Օրվա լրահոսը
Պետդեպի զեկույցն անդրադարձել է Նախիջանում և Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը
Նախիջևանի ինքնավար շրջանում գտնվող միջնադարյան և ավելի վաղ ժամանակահատվածի հայկական վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ը (98 տոկոսը), որոնք դեռևս պահպանվել էին խորհրդային ժամանակաշրջանի վերջում, ավերվել են 1997-2011թթ.:
Աբովյանում երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 2 եղբայրների։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Կոտայքի բաժնից օպերատիվ խումբը շտապել էր հիվանդանոց։ Բաժնի ոստիկանները Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտեցին հանցագործությունը։ Պարզվել է, որ բուժօգնության դիմած
«Ես չգիտեմ, Արայիկ Հարությունյանն ի՞նչ խնդիր է ուզում լուծել». Արմեն Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի հանրահավաքի մասին
Շառլ Միշելը չանդրադարձավ Բերձորի միջանցքի փակ լինելուն
Օտարերկրացիներից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել. Կումայրիի բաժնի ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում հերթական արդյունքը գրանցել են Կումայրիի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները Գյումրու գերեզմանատներից մեկի տարածքում ձերբակալել են Ախուրյան գյուղի մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Հաջորդ դեպքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Կամավորության ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններ ու մեխանիզմներ կներդրվեն
Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքների իրականացնողների ներգրավման խնդիրներ. նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում քննարկվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Հովիկ Աբրահամյանի «դղյակի» գնորդը չի կարողանում վճարել առանձնատան ամբողջ արժեքը
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
«Գործընկերներս ասացին՝ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ
Թուրքիայում հետաքննություններ են սկսվել ընտրությունների արդյունքների վերաբերյալ «սադրիչ» հրապարակումների կապակցությամբ
Հետաքննություն է սկսվել դերասանուհի Զեյնեփ Բեշերլիի նկատմամբ
Գյումրեցի կինը հայտնել է, որ հարևանը սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը
Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝
ՎԶԵԲ-ը տարածաշրջանում տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ է ակնկալում
ՎԶԵԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի աճը 2023 և 2024 թվականներին չափավոր կլինի՝ կազմելով 5 տոկոս, աճի զգալի ռիսկերով՝ կապված աշխարհաքաղաքական ցնցումների հետ։
Մոտեցել է պահը, երբ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կհայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ, վերջ». Արմեն Ռուստամյան
«ՌԴ-Միավորված Արեւմուտք այսօրվա պատերազմը, այս իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան»
Դեմիրթաշ. «Շատ անգամ ենք հաղթել, այս անգամ էլ կհաղթենք»
Ermenihaber. Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի համապետական ընտրություններին: Ի աջակցություն քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը նաև ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն է, Դեմիրթաշը գրել է. «Հուսահատություն չկա: Շատ անգամ ենք հաղթել, այս անգամ էլ
«Պարտվածներն ապօրինաբար ձերբակալում են վերջին հաղթած գեներալին»
Պարտվածներն ապօրինաբար ձերբակալում են վերջին հաղթած գեներալին… Պարտված մարդիկ վրեժ են լուծում հաղթած գեներալից․․․ բայց այդ վրեժը գեներալից չի, որ ուզում են լուծել, այլ մեր ամբողջ ազգից․․․ Հայրենիքի սահմանները մեծացրած գեներալի մասին գրել էինք Տավուշում հուլիսյան մարտերի 1-ամյակին. «Մենք գիտենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, ուստի Ձեզ նման զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին,
«Հայաստանը մեր երեխաներին ընձեռել է եզդիերենի ուսուցման հնարավորություն: Ամբողջ աշխարհում սա եզակի ու բացառիկ դեպք է»
Եզդիաբնակ ամենամեծ համայնքում՝ Ալագյազում, կառուցվում է մանկապարտեզ, որը սպասարկելու է նաև շրջակա բնակավայրերի երեխաներին
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործունեության, ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացվել ՔԿ քննիչների համար
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի
Ի՞նչ պատճառով ռուսական զենքը չի հասել Հայաստան. Մնացական Սաֆարյանը լրագրողների հարցերին պատասխաններ չուներ
Նա պնդեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է, բայց հակընդդեմ հարցին, այդ դեպքում ի՞նչ մասին են եղել երեք տասնամյակի բանակցությունները, չկարողացավ պատասխանել:
Սինանյանը դիմել է Քյոլնի քաղաքապետին՝ քննարկելու դպրոցներում հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը հայազգի դպրոցականների համար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 7-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում: Մյունխենում Զարեհ Սինանյանը հանդիպել է Բավարիայի հայ հայրենակցական միության ատենապետ Անի Թելեանի և մի շարք այլ ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության շենքում, հանդիպել է նաև միության ներքո գործող Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կազմի հետ։ «Անուշ» պարի և
Արցախի խնդիրը ողջ հայության խնդիրն է. պետք է առավելագույնս ներգրավենք հայկական աշխարհին Արցախի հարցում. Ռուբեն Վարդանյան
Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Կարևոր եմ համարում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին պարբերաբար տեղեկացնելը: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք հայկական աշխարհին Արցախի հարցում՝ բացատրելով, որ սա միայն Արցախի խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է։ Վերջերս հնարավորություն ունեցա առցանց հյուրընկալվելու Նյու Ջերսիում հայկական ռադիոժամի և «Բարև
Փաստաբան Լևոն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Փաստինֆո»
Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին։
Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2734 կգ կոկային
Թմրանյութը եղել է սառեցված տեսքով՝ 12 մետրանոց փաթեթի մեջ՝ 78 տոննա բանանի բեռի մեջ: Բեռը պետք է Հայաստան մտներ Բաթումի նավահանգստից:
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին Հայաստանի օրակարգում չկա. Մնացական Սաֆարյան
Ինչո՞ւ որոշում ընդունվեց մնալ ՀԱՊԿ-ում. փոխնախարարի պարզաբանումները
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ին հնարավոր է, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-19-ին
Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակելու դեպքերով նախաքննություն է ընթանում
5 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արման Անդրեյի Ղարամյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը:
Ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
«Դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում»․ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատավորին բացարկ հայտնվեց
Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ ներկայացված բացարկի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա մերժման։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքէջում քաղաքացին արդեն անձնական գրասենյակ ունի
Այս գործիքի նպատակն է քաղաքացուն դարձնել իր կատարողական վարույթների մասնակից՝ հսկելիության տեսանկյունից և ապահովել մատչելիությունը ցանկացած տեղեկատվություն ստանալու համար»,-նշեց գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:
Ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Սիմֆոնիկ համերգով ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների ամենամյա փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Հնչեցին մալթացի կոմպոզիտոր Քրիստոֆեր Մուսկատի «Տոնական նախերգանքը», Տիգրան Մանսուրյանի «Գիշերային երաժշտությունը», «Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկացի կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի «Հոկտեմբեր» ստեղծագործությունը և էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի «Lamentate»-ն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար
Վնասել են Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշահամալիրը Կոտայքում
Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք Արգել համայնքի տարածքում։ Անհայտ անձը կամ անձինք, դեռևս չպարզված հանգամանքներում վնասել են 1986 թ․ կառուցված ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշահամալիրը։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ դիմելու, կատարվածը բացահայտելու համար: Միևնույն ժամանակ
Ի՞նչ ասել է համախմբում, և ո՞ւմ միջև պիտի այն տեղի ունենա. Վահե Հովհաննիսյան
Համախմբումը` որպես հայկական օրակարգ Ում հարցնես, թե ինչպես դուրս գալ այս մղձավանջից, ասելու է՝ համախմբվել է պետք։ Հարցնես՝ դա ի՞նչ է, ոչ ոք չի պատասխանի։ Համախմբումը կարող է լինել կենաց, օդում հնչող անհասցե կոչ, բայց կարող է լինել նաև օրակարգ, որը բազմաքայլ ճանապարհ է։ Հայկական պառակտումն ունի մենեջմենթ, ռեսուրսներ, հասցե, փուլեր, գործողությունների ծրագիր և այլն։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրենից բացի՝ ևս 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ: Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված


















































