Օրվա լրահոսը

Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարները տեղադրել էին հենց սոցիալական մեդիայի իր էջում». ըստ Սիրանույշ Սահակյանի՝ հայ գերիների թիվը 110-ից ավելի է

«Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիությունը ունեն զոհված զինծառայողի մարմնին, սակայն նրանք միտումնավոր չեն վերցնում դին եւ չեն հանձնում ընտանիքի անդամներին»

Առաջարկվում է սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար տուգանք սահմանել

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը

ԵԱՏՄ-ն ու Իրանն ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ հիմնական քննարկումները. ԵՏՀ նախարար

Անդրեյ Սլեպնյովը տեղեկացրեց նաև, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն այժմ մշակում են էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է ապահովել ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային խանութների ու մարկեթփլեյսների ապրանքների ազատ վաճառքը։

Պահպանվում է ժառանգությունը, մեծանում հարգանքը սեփական մշակույթի նկատմամբ. «Արար» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլում

ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես

«Արցախը 150 օր է՝ շրջափակման մեջ է, պետք է վերջ տալ անտարբերությանը». ստորագրությունները հանձնվեցին ԱՄՆ դեսպանատանը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը մայիսի 12-ին Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Ստորագրահավաքի պատճեններն այսօր հանձնվելու են նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին եւ ՀՀ կառավարությանը։ Ցույցի աջակիցներից Գարիկ Գեւորգյանը լրագրողներին ասաց, որ Արցախում ստեղծված նախաձեռնության հեղինակները խնդրել են

«Հայ ռազմագերուն մեքենայից գլորելով՝ ցած են նետել հավաքված ադրբեջանցիների առջեւ, որոնք բռնություն են կիրառել». Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանցի բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

Խաղաղապահները «Մենք միասնական ենք» նախագծի հետ համատեղ մարդասիրական օգնության նոր խմբաքանակ են բաժանել Արցախում

Ռուս խաղաղապահները «Մենք միասնական ենք» նախագծի հետ համատեղ մարդասիրական օգնության նոր խմբաքանակ են բաժանել Լեռնային Ղարաբաղում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջից։      

«Ենթադրյալ վերջին հանցագործությունը կատարվել է Երեւանում, սակայն ոչ՝ Հակակոռուպցիոն դատարանում». Աննա Ծառուկյան

«Ակնհայտ է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր խախտված իրավունքը եւ այս պարագայում ամբաստանյալին (բողոքարկել իր գործով ցանկացած որոշում, որը ուղիղ կապված է իր արդար դատաքննության իրավունքների իրացման հետ, այսինքն՝ խախտված իրավունքների մասով) այդ իրավունքից զրկելը Կոնվենցիայի իմաստով կոպտագույնս խախտում է վերջինիս ե՛ւ Կոնվենցիոն

Հայկական հիվանդություն

Կարծում եմ, հենց այս մտածողությունն է մեր անհաջողությունների հիմնական պատճառը, որը խոչընդոտում է կոլեգիալ մտածողությանը, իրական, խորքային բանավեճերին և վերջապես տարբեր ուժերի միավորմանը։ Ցանկացած ամենագետ գործիչ, իրեն համարելով, եթե ոչ տիեզերքի, ապա համահայաստանյան կենտրոն, համոզված է, որ միավորումը պետք է լինի միայն իր անձի շուրջ և չարախնդում է այլ քաղաքական ուժերի անհաջողություններով։

Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն»  (Արտաշես Քարթալյան) և 

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Այսօր՝ մայիսի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների

Ջերմուկի վրա սեպտեմբերյան հարձակման հետեւանքները. «Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց է հրապարակել

Արցախի եւ Հայաստանի միջեւ չկա տարանջատում. Ադրբեջանի նպատակը, թիրախը, առհասարակ, հայկականությունն է

Երբ աղբամանների կողքին հայտնվում է շինաղբ

Քաղաքակիրթ աշխարհը բնակելիների մուտքերի դիմաց տարին բոլոր ծաղկամաններն է շատացնում: Մեզ մոտ հակառակն է: Բնակելիների մուտքերի մոտ աղբաններ են, որոնք երբեք չեն ծածկվում, փակվում՝ լինի ամառ, գարուն, թե ձմեռ: Ավելորդ է խոսել քաղաքի օդի մասին: Տարածք-տարածք աղբի «բույրն» է, որը հատկապես քամու ժամանակ տարածվում է թաղամասից-թաղամաս, հյուսիս-հարավ… Երեւանի Սունդուկյան -3 հասցեի բնակիչները դատապարտված են իրենց

Գողություն և կրակոց Կանաչուտում․ գերեզմանատան միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Գողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն

Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովանավորներին. Ավետիք Չալաբյան

Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա

Ինտերպոլի ազգային բյուրոյի մոտ ականանետի արկ է հայտնաբերվել․ Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48՝ Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոյի շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մոտ ականանետի արկ է հայտնաբերվել։ Դեպքի վայր է ժամանել ՓԾ թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից

Մի բարձր տեղ. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան ՄԻ ԲԱՐՁՐ ՏԵՂ Նախընտրական. աշուն 2018 1 Մոտեցնում են աշխուժորեն Անբովանդակ հրաշալին. Մի բարձր տեղ նստեմ խաղաղ, Ծիծաղելով նայեմ նորեն Ընտրյալներիդ ընտրարշավին։  2 Վազվզում են խելապատառ, Որ մտնեն այս կամ այն ցուցակ. Բարձր մի տեղ նստեմ խաղաղ, Տեսնեմ՝ այսքան աննպատակ Ոնց են անում Քեզ ցիրուցան։ 3 Արեւմուտքից խմբով կգան, Հյուսիսներից՝ խմբով մի այլ.

«Երեւանի օպերային թատրոնում չեմ կրկնում Նովոսիբիրսկի բեմադրությունը»

Հարցազրույց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցեւի հետ: – Վյաչեսլավ Վասիլեւիչ, անցյալ տարեսկզբին դուք Երեւանի օպերային թատրոնում էիք՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրական աշխատանքները նախաձեռնելու նպատակով։ Հիմա արդեն սկսված են աշխատանքները։ Ռեժիսորները սովորաբար ասում են, որ աշխատանքում շատ բան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ին կեսօրից հետո, 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան 14-ի գիշերը՝ առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 12-14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ,

Պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար. Տիգրան Աբրահամյան

Դիրքապահ պայմանագրայինը, որին իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40%-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկին

Գեղամ Ստեփանյանն ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել պատժիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը վերջ դնելու համար

Գեղամ Ստեփանյանն ընդգծել է միջազգային հանրության ներգրավման խիստ անհրաժեշտությունը Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների վերացման և կանխման հարցում

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն այս անգամ հնարավոր չեղավ անցկացնել Արցախում

«Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ,  մայիսի 5-11-ը անցկացվեց «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Տաթև, Խնձորեսկ և Շինուհայր գյուղերում գործող 10 երգչախմբեր։ Փառատոնի պատվավոր հյուրը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն էր: «Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր

«Ձին մարդու արյան մեջ գաղտնագրված հույսն է»

Լույս է տեսել արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը – Տիկին Հարությունյան, ձեր վեպի առանցքում հայոց պատմության 20-րդ դարի ամենադրամատիկ էջերից մեկն է` «Զոդ» օպերացիան: Ինչո՞վ էր պայմանավորված այս իրադարձությունը գեղարվեստական գրականության տարածք բերելը։ – Ասեմ, որ վեպը իրագործվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, եւ երբ ես ներկայացնում էի հայտը, դեռ 44-օրյա պատերազմը չէր սկսվել, եւ

Այնթապում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային

ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցչից պահանջել եմ՝ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի ԶՈւ-ի հակաիրավական գործողություններին. Թագուհի Թովմասյան 

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։ 📌Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՏԿԵ փոխնախարարն ասաց, որ հանքի աշխատանքներում ներգրավված աշխատակիցների կրճատումը հինգ-վեց ամսով հետաձգվել է, սակայն ամռանն արդեն կրճատումներ կլինեն

Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ինչպես նաև վերջինիս կողմից ձևավորված «Արդարության միացյալ նախաձեռնություն» բազմէթնիկ միավորման հետևողական ջանքերի արդյունքում՝ մայիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։ Այդպիսով Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգներից հետո ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Համապատասխան օրինագիծը նահանգային խորհրդարանի

Մարիաննա Գեւորգյանը՝ հնդկական անակնկալի եւ տաջիկ կոմպոզիտորի պրեմիերայի մասին

Սիրված քանոնահար, միջազգային մրցույթների հաղթող Մարիաննա Գեւորգյանը նոր է վերադարձել Հնդկաստանի Կեռալա նահանգի Կոչի քաղաքից: «Այնտեղ հանդես եմ եկել իմ ազգային նվագարան քանոնով, ներկայացրել եմ բացառապես ազգային երաժշտություն: Մենահամերգը կազմակերպվել էր EXPO 2023-ի շրջանակում՝ Հնդկաստանի կառավարության կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց երաժիշտը: «Նվագեցի հնդիկ երաժիշտների հետ տաբլա՝ Մահեշ Մանի, հարվածային գործիքներ՝ Ջիշնու Վարմա եւ ստեղնաշարային

Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031