Օրվա լրահոսը
Ապրիլի 29-ից դադարել է Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ, նաև դեղորայքի մատակարարումը Արցախ
Ապրիլի 29-ից դադարել է Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում
Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Արձաններ տեղադրելուց ավելի կարևոր է վրեժի ու ոգեկոչման զանգվածային երթերի կազմակերպումը
Ուստի մեր գերխնդիրը պիտի լինի բանակի հզորացումը, որպեսզի անպայման ազատագրվի Արցախը: Մենք չպետք է երբեք մոռանանք ձեռք բերած մեր հաղթանակները և հավատացած լինենք, որ Շուշին՝ հայության միջնաբերդը, շուտով կազատագրվի և այնտեղ կծածանվի Արցախի դրոշը:
Դպրոցները պետք է դառնան բաց ուսումնական միջավայր. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով: Հանդես գալով «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում՝ նախարարն անդրադարձել է կրթության կազմակերպման գործում առաջնորդության խնդրին: «Կրթության
ՊԵԿ նախկին նախագահի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը և տեսչության պետը չարաշահել են լիազորությունները
Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից
Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք եկեղեցու եզակի շուրֆը
«Ազգ». 2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին. հայտնում է monumentwatch.org կայքը։ Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ
Փաշինյանը Խովաևին ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում
Վանաձոր համայնքի տնակային մանկապարտեզներից մեկի շինարարությունը կավարտվի այս տարի. 4 մանկապարտեզ դեռ տնակային է
Անդրադառնալով վարձավճարների՝ հետագա բարձրացումների մասով խոսակցություններին, բաժնի պետը վստահեցրեց՝ ներկա փուլում նման հարց չի քննարկվում, չնայած շարունակական գնաճին. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ Վանաձորում եւս մանկապարտեզները լինեին առհասարակ անվճար, բայց ցավոք, այսօր համայնքը ի վիճակի չէ նման քայլի գնալ»:
Լրագրողի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ Տիգրան Ավինյանը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց. «168 ժամ»
«168 ժամ». 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն,
«Հայաստանի իշխանություններին թվում է, թե հայ մարդու իրավունքները պիտի պահի ռուս խաղաղապահը, ո՞նց հասկանանք»․ արցախցիների ցույցը
«Երկու տարի առաջ ես ասում էի՝ եթե ձեր ապագան դեռ չգիտեք, ժողովուրդ ջան, նայեք Հադրութին եւ տեսեք ձեր ապագան։ Հիմա, ցավոք սրտի, կարող ենք ավելացնել, որ եթե Հադրութին նայելով՝ ձեր ապագան չեք տեսել, նայեք Ջերմուկին, կտեսնեք»։
«Շենքից գրեթե ոչինչ չի մնացել». ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, որը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: «Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի
«Թուրքիան պետք է մեզ ստիպի, որ մեր դասագրքերի՞ց էլ այդ տեղեկատվությունը հանենք, ծիծաղելի է»․ Հրաչյա Սարգսյանը «Նեմեսիս» հուշարձանի մասին
Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի կառուցման հարցով Թուրքիայի իշխանությունների բարձրացրած աղմուկին։ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեղյակ է եղել, որ հուշարձանը պետք է տեղադրվեր։ Հարցին, թե այդ մասին տեղյակ չէր պահե՞լ վարչապետին, պատասխանեց․ «Չէ, չէի ասել»։ «Ես կարծում եմ, որ դա պատմական փաստ է, եւ այդ փաստն ինչ-որ
Ոստիկանության գնդապետը Եռատոնի մասին. «Տոները ստեղծվում, ձեւավորվում եւ կայանում են ժողովրդի կամքով»
Եվ վստահությամբ ասում եմ, որ բոլոր դեպքերում մենք վերադառնալու ենք Շուշի: Դա անքննարկելի է, որքան էլ ազգակործան պատուհասները շարունակեն Արցախի ու Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն:
«Արցախի Հանրապետությունն այսօր միայնակ ընդունակ է ջախջախելու ադրբեջանական զավթիչներին, լավ կազմակերպիչ է պետք»․ Աշոտ Հարությունյան
Ես 2020 թվականի նոյեմբերի 6-ին եմ դուրս եկել Շուշիից եւ կարող եմ ասել, որ Շուշին ուներ դիմադրելու բոլոր հնարավորությունները, բայց չուներ կազմակերպիչ։ Այսօր Արցախին պակասում է լավ կազմակերպիչ»,- ասաց Հարությունյանը։
Վարդենիսում հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին. Shamshyan.com
Shamshyan.com Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները,
Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի Cannes Classics ծրագրում
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Կաննի կինոփառատոնում կայանալիք այս չափազանց կարևոր ցուցադրությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել մեկդարյա հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը: Ազգային կինոկենտրոնի թիմը «Բարև, ես եմ»-ի վերականգնման նախապատրաստական աշխատանքները
Գյումրիի բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք: 2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի
Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում Հարգելի՛ մասնակիցներ, Պատվավոր հյուրեր, Գործընկերներ, Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց կարծիքով, սխալ էր: Այժմ, երբ իմ երեխաներին
Հայ ռազմագերիների վերադարձի մասով քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձախողումներ են. պայմանավորվածություններ չի հաջողվում ձեռքբերել. Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ ՀՀ սահմանը ապրիլին հատած ադրբեջանցիներին փոխանակեն Բաքվում անազատության մեջ պահվող հայերի հետ
Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը Արցախից Հայաստան. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի թվիթերյան գրառումը Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ:
Ֆոտոմեղադրանք. 9 համարի ավտոբուսը հաճախ «բյուլետենի» մեջ է
Հաճախ վարորդը պետք է թողնի ղեկը, որպեսզի գնա, քաշքշելով բացի իր ավտոբուսի դռները: Կան նստարաններ, որոնք հենվում են ջերմուկի տափակեցրած շշերի վրա, քանի որ ամրակներ գնելու համար, երթուղին սպասարկողները գումար չունեն
Լարիսա Ալավերդյան. «Ինչ տեղի է ունեցել 2018 թվականից ի վեր, մեր պատմության ամենագորշ էջերից է, որը պետք է կարողանանք շրջել»
Այսօր չի կարելի ընկալել, որ վերջ, մենք Շուշին կորցրեցինք: Այս վարչակազմի, որն այսպես ասած, իշխանության ղեկին է. ձեռքում չէ Հայաստանի եւ հայերի ճակատագրի լուծումը: Դա պետք է շատ պարզ պատկերացնել: Ցանկացած ժողովուրդ, պետություն, ունենում է տարբեր պահեր՝ հաղթանակներ, եւ այսպիսի վիճակներ, որի մեջ հայտնվել են այսօր Հայաստանը եւ ընդհանրապես, հայերը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 19-ին՝ Մոսկվայում
ՌԴ հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: ՀՀ ԱԳՆ
«Ո՞նց է լինում, որ ՄԱԿ-ում գրանցվում է 600 հազար այսպես կոչված ադրբեջանցի փախստական, եւ ոչ մի հայ փախստական»․ Մարիամ Ավագյան
«Անկախ նրանից՝ ՄԱԿ-ն այդ եռակողմ հայտարարությունն ընդունում է, թե ոչ, տեղյակ է, որ գոյություն ունեն փախստականներ, եւ պարտավոր էր նրանց տիրություն անել»։
Փրկարարները մեքենան դուրս են բերել Սևանա լճից
Մայիսի 10-ին, ժամը 11:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։
Եթե տվյալ համակարգը պաշտպանված չէ՝ ստացվում է, որ մենք մեր տվյալները ոչ միայն պետությանն ենք տալիս, այլ նաև 3-րդ կողմին. մասնագետ
Եթե տվյալ համակարգը ճիշտ չի գործարկվում կամ պաշտպանված չէ կամ ցանկացած կիբեռանվտանգության համար խոցելի ՝ արդյունքում ստացվում է, որ մենք մեր տվյալները ոչ միայն պետությանն ենք տալիս, այլ նաև 3-րդ կողմին, որը կարող է լինել թշնամական երկրի ներկայացուցիչ: Կիբեռհանցագործությունը դառնում է ազգային անվտանգության հիմնախնդիր
«Ֆրանսիայի իշխանությունները պետք է արագացնեն Արցախում հումանիտար գրասենյակի բացումը»․ նամակ դեսպանատանը
Պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներն այսօր նամակ հանձնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Արցախցիները դիմում են Ֆրանսիայի իշխանություններին՝ Արցախում հումանիտար գրասենյակի բացման աշխատանքներն արագացնելու հարցով։ «Չնայած մենք չենք կասկածում, որ Ֆրանսիան տեղյակ է, թե ինչ հումանիտար իրավիճակ է Արցախում, բայց եկել ենք այստեղ՝ նրանց դիմելու, որպեսզի ակտիվացնեն իրենց քայլերը։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, իր ակտիվությունը
«Ընդդիմության առաջնորդների թոռներն ինչո՞ւ են ԱՄՆ-ում ծնվում, ամերիկյան անձնագիր ինչո՞ւ են ունենում». Գեւորգ Պապոյան
«Նախկին պաշտոնյաների մեծ մասի թոռներն ու երեխեքը ԱՄՆ-ում են ծնվել ու ծնվում, որպեսզի ԱՄՆ քաղաքացիություն ստանան ու բանակ չգնան, բայց ստեղ՝ ներսում՝ պաթոսով այնպիսի տեքստեր են ասում, որ ուղղակի զզվելի է»
Հետևում եմ Ազատության հրապարակում հանրահավաքին. Ո՞ւր են ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիները. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու օր էլ հետևում եմ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին… Հարցեր, հարցեր, հարցեր… Բոլոր հարցերից կառանձնացնեմ մեկը` Ո՞ւր են ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիները (չգաք ասեք` պառակտիչ է հարցս)։ Այո, ո՞ւր են … Ողջ հանրապետությունով` շատերը Արցախից երես են թեքել, դա փաստ է ու անհերքելի, սփյուռքը նեղացած է
Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների հիշատակին
Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր


















































