Օրվա լրահոսը
Ցանկացած խնդրի լուծման բանալին աշխատանքն է. Արմեն Սարգսյան
Այսօր Աշխատանքի օրն է՝ ևս մեկ հիշեցում բոլորիս, որ ցանկացած իրավիճակում ցանկացած խնդրի՝ ազգային, պետական թե անձնական, լուծման բանալին ազնիվ, նվիրված և նպատակասլաց աշխատանքն է, պատասխանատվությունն ու կարգապահությունը, հարգանքն աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին ու կարողություններին, հնարավորություն ունենա հետևողական աշխատանքով կերտել իր հաջողության պատմությունը, որը նաև երկրի հաջողության
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում. Պետդեպ
Բլինքենն առանձին հանդիպումներ կանցկացնի Արարատ Միրզոյանի հետ (երևանյան ժամանակով` 16:30-ին), հետո Ջեյհուն Բայրամովի հետ (17:00), այնուհետև 17:45-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում:
Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։ Թեև այսօր, պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել
Դասընթացների նկատմամբ այս տարի հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան նախորդ անգամ. ՊԵԿ փոխնախագահ
Ներկայումս, թեպետ մենք մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը կազմակերպել ենք ողջ հանրապետությունով և բոլոր մաքսատներում, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան նախորդ անգամ: Այս պահի դրությամբ դիմորդները շուրջ 450 հոգի են:
«ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի հարցով զեկուցող Փոլ Գավանին լիազորեց այցելել տարածաշրջան»
Հայկ Մամիջանյանն ասաց՝ Փոլ Գավանի հետ հանդիպման ժամանակ իր՝ ի թիվս այլ խնդրանքների, նրան խնդրել է, որ եթե ադրբեջանական կողմը թույլ չտա իրեն այցելել Լաչինի միջանցք, գոնե Բաքու այցելության ընթացքում հանդիպում պահանջի, այսպես կոչված, էկոակտիվիստների հետ, որոնք փակել էին Լաչինի միջանցքը։ «ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովում, որի անդամ եմ ես, Փոլ Գավանը հաստատվեց
Կալյուրանդը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, որով խաղաղության գործընթացը վտանգվում է. Թագուհի Թովմասյան
Ջերմ ու մտերմիկ զրույց կվերնագրեի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ իմ ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցների հանդիպումը: Ներկայացրի խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները: Նշեցի, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում,
Հրահանգել էր ոչնչացնել բոլոր փաստաթղթերը
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» մենագրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրված օսմանյան «Ալեմդար» օրաթերթում հրատարակված Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի (Մամուրեթ-ուլ Ազիզ) եւ Բյույուք Դերեի (Բողազիչի) դատավարությունների նիստերը ներկայացնող հրապարակումների հայերեն թարգմանությունները: Ներկայացնում ենք մի հատված մնագրությունից: «Նոր վարչապետ Ահմեդ Իզզեթի` 1918
Աշխատանքի օրվա առթիվ Խաժակյանը միացել է Երևանի կոմունալ ծառայությունների աշխատանքներին
Աշխատանքի օրվա առթիվ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը միացել է Երևան քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքներին: «Չնայած այս օրը տոնական է և աշխատանքային չէ, կոմունալ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը՝ ապահովելով բնակիչների հարմարավետությունը քաղաքում»,-գրել է խաժակյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով. ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես
Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Արցախի Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին հարավ-արևելյան` վայրկյանում 7-9 մ/վ արագությամբ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ. Անահիտ Մանասյան
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։
Հայոց մեծ եղեռնի եւ հայերի այսօրվա իրավիճակի կապը
Սույն հոդվածի հիմնական նպատակն է եւս մեկ անգամ ներկայացնել Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Արցախի, Հայաստանի անկախ պետությունների նկատմամբ այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության վերլուծության ներկայացումը: Որպեսզի մարդկությանը լիարժեք ներկայացվի Հայոց ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի իրական նկարագիրը, պետք է աշխարհի արխիվներից վեր հանված բոլոր հսկայածավալ նյութերի համադրությունը, վերլուծությունն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները, որը միեւնույն է`
Ասկերանի շրջանում կարկուտ է տեղացել. վնասի չափը ճշտվում է
Մայիսի 1-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանձք համայնքների տարածքում։ ✅️ԹԱՐՄԱՑՈՒՄ Կարկուտի տեսքով տեղումները շարունակվել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն և Հիլիս համայնքներում։ Բնական աղետից պատճառված վնասների չափը ճշտվում է։ ԱՀ ՆԳՆ
Ռոբերտ Ղուկասյանն անկեղծանում է՝ 8 տարեկանից բազմաթիվ ծրագրերի շահառու է եղել․ի՞նչ է առաջարկում Սյունիքի մարզպետը (ֆոտոշարք, տեսանյութ)
Մոտ 7 ժամ տեւած աշխատաժողովի վերջում՝ մասնակիցները Սյունիքի մարզպետից հետաքրքրվում են՝ ինչպես են չափելու կատարած աշխատանքների արդյունավետությունը։ Ռոբերտ Ղուկասյանը խիստ ու կտրուկ էր՝ չենք չափելու։
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Գազպրոմ Արմենիա
Նոր մանկական գրքեր ՏԱՐԲԵՐՎՈՂ մարդկանց մասին
«Առավոտը» 2022թ. փետրվարի 27-ի համարում ներկայացրել էր «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի «Ներառական գրքերի շարք. ՏԱՐԲԵՐ պատմություններ» նախագծի առաջին՝ Գայանե Աղաբալյանի «Արեւոտ խոհարարը» գիրքը։ Օրերս նախագծի շրջանակներում տեղի ունեցավ նույն հեղինակի «Չեմպիոնը» եւ «Ես խոսում եմ պարելով» մանկական գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին նաեւ երեխաներ, այդ թվում՝ լսողության խնդիրներ ունեցողների հատուկ դպրոցից։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի
Ջազի միջազգային օրը Երևանում նշվեց աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ
Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ: Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի
«Ես քամու դեմ պայքարել չեմ սիրում»
Ասում է արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը – Արմինե, ինչքան էլ պաթետիկ հնչի` ազգային ցավը բաց չի թողնում հային։ Ժամանակակից գրողն այսօր պարզապես այդ ցավի վավերագի՞րն է։ – Ես հարցը բնավ պաթետիկ չեմ համարում։ Ինձ համար անհասկանալի է այն ստեղծագործող անհատը, ով մտահոգված չէ իր երկրի, հողի, ազգի, պետության, հանրության, քաղաքի, գյուղի խնդիրներով։ Գրողն, առհասարակ, իր
Տնօրենի փոխանցմամբ՝ ոստիկանությունում ստացված բողոքը որեւէ հիմք չունի, որը քննությամբ կապացուցվի
Մեծ Պարնիի դպրոցի տնօրենը հերքում է դպրոցի կաթսան իրենց տան չաշխատող կաթսայով փոխարինելու մեղադրանքը
Դին Լիժենը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը
Եվ միայն չորրորդ պարտիայում Նեպոմնյաշչին 69-րդ քայլում ընդունել է իր պարտությունը
Ռուսաստան–Արեւմուտք հարմոնիան ղարաբաղյան հարցում
Երկու կողմն էլ ցանկանում էին Նիկոլի միջոցով վերջապես լուծել ղարաբաղյան խնդիրը․ Արեւմուտքը՝ լուծման միջոցով վերջապես Ռուսաստանին զրկել ազդեցության այս լծակից եւ հեռացնել տարածաշրջանից, իսկ Ռուսաստանը՝ վերջապես ռուսական զորքեր տեղադրելով։ Առաջին հերթին հենց սրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանում 2018թ․ հեղաշրջումը ընթացավ շատ սահուն, առաջին ընթացքում չառաջացրեց աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական լուրջ ճգնաժամեր։
Հայաստանի երիտասարդները նոր էջ են բացել հայկական բռնցքամարտում
Դեռ երբեք չի եղել, որ մեր թիմը ամբողջական կազմով նման մակարդակի առաջնության մասնակցելով տա ընդամենը մեկ կորուստ։
Քննիչը չի հաստատում պաշտպանների լիազորությունները. փաստաբանն ահազանգում է
Անձը պաշտպան չունի, անձին խոշտանգում են, պետական բոլոր իրավասու մարմինները լուռ են, կույր են։
Փաշինյան. Միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել և առաջընթացի
Հատուկ շնորհավորում ու ողջունում եմ այն օտարերկրացիներին, ովքեր աշխատանքի և տնտեսական գործունեության վայր են ընտրել մեր երկիրը
«Ես կրկնեցի ԱՄՆ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց բաց տեղաշարժ և առևտուր»․ Բլինքենը զանգահարել է Ալիևին
Ալիևի խոսքով՝ դրա նպատակը «ոչ թե տեղաշարժը սահմանափակելն է, այլ ընդհակառակը, հսկողության ապահովումը» և «այդ կետով արդեն տեղաշարժ իրականացվում է»:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված
Արցախի պետնախարար․ Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:
Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը պահպանելու ապօրինի անցակետը
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:
Անհանգիստ ոտքերի համախտանիշ. խանգարում, որն առաջացնում է ոտքերը շարժելու անկառավարելի ցանկություն
Անհանգիստ ոտքերի համախտանիշը նյարդային համակարգի խանգարում է, որն առաջացնում է ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկություն։ Այս խանգարումը նաև հայտնի է որպես Ուիլիս Էկբոմի հիվանդություն։ Մասնագետներն այս վիճակը համարում են քնի հետ կապված նյարդաբանական խանգարում, քանի որ այն սովորաբար առաջանում կամ ավելի սրվում է մարդու հանգիստ վիճակում՝ առավելապես երեկոյան ժամերին։ Համախտանիշը կարող է առաջացնել քնի կամ երկար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր


















































