Օրվա լրահոսը
Ավինյանի փաստաբանը լրագրողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ արգելանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ արտադատական կարգով հերքում պահանջելն անարդյունավետ է, իսկ զրպարտության դեմ պայքարում դատական պաշտպանության միջոցը՝ ամենաարդյունավետը։
Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը. Տիգրան Աբրահամյան
Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը, որպես միջնորդ զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:
Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ
16 մայիսի, 2023 թ․, Երևան Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների։ Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու և միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։ Համաժողովի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու
Չեն կողմնորոշվում՝ որ գերատեսչությունը պետք է զբաղվի Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով. «Հրապարակ»
Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք՝ պատրաստվո՞ւմ են դիմել ԻԿԱՕ-ին այս հարցով, պատասխանել էին, որ դա իրենց գործառույթը չէ՝ ԱԳՆ-ինն է։ ԱԳՆ էինք դիմել՝ պարզելու, թե ինչ են անում Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու եւ անխոչընդոտ չվերթներ ապահովելու
Մետաքսե Հակոբյան․ Գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում. Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը. «Փաստ»
Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որն սկսվում է պատրաստվել, պետք է հիմնավորում ունենա։ «Այս դեպքում որպես հիմնավորում ընտրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մինչդեռ մի կարևոր փաստ կա, որի մասին չի խոսվում՝ խեղաթյուրելով ԱլմաԱթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նույն թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսինքն, դեռ ԽՍՀՄ կազմում էր
Միջազգային ձեւաչափով եւ սկզբունքներով պետք է քննարկվեն արցախցիների իրավունքների, առաջին հերթին՝ ժողովրդավարական հանրաքվեով կայացրած ինքնորոշման իրավունքի հարցերը. «Հայաստանի Հանրապետություն»
Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ հաջորդ պարբերությունում արձանագրվում է, որ քննարկվել են արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: Սա նշանակում է, որ միջազգային ձեւաչափով եւ սկզբունքներով պետք է քննարկվեն արցախյան հակամարտության միակ պատճառի՝ արցախցիների իրավունքների, առաջին հերթին՝ ժողովրդավարական հանրաքվեով կայացրած
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ Սահմանադրության խախտում է, ըստ էության, պետական դավաճանություն. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց ծագեց` արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի՞ նման իրավունք` ճանաչել որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը` խախտելով Հայաստանի եւ Արցախի իրավունքները, ՀՀ Սահմանադրությունը նրան չի՞ արգելում այդպիսի բան անել՝ հարցրինք սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։ «Բնականաբար, Հայաստանի վարչապետը նման իրավունք չունի: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը։ Ոչ
Արցախում նշում են` գերշահույթները պարզ չէ, թե ուր են գնացել․ «Փաստ»
Մեր ունեցած տեղեկություններով, խոշոր պարտքատերերից է Արցախում ձեթի արտադրությամբ զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2010 թ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից: Ժամանակի հետ գործարար Արայիկ Հարությունյանը ընկերության բաժնեմասերը նվիրում է Արցախի կառավարությանը՝ պարտքերն էլ հետը։ Շրջափակումից հետո ամբողջ Արցախը ականատես եղավ՝ ինչպես է թանկ գներով վաճառվում «Ռեյփսիդի» արտադրանքը: Արցախում նշում են, որ գերշահույթները
ԵՄ-ն շարունակում է ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հարցում. Բորել
Ողջունել եմ ԵՄ խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումների վերսկսումը:
Ադրբեջանում 2 անձ է ձերբակալվել՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով
Ըստ հաղորդագրության, Ահմեդովը իր առջև դրված հանձնարարությունները կատարելու համար հավաքագրել է 1991թ. ծնված Ռովշան Ամիրովին և մի քանի այլ անձանց, որոնք պատրաստել են տեսանյութեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչերով, տարածել են այդ տեսանյութերը Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից բացված յություբյան ալիքում և այլ սոցիալական ցանցերում:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացահայտ կերպով անտեսվում է՝ հաշվի չառնելով Բաքվի հայատյաց քաղաքականությունը. «Հայաստանի Հանրապետություն»
Արեւմուտքի համար կարեւոր նշանակություն ունի արեւելքից հարավային ուղով «տրանսպորտային եւ տնտեսական կապերի» զարգացումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքով բոլոր հնարավոր՝ տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ ճանապարհների սառեցումը։ Շահերի համընկնումը թույլ է տալիս Ադրբեջանին առաջ քաշել տարածաշրջանից Հայաստանի գործոնը վերացնելուն ուղղված օրակարգը, իսկ Թուրքիային՝ կյանքի կոչելու «թուրանական միջանցքը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է որակել Անդրեա Վիկտորինի հայտարարությունը
Ոչ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական կողմի ջանքերին՝ երկխոսելու հայ բնակչության հետ, և պետք է վերջ տրվի մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն:
Շատ եմ խնդրում մեր այն համաքաղաքացիները, որոնք չէին հավատում մեզ, սակայն հավատում էին Փաշինյանին, այժմ հավատան հենց Փաշինյանին ու գործողություններ անեն. Հայկ Մամիջանյան. «Հրապարակ»
Փաշինյանի` Ղարաբաղի վերաբերյալ ընկալումների և գործընթացների մասին անդադար ենք խոսել: Իմ ասածին չի հաջորդել հերքում. Հայկ Մամիջանյան. «Հրապարակ»
«Ավելի ազգայնական խորհրդարան, ավելի շատ ազգայնականների հետ դաշինքներ կան։ Սրանք լավ լուրեր չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին»․ Կարո Փայլան
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձևաչափով հարաբերությունների կարգավորման գործընթացը, մանավանդ, որ երկար ժամանակ նրանց միջև հանդիպում էլ չի եղել, Կարո Փայլանը պատասխանեց․ «Նախագահներն են որոշում ամեն ինչ»։
Կրակոցների գործով ինչ է պատմել պատգամավորի եղբայրը. «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի առավոտվանից, տանն է եղել, զբաղվել է տան գործերով: Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի
Հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով ընդունվել է ԱՀ նախագահի առաջարկը․ Սամվել Բաբայան
Հանրահավաքի մասնակիցները, ընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով համարժեք լիազորություններով ինձ նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. պետքարտուղարություն
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը կրկին նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ հնարավոր է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը: Ի պատասխան լրագրողի հարցին Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին հարցին՝ Փաթելը նշել է. «Լրացուցիչ որևէ գնահատական չունեմ այս առնչությամբ։ Կողմերը կարող են իրենք մեկնաբանություններ անել այս կապակցությամբ:
Ադրբեջանը ճանաչո՞ւմ է «29,8 հազարը»
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունները: Հայտարարությունը, բնականաբար, խիստ բացասաբար է ընդունվել այն մարդկանց կողմից, որոնք
Բուսական կամ կենդանական ծագման սպիտակուցներ․ ո՞րն է տարբերությունը
Սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմին մի շարք կարևոր գործընթացների համար, ինչպիսիք են բջջային աճը, իմունային գործառույթը և այլն։ Ընդ որում՝ օրգանիզմն այդ սննդանյութի կարիքն ունի ամեն օր։ Սպիտակուցի աղբյուր կարող են լինել շատ տարբեր մթերքները՝ թե՛ բուսական, թե՛ կենդանական ծագման։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք, թե ինչով են նման ու տարբեր բուսական ու կենդանական ծագման սպիտակուցները։
Նիկոլ Փաշինյանը, նախքան Բրյուսելի հանդիպումը, մի քանի անգամ հայտարարել է, որ՝ այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Փաստ»
Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները հասան հայկական տիրույթ, սոցցանցերում վրդովմունքի, հայհոյանքի, անեծքի ալիքներ բարձրացան: Սա հետաքրքիր է այնքանով, որ տպավորություն է ստեղծվում, թե հանրության որոշակի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ ակնկալիքներ ուներ…
Սևանա լճի մակարդակը ցածր է 15սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 8-14-ը. (2023թ․) Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.43մ (14.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15սմ-ով։ Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացվել է ջրառ և լճից բացթողնված ջրի չափաքանակը մայիսի
«10-ի գործով» դատական նիստում դատարանին մնաց ունկնդրել միայն ամբաստանյալների վերջին խոսքը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «10-ի գործ» անունը ստացած քրեական գործի հերթական դատական նիստի դատական վիճաբանությունների փուլը։ Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ այս քրեական գործը ամբողջապես կազմվել է բացահայտ խախտումով, ապօրինի, այնպիսի մեթոդներով եւ «հիմնավորումներով», ինչպիսիք Ռուբեն Մելիքյանի խոսով, անգամ միջնադարում չեն եղել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Aravot.am-ին ասաց․
Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակ է համարում բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը. «Արմենպրես»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում: «Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ
Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն.
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը գրում է. Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ։ Շառլ Միշելը նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը: Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը
Խաչատուրովը կմնա կալանքի տակ եւս 3 ամիս. Դատավորը երկարաձգեց կալանքը
Կալանքի ժամկետն ավարտվել էր ժամը 16-ին, բայց այդպես էլ չէին շտապում նրան ազատել կալանքից: Դատավորը ի վերջո որոշեց 3 ամսով կալանքի ժամկետը երկարաձգել:
Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը. Արցախի ԱԳՆ
Հայտարարություն Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում
«Եթե արձանի համար գանգատ են ներկայացնում, ուրեմն մենք էլ պետք է գանգատ ներկայացնենք, որ հայկական թաղամասերում Թալեաթ փաշայի փողոցը կա, Թալեթ փաշայի դպրոցը կա»․ Տիգրան Ալթուն
Ըստ Տիգրան Ալթունի՝ մենք պետք է մեր դրացիների հետ ապրելու ձև գտնենք, սա չի նշանակում, որ մեր սկզբունքներից պետք է հեռանանք, բայց առօրյա կյանքը շարունակելու համար սահմանները պետք է բացվեն։
Մհեր Գրիգորյանը ընդգծել է տարածաշրջանային բարդ զարգացումների համատեքստում ԵՄ գործընկերների ներդրումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը
Արսեն Բաբայան. «Սա քրեական փաթեթավորմամբ քաղաքական գործ է»
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2018 թ. հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական
«Խաչատուրովին ապօրինի այսպես կալանքի տակ պահելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն». Ռուբեն Մելիքյան
Պաշտպան Ենոքյանն ասաց, որ դատավորը ամեն կերպ ուզում էր լսել կալանքի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը, որ գնար խորհրդակցական սենյակ, մինչդեռ ինքը բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ թույլ չտալով, որ դատավորը դա անի. «Ասաց՝ ընդմիջում եմ հայտարարում: Հենց չգիտի ինչ անի նախագահողը, ինքը ընդմիջում է հայտարարում ու գնում է խորհրդակցությունների: Չգիտեմ ում հետ ինչ է խորհրդակցում: Այսպիսի դեպք չի եղել, որ աշխատանքային օրվա ավարտին չհետաձգեր նիստը»:


















































