Օրվա լրահոսը

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ անցակետի տեղադրման փաստը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումները

Երևանի բնակչից 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, նրան և հորն առևանգել են և ազատ արձակել՝ դրա համար գումարը ստանալուց հետո. 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

 ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանց կողմից ավելի քան 2 մլն դրամ հափշտակելու փաստով կատարված նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Խ.-ն և Վ. Ս.-ն, զբաղեցնելով համապատասխանաբար Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետի և նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները, նախնական համաձայնությամբ կատարել են իրենց վստահված խոշոր չափերով գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վ. Ս.-ն, Կ. Խ.-ի

Դեռևս 1990-ականների պատերազմի  ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանը վերջապես իր սեփական բնակարանն ունի

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում տան բանալիներ է հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի  ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։ Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով․ նախաձեռնությանը մեծապես աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

«Մեր առաջնային խնդիրն է». ներկայացվել է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությունը

Այսօր` մայիսի 12-ին, Գավառում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը, որը կազմակերպվել էր «Բլեջան» ՀԿ-ի կողմից: Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն գործում է վեց ամիս Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու վարքագիծ և փոփոխելու

Արմեն Պապիկյան. Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը խաթարելուն

ԵԱՀԿ նիստի օրակարգ է բերվել Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ

4 տարի անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Սա IQ Center Global Education-ի կազմակերպած միջազգային օլիմպիադաներից 22-րդն է

Իրադրությունն առաջնագծում ժամը 17:50-ի դրությամբհարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Ըստ հայ և թուրք գիտնականների՝ Թուրքիայում հետընտրական ապակայունացում չի սպասվում. Ermenihaber

Ermenihaber. Թուրքիայում ծանր ընտրություններ են սպասվում, այդուհանդերձ թե՛ գործող նախագահ Թայիփ Էրդողանը, թե՛ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պարտության դեպքում երկիրը չեն տանի ապակայունացման։ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Հաքան Յավուզը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ, պրոֆ․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե

Փոխհրաձգություն չէր, այլ Ադրբեջանի հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանը՝ Պատելի հայտարարության վերաբերյալ

Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին

Անահիտ Ավանեսյանը դժվարացավ ասել, թե քանի տոկոսով կծանրանա բժշկական սպասարկման ֆինանսական բեռը

Դեղագործական արտադրությունների մասով հանվել է այս օրենքով լիցենզավորման պահանջը, քանի որ արդեն դրանց նկատմամբ գործում է 3 տարին մեկ անգամ դիտարկման ինստիտուտը: Փոփոխությունների ժամկետը 6 ամսից երկարացվել է մինչև մեկ տարի:

Տավուշում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Իջևան) և պարզել, որ արտադրամասում առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի,

«Կարիերայի ուղղորդման ճամբարներ և զբաղվածության ապահովում՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար»

Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող, 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են կազմակերպել և իրականացնել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության

Հակառակորդը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԱՀ ներդրումային հիմնադրամն իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները»

Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունների կատարմանն ուղղված գործընթացի վերաբերյալ հայտարարություն Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը: Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի

Դեսպան Քվինը ողջունելի է համարել, որ Հակակոռուպցիոն կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում

Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները

ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից ավելի քան 2 մլն դրամ կաշառք ստանալու համար

Քրեական վարույթի նյութերը 6 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակությամբ ուղարկվել են դատարան

Բանակցություններում քննարկվո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը. ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում. «Ազատություն»

Արտգործնախարարությունից «Ազատության» հարցմանը պատասխանել են. – «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։ Աստղիկ Բեդեւյան

Շրջափակման հետևանքով Արցախում 1240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 152-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 64 տեղեկագրի՝ 12.05.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 2 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

«Կոչ ենք անում համանախագահ երկրներին՝ հայտարարություններից բացի նաեւ գործով աջակցել Արցախին»

«Արդեն 150 օր է՝ չի գործում եռակողմ հայտարարությունը։ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրության համաձայն՝ Բերձորի միջանցքը պետք է գործեր»։

Մհեր Գրիգորյանը Քրիստինե Վայգանդին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած

«Ոչ ոք չի հարցաքննվել, որևէ գործողություն չի կատարվել»․ Լիպարիտ Սիմոնյանը՝ «Ցորի» զորամասում զոհված զինծառայողների ծնողների հաղորդման առիթով դատախազության վերաբերմունքի մասին

Լիպարիտ Սիմոնյանը հիմա էլ է պնդում, որ առանձին քրեական գործ պիտի հարուցվեր, ոչ թե հաղորդումը կցվեր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

15 ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են

76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը:

Եվրոպայի հայտնի սրտաբանները Հայաստանում կքննարկեն ոլորտի արդի մոտեցումները

«Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով-2023»-ը մեկնարկել է: Ներկաներին ողջունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: «Ունենք փայլուն բժիշկներ Հայաստանում և արտերկրում, բայց մեր նպատակն է ունենալ ոչ միայն փայլուն բժիշկներ, այլև լավ համակարգ, ուղեցույցների վրա կառուցված, պացիենտակենտրոն, որակյալ բժշկական ծառայություն: Ուրախ ենք, որ նման մակարդակի միջոցառումներն անցկացվում են Հայաստանում, քանի

Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված. Սիրանույշ Սահակյան

«Եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու». Արման Թաթոյանը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ադրբեջանական անցակետի մասին

Ֆրանսիական հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031