Օրվա լրահոսը
Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից. «Հրապարակ» օրաթերթ
Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետեւ խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաեւ, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի
Ավտովթար Լոռիում. վիրավորներից մեկը պարեկային ծառայող է
Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներից 2-ը Priora-ի ուղեւորներն են, մյուսը’ պարեկային ծառայող:
Այդ ո՞ր երկիրը պատժեց Ադրբեջանին 44-օրյայում ռազմական հանցագործությունների, տարեցներին գլխատելու, կանանց սպանելու եւ դիակապտելու համար. «Հայաստանի Հանրապետություն»
Աշխարհը զինվում է, բայց փոխարենը մեզ խաղաղության պատրանքներով է ծածկում։ Ընդ որում՝ մեզ ստիպում է խաղաղության գնալ այնպիսի պետությունների հետ, որոնք իրենք իրականում խաղաղություն չեն ուզում եւ զինվելու ցուցանիշներով հետ չեն մնում առաջատար երկրներից (տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերից խոսել ենք)։ Ավելին՝ ստիպում է խաղաղության գնալ՝ ա) Թուրքիայի հետ, որ 44-օրյային
Շուրջ 1 տոննա «կոկաին» է ներմուծվել Հայաստան
Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր
Պարոն դեսպանին ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի նպատակը և արդյունքները. Թագուհի Թովմասյան
Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նիկո Սխերմերսին։ Քննարկեցինք Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքներն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շ․ Միշելի հայտարարությունը։ Նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել
«Ահավոր բան է, սովետական սահմաններն են վերականգնվում». «Հրապարակ» օրաթերթ
Մայիսի 14-ին Բրյուսելում Ալիեւ-Միշել-Փաշինյան հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի 29 800 քառ․ կմ-ն, Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ն։ Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որովհետեւ 86.600-ը խորհրդային վերջին փուլի տվյալն է, որի մեջ ներառված է նաեւ
ԵԹԿՊԻ-ում Արցախի շրջափակման շրջանի լուսանկարների ցուցահանդես է բացվել
Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում նույն բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ կայացավ արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։ Հարյուր լուսանկարներից ընտրվել է երեսուներեքը: Դրանք Երևանում կցուցադրվեն մինչև մայիսի 18-ը։ Նախատեսվում է
Եվ չի հանդուրժի իր իրավունքների ստորադասման որեւէ փաստ. «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանն իր տխրահռչակ առաջնորդի անմիջական մասնակցությամբ Արցախի բռնազավթված բնակավայրերում ոչնչացնում է հայկական հազարամյակների հոգեւոր-մշակութային ժառանգությունը, իսկ Եվրոպայում կարծես թե համոզված են, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է արցախցիների հետ քննարկել վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերը, էլ չենք խոսում ինքնորոշման կայացված ակտի դիտարկման մասին: Օրերս Ալիեւը բռնազավթված Հադրութում իր ներկայությամբ արձանագրել է եւս մեկ աղաղակող վանդալիզմի
«Նոր՝ բացասական փուլ է սպասվում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»․ Եդվարդ Տանձիկյան
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների լավացման հարցում պահը բաց թողեցինք։
Գուգլ քարտեզի` GPS-ի գծած սահմաններում 29 հազար 800 ք/կմ-ի ճանաչումն արդեն մեր հաղթանակն ենք համարում. «Հրապարակ» օրաթերթ
Ինչո՞վ ենք մենք` հայերս, տարբերվում հարեւան ագրեսոր ազգերից: Նրանք տասնամյակներով չեն հաշտվում իրենց կորուստների հետ` ամեն ինչ անում են, որ կորցրած հողերը հետ բերեն, մեզ ընդամենը մի քանի օր է հարկավոր, որ հաշտվենք մեր պապենական հողերը կորցնելու մտքի հետ եւ լռելյայն տանենք մեր խաչը: Նրանք ամեն օր նոր բան են մտածում մեզ` այսքան խոցված ու
Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն
ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և
Խնդիր կա, կա խնդիր
Հայաստանի իշխանությունը` հանձին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հերթական անգամ բողոքել է Ռուսաստանից: Պաշտոնյայի խոսքերով՝ մենք չենք ստանում այն զենքը, որը պատվիրել ենք եւ որի համար վճարել ենք Ռուսաստանին: Գրիգորյանը նաեւ հայտնել է, որ Հայաստանի ղեկավար շրջանակներում եղել են քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, եւ դա բնական արձագանք է: Չեմ կասկածում, որ անվտանգության խորհրդի քարտուղարի
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՆԳ նախարարության հետ
Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Ինչու են թրթռում կոպերը
Թեև աշխարհի տարբեր երկրներում կոպերի թրթռոցի հետ կապված տարբեր սնահավատություններ կան, բժշկության մեջ կոպերի թրթռոցը հիմնականում բնորոշվում է որպես կոպերի մկանների սպազմ կամ շարժում, որը մարդը չի կարող կառավարել։ Այն սովորաբար անցավ և ընդհանուր առմամբ անվնաս երևույթ է, սակայն կարող է երբեմն տհաճություն պատճառել մարդուն՝ տևելով մի քանի րոպե և ավելի, որոշ դեպքերում էլ հուշելով
Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը (Ֆոտոշարք)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ: Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում
Հանդիպել են Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները
Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում
Մետաքսե Հակոբյան․ «2020-ի քարոզարշավի ժամանակ մարդկանց ասում էինք՝ եթե չեք սատարում Բալասանյանին, գոնե սատարեք Բաբայանին․ բայց հիմա շատ բան է փոխվել»
Արցախի պատգամավորը Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջի մասին ասում է՝ Արցախում փրկիչի գոյությանը չեն հավատում
Բայդենի վրա հարձակվելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Երբ Թուրքիան և նրա ժխտողական կողմնակիցները պարտվում են Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ հարձակումների, ինչպես, օրինակ՝ հայտարարելով նախագահ Բայդենին պաշտոնազրկելու իրենց ցանկության մասին նրա պաշտոնավարումից հետո, ծիծաղելի մի գաղափար, որը բացահայտել եմ իմ ավելի վաղ հոդվածում: Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու թուրքական մեկ այլ նույնքան անհույս
Արամ Օրբելյանը՝ լրագրողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու Ավինյանի ներկայացուցչի միջնորդության մասին
«Քանի դեռ չունենք՝ ինչ հայց է ներկայացված, ինչ էլ մեկնաբանեմ, կստացվի մեկնաբանում եմ ինչ-որ մեկնաբանություն». Արամ Օրբելյան
Հենրիխ Մխիթարյանը «Միլանի» հետ խաղում «Ինտերի» մեկնարկային կազմում է
Միլանի «Ինտերը» այսօր Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում սեփական հարկի ներքո ընդունում է «Միլանին»։ Թիմերի առաջին հանդիպումում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նաեւ ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն խաղացողը։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմեոնե Ինձագին արդեն հրապարակել է այսօրվա խաղում թիմի մեկնարկային կազմը, որտեղ նշված
Վարույթ է ընդունվել համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի քաղաքային համայնքին փոխանցելու փաստը անտեսելու փաստով
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ հարուցված ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պետական շահերին հակառակ գործելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի շրջանակում՝ սահմանագծման և քարտեզագրման արդյունքում համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի
Ռեյկյավիկում Միրզոյանն ու Ռինկևիչսը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարարի հետ
Վառելիքի ձեռք բերման 40 կտրոն է կեղծել, 32 հատը իրացրել
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 2002թ. ծնված բնակչի կողմից 2023թ. մարտի 21-ին, ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված վառելիքի ձեռք բերման կտրոնը իրացման նպատակով թվով 40 հատ կեղծելու և դրանցից 32 հատը իրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում.
Ի՞նչ է խոստացել սահմանամերձ Խնածախ գյուղի 102-ամյա Աղունիկ տատը բանակում ծառայող թոռանը (ֆոտոշարք, տեսանյութ)
Մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներն են նրան հյուր գնացել
Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է հայտնի սոցիոլոգ Գևորգ Պողոսյանին. «Sputnik Արմենիա»
«Sputnik Արմենիա». ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։ Դեսպանը նրան հանձնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կրծքանշան։ Կոպիրկինն ընդգծել է Գևորգ Պողոսյանի նշանակալի ներդրումը հասարակական գիտությունների զարգացման և ռուս-հայկական համագործակցության գործում:
Դա կարող է կեղծ մեսիջ լինել արցախահայությանը, մինչդեռ պետք է անկեղծ լինել և չխաբել․ Ա․Քոչինյան. «Ա1+»
«Ա1+». Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ի վերջո Արցախի հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եվ Հայաստանն այսօր Արցախում որևէ իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունի։ Այս պարագայում Ա․Քոչինյանը հավանական չի համարում արցախահայերի ինտեգրումն, ու ամենաաղետալի տարբերակ է համարում իրենց հայրենիքից նրանց դուրս գալը։ «Դա ամենաաղետալի տարբերակներից մեկն է, բայց պետությունը նրանով է պետություն, որ
Հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացավ «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը
Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացավ «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը, որտեղ հավաքագրված են 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները՝ հայերեն բնօրինակների հետ համատեղ։ Նույն միջոցառման շրջանակում տեղի


















































