Օրվա լրահոսը

«Որ դու հարցը տալիս ես, ասենք թե՝ եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ կապ պիտի ունենամ»․ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին՝ ընտրակաշառքի ցուցակների հետ՝ իր կապի մասին հարցի առիթով

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյան․ «Ես մեղավոր չեմ։ Ընտրակաշառք չեմ բաժանել․․․ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել»։

Մահապարտների ջոկատի հրամանատար. «Մեզ հրավիրեցին Ջերմուկի զորամասի հետ մարտական ծառայություն անցկացնելու, սակայն կորպուսի հրամանատարը եւ նախարարը հրաժարվեցին մեր հետ հանդիպել»

Դրա համար ենք որոշել հանդես գալ լրատվամիջոցներով եւ ասել, ինչպես է ստացվում, որ մենք մեռնելու իրավունք ունենք՝ որտեղ կռիվ է լինում, առաջինը մենք ենք հասնում, բայց դիրք պահելու իրավունք չունենք։

«Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ առաջադրողն ով էր եւ ինչո՞ւ չի առաջադրել»․ Տիրան Խաչատրյանը՝ Տեղ գյուղ ներխուժման մասին

«Երբեւէ որեւէ մեկը, առավել եւս՝ զինվորականը, միանգամից չի գնում այն քայլին, որը բախման կտանի կամ լարվածության մեծացման, էլ չեմ ասում լայնամասշտաբ պատերազմի»։

Էլեն Ասատրյան. «Երբ խտրականություն եմ տեսնում, գիշերը կարող է չքնեմ»

«Իմ ազգը և իմ համայնքը շատ մեծ դեր ունի, որովհետև քաղաքական աշխարհում իմ սկզբունքը եղել է պայքար իմ համայնքի համար։ Եվ մինչ այսօր, երբ որոշում եմ կայացնում, այդ տեսանկյունից եմ նայում»,- «Beauty & The Business» հաղորդման ընթացքում պատմել է Գլենդելի քաղաքային խորհրդի 1-ին հայ կին անդամ Էլեն Ասատրյանը՝ ընդգծելով,- «Դու կարող ես լինել ուժեղ և

«Եթե իրենք ունեն լուրջ վախեր կամ ինչ-որ մեկի հետ հանդիպելուց հատուկ ներքնազգեստ են հագնում, ես վախ չունեմ»․ Տիրան Խաչատրյանի պատասխանը Անդրանիկ Քոչարյանին

«Իմ չգնալու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ հանձնաժողովում հավաքված են կոնկրետ զինվորական գործից անտեղյակ, ոչ մասնագետ մարդիկ։ Ես գնալու եմ այնտեղ, սկսեմ նախազորակոչային տարիքի զինվորական պատրաստության դասընթացներից ու գամ հասնեմ ակադեմիական դասընթացների՞»։

Շոշի բնակիչն ահազանգել է, որ անասնագոմի տարածքից հրթիռակասետային ռումբ է հայտնաբերվել

Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ: Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ: Ռազմամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի

«Մարդը եթե ունի փոքր բարոյականություն, քիթը չպետք է խոթի իրեն չվերաբերող հարցերի մեջ»․ Տիրան Խաչատրյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Տիրան Խաչատրյանը նշեց, որ իրականում զանգվածային դասալքության դեպքեր են եղել 44-օրյա պատերազմի օրերին։

Մտքերի փոխանակություն է ծավալվել պարտքի բեռը կառավարելի մակարդակում պահպանելու շուրջ. քննարկվել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Քննարկման առարկա են եղել 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս: Մտքերի փոխանակություն է ծավալվել

«Զինվորականներին հետապնդելու գործողությունները սկսվել են 2018 թվականից»․ ընթանում է Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական նիստը

Տիրան Խաչատրյանն ասաց, որ այս պահին դիմակայելու կամ լուրջ հակադարձելու ձեւեր դեռեւս չեն երեւում։ Ըստ նրա՝ նրանք, ովքեր չեն համակերպվում ու չեն ցանկանում, որ այս վիճակը շարունակվի, պետք է համախմբվեն ու կազմակերպված ու օրինական քայլերով այս ամենի դեմն առնեն։

Շուշին ադրբեջանցիներին հանձնելու համար ովքե՞ր պետք է ցմահ ազատազրկվեն. Նորայր Նորիկյան

Դասեր քաղելու ես մի ձև գիտեմ. ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է Արցախի հաղթանակը, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից․․․

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի

Վարակվածներից 100-ը երեխաներ են

Հանգիստ թողնենք Մեգամոլի խաղարկության հասարակությանը: Շատ ավելի վտանգավոր է, որ 5 տարի է՝ հանդուրժում ենք Նիկոլի իշխանությունը։ Մենք դա ենք. Վահե Հովհաննիսյան

Ու մինչ մեգամոլի խեղճ ժողովուրդը սպասում է խաղարկության արդյունքներին, շատերն իրենց ահռելի կապիտալները տեղափոխում են արտերկիր ու այլ երկրներում բնակության կարգավիճակներ ապահովում մերձավորների համար

«ՀայՓոստ»-ի անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում

Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում  է ներմուծել անձնական և բանկային

«Ինչի՞ համար պետք է փոշմանեի․ ինչ-որ բա՞ն է փոխվել, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»․ Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մասին

Գագիկ Ծառուկյանը դատարանի դահլիճում ասաց՝ եթե ես մեղավոր լինեի, վաղուց արդեն վաղեմության ժամկետն անցել է, կդիմեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճեն։

Իրանից շարունակում են ավելի զուսպ ու հանգիստ արձագանքել Ադրբեջանից հնչող մեղադրանքներին

«Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն այն կողմերը, որոնք լարվածություն են ցանկանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններում»

Ոչ սթափ վիճակում վարորդը միջամտել էր պարեկների ծառայողական գործունեությանը

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ». գիրք՝ գործատուների եւ աշխատողների համար

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի եւ իրավաբան Արա Հայրապետյանի համահեղինակած «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի առաջին մասն արդեն պատրաստ է եւ հասանելի շահագրգիռ շրջանակների համար: Գրքի շնորհանդեսի ժամանակ, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր խոսքում նկատեց. «Օրենքի լեզուն երբեմն տարընկալման տեղիք է տալիս,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի՝ 2-3, 10-11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Շուշին դժգույն անվանողները փոշի են դառնալու. Խաչիկ Մանուկյան

Շուշին դժգույն անվանելը հայի մտածողություն չէ

Լեմկինի ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Սյունիք, դիտարկել են Արցախում տեղադրված ադրբեջանական անցակետը. Թաթոյան

Անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ

Մելիքսեթ Պողոսյանը՝ Տեղ համայնքի մասին․ «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»

Սյունիքի նախկին մարզպետի ներկայացմամբ՝ Տեղում ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանցիները մխրճվել են

Բայրամովը հայկական կողմին կոչ է արել ավելացնել ջանքերը հարաբերությունների կարգավորման գործընթացում

«Մենք հայկական կողմին կոչ ենք անում ցուցաբերել բարի կամք և ավելի շատ ջանքեր ներդնել հարաբերությունների կարգավորման քննարկումներում բոլոր ուղղություններով»,- ասել է Բայրամովը:

«Թուրքիան առաջիկայում եւս կօգտագործի պատեհ առիթները Հայաստանի խոցելիությունն ի ցույց դնելու համար»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, եւ կարող եք ծանոթանալ։ Բայց որեւէ մեկը կարծես չի հասկանում՝ կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Իհարկե, ընդհանուր թեզերը թերեւս հասկանալի են, բայց գոնե ձեզ համար ուրվագծվո՞ւմ է այդ փաստաթղթի բովանդակությունը,

Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը՝ 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթող

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԿԳՄՍՆ Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: 1-3-րդ

ՀԿԾՀ-ի իրականացրած մրցույթների արդյունքում 5G տեխնոլոգիայի ցանց կգործարկվի

Կբարելավվի փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ

«Վաշինգտոնում նախատեսված էր նախաստորագրել համաձայնագիր, բայց առարկայական համաձայնություն չեղավ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ – Պարոն Ղուկասյան, Վաշինգտոնում ընթացան Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններ, որի շրջանակներում ըստ էության համաձայնություն ձեռք չբերվեց, թեպետ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնությունն արդեն երեւում է։ Ինչպե՞ս եք գնահատում այս բանակցությունները, ինչ-որ արդյունք կա՞։ – Վաշինգտոնում առարկայական համաձայնություն չեղավ։ Իմ կարծիքով՝ նախատեսված էր նախաստորագրել համաձայնագիր, որի

Արմեն Խաչատրյան․ «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անվտանգային որեւէ խնդիր չլինի»

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորը պատասխանելով հարցին՝ ինչպես է կարող է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինել անվտանգ, ասաց, որ այդ հարցերը բանակցային երկարատեւ քննարկումների խնդիրներ են եւ դա կախված է նաեւ Հայաստանի դիմադրողականությունից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031