Օրվա լրահոսը

«Իշխանություններն ասում են՝ մենք թույլ ենք, որովհետեւ չեն կարողանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը»․ Սեյրան Օհանյան

«Մեր ամենակարեւոր նպատակներից մեկը պետք է լինի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ադրբեջանցիներին դուրս շպրտելը մեր տարածքներից, եւ Արցախի ինքնորոշման գաղափարը»։

1919թ.-ին Թումանյանը Թիֆլիսում համահայկական ցույց է կազմակերպել՝ ի պաշտպանություն կոտորածի ենթարկվող Ղարաբաղի հայության. Նարինե Թուխիկյան

«Թույլ տալ Հայկական Ղարաբաղին, համաձայն ազգաբնակչության անդրդվելի կամքի, կցվելու Հայաստանին և եթե այդ կցումը որևէ պատճառով անհնար գտնվի առայժմ, Հայկական Ղարաբաղում կազմակերպել դաշնակից պետությունների վարչություն մինչև Փարիզի կոնֆերանսի վերջնական վճիռը»

Համաձայնեցված հարցերը շատ են. Պարույր Հովհաննիսյանը՝ Վաշինգթոնի բանակցությունների մասին

Պարույր Հովհաննիսյանն առաջարկում է՝ «Նեմեսիսի» արձանի մասին Չավուշօղլուի հայտարարությունները դիտարկել Թուրքիայի ներքաղաքական համատեքստում

Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. հյուրընկալություն՝ երևանաբնակ վետերանների համար

Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. Երևանում այսօր մեր կողքին երեք տասնյակից ավելի վետերաններ են ապրում: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը խորհրդանշական հարկի ներքո էր հավաքել երևանաբնակ վետերաններին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել են նրանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել՝ կերտած հաղթանակի

Նրանք համոզված էին, որ ազատությունը, խաղաղությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր. Արմեն Սարգսյան

Խոնարհումս հավերժական սխրանքին ու անմար հիշատակին. Արմեն Սարգսյան

Մոսկվայում կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտնի չեն. Սերգեյ Կոպիրկին

Ռուս դիվանագետը հույս ունի, որ իր երկրի գործադրած միջնորդական ջանքերը դրական արդյունք կտան

Քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։ Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են

ՀՀ ներքին գործերին որեւէ մեկն իրավունք չունի միջամտել. Արմեն Գրիգորյանը՝ «Նեմեսիսի» արձանի առնչությամբ

Սակայն հարցին՝ ՀՀ իշխանությունը կհանի՞ արձանը, ԱԽ քարտուղարը հստակ պատասխան չտվեց. «Այդ հարցերը գտնվում են տեղական ինքնակառավարման դաշտում. ես որեւէ բան չունեմ ասելու այդ հարցով»:

Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր. Արցախի ԱԺ նախագահ

Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:

Արեւմուտքի՞, թե՞ ՌԴ-ի հովանու ներքո կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան

«Որեւէ ձեւ այս պահին որոշված չէ. որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու, եւ վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»,- Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ տրամադրություններ կան պաշտոնական Երեւանում՝ խաղաղության պայմանագրի ստորագրել Արեւմուտքի՞ հովանու ներքո, թե՞ Ռուսաստանի: Նա մանրամասնեց, որ Արցախի հետ կապված հայկական մոտեցումը բազմիցս հայտարարել են՝

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները հանրահավաք են անում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 12:00-ից մեկնարկել է հանրահավաք։ Միջոցառմանը հնարավոր է հետևել հետևյալ հղմամբ:  «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խումբ

Ի՞նչ սպասել Ալիեւ-Փաշինյան բրյուսելյան հանդիպումից. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վաշինգթոնյան բանակցությունների մասին. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը»

Իրական, իմաստալից, հեռանկարային խաղաղության պայմանագիր բացառվում է այս երկու անձանց իշխանավարման շարունակման պարագայում. Րաֆֆի Հովհաննիսյան

ՇՈՒՇԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ՝ ՀԱՎԵՐԺՈՂ Փա՛ռք նրա ազատագրողներին, շեն-օջախ դարձնողներին, կենսավիշ տվողներին ու պաշտպաններին։ Երեսուն տարի անգամ չկարողացանք պահել՝ նախագահներ եւ վարչապետներ, նախարարներ եւ գեներալներ, պաշտոնյաներ հայրենի եւ սփյուռքահայ։ Շատ էինք մեծամիտ ու բարձրագոչ, ագահ ու որկրամոլ, կարճատես ու ինքնահավան՝ ազգային իրավունքի եւ պետական շահի պատասխանատվությամբ վստահված անարժան դրոշակակիրներ։ Ոսկետղերքը, այո՛, իրենց ամեն ինչը, անգամ

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ Շուշին ետ բերելու մասին

«Հասկանալի է, որ շատ վատ». սա ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի պատասխանն է հարցին՝ ինչպիսի՞նն է Շուշիի ազատագրման տոնն՝ առանց Շուշիի:

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում զոհվածների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված  հերոսների հիշատակին։ Երկրի ղեկավարին ուղեկցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն

«Հայերեն չե՞ք հասկանում». Արարատ Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

Այսօր Հաղթանակ զբոսայգում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Լրագրողները փորձեցին Արարատ Միրզոյանից հետաքրքրվել՝ ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները, իր գնահատմամբ՝ ի՞նչ արդյունքներ են տվել վաշինգթոնյան բանակցությունները: Արարատ Միրզոյանն ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է տարածում: Երբ լրագրողը համառեց՝ կրկնելով հարցը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Հայերեն չե՞ք հասկանում»:   Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կոտայքի մարզի դատախազներից մեկը ոչ սթափ վիճակում ավտովթարի հեղինակ՝ կառավարության շենքի մոտ. կան վիրավորներ. Shamshyan.com

Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։

«Շուշին ընկել է եւ դա մեր բոլորի պարտությունն է». Արգիշտի Քյարամյանը՝ 11 հազար դասալիքների եւ Շուշիում իր գործունեության մասին

«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում. Ժամանակը կգա, կերեւա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգորված հարցեր տվող»

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին

Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին». «Հայաստանի Հանրապետություն»

Այսօր էլ Թուրքիայում իշխանության են հավակնում նեոօսմանական Էրդողանն ու քեմալական Քըլըչդարօղլուն: Ըստ սոցիոլոգիական հարցումների մեծ մասի՝ գործող նախագահն առաջին փուլում չի հաղթի: Այս մասին հայտարարել է «Թուրքիայի օրակարգը» տելեգրամյան ալիքի հեղինակ Յաշար Նիյազբաեւը: Ukraina.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի: Խոսելով այն մասին, թե արդյոք Արեւմուտքը նախապատվությունը տալի՞ս է Քըլըչդարօղլուին,

Կիևն իրավունք չունի գնահատել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը մոսկովյան շքերթին. Զախարովա

«Ա1+». Կիևի ղեկավարությունը, հավատարիմ ֆաշիզմին, բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, համաձայն որի ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ։ Զախարովայի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները գերազանցել

Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս անել հետևյալ եզրահանգումները. Աշոտյան

Եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ​​ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։

Այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թուլատրելիից ավելի նվիրատվություն. անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. «Ժողովուրդ»

Իշխող կուսակցությունը թույլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով:

Առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև երկու հանդիպում. պաշտոնական Բրյուսելը հաստատել է 

Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելը շարունակել է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու համար ԵՄ ջանքերը՝ նպաստելու Հարավային Կովկասում կայունությանը և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում: Այս քննարկմանը կհաջորդի մեկ այլ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի

Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի, տարբեր տեսակի օֆշորային գրանցում ունեցող խաղաբիզնեսներ, որոնք այլասերում են հասարակությանը. Ատոմ Մարգարյան. «Հրապարակ»

Այդ 2 միլիարդը, որ ավելացել է, ինչո՞ւ չի դարձել պաշտպանական և հարձակողական համակարգեր։ Նման թվեր ասելը պարզապես քաղաքական հայտարարություններ են

Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելը հեգնանք է թվում: Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց նահատակների

Ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է պատգամավորների մասնակցությամբ միջադեպի տեսանյութը հայտնվել մամուլում. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել: ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031