Օրվա լրահոսը
Նոր ատոմակայանը կարող է 80 տարով երաշխավորել մաքուր, կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությունը և երկրի էներգետիկ անվտանգությունը․ Նիկոլայ Սպասսկի
Նիկոլայ Սպասսկին հանդիսանում է ատոմային էներգետիկայի արտադրության ոլորտում ռուսական խոշորագույն պետական ընկերության՝ «Ռոսատոմ»-ի փոխտնօրենը։ -Պարոն Սպասսկի, շնորհակալություն հարցազրույցին համաձայնելու համար։ Օրերս կայացավ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Ա․ Լիխաչևի հերթական հանդիպումը։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպման անհրաժեշտությունը և ինչպիսի՞ հարցերի շրջանակ քննարկվեց։ -Հայաստանը ռուսական ատոմային ոլորտի համար հանդիսանում է վաղուցվա և շատ
Կարեն Խաչանովը Մադրիդի «Masters»-ում հաղթող է դարձել զուգախաղերում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդում ավարտված թենիսի «Masters» մրցաշարի եզրափակչում ընկերակցելով իր թիմակից Անդրեյ Ռուբլյովին՝ 1 ժամ 11 րոպեում 3:6, 6:3, 10:3 հաշվով հաղթել է Ռոհան Բոպանն/Մեթյու Աբդենն հնդկա-ավստրալիական երկյակին ու դարձել հաղթող։ Ավելի վաղ Խաչանովը մենախաղերում հաղթել էր Ռուբլյովին, սակայն կիսաեզրափակիչ փուլում տանուլ էր տվել Յան-Լեննարդ Շտրուֆֆին։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Բազեյանը դուրս մնաց պայքարից
Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր երկրորդ մենամարտն անցկացրեց Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Փորձառու բռնցքամարտիկը անակնկալ միավորներով տանուլ տվեց հորդանանցի Յուսեֆ Յաշաշիին։ Մեր ընտրանուց արդեն վեց բռնցքամարտիկ ավարտել է մրցելույթները Տաշքենդում, իսկ ռինգում պայքարը դեռ շարունակում են հինգը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամուել Սեւյանը միանձնյա առաջատարն է Ջերմուկում
Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի Ստեփան Ավագյանի 4-րդ հուշամրցաշարում, որին մասնակցող 10 շախմատիստներից ինը գրոսմայստեր է, խաղացվել է չորս տուր։ Մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով միանձնյա գլխավորում է Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սեւյանը։ Նրանից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Նոդիրբեկ Յակուբոեւը, Նարայանանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հուշամրցաշարին մասնակցություն ունեն Հայաստանը, , ՖԻԴԵ-ի դրոշի
Ալավերդուն է վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին․ «Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները․ Արկադի Թամազյան
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ ալավերդցիներ. Ուրախությամբ հայտնում եմ, որ «Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։ «Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։ Կայուն և զարգացած Ալավերդի ունենալու համար մեր կողմից սահմանված նշաձողերը բավականին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 6-ի երեկոյան, 10-ին առանձին շրջաններում, 7-9-ը, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Մայիսի 6-ի ցերեկը սպասվում
Արջը՝ Մարալիկի դաշտերում (տեսանյութ)
Մարալիկի քաղաքային գրադարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ գրառմամբ Արջը հյուր է եկել Մարալիկ։
«Սարսանգի ջրամբարի վիճակը ծանր է, բայց լուծումեր կան․ դրանց վրա աշխատում ենք»․ Ռուբեն Վարդանյան
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ էսկալյացիայի վտանգ միշտ էլ կա․ բոլորս պետք է պատրաստ լինենք մեր հայրենիքը պաշտպանել։
Լուսանկարչությունը մեր կյանքում
Հայկական պետական մանկավարժական համալսարանը կարևորելով մեր բոլորի, հատկապես՝ երիտասարդների և ուսանողների կյանքում արվեստը, այս դեպքում մասնավորապես Գեղարվեստական լուսանկարչությունը, կազմակերպել է ցուցահանդես ՝ նվիրված Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի և Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցի միջև կնքած համագործակցության հռչակագրի մեկ ամյակին։ «Ստեղծագործական ուղի» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցում, հիմա
Ի՞նչ գաղտնիք է բացահայտում Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը
Մեղրիում խնդիրների խնդիրը ջուրն է
Որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը․ Ռուբեն Վարդանյան
Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես
Սպանում են սերնդի մեջ հայրենասիրությունը, որ հայրենիքի համար երբեւէ չմարտնչեն մեր հայորդիները. «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– Հայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ: Հենց այնպես չէր ասված`«հանուն ոչնչի…»: Այս օրերի համար էր ասված, որպեսզի անհայրենասերներին լավ հասկանանք: Հասկանանք, թե ինչու են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերեւս՝ մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական դեմքերի
Եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել․ Գուրգեն Ներսիսյանը՝ Լենցովի՝ Բաքու այցի մասին
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ-գնդապետ Ա. Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ
Հրաման շնորհակալության
Ընդամենը խաղաղ չեն մարդիկ և իրենց ստեղծած ցավը կրծում են արտաքուստ` ելքերի մոտ փնտրելով խրախճանքի ստվերներ։ Ստվերները դառնում են զոհեր։ Նրանք մտքում կուլ են տալիս միտքը։ Չծիծաղեք։ Միտքը կուլ է գնում առանց խոսքերի միջամտության։ Իսկ երկնքից թռչունները ծուռ են նայում փայտե մարդկանց։ Մարդկանց ո՞նց են քշում, գիտե՞ք։ Մարդկանցով։ Այստեղ սատանան կապ չունի։ Եվ ամենևին հնարամտությունը
Նիկոլ Փաշինյանը միակն է ՀՀ ղեկավարներից, որն իրեն դուրս է դրել անժխտելի պատմական իրողությունից․ «Հայացք Երևանից»
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 108-րդ տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձի երկու տարբերակ էր պատրաստել (կամ, միգուցե, պատվիրել), որոնցից մեկն ուղղված էր ներքին լսարանին, մյուսը՝ արտաքին: Ուղերձի առաջին տարբերակում, որի հասցեատերը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ընթերցողն է, հավասարապես օգտագործված են «Հայոց ցեղասպանություն» եւ «Մեծ եղեռն» բառեզրերը, իսկ արտաքին աշխարհին հասցեագրված տեքստը
Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում
Մայիսի 6-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում այրվում է տուն: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան
Տնօրէն Ժողովի միաձայն որոշմամբ եւ Նորին Ամենապատուութիւն Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկեանի տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։ Տնօրինութեան համար որպէս հիմք ընդունուած է Պարետ Ծ․ Վարդապետի՝ Ս. Աթոռոյս կարգաց եւ կանոնաց հանդէպ դրսեւորած անհաւատարիմ ընթացքը եւ յատկապէս «Կովերու պարտէզ» կալուածի համաձայնագրի վերաբերեալ անոր կատարած շարք մը խարդախութիւնները եւ խաբեբայութիւնները։ Կարգալոյծ եկեղեցականը յետ
Տավուշի թեմի առաջնորդ․ Մեր այսօրվա կյանքը գողացված իրականության ժամանակաշրջան է․ «Փաստինֆո»
Մեր այսօրվա կյանքը գողացված իրականության ժամանակաշրջան է, որոշ դրսեւորումներ արտահայտվում են ֆիզիկական մակարդակով՝ լինի մեր խոցված իրականությունը, մեր հայրենիքը՝ լայն իմաստով։ Այսօրվա մեր անտարբերությունը շատ լուրջ, խորը հոգեբանական արտահայտություններ են։ Այս մասին «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նրա կարծիքով՝ մեր իրականությունը ցուցադրում
Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին զերծ մնալ «սադրիչ և հրահրիչ հայտարարություններից»․ «Ազատություն»
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին զերծ մնալ «սադրիչ և հրահրիչ հայտարարություններից»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի կողմից France Inter ռադիոկայանի եթերում հնչեցրած հայտարարությունները։ «Ցանկանում են հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը «Լաչին» հսկիչ-անցագրային կետը ստեղծել է իր ինքնիշխան տարածքում և հայազգի բնակիչները արդեն
«Ապրելու երկիր» կուսակցության անդամների նախաձեռնությամբ իրականացվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջին միանալու ստորագրահավաք
«Ապրելու երկիր» կուսակցության անդամների նախաձեռնությամբ այս օրերին իրականացվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջին միանալու ստորագրահավաք, որին միացել են մեր հայրենակիցները Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք ու գյուղ Արցախի կողքին է։ «Ապրելու երկիր» կուսակցություն
Ձեր թագավորության տարիները նշանավորվելու են Միացյալ Թագավորության զարգացմամբ և նրա համաշխարհային դերի ամրապնդմամբ․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չարլզ 3-րդին
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդին՝ թագադրության առթիվ: «Ձերդ Մեծություն, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը Ձեր թագադրության առթիվ: Ի դեմս Ձեզ՝ Միացյալ Թագավորության արքայական գահն ստանձնել է առաջնորդ, ով ունի հարուստ կենսափորձ, անհրաժեշտ մարդկային որակներ, գիտելիք ու կարողություններ՝ արժանապատվորեն առաջնորդելու Միացյալ
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների մակարդակը
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն աճում է շաքարավազի, մսի եւ բրնձի ավելի բարձր միջազգային գնանշումների համատեքստում, մինչդեռ ցորենի, եգիպտացորենի, կաթնամթերքի եւ բուսական յուղերի գները նվազում են
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ: Օրակարգում ներառված էին հարցեր լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին
Հայաստանի երկրորդ բռնցքամարտիկն այսօր հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակն ունեցավ այսօր։ Գուրգեն Մադոյանը 67 կգ քաշային կարգում ուժերը չափեց տայպեյցի Յու Լինի հետ ու առավել քան վստահ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մեր բռնցքամարտիկի առավելությունը հաստատվեց նաեւ երկրորդ ռաունդում, երբ հերթական գրոհի ժամանակ Լինը հայտնվեց ռինգի հատակին ու ռեֆերին նոկդաուն գրանցեց նրան։ Աշոտ
Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տարավ՝ այս անգամ թուրք մրցակցի նկատմամբ
Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Մրցումային վեցերորդ օրը գյումրեցի բռնցքամարտիկը հանդիպեց թուրք Կագան Կանլիին։ Հենց առաջին վայրկյանից մրցակիցները գործողությունների անցան առանց հետախուզության՝ փոխադարձ ուժգին հարվածներ հասցնելով։ Սակայն թուրք բռնցքամարտիկի հարվածները առաջին եւ երկրորդ ռաունդներին մեծամասամբ դիպչում էին Հովհաննեսի ձեռնոցներին։ Ու պատահական
Քովիդ-19-ն արդեն համարվում է հանրային առողջության կայուն մշտական խնդիր, բայց այլևս չի հանդիսանում հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության իրավիճակ․ ԱՀԿ
«Եկել է ժամանակն անցնելու Covid-19 համաճարակի երկարաժամկետ կառավարման». այսօր տեղի ունեցած Միջազգային առողջապահական հարցերով կոմիտեի 15-րդ հանդիպման ընթացքում համաժողովի անդամներն ընդգծել են հենց այս միտքն ու հետագա անելիքները կազմել դրա շուրջը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը համաձայն է Կոմիտեի առաջարկություններին, ըստ որի Covid-19 արդեն համարվում է հանրային առողջության կայուն մշտական խնդիր, բայց այլևս չի հանդիսանում հանրային
Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին. Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ Արցախի Հանրապետության 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, հավելյալ դժվարություններ ու տառապանքներ
Բեռնատարը բախվել է ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել
Մայիսի 6-ին, ժամը 12:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտ, ավտոմեքենա է շրջվել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «JAC» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։ Փրկարարները

















































