Օրվա լրահոսը

Ժողովո՛ւրդ ջան, էդ հնդկական զենքերը չեն լինելու ոչ թե, որ փողերը հնդիկների հետ կերել ենք, այլ որովհետև ռուսները չեն թողնում. Վահագն Մխոյան

Եթե այս կարգի տեղեկություններ են հայտնվում, կարծում եմ՝ ուրեմն խնդիր կա, որովհետեւ հնդկական զենքը ՀՀ-ին մատակարարված պետք է լինի 2023 թվականի սեպտեմբերին. Ստյոպա Սաֆարյան

ՌԴ խաղաղապահներն Ասկերանում հրադադարի խախտման դեպք են գրանցել

«Ա1+». Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից տեղեկանում ենք, որ տուժածներ չկան: «ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- նշված է ամփոփագրի մեջ:

Հրանտ Միքայելյան․ «Պետական հատվածում աշխատավարձը նվազել է, իսկ միջին աշխատավարձի բարձրացումը ՏՏ-ում ռելոկանտների հոսքով է պայմանավորված»

Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած ցուցանիշները տնտեսագետ Հրանտ Միքայելյանը խնդրահարույց է համարում

Հեքիաթը հասել էր Մեծ-շեն

Շուշիի շրջանի Մեծ-շեն գյուղը լիակատար շրջափակման մեջ է։ Սակայն այս իրավիճակը խոչընդոտ չհանդիսացավ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանի համար, որ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը առցանց տարբերակով հասցնի Մեծ-շեն գյուղ և ժպիտ պարգևել այնտեղ բնակվող փոքրիկներին։ – «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը բոլոր հնարավոր միջոցներով շրջում է Արցախով` ունենալով հստակ նպատակ։  Ներկայացումը հետաքրքիր բովանդակություն է ստացել նաև

Ի՞նչ կբերի Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից

«ՌԴ-ն հեշտությամբ իր աշխարհաքաղաքական մրցակիցներին չի հանձնելու մեր տարածաշրջանում հիմնական մոդերատորի կամ ազդեցիկ դերակատարի իր դիրքերը». Արմեն Պետրոսյան

«Աջափնյակ» կայարան. Խոստում ընտրությունների՞ց առաջ, թե իրական նախագիծ. «Ա1+» (տեսանյութ)

«Ա1+». Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքները շարունակվում են: Նոր նախագիծը մշակում է «Մետրոգիպրոտրանս» ռուսական ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Նախկինում պետական «Մետրոշին», այսօր արդեն «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մինչեւ 1991 թվականը մասնակցել է Աջափնյակի կայարանի կառուցման աշխատանքներին։ Նա զարմանում է, որ Երեւանի քաղաքապետարանը

Վաշինգտոնում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:   Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի

ԱՄՆ-ում` Միրզոյան-Բայրամով բանակցությունները տևելու են մի քանի օր. «Ազատություն» ռ/կ

Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Կայացել է Բրյունետի առաջին փորձը «Եվրատեսիլի» բեմում

Միացյալ Թագավորությունում եվրատեսիլյան մեծ բեմում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի (Էլեն Երեմյան) առաջին փորձը, հայտնում է «Առաջին ալիքը»։ Բրյունետը Միացյալ Թագավորություններ էր մեկնել երեկ, որտեղ մեկնարկել են «Եվրատեսիլ 2023»-ի փորձերը։

Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա ու մահացել. «Sputnik Արմենիա»

«Sputnik Արմենիա». Այսօր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA): Մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում էին 3 ադրբեջանցի զինծառայողներ պայթել։

Ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

Ի՞նչ է նվիրելու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին՝ Հեյդար Ալիեւի 100-ամյակին. Էդգար Ղազարյան

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը, պաշտպանության նախարարը եւ ԱԳ նախարարը՝ մեր երկրի թշնամախմբի հայաստանյան հատված են: Մի էսպիսի խումբ էլ Արցախում կա՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ»

«Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան․ սրանք առաջինը ձեզ են արտահանձնելու Ադրբեջանին»․ զոհված զինվորի մայր

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը,  «Հայելի» ակումբում դիմեց Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին․ «Սիրելի երկրորդ եւ երրորդ նախագահներ։ Զգուշացեք։ Եթե շարունակեք ձեր այս գործելաոճը, նույն կերպ շարունակեք ձեր ջայլամային քաղաքականությունը, կամ այն քաղաքականությունը, որ կամ կգանք մենք, կամ կմնա Նիկոլը, իմացեք, որ սրանք առաջինը ձեզ են արտահանձնելու ադրբեջանական կողմին։ Ես դրանում վստահ

Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան բանաձև է ընդունել, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ: Հայաստանը չի աջակցել բանաձևի խնդրահարույց պարբերությանը: Իսկ «Cooperation between the United Nations and the Council of Europe» բանաձևին կողմ է քվեարկել։ Բանաձևին կողմ են քվեարկել Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից մի շարք երկրներ: Բանաձևը կոչ է անում փոխհատուցել ռուսական ագրեսիայի

Թուրքիայի անունը «Գուգլ»-ը հնդկահավ է թարգմանել

Պատասխանատուները խոստացան ուղղել վրիպակը

Նաիրա Մելիքյան․ «Մենք գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որի դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով»

44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը,  «Հայելի» ակումբում հայտարարեց, որ անհրաժեշտ է բոլորով միանալ ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է իշխանության դեմ։ Նա հիշեցրեց, որ այն, ինչ կատարվել է հայրենիքի համար նահատակված, այդ թվում նաեւ  ողջակիզված 15 զինվորների ծնողների հետ, բումերանգի էֆեկտով կատարվելու է նաեւ դրա մեղավորների հետ։ Տիկին Մելիքյանը համոզված է, որ Հայաստանում

Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի հետ Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ ԱԳՆ

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը. Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը      Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված  իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է. Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի

Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բլինկենը բանակցություններ է վարում Բայրամովի հետ

Այնուհետև նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում։

Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները. Թագուհի Թովմասյան

Նշեցի` Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ

«ՀՀ իշխանություններն ամեն ինչ բարդում են ռուս-ադրբեջանական կողմերի վրա, կարծես իրենք որպես կողմ ներկայացված չէին նոյեմբերի 9-ին»․ Մետաքսե Հակոբյան

Բաքվի չակերտավոր «էկոակտիվիստները» հագան իրենց իրական համազգեստները։ Առաջին օրը, երբ նրանք փակել էին միջանցքը, րոպեների ընթացքում բացահայտումներ եղան, թե իրականում ովքեր էին նրանք։ Նրանց թվում կային հատուկ ջոկատայիններ, զինծառայողներ, նախկին սպաներ։

Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ. Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ.

Վաշինգտոնում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022թ․ նվազել է 2․5 տոկոսային կետով. Զառա Մանուչարյան

Նախորդ տարվա ընթացքում նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։

Ահազանգ իրավապահներին. բուհի պատերին թելեգրամով թմրանյութ ձեռք բերելու մասին գրառումներ են եղել

Անվտանգության աշխատակիցը զանգել է իրավապահներին, բայց հրաժարվել է հաղորդում տալուց

Մյասնիկյան պողոտայում սպանվածն, ըստ նախնական տվյալների, Նիդերլանդների քաղաքացի է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում կատարված սպանությունը։ 2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, որը չի շնչում։ Դեպքի առթիվ ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031