Օրվա լրահոսը
Ինքնորոշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։ Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանության, էթնիկ զտման և
«Արցախում այս պահին ակտիվացում դրսեւորող բոլոր գործիչներին արցախցիները շատ լավ ճանաչում են». Տիգրան Աբրահամյանը՝ Սամվել Բաբայանի մասին
Արցախում այս պահին ակտիվացում դրսեւորող բոլոր գործիչներին, դեմքերին արցախցիները շատ լավ ճանաչում են եւ մեծ առումով արցախցին այսօր ինքն էլ պետք է որոշի, թե որ ճանապարհով է գնում, ում առաջնորդությամբ եւ ինչ ձեւով:
ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կարիքների համար ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 տեխնիկաների պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։ Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։ Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերից առանձնացվել է 45–ը,
Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու
2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․ Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները: Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: ՀՀ կառավարություն
Խաչատուրովին չեն շտապում ազատ արձակել. «Չեմ բացառում, որ այնտեղ դատավոր Արամ Գրիգորյանը նամազ էլ իրականացնի, պատվեր կատարելու մղումով է»
Պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների ներկայությամբ զանգահարեց ՄԻՊ գրասենյակ:
Ելնելով հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել. Արայիկ Հարությունյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ
ՌԴ-ն է սպառազինության մատակարարման պարտավորությունը չկատարողներից մեկը․ Գրիգորյանը հերքում է ՊՆ-ին. Civilnet
Civilnet. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023-ի մայիսի 13-ին «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրած սպառազինությունը, որի համար արդեն վճարել է։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը չի իրագործվել, Գրիգորյանը պատասխանել է․ «Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը
«Ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է». քննարկում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ԿԸՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայից անդամներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է։ ԿԸՀ նախագահն ուրախությամբ նշեց, որ բրալյան կաղապարների կիրառումն ընտրություններում արդեն
ԼՂ-ն ԽՍՀՄ Սահմանադրության եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` իրացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ որեւէ կապ չունի Ալմաթիի հռչակագրի հետ․ Ժիրայր Ազիզյան
Չի կարող հակամարտությունը համարվել լուծված, քանի որ այդ նույն միջազգային հանրությունը, որը ճանաչում է եւ միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առ այսօր շարունակում է պնդել, որ հակամարտությունը մնում է չլուծված, եւ կա կարգավորման անհրաժեշտություն։
Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը, երիտասարդների հմտությունները և եվրոպական մշակույթը
2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 15-ից 26-ը Երևանում, ինչպես նաև Սյունիքում և այլ մարզերում։ Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն՝ կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը, երիտասարդների հմտությունները և եվրոպական մշակույթը: Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է Երևանի կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) մայիսի 16-ից 22-ը։ Մուտքն անվճար է և ազատ հանրության համար։
Սամվել Բաբայան․ «Կփակենք բոլոր պետական դռները, որ ստիպենք պատասխանները տան»
Արցախում հրավիրված հանրահավաքում Սամվել Բաբայանն ասաց, որ պատրաստ են վճռական քայլերի
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»
Դատապարտյալը հայտարարել է, որ սննդի տարայում հայտնաբերված սրվակում մեթադոն է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված, մայիսի 15-ին խուզարկության են ենթարկել նրա մոտ առկա, ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը: Խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի
«Գիտակցել այս աղետաբեր, կործանարար իրողությունը». ԱԺԲ
Հայտարարություն Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի ասուլիսի վերաբերյալ Ս․/թ․ մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից հետո ունեցած ասուլիսում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86
Արցախից բացի՝ հանձնում ենք Տիգրանաշենն ու Տավուշի մարզի որոշ գյուղեր. ի՞նչ է մտնում ՀՀ 29,800 քկմ տարածքի մեջ
Մենք զիջում ենք Արցախի իրավունքը, որի իրավունքը համոզված չեմ, որ ՀՀ-ն ունի, զիջում ենք հայկական բուն տարածքները, իսկ դրա դիմաց ինչ ենք ստանում, այս պահին ինձ համար դեռ ակնհայտ չէ, որովհետեւ Ադրբեջանի կողմից միշտ հնչում են պահանջներ հայկական տարածքների նկատմամբ. Շահեն Շահինյան
Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է. վճռաբեկ բողոքը բավարարվել է
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և
Նիկոլ Փաշինյանի թիկնապահն օգնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին
2022 թվականին Հայաստանի անձնագիր ունեցողների թիվը պակասել է մոտ 28 հազար մարդով, ոչ հայկական անձնագիր ունեցողների թիվն ավելացել է մոտ 32 հազար մարդով:
Բայդենն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին
Ermenihaber. Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևում էր ողջ աշխարհը։ Ինչպես պարզ դարձավ՝ խորհրդարանում մեծամասնություն կազմեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ կազմված «Ժողովուրդ» դաշինքը՝ 600 պատգամավորական մանդատից ստանալով 322-ը։ Նախագահական ընտրությունները կորոշվեն 2-րդ փուլով, քանի որ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան ստանալ անհրաժեշտ
Ucom-ն արագագործ ինտերնետ հասանելիությամբ է ապահովել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող Թումո տուփերը
Speedtest Awards մրցանակակիր և Հայաստանում ամենաարագ ֆիքսված ու շարժական ինտերնետն ապահովող «Յուքոմ» ընկերությունն արդեն մեկ տարի շարունակ ապահովում է մարզային բնակավայրերում տեղակայված Թումո տուփերն արագագործ ինտերնետ կապի հասանելիությամբ։ Այսպիսով, Ucom-ի ինտերնետ կապը հնարավորություն է տալիս Թումո տուփ հաճախող տարեկան մոտ 400 պատանու կրթություն ստանալ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում Հայաստանի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սևանը, Վայքը,
Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի ընթացքում գյումրեցի երիտասարդը դանակահարել էր 26-ամյա ակունքցուն
Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ: ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու
«Այսինքն՝ ի՞նչ, հոգեկան խանգարումով դատավոր չենք կարող ունենալ, բայց պատգամավոր կամ նախարար՝ կարո՞ղ ենք». Վիգեն Խաչատրյան
Գործող դատավորների նկատմամբ ևս առողջության զննության գործընթաց հարուցելու հնարավորություն կնախատեսվի
«Բավական երկար ենք սպասել այս պահին». ՀՀ-ում Հունգարիայի դեսպան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո, Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը, և
«Չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կարողանա Թուրքիայում պետական քաղաքականություն փոխել»․ Տիգրան Ալթունը՝ նախագահական ընտրությունների ելքի՝ հայ-թուրքական հարաբերությունների ազդեցության առիթով
Պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը կարծում է, որ Թուրքիան էլ ինչ-որ ձևով պետք է լեզու գտնի ՀՀ-ի հետ, ինչպես ՀՀ-ն պետք է լեզու գտնի Թուրքիայի հետ։ Ըստ նրա՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն էլ բավականին ճնշում են, որ այս հարցը ինչ-որ ձևով լուծվի։
Արգենտինահայ բարերարը Դիտավանում մարզահրապարակ է կառուցել
Այսօր Տավուշի մարզի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ գյուղի նորակառույց մարզահրապարակի բացումը, որը նախաձեռնել էր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը
Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցներին
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, շարունակվող շրջափակման ու ճնշումների մասին: «Շուրջ 5 ամիս է՝ 120 հազար մարդ Արցախում ապրում է շրջափակման պայմաններում: Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով
Զուգարաններ չլինելու պատճառով` զբոսաշրջային Գյումրու վարկանիշն ընկնում է․ քաղաքապետարանն այս թեմայով նորություն ունի
Ավագանու նիստի ժամանակ պարզաբանվեց՝ դրամաշնորհը ստանալու դեպքում Գյումրիում կամ ինֆորմացիոն կետեր կստեղծվեն կամ հասարակական զուգարաններ կկկառուցվեն, որպեսզի Գյումրի, ըստ քաղաքային իշխանության, հարմարավետ դառնա զբոսաշրջիկների համար։
«66 առաջարկություն՝ միտված կոնկրետ խնդիրների: 2022 թ.-ին Հաշվեքննիչ պալատը 54 հաշվեքննություն է 2 իրականացրել». Ատոմ Ջանջուղազյան
Նախորդ տարիների հաշվեքննությունների արդյունքներով հաշվետու տարում քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 834.941 հազար դրամ, կատարվում է նախաքննություն:
«Միայն մեկ պայմանով ենք ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հատուկ կարգավիճակի դեպքում, եթե այն պաշտպանվելու է ինչպես Կոսովոն»․ Տիգրան Խզմալյան
Արցախն այս փուլում պետք է մնա հայկական, իսկ հաջորդ պատմական փուլում, երբ ադրբեջանական բռնապետությունը կտապալվի, ունենալու ենք հնարավորություն՝ վերանայելու նաեւ այս կարգավիճակը։
«ԼՂ-ում ճգնաժամը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր». Արմեն Գրիգորյանը՝ ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ հանդիպմանը
Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Ա. Գրիգորյանը կոչ է արել


















































