Օրվա լրահոսը

«Ընդդիմության առաջնորդների թոռներն ինչո՞ւ են ԱՄՆ-ում ծնվում, ամերիկյան անձնագիր ինչո՞ւ են ունենում». Գեւորգ Պապոյան

«Նախկին պաշտոնյաների մեծ մասի թոռներն ու երեխեքը ԱՄՆ-ում են ծնվել ու ծնվում, որպեսզի ԱՄՆ քաղաքացիություն ստանան ու բանակ չգնան, բայց ստեղ՝ ներսում՝ պաթոսով այնպիսի տեքստեր են ասում, որ ուղղակի զզվելի է»

Հետևում եմ Ազատության հրապարակում հանրահավաքին. Ո՞ւր են ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիները. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու օր էլ հետևում եմ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին… Հարցեր, հարցեր, հարցեր… Բոլոր հարցերից կառանձնացնեմ մեկը` Ո՞ւր են ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիները (չգաք ասեք` պառակտիչ է հարցս)։ Այո, ո՞ւր են … Ողջ հանրապետությունով` շատերը Արցախից երես են թեքել, դա փաստ է ու անհերքելի, սփյուռքը նեղացած է

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների հիշատակին

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել չհայտարարված այցի ընթացքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և

«Այսօր հնարավոր է դարձել հայատառ էլեկտրոնային փոստ գրանցելը». Ինտերնետ հանրություն ՀԿ խորհրդի անդամ

Հնարավոր է հայերեն էլփոստն օգտագործել գուգլում, Windows-ում եւ մյուս օպերային համակարգերում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ի կեսօրից հետո, 11-12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի

«Եթե հայ-թուրքական սահմանի բացումը ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան սահմանը կբացի հինգ վայրկյանում». Գեւորգ Պապոյան

Միաժամանակ, Գեւորգ Պապոյանը հավաստիացնում է՝ իրենց իշխանությունը չի շեղվում՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղուց եւ այդ հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգում է շարունակում մնալ:

4 անձ մեղադրվում է կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան

Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները

Դեռ 2022 թվականին մեկնարկած «Յուքոմ» ընկերության միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության բազմամոդուլ ծրագիրն ունի իր առաջին շրջանավարտները։ Այն ստեղծվել էր հատուկ Ucom ղեկավարների համար՝ Grow Edutainment ընկերության հետ գործակցության արդյունքում։ Ծրագրի նպատակներից էին ղեկավարման ու առաջնորդելու հմտությունների զարգացման համար շարունակական հնարավորություն ընձեռելը, Ucom-ում ղեկավարման միասնական մոտեցումների ստեղծումը, մասնակիցների նախապատրաստումը՝ Ucom-ում ներդրվող մի շարք գործընթացների առավել

Վաշինգթոնի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց պետք է իրատեսական լինել. Բայրամով

Մենք ևս մեկ քայլ առաջ ենք արել»,- ասել է Բայրամովը լրագրողների հետ զրույցում:

Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանը չպատասխանեցին հարցին՝ «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժելու հարց ՀՀ-ի օրակարգում կա՞

Մայիսի 4-5-ին Անկարայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) լիագումար նիստը: Այսօր խորհրդարանում, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւ պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը, ամփոփելով նիստի աշխատանքները՝ նկատեցին՝ թեեւ հարթակը տնտեսական է, բայց այս նիստի ընթացքում առավելապես քաղաքական հարցերին է կարեւորություն տրվել: Բաբկեն Թունյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությանն

«Բերձորի միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին»․ արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին

«Դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի մարդու իրավունքների դեկլարացիայից ելնելով, պաշտպանի մեր շահերը»։

Մասիս համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է քաղաքի վարչական շենքն ու հողատարածքներ․ դատախազություն

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը: 2023 թվականի ապրիլի 18-ին

«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների

Նման կերպ իր տելեգրամյան ալիքում Զախարովան արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որում ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ տոնակատարություններին գնահատվում էր որպես «անբարոյական քայլ»:

150 միլիոն դոլար է Սփյուռքը Հայաստանին ուղարկել. ի՞նչ եղան այդ գումարները. Գերմանիայում ընդհատել են Զարեհ Սինանյանի ելույթը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիայում է։ Հայ համայնքի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վիճաբանություն է առաջացել։ -150 միլիոն դոլար է Սփյուռքը Հայաստանին ուղարկել. ի՞նչ եղան այդ գումարները,- ամբիոնի առաջ կանգնած Սինանյանի ելույթն ընդհատելով՝ հարցրել են նրան։ -Լսեք, չեք ուզո՞ւմ լսել։ -Ախր Դուք ի՞նչ պետք է ասեք, Սփյուռքի հավաքած 150 միլիոնն ի՞նչ արեցիք, բերեք էդ

Հեռացնել զբաղեցրած պաշտոններից Հյուսնունց Ռուդիկին, Վիտալի Բալասանյանին, Կամո Աղաջանյանին․ Տիգրան Պետրոսյան

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ստեղծելով մեր կառույցը՝ նպատակ ենք հետապնդել նաև ներքին կյանքում փոփոխություններ իրականացնել՝ ազատել աշխատանքից որոշ պաշտոնյաների, որոնք այս կամ այն հիմնավորմամբ ենթակա են հեռացման։ Այդ առումով որոշել ենք սկսել հենց նախագահականից և առաջին հերթին պահանջել ենք հեռացնել զբաղեցրած պաշտոններից. 1) Հյուսնունց Ռուդիկ Լևոնի (ԱՀ նախագահի գլխավոր

Կլոր-սեղան քննարկում․ «SOS. Հրատապ քայլերի անհրաժեշտությունը»

2023թ․ մայիսի 9-ին տեղի ունեցավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի առաջին հանդիպումը։ Քննարկման թեման էր՝ «SOS. Հրատապ քայլերի անհրաժեշտությունը»։ «ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ»

Քրեակատարողական հիմնարկի ծառայողը արգելված իրեր է փորձել փոխանցել դատապարտյալին՝ գումարի դիմաց

2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին: Խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային

Իլհամ Ալիևի ելույթից՝ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր․ Տաթև Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ներկայացնում են նրա ելույթի հիմնական կետերը՝ բառացի մեջբերումներով՝ Ադրբեջանցի ժողովրդի աղետները սկսվեցին Հեյդար Ալիևի՝ պաշտոնից հեռացումից հետո: Եթե նա մնար իշխանության, հայ ազգայնականները չէին կարող նման կեղտոտ քայլեր ձեռնարկել

Սպանությունը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի

Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Հատկապես ապրիլի 23-ից ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո իրավիճակը կտրուկ վատացել է: Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը: Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում: Գազի

Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովն արդարացվել է

Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ

Ոգեկոչման արարողություն՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Շիրխանյանի մասին․ «Նա առայժմ որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց կարծում եմ՝ այս առերեսումից հետո պետք է որ ներգավվի»․ «Հրապարակ»

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մոր եւ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի միջեւ Քննչական կոմիտեում օրեր առաջ առերեսում է տեղի ունեցել՝ Նաիրա Մելիքյանից խաբեությամբ 7 հազար դոլար հափշտակելուն վերաբերող գործի հետ կապված։ Հիշեցնենք, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի` Հրահատ Մխեյանին։ Նաիրա Մելիքյանն իրավապահներին հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը, ում հետ

Ադրբեջանական կողմն արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումն Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջանական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումն Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ,

Դիվանագետ․ Բացի եռակողմ հայտարարությունից, բոլոր կողմերից եղել են նաեւ բանավոր խոստումներ, ստանձնված պարտավորություններ, եւ հիմա այդ ամենի ձեւավորումն է կատարվում․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը։  – Վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների սկզբում հայտարարվեց, որ «առաջընթաց» է գրանցվել, վերջում էլ պարզվեց, որ սկզբունքային հարցերում կողմերի դիրքորոշումները չեն մոտեցել, սակայն, դրանով հանդերձ, նոր հանդիպում է նշանակված Բրյուսելում, ինչը, որոշ վերլուծաբանների մեկնաբանությամբ, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հանրությունից թաքցնում են վաշինգտոնյան պայմանավորվածությունները, հակառակ դեպքում արագացված տեմպերով չէր հաջորդի Բրյուսելը։

Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև Երվանդ Զախարյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան,

Արթուր Վանեցյան․ Երեւանի ընտրություններում բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ հանդես գան միասնական ճակատով․ «Հրապարակ»

Մեր զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ – Հայտարարեցիք, որ Երեւանի ընտրություններին պատրաստվելն այնքան էլ տեղին չէ, երբ Հայաստանի պետականությունը նման վիճակում է։ Բայց շատերն ասում են՝ ով հաղթի Երեւանի քաղաքապետի ընտրություններում, նա էլ կհաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններում։ – Երեւանի քաղաքապետի ընտրությունները մենք պետք է դիտարկենք որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ։ Երեւանի ընտրություններում մասնակցության

Զեկույց․ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար․ «Ժողովուրդ»

Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը 51-րդ հորիզոնականի փոխարեն արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում: Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված:

Փակ է Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031