բլբուլյանները միշտ լի են ստեղծագործական գեղեցիկ ծրագրերով Քույր-եղբայր են Ժաննա եւ Լեւոն Բլբուլյանները՝ երգահան եւ բանաստեղծ, ու դա անշուշտ երկուսի համար էլ բարեբախտություն է. ավելի քան երեսուն տարի ստեղծագործական արդյունավետ համագործակցության մեջ են նրանք ու շարունակաբար ասպարեզ հանում, երգիչներին, երգարվեստի սիրահարներին են ներկայացնում մեկը մյուսից գեղեցիկ, մեղեդային, հոգեմոտ երգեր, որոնց կարիքն այնքան

Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն կհիմնվի

Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։

Ադրբեջանը շարունակում է դրժել խոստումները: Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան

Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է:

Թույլ Ռուսաստանն այլեւս զսպող գործոն չէ Էրդողանի համար

Մոսկվայի գործուն ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմ դարձած Թուրքիան առաջինը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Արցախը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դրությունը, հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ

Վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն Արցախում աճել է գրեթե 3 անգամ. Վարդգես Օսիպով. «Արցախպրես»

Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու

Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյան կառաջարկեր Վարշավայի գետտոյում հալածվող հրեաներին «ինտեգրվել» նրանց շրջապատող նացիստների հետ. Արմեն Աշոտյան

«Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ հնչել են Թոյվո Քլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն թագուհի Մարի Անտուանետի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։

«Նորէ՞ն ուրիշին պիտի տանք». Երուսաղէմի «Հայկական Պարտէզ»-ը կ՛օտարացուի. «Եռագոյն»

Տեղի հայերը գնորդը չէ, որ կ՛այպանեն, այլ այպանելին ծախողներն են իրենց համար, որոնց պարտականութիւնն էր պահակ կենալ այս կալուածներուն, որոնք կը պատկանին ոչ թէ պատրիարքարանին եւ ոչ միայն սաղիմահայութեան, այլ` համայն հայութեան:

Անզորության մեջ կարող է ընկնել ժողովուրդը, շարքային քաղաքացին, բայց ո՛չ երկրի նախագահը. Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Հենց Փաշինյանի պատճառով է, որ Արցախի իշխանություններն անելանելի վիճակում են հայտնվել ու նստացույց են անում

«Աշխատող ու ստեղծող մարդու համար իր հայրենիքն ամենահուսալի վայրն է». ԵՄ առաջարկում է օգտագործել աշխատանքային միգրանտների ներուժը. JAMnews

Մենք կանխիկ գումար չենք տալիս, մենք գնում ենք շահառուին անհրաժեշտ պարագանները կամ ծառայությունները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031