Օրվա լրահոսը
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Հիշեցնենք, որ ստորագրահավաքին ապրիլի 30-ին միացել է նաև Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը
«Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ կա»․ փաստաբան
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ կա։ Մեղադրյալ է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօրվա դռնփակ դատական նիստից հետո փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց։ «Երբ Գլխավոր դատախազը եկավ Ազգային ժողով, ներկայացրեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք տարբեր գործերով հանգամանքներ։ Երեք տարբեր միջնորդագիր է ներկայացվել երեք տարբեր մեղադրանքների հետ
Աղոթք հնչեցրին առ Աստված՝ նահատակների հոգիների խաղաղության համար, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Շուշիի խորհրդանշական խաչքարին
Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին
«Գրիգորի Խաչատուրովը վստահ է, որ սրանք մանր չարաճճիություններ են, որոնց հանգուցալուծումը արդարադատությունը կտա»․ փաստաբան
Միհրան Պողոսյանն ասաց՝ դատարանի համար էլ է անհասկանալի, թե ինչո՞ւ է Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ ընդհանուր գործը քննվում դռնփակ։
Ավարտվեցին «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» կրթական ծրագրի 2-րդ հոսքի դասընթացները
Մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի 2-րդ հոսքի շրջանավարտների հավաստագրերի հանձնումը։ Շուրջ չորս շաբաթ տարբեր մասնագիտություններ և զբաղվածություն ունեցող 50 երիտասարդ Հայաստանից և 20 երիտասարդ Արցախից՝ առցանց ռեժիմով, հնարավորություն ունեցան «Անվտանգության ակադեմիայի» շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ դասախոսություններ լսել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի, ընթացիկ գործընթացների, ի հայտ
Ուսանողական գարուն Արցախի պետական համալսարանում
Այս օրերին ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացին զուգահեռ տարբեր ֆակուլտետներում կազմակերպվում են ուսանողների կողմից սիրված «Ուսանողական գարուն» միջոցառումները։ «Ուսանողական գարուն»-ը այսօր ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։ Ուսանողները հանդես եկան ասմունքով, ազգագրական, երաժշտական, պարային կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Հիշեցնենք, որ այս հիվանդանոցում յուրաքանչյուր նորեկ մարզպետ իր կադրին է նշանակում։
44-օրյայում զոհվածների ծնողները Շուշիի ազատագրման օրը հայտարարեցին պետականության գահավիժումը կասեցնելու ակտիվ պայքարի անցնելու մասին
44-օրյա պատերազմում անմահացրած մեր հերոս զինվորների ծնողները, որոնք տեւական ժամանակ պայքարում են իրենց որդիների զոհվելու, անհետ կորելու կամ գերեվարվելու հանգամանքները պարզելու համար, «Փաստարկ» մամուլի ակումբում հիշեցրին, որ 1992 թվականի այս օրը սկսվեց Շուշիի ազատագրման օպերացիան, որից հետո մենք ունեցանք փայլուն հաղթանակ։ «Երկար ժամանակ մենք նշում էինք այդ հաղթանակի օրը։ Բայց ցավոք, վերջին երեք տարում այս
«Թշնամին Սյունիքի հատվածում առաջխաղացում ունի. հիմա ճշտումներ ենք անում». Հրանտ Բագրատյան
Հայաստանում ադրբեջանական «դեսանտ» է սպասվում
Մեր հասարակությունը ծերացող հասարակություն է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
2011-ին անցկացված մարդահամարի համեմատ՝ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով։ 2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001-ին՝ 3 213 011 մարդ:
«Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է բանակը՝ փոխարենը ստեղծելով իր անձնական անվտանգությունը պահող զուգահեռ բանակ»․ Կարեն Վրթանեսյան
«Ադրբեջանը շատ է շտապում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար հնարավորությունների պատուհան է։ Երեւի թե 100 տարի այդպիսի հնարավորություն ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն ունեցել»։
ԵՊՀ-ում բացվել է իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել Գրանադայի համալսարանի (Իսպանիա) հետ համագործակցության շրջանակում ստեղծված իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց կենտրոնը նպատակ ունի ամրապնդելու ԵՊՀ-ի և Գրանադայի համալսարանի միջև գիտական և մշակութային կապերը: Կենտրոնն իրականացնելու է հետևյալ գործունեությունը. գիտական համագործակցության կազմակերպում, համատեղ ծրագրերի իրագործում, իսպաներենին և իսպանական մշակույթին նվիրված տարբեր
Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ 5G գործարկել է ապրիլի 6-ին
Panorama. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի իրականացրած մրցույթի արդյունքում կգործարկվի 5G տեխնոլոգիայի ցանց: Նկատենք, որ դեռևս ս.թ. ապրիլի 6-ին Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել էր, որ Երևանի փոքր կենտրոնում գործարկել է 5G ցանց: Այնուհետև, որոշ ժամանակ անց, 5G ցանց գործարկվել է նաև Գյումրիում: Panorama.am-ը դիմել է Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ խնդրելով մեկնաբանել ՀԾԿՀ հայտարարությունը: «Ի
«Ինչի՞ էիր հանձնել, որ հիմա էլ, իբրեւ թե ուզում ես ազատագրես». Արամ Սարգսյանը՝ Սասուն Միքայելյանին
ՀՀ իշխանությանն էլ Արամ Սարգսյանը հարցնում է՝ ու՞մ հետ եք բանակցում, ովքեր շարունակում են սպառնալիքներով ներկայացնել իրենց քաղաքականությո՞ւնը:
Ճամբարակ համայնքի ղեկավարի, վարորդի և համայնքի բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: 2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, որը զգուշացումից հետո
Կոտայքում սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր են հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հողերի վերահսկողության նպատակով պարբերաբար իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։ Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել է հողի բերրի շերտի ապօրինի հանման և տեղափոխման 4 դեպք։ Ապօրինի հանված և տեղափոխվող 29խմ ծավալով սևահողն առգրավվել և հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Իրավախախտների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Բնապահպանության
20 զինվորի զոհվելու, 1 զինվորի անհետ կորելու գործով դատական նիստում վկայի ցուցմունքը հակասում էր նախաքննական ցուցմունքին
Ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի՝ ռազմական գործողությունների վայրում մնալու ու իրավիճակ փոխելու վերաբերյալ հարցին վկան դատարանում պատասխանեց՝ եթե մնար՝ կարող էր հրաման տալ, իսկ նախաքննության ժամանակ ասել էր՝ եթե մնար, հազիվ թե կարողանար որեւէ ձեւով օգնել անձնակազմին
Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով. Հայկ Չոբանյան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնը թողնելու մասին Հայկ Չոբանյանի մեկնաբանությունը․ «Ես որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ
Քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր. Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը
Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ոլորտի ղեկավարներին: Կրթության համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով
Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ սահմանը հատած Ագշին Բաբիրովին դատապարտել է 11, 6 տարվա ազատազրկման, Sputnik Արմենիային հայտնել են դատախազությունից։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Սահմանը հատած մյուս ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև
«Քերում են մեր հիշողությունից մեր կյանքը, մեր ազգային դիմագիծը». Սերժ Սրապիոնյան
«Միասին» շարժման անդամները «Նեմեսիսի» պատմաքաղաքական նշանակության մասին
Կասեցնենք պետականության անկումը. «Որդիների կանչ»
Հարգելի հայրենակիցներ, հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում են իրենց ձախավեր ընթացքը։ Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին
«Ընդդեմ կապիտուլյացիայի ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես խոչընդոտ, նույնիսկ մահացածները»․ Գեղամ Մանուկյան
«Շուշիի ազատագրման պատմական օրն է, եւ դատարանի դահլիճում հայրենիքի սահմանները պաշտպանած Գրիգորի Խաչատուրովն է եւ Շուշիի ազատագրման հրամանատարներից մեկը՝ Սեյրան Օհանյանը»։
Ucom-ի աջակցությամբ կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան
«Յուքոմ» ընկերության աջակցությամբ մայիսի 6-7-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան։ Տարվա կրթական խոշորագույն իրադարձությանը մասնակցել է 4-16 տարեկան 600 աշակերտ Երևանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից, որոնք հնարավորություն էին ստացել ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում
«Նվազեցնել մարդկային տառապանքը». Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է
Մայիսի 8-ին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է մարդասիրական ամենամեծ շարժման օրը: Ամեն օր միլիոնավոր կամավորներ, հազարավոր աշխատակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում իրենց ներդրումն են ունենում մարդասիրության տարածման գործում՝ օգնելով և կյանք փրկող ծառայություններ մատուցելով իրենց համայնքներում ապրող մարդկանց: Այս տարի Մայիսի 8-ը նշվում է «Մենք ամեն ինչ անում ենք #իսրտե» կարգախոսով:
«Գրիգորի Խաչատուրովն այն զինվորականներից է, ով մինչեւ վերջ ու բոլոր պայմաններում գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել, ինչը չէր կարող ընդունելի լինել այս իշխանության համար»․ Տիգրան Աբրահամյան
«Առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր բաց, ուղիղ խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, նրանց նկատմամբ այլ տարբերակ, քան պարզապես ազատությունից զրկելն է, այս իշխանությունը չի տեսնում»։
«Եթե հուշարձանը չհեռացնեք, մի կողմ թողած կարգավորման գործընթացը՝ կանենք հակառակ քայլեր»․ Չավուշօղլուն սպառնում է
«Հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»
«Որ դու հարցը տալիս ես, ասենք թե՝ եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ կապ պիտի ունենամ»․ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին՝ ընտրակաշառքի ցուցակների հետ՝ իր կապի մասին հարցի առիթով
«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյան․ «Ես մեղավոր չեմ։ Ընտրակաշառք չեմ բաժանել․․․ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել»։
Մահապարտների ջոկատի հրամանատար. «Մեզ հրավիրեցին Ջերմուկի զորամասի հետ մարտական ծառայություն անցկացնելու, սակայն կորպուսի հրամանատարը եւ նախարարը հրաժարվեցին մեր հետ հանդիպել»
Դրա համար ենք որոշել հանդես գալ լրատվամիջոցներով եւ ասել, ինչպես է ստացվում, որ մենք մեռնելու իրավունք ունենք՝ որտեղ կռիվ է լինում, առաջինը մենք ենք հասնում, բայց դիրք պահելու իրավունք չունենք։
«Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ առաջադրողն ով էր եւ ինչո՞ւ չի առաջադրել»․ Տիրան Խաչատրյանը՝ Տեղ գյուղ ներխուժման մասին
«Երբեւէ որեւէ մեկը, առավել եւս՝ զինվորականը, միանգամից չի գնում այն քայլին, որը բախման կտանի կամ լարվածության մեծացման, էլ չեմ ասում լայնամասշտաբ պատերազմի»։

















































