Օրվա լրահոսը
Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Ժամը 23:45-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ Պաշտպանության նախարարություն
ՊՆ-ն հայտնեց զոհված զինծառայողի անունը
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Տիգրան Ավինյանից՝ ցուցաբերել առավել հանդուրժողականություն
Մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և
Երկու բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնությունում
Տաշքենդում ավարտվում է բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։ Այսօր կայացան նախավերջին փուլի մենամարտերը, որտեղ հաղթողները եզրափակչում չեմպիոնությունը վիճարկելու իրավունք ստացան։ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Ափսոս, որ մեր երկու բռնցքամարտիկներն էլ պարտություն կրեցին ու ստիպված եղան բավարարվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։ Հետաքրքիր է, որ եթե սա
Ժամը 22:45-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Ժամը 22:45-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը 16 տարի անց դատական կարգով վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը. «Փաստինֆո»
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգև Օհանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի։ Պարգև Օհանյանը պահանջում է անվավեր կամ առոչինչ ճանաչել՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի (ներկայումս՝ ԲԴԽ) 12.10.2007թ-ի որոշումը, իսկ իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ Նախագահի 15.10.2007թ-ի ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Դադարեցվել է մեծ պահանջարկ ունեցող «Արարատ» կոնյակի մուտքը ռուսական շուկա
Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի քանի ապրանքանիշների, այն է՝ Ararat, Chivas Regal, Absolut և Jameson-ի արտադրանքների վաճառքը Ռուսաստանում։ Որպես հավելյալ տեղեկություն՝ «Pernod Ricard»-ը նաև նշել է, որ ապրիլի վերջից հայտնի այս ալկոհոլային խմիչքները չեն մատակարարվում ռուսական շուկային։ Ռուսական ու ուկրաինական մեծ լսարան ունեցող թելեգրամյան ալիքներն
Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
Պաշտպանը ընդգծել է ԵԽ-ի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շարունակական գործակցության կարևորությունը
Մարդու իրավունքներին վերաբերելի չափորոշիչների ամրապնդման տեսանկյունից կարևոր է պետական մարմինների միջև համագործակցության պատշաճ մշակույթը. Պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմով հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական
Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ այցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր` Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մայիսի 12-ին Երևանի Գ. Արշակյանի անվան N 22 հիմնական դպրոցում մասնակցել է առաջին դասարանցիների ավարտական` «Այբբենարանի» հանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Բացի տառերից, բոլոր առաջին դասարանցիներին սովորեցնում են
Հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր. ՊՆ
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ապացույցների հետազոտման փուլն էր
Այսօր հակակոռուպցիոն դատարանում կայացավ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականը եւ նախարարության եւս 13 աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան աջակցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու,
Կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է
Ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ Պաշտպանության նախարարություն
«Պահենք Արցախը՝ պահենք Հայաստանը». Արցախին զորակցող հավաք Ազատության հրապարակից մինչեւ «Նեմեսիսի» հուշակոթող
Հայաստանի Հանրապետության որեւէ կետում ապրելու համար նախ եւ առաջ պետք է պահել Արցախը
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են կանխարգելիչ միջոցներ
Ժամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
«Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան Ռյա Թազա գյուղի սկզբնամասում գլորվել է մոտակա ձորը
ՃՏՊ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում. կան տուժածներ
Ո՞վ է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նոր գնորդը
Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որն այս քաղաքի յուրօրինակ ճարտարապետություն ունեցող, կոլորիտային շենքերից է, տեղի գործարարներից մեկի հետ դարձյալ ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։ Գյումրու քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը ուղղակի վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ անցած
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարություն
Արցախը Ադրբեջանի մաս չէ․ քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ
Ինչպես կասեցնել Արցախն Ադրբեջանին բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ինչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ «Համախմբում» շարժման անդամների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որի շուրջ երեկ լայնածավալ քննարկումներ իրականացվեցին շարժման անդամների, ինչպես նաև գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։ Հանդիպման 100-ից ավելի մասնակիցներին ներկայացվեց նախաձեռնության էությունը․ այն
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ Պաշտպանության նախարարություն
Ալեն Սիմոնյանը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ Սիլվանա Կոխ-Մեհրինին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ Պաշտպանության նախարարություն
Փրկարարները դին դուրս են բերել ջրանցքից
Մայիսի 12-ին, ժամը 15։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.)
«Անջատեք Ձեր հեռախոսը, կանջատեմ, երբ դատավարությունը վերադառնա բնականոն հուն»․ վեճ՝ Գրիգորի Խաչատուրովի և դատավորի միջև
Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը Միհրան Պողոսյանի նկատմամբ սանկցիա կիրառեց։
Ինչպես ձեռք բերել նոր հմտություններ Հայաստանում
Ձեռներեցություն Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար Երիտասարդ հայ ձեռներեցները կարող են միանալ «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրին, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախատեսում են բիզնես հիմնել կամ դա արել են վերջին երեք տարվա ընթացքում: Ծրագիրն ուղղված է օգնելու սկսնակ ձեռներեցներին վերապատրաստվել Եվրոպական միության երկրների ձեռնարկություններից մեկում` փոքր եւ միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք
Բայրամովն ու Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Բայրամովը Խովաևին է հասցրել Ադրբեջանի դիրքորոշումը և Ադրբեջանի առաջնահերթությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում, ինչպես նաև ակնկալիքներն այդ գործընթացից: Միաժամանակ նա տեղեկացրել
Հակառակորդի կողմից ԱԹՍ օգտագործելու արդյունքում ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ: Նույն օրը վերջիններս տեղափոխվել
Էլ մտովի չեմ ընկնելու Հադրութի անտառները երեխուս ոտքերն ու ձեռքերը ման գամ. 2,5 տարի անց զոհվածի ծնողները գտել են որդու մարմինը
Միշտ երանի եմ տվել էն ծնողներին, ում երեխեքին ամբողջական են տվել, էսօր նոր իմ երեխեն տուն է եկել, իմ մոտ է եկել, իմ խիղճն էսօր մի քիչ հանգստացել է. զոհվածի մայր


















































