Օրվա լրահոսը

«Համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս տվյալներն օրերս  պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20-ի հարցմանս։ Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և

Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմն ու ուղիղ չվերթների արգելքը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի որոշումը համարում է սադրիչ և անընդունելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Մոսկվան չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ուղիղ չվերթների արգելքը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000թ.-ին: Հետագայում Վրաստանի այն ժամանակվա

Նաիրի Հոխիկյան․ «Մենք չենք ասում՝ եկեք, միացեք մեզ, մենք ասում ենք՝ եկեք միավորվենք»

«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք Արցախի ճանապարհի բացման երկրորդ շարժումը։ Մենք շարժմանը միտումնավոր անուն չենք տվել՝ համոզված լինելով, որ անունը պիտի ժողովրդի միջից դուրս գա։ Քանի որ մենք սա համարում ենք համաժողովրդական ընդվզման ալիք․ ժողովուրդը պիտի իր միջից ի հայտ բերի նաեւ առաջնորդներին։ Այսօր, օրինակ, մենք միջոցառումն իրականացնում ենք հետադարձ կապի

Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. «Ազատություն» ռ/կ

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում, այսօր «Ազատությանը» փոխանցեց Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։ «Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից

Զարեհ Սինանյան. «Մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հայտնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող

Ինչո՞ւ պիտի Թուրքիան միջամտի Երեւանի պուրակում հուշակոթողի կանգնեցմանը․ «Առերեսում»

Գրիգոր Ջանիկյանը հիշատակեց, որ Թալեաթ փաշայի համար հսկայական դամբարան է կառուցվել․ «Ես չեմ կարող պատկերացնել, որ Գերմանիայում կառուցվեր Հիտլերի հուշարձանը»։

2020 թվականին նրանով հիանում էին, աղոթում, հիմա ինչ-որ չոլի, երկու մետրի համար անհասկանալի մեղադրանք են բերել. Վահե Հովհաննիսյան

Խաչատուրովի դատավարությունն ընթանում է այսօրվա Հայաստանում, որտեղ խաղի կանոնները շատ այլասերված են. Վահե Հովհաննիսյան

Իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ. Պաշտպանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ. Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին‼ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:

Գրիգորի Խաչատուրովին պետք էր չեզոքացնել, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակներն իրագործվեն. Իշխանյան

Հիմա, եթե դուք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա եք, ինչ պետք է անեք, պետք է փորձեք ազատվել նրանցից, որոնք լավագույնս են պաշտպանում. Իշխանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու գործով ներկայացված վերաքննիչ բողոքը. Գարիկ Գալիկյան

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։ Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման

Արտառոց դեպք՝ Կառնուտի ջրամբարը հսկող ոստիկանի մասնակցությամբ

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, թե արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանությունը, ըստ նրա, Արևիկ համայնքի տարածքում՝ կամուրջի տակ, մեքենայի մեջ հայտնաբերել է երկու մերկ տղամարդու և թմրանյութեր։ Ըստ Կարապետ Պողոսյանի, տղամարդկանցից մեկը  եղել է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից,

179 հազար զբոսաշրջիկ 2023թ. ապրիլին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ

2023 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: 179 հազար զբոսաշրջիկ 2023թ. ապրիլին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ.` 138 հազար, 2022թ.` 97 հազար զբոսաշրջիկ):   ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

«Վահագն Ալեքսանյանը թող ցույց տա օրդերը, որ Ռուզաննա Խաչատրյանը ձեռք բերեց այդ 98 հազար դոլարանոց պայուսակը․ ո՞ր քաղաքից, ե՞րբ, ո՞ր թվականին, այդ կլաչը նվիրում եմ նրա մորը»․ Ռուզաննա Խաչատրյան

Լրագրողները կրկին հարցրին՝ պետությանը վերադարձնելու ոչինչ չունե՞ն, ինքը չունի՞ 98 հազար դոլարանով կլաչ, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց․ «Չունեմ, սիրելիս։ Եկեք մեր տուն, եկեք ցույց տամ։ Դուք ժամանակակից մարդ եք, տամ, տարեք գնահատեք խնդրո առարկան։

Մշակույթի միջոցով ժողովուրդն ամենադժվար պահերին համախմբվել է. Dialog Project ջազ բենդը համերգով աջակցեց ստորագրահավաքին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը սատար են կանգնում նաեւ մշակույթի մարդիկ

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը․ ոստիկանության բացահայտումը

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի

Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զագրեբում մասնակցեցի «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։ Շատ կարեւոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել։ «Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության

«Երկիր ենք վարի տալիս․․․Երանոսյանին դատում են, որ ոստիկանապետի աղջիկը գործի չի եկե՞լ»․ Լեւոն Երանոսյան

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն այսօր դատական նիստից առաջ Factor.am-ի եւ Հանրային հեռուստաընկերության Լուրերի լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի եղել, թե Վլադիմիր Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։ «Ասում են՝ զորքերում է աշխատել, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,-ասաց Երանոսյանը։ Հարցին՝ ինչպե՞ս

Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը

Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ

Վլադիմիր Գասպարյան․ «Տերն ինձ սիրում է, ես էլ Տիրոջն եմ սիրում․ ես դեռ շատ-շատերին կհուղարկավորեմ»

Նախկին ոստիկանապետն անդրադառնում է իր դեմ հարուցված քրեական գործի որոշ դրվագներին, ներկայացնում, թե դստեր «պրոդյուսերն» ինչպես է ոստիկանությունից տուն ստացել, ասում է՝ Վալերի Օսիպյանն էլ է ստացել

Կոռուպցիոն չարաշահումներ Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և 3 աշխատակիցների մասնակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և մի քանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթով նախաքննությունը: Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վ.

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում

Խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

Վլադիմիր Գասպարյան․«Այդ տունն ինձ հարազատ մարդկանցից մեկն է նվիրել»

Նախկին ոստիկանապետը պարզաբանում է, թե ինչպես է ձեռք բերել շքեղ դղյակը

Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ մամուլի այսօրվա հրապարակմանը։ «Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։

«Հարուստ նյութ ունենք». մաքրվում են Մեծամորի բացառիկ գտածոները

Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվում են 2022 թ․ սեպտեմբերին Մեծամոր հնավայրի տարածքից հայտնաբերված ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված ուլունքահատիկները, բաժանարարներն ու կախազարդերը: 137 հատ ոսկե ուլունքահատիկ, զարդակոճակներ, մաքրման և նախնական տեսքի բերման փուլում են։ Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Դամբարանը, որտեղից հայտնաբերվել են իրերը գտնվում էր անխաթար վիճակում։ Մարդկային միջամտության չի ենթարկել,

Ադրբեջանցի վերլուծաբան. «Քըլըչդարօղլուն Զանգեզուրի հարցում աջակցում է Իրանին»

Ermenihaber. Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին: Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում։ Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ

ԳԱԱ շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։ «Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված

Շրջափակման հետևանքով Արցախում 1220 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 150-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 63 տեղեկագրի՝ 10.05.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,220 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 5 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031