Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը Խավիեր Կոլոմինային ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանբանակցային ընթացքի վերջին զարգացումները

Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում ևԿենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվածանվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինիարգելափակման հետևանքներին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանբանակցային ընթացքի վերջին զարգացումները: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ

«Մենք թերագնահատեցինք Էրդողանի քաղաքական հմտությունները». Աճեմօղլու. «Ազատություն»

Մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր ֆավորիտը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ «Կիրակնօրյա քվեարկության ընթացքում անձամբ Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցության ու դաշնակից ուժերի արձանագրած անսպասելիորեն բարձր ցուցանիշները հիմք են ստեղծում ապագա հաջողության համար», – համոզված են թուրք քաղաքագետները։ «Սա իրական հաջողություն էր Էրդողանի համար և ինչը պակաս

Տվել է հրահանգներ, կազմակերպել և վերահսկել է «օբշակի» միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը. Քննչական կոմիտե

Դատարան է ուղարկվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը

«Կրթությունը հանրային բարիք է». ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։ Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ

Շիրակի մայր բուհում ավելացել է դիմորդների թիվը․ ո՞ր մասնագիտություններ են մրցակցային

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի անցած տարվա հետ համեմատ 10 տոկոսով ավելացել է դիմորդների թիվը։ Տեղեկացանք, որ բուհն այս տարի 318 դիմորդ ունի: Մրցակցությունը, ինչպես միշտ, մեծ է անգլերեն-հայերեն թարգմանչական գործ բաժնում, սահմանված 20 տեղի համար կա 26 դիմորդ։ Հոգեբանություն բաժնում 30 տեղի համար կա 35 դիմորդ։

Վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք». Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

«Մարդը մահացել, գնացել է, փակեք գործը»․ վկան՝ դատարանում հանկարծամահ եղած պրոդյուսերի մասին

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ վկան պնդեց, որ շատ վիրավորվել է Գրիգորյանի խոսքերից

Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ: Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում

Մենք չպետք է ընդունենք պարտադրված «խաղաղություն» եւ առանցքային հարցերում չպետք է մեր դիրքերը զիջենք․ Դավիթ Կարաբեկյան

Ալմաթիի հռչակագիրը որեւէ կապ չունի այն նույն 29 800 ք/կմ եւ 86 600 ք/կմ հետ, ինչի մասին նշվել է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են  2023/2024  ուստարվա բուհերի ընդունելության  միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 09.06.2023 թ. –  «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2023 թ. –  «Օտար լեզուներ» 16.06.2023 թ. –  «Մաթեմատիկա» 20.06.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 23.06.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 27.06.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:   ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի և Իրանի քաղաքացիներից կաշառք ստանալու կասկածանքով ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել

Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս կշեռքի միջոցով պարզել են, որ նշված անցակետով անցնող ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների վարած մի շարք բեռնատարներ գերբեռնված են: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վարորդներից կաշառք պահանջել և ստացել

Ատելության և անհանդուրժողականության գինը. Լևոն Բաղդասարյան

Դա ազգի բարոյալքման, կործանման սկիզբն է:

Այլ երկիր բանկային փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հանցավոր սխեմա է բացահայտվել

Պարզաբանումներ ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, որը տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է:

Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը

Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։

ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի

Ավագանու որոշումը չի բխում համայնքի շահից: Հետևողական եմ լինելու «Ճերմակ հիվանդանոցի» աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ. Կարեն Մալխասյան

Գյումրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը Լինելու եմ հետևողական «Ճերմակ հիվանդանոցի» աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանին ընդունել էր որոշում «Ճերմակ հիվանդանոց» տեղական նշանակության հուշարձան շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ։ Աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 1 100 000 000 (մեկ միլիարդ մեկ հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ: Համայնքապետարանի

ՀՀ գլխավոր դատախազը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի

Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա): Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել, չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։ «Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան

Հայաստանի վեց շախմատիստ կմասնակցի Շարժայի Masters-ին

Նրանց մեջ են Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

Քարաբերդում դպրոցի ու մանկապարտեզի բացակայությունը եւս նպաստել է գյուղից հեռանալուն

Տարիներ շարունակ՝ 1992թ-ից սկսած, որպես գյուղապետարան ծառայել եւ հիմա էլ որպես գրասենյակ ծառայում է նախկին գյուղապետ, ներկայիս վարչական ղեկավար Յուրա Շավելյանի սեփական վագոն տնակը։

«Ներկա իրավիճակը հեռու է բավարար լինելուց». առաջարկվում է խստացնել բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման կարգերի խախտումների վարչական տույժերը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լիլիթ Գալստյանի խոսքով նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական

Լիլիթ Գալստյան․ «Օրենսդրական ամրագրումներով ու քաղաքական կամքով մենք կարող ենք դարձյալ փոքր քայլերով որոշակի ճեղքում առաջացնել»

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, ընդդիմադիր պատգամավորի առաջարկած փոփոխություններով, օրենքով կսահմանվի կանանց ներգրավվածությունը ոլորտի պետական մարմիններում

ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

Պաշտպան Անահիտ Մանասյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և փոխդեսպան Էրիկ Թինտրուպին։ ✅ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտանեկան բռնության կանխարգելման, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց կարողությունների

Կառավարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման

Վարչապետի գործունեությանը բացասաբար վերաբերվողների տիրույթը 3 անգամ մեծ է, քան դրական վերաբերվողների․ GALLUP International Association

Ավելի վատ է կառավարության վիճակը, որի գործունեությանը բացասաբար վերաբերվողները 4 անգամ ավելի շատ են, քան դրական վերաբերվողները: Իսկ ԱԺ գործունեությունից խայտառակ մեծ թվով մարդիկ են դժգոհ՝ դրական վերաբերվողներից 10 անգամ ավելի շատ:

Հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ և հարակից տարածքներ. Քրիստիան Տեր-Ստեփանյան

«Համառորեն կրկնում ենք մեր ցանկությունը՝ հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկած Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանի լիագումար առաջին նիստի ընթացքում իր ելույթում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտականությունն է` մտահոգվել բնակչության ճակատագրով, երբ խախտվում է կրթության իրավունքը»,- նշել է նա։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ մշտական ներկայացուցիչը,

Պետդեպի զեկույցն անդրադարձել է Նախիջանում և Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը

Նախիջևանի ինքնավար շրջանում գտնվող միջնադարյան և ավելի վաղ ժամանակահատվածի հայկական վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ը (98 տոկոսը), որոնք դեռևս պահպանվել էին խորհրդային ժամանակաշրջանի վերջում, ավերվել են 1997-2011թթ.:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031