Օրվա լրահոսը

Պարտուողներու Հետքերով

Այս հնաւանդ կաշիին վրայ որուն համար մի ոմն գառ դարեր առաջ թափեց արիւն Յայտնուած է նոր հոլովոյթ պատմողական նոր բանաձեւ Հոն տեղ չկայ հեռու-մօտիկ մեր անցեալի հերոսները եւ փառքերը երգելու Կամ այսօրուան հոգի հիւծող կորուստները ողբալու Հոն տեղ չունին Սրբազան Լեռն Հորովելը եւ Կիլիկիան Հոն տեղ չունին Ամարասը Դադիվանքը տժգոյն Շուշին   Հոն չեն յիշուիր

Սևանա լիճ է բաց թողնվել 130.000 հատ իշխանի մանրաձուկ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսությունում: Նախարարը Գեղարքունիքի մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է մանրաձկան հերթական խմբաքանակի՝

«Անաստված, ապազգային, օտարներին ծառայող մարդկանց հավաքածու, որոնք Հայաստանում առայժմ գտնվում են պետության գլխին»

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը -Ազգային ժողովում, կառավարության 2022 թվականի ծրագրի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը Պողոս առաքյալից մեջբերում արեց՝ ցույց տալով, որ իր իշխանությունն Աստծուց է տրված եւ եզրակացրեց՝ «եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն, լավ չեն նաեւ Աստծո հետ»: Տրամաբանակա՞ն եք համարում երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունը:

Տեղի ունեցավ «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նվիրված էր Հայրենական մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին

Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նվիրված էր Հայրենական մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին։ Ռուսական ռազմական դրամայի պրեմիերան նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ: «Այսօր դահլիճում ներկա են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երեխաներ, ովքեր նման ֆիլմերի շնորհիվ դաստիարակվում են

Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։ Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա։ Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու

Ամենասիրված գեներալը

Լույս է տեսել գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանի «Հոգի ունենք տալու» գիրքը, որը հրապարակախոսական հոդվածների, էսսեների, հուշագրությունների ժողովածու է։ Մինչ այս գիրքը նա ընթերցողին էր հանձնել իր յոթ ժողովածուները, իսկ այս եռագիրքը՝ «Էրգրականչ», «Տարոնականչ», «Հայրենականչ» ժողովածուները, Հայոց ցեղասպանության մասին է, մեր ոգեկոչումների… Տպագրում ենք մի հատված Վ. Սարուխանյանի նորահայտ «Հոգի ունենք տալու» գրքից: Ղարաբաղի օդանավակայանից օպերատորիս

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վնասել են փաստաբանական գրասենյակի եւ տաքսի ծառայության զբաղեցրած տարածքների մուտքերի դռները

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ներքին Բազմաբերդում դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: Առաջին օրը երևանյան դպրոցից

Մի լավ համերգը, մի լավ ձայնագրությունն իր հետ բերում է շարունակություն

Կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը՝ առաջիկա համերգի ու հաջողությունների մասին Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա hամերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ծննդյան 35 եւ ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Համերգին մասնակցում են Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը (դաշնամուր): Ծրագրում կոմպոզիտոր

Սերգեյ Ղազարյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը

Մայիսի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ Աշխատանքային խումբը ձևավորվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։ Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը

Պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն․ Կարեն Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ

Փրկարարներն օգնության են հասել վիրավոր քարարծիվին

Մայիսի 12-ին, ժամը 18։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի բակում վիրավոր քարարծիվ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր կրետակեր է: Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի: ՀՀ Ներքին գործերի

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հիմքերի նման խաթարումը հարվածում է ողջ աշխարհակարգին․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, հանդիպել են Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների, մասնավորապես գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ հանդիպել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Հայաստանի ներկայացուցչական կազմը հերթական անգամ եվրոպացի պատասխանատուներին հիշեցրել է, որ պետք է Ադրբեջանին պարտադրել՝ կատարելու Մարդու

Սուրիկ Կոստանյան․ «Ինչպե՞ս կարող էր իմ որդին՝ Գեւորգ Կոստանյանը, 9-10-րդ դասարաններում տուն կառուցել, տուն գնել»․ «Հրապարակ»

«Ծիծաղելի է, ինչպե՞ս կարող էր իմ որդին՝ Գեւորգ Կոստանյանը, 9-10-րդ դասարաններում տուն կառուցել, տուն գնել»,- զարմանում է նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, որը 2006-2015 թթ․ եղել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահը։ Հիշեցնենք․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել 45-ամյա Գեւորգ Կոստանյանի՝

FlyOne Armenia-ի՝ Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվեց․ ուղևորները շուրջ 4 ժամ չգիտեին՝ ինչ է լինելու չվերթի ճակատագիրը

Շուրջ չորս ժամ ուղևորներին սպասեցնելուց հետո հայտարարվեց, որ չվերթը հետաձգվում է։ Չվատախտակին էլ ժամը 5։00-ից հետո հայտնվեց այն հայտարարությունը, որ չվերթը հետաձգվում է՝ մայիսի 14-ին՝ ժամը 00։20-ին։

Իսկ ո՞ր ոլորտում է վիճակը բարվոք․ «Հրապարակ»

Եկեք հասկանանք՝ իսկ ո՞ր ոլորտում է վիճակը բարվոք։ Ենթադրենք, արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը, հարեւանների հետ հարաբերություններն աշխարհաքաղաքական պրոցեսների հետեւանք են եւ մեր իշխանությունների կառավարումից որոշակիորեն դուրս։ Արդյոք մյուս հարցերում ունե՞նք զգալի հաջողություններ, հստակ կառավարում, իրատեսական ծրագրեր, առաջընթաց։ Տնտեսական աճը, եթե անգամ այն կա, բացարձակապես կախված չէ գործող իշխանություններից եւ նրա ձեռնարկած քայլերից։ Թեեւ այնպես չէ,

Խօսքի ազատութեան մրցանակը ստա­ցաւ Բագ­րատ Էսդուգեանը․ «Ակօս»

«Ակօս» – Այս տա­րի 21-րդ ան­գամ կա­յացաւ Մար­դու Իրա­ւունքնե­րու Միու­թեան կազ­մա­կեր­պած Այ­շէ­նուզ Զա­րաքօ­լու խօս­քի ազա­տու­թեան մրցա­նակ­նե­րու բաշ­խումը։ 9 Մա­յիս երեք­շաբթի երե­կոյ միու­թեան հա­ւաքա­տեղիին մէջ կա­յացած պար­գե­ւատո­ւու­չութեան ըն­թացքին մրցա­նակ­ներ տրո­ւեցան ի հա­յերէն էջե­րու խմբա­գիր Բագ­րատ Էս­դուգեանի, լրագ­րող Թուղրուլ Էրեըլմա­զի եւ բան­տարկո­ւած մա­մու­լի գոր­ծիչնե­րուն։ Պար­գե­ւատո­ւու­չութեան ներ­կայ գտնո­ւեցան Ժո­ղովուրդնե­րու Ժո­ղովրդա­վարա­կան Հա­մագու­մա­րի հա­մաբան­բեր Էսեն­կիւլ Տե­միր, Մար­դու Իրա­ւունքնե­րու Միու­թեան հա­մանա­խագահ

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել Մհեր Տերտերյանի կողմից կնոջը խեղդելու դեպքով․ «Հրապարակ»

Մհեր Տերտերյանի «գործողությունների» հետ կապված՝ բազում քրեական գործեր կան հարուցված։ Դրանցից մեկը քննվում է Արագածոտնի քննչական վարչությունում, իսկ կոնկրետ գործողությունը Մհեր Տերտերյանի կնոջը՝ Նաիրա Տերտերյանին հարվածներ հասցնելն է, ավելի ստույգ՝ «Ամբերդ» հյուրանոցում նրա պարանոցից բռնել է ու փորձել խեղդել, այլ մարմնական վնասվածքներ է հասցրել։ Իրեն բռնության ենթարկելու մասին հաղորդում է տվել Նաիրա Տերտերյանը։ Աշտարակի ոստիկանության

Ինչպես եզրափակիչում քվեարկել Բրյունետի օգտին

Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Նա ելույթ կունենա 17-րդ համարի ներքո. Բրյունետի  օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք

Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման համար․ «Փաստ»

Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի

Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության նոր պատժամիջոցների ցանկում․ «Ամերիկայի ձայն»

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից: Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղություն» բառը «մեմ» է, որը ներմուծվել է այս գործընթաց․ «Փաստ»

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվ փուլի ենք ականատես լինում, որն սկսվեց վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Առաջիկայում սպասվում է բրյուսելյան հանդիպումը, հետո՝ մայիսի 19- ին՝ մոսկովյան, իսկ հունիսի 1-ին Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը, որի շրջանակներում ևս հանդիպում է նախատեսվում։ Բանակցությունների նման ինտենսիվության ու ակտիվ փուլի մասին զրուցել ենք Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ

Ընտրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր ռեկտորը

Հայ-ռուսական համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել Համալսարանի Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով։ ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։

Որքան ինտենսիվ է այս իշխանությունը խոսում «ապագա կա» կարգախոսի մասին, այնքան իրականությունն այլ պատկեր է ստանում. «Փաստ»

Կառավարության նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա ապրիլին հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել, որը գերազանցել է 2000-2005 թվականների տարեկան բյուջեները՝ առանձին վերցրած։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծել է, որ վերոնշյալը հերթական մանիպուլյացիան է։ «Առհասարակ, ցանկացած վերլուծություն կամ համեմատություն՝ լինի նախորդ ժամանակահատվածի կամ հարևան երկրների հետ, պետք է որոշակի նպատակ

«Աննախադեպությունը» չեմ տեսնում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած «Մամուլի ազատության ինդեքս- 2023»-ում Հայաստանը 180 երկրների թվում զբաղեցրել է 49-րդ «պատվավոր» տեղը՝ բարելավելով իր ցուցանիշը երկու կետով եւ զգալիորեն առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: Ինչպես է չափվում մամուլի ազատության մակարդակը՝ չգիտեմ: Զուտ «աչքաչափով», իհարկե, պարզ է, որ ինչպես 2018 թվականից առաջ, այդպես էլ հիմա, վիճակը մեր երկրում ավելի բարվոք

Գործնական ի՞նչ արդյունք կտա, պարոն Սինանյան, մեզնից անկախ ու մեզ անտեսելով, մեզ հուզող հարցերը Քյոլնի քաղաքապետի հետ քննարկելը․ Սերովբէ Եպս. Իսախանեան

Սերովբէ Եպս. Իսախանեանի ֆեյսբուքյան գրառումը Հարգարժան պարոն Սինանյան, Այսօր պատահաբար աչքիս ընկավ Ձեր գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրությունն ու նկարները, որոնցով ծանուցում եք, որ Գերմանիայի Քյոլն քաղաք Ձեր այցելության ընթացքում հանդիպել եք նաեւ Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռեքերի հետ։ Բնականաբար Դուք ազատ եք հանդիպել ում հետ ուզում եք։ Բարով եք հանդիպել։ Սակայն, եթե որեւէ պաշտոնատար

Քարապաշտ ժողովուրդ չենք, բայց քարակերտ այս կոթողը պաշտելու այլաբանական մղումը ապրում է. «Հայրենիք»

Հայոց Արդարահատոյցին հերոսներուն յիշատակին կանգնեցուած Արժանապատուութեան յուշակոթողին խորհուրդը կը գլէ ու կ՛անցնի բոլոր նեղ հաշիւները եւ քաղաքական սակարկութիւնները, որովհետեւ անիկա արտացոլացումն է ցեղասպանութեան ենթարկուած ամբողջ ժողովուրդի մը սպասումին՝ իր դահիճներուն արդար պատիժին, որ գործադրուեցաւ Հայոց Նեմեսիսի հերոսներուն կողմէ, որոնք ականջ տուին Շահան Նաթալիի խօսքին, թէ՝ «սիրեցէք զէնքի աստուածը,որպէսզի ան առատօրէն արդարահատոյց պիտի ընէ ձեզ»: Այսպիսով

Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031