Օրվա լրահոսը

«Գոյը» խնդիրներ ունի Նժդեհի արձանի «ներկայությամբ» ներկայացում խաղալու

Ներկայացումը բեմադրվել է անցանկալիության ֆոնին, երբ Նժդեհին ֆաշիստ որակած Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի

Միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան: Ողջունելի է

«FlyONE Armenia-ն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան». Արամ Անանյան

 Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը

Տոնական հանդիսություն՝ Պարի միջազգային օրվա առթիվ

Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կազմակերպվեց մասշտաբային տոնական հանդիսություն։ Այն կազմակերպել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Զարկ ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։ Միջոցառման մեկնարկը տրվեց կարմիր գորգի արարողությամբ․ կարմիր գորգով քայլեցին և միջոցառմանը մասնակցեցին Երևանի ավագանու

Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ փակելով գազի մուտքը. ֆրանսիացի սենատոր

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային սահմանամերձ հատվածներում: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է ռազմական ագրեսիա: Երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ու ստիպել Ալիեւին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը. նշել է Բրյունո Ռըտայոն ու արձանագրել, որ Եվրոպան պետք է պատժամիջոցներ

Մեզ հաշտեցնում են «ցեղասպանվելու» չարաղետ մտքին․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկանալ են տալիս, որ ցեղասպանվելու են, եւ զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից

Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը․ հայտարարություն

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը: Ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին առնչվող քրեական վարույթը կարող էր իրականացվել նաև առանց նրան մեկուսացնելու: Պատերազմական վիճակում գտնվող

Ոչինչ չտվող, սնամեջ շրջապտույտ, եւ հանրությունն ամեն անգամ մնում է ձեռնունայն ու իրեն խաբված է զգում․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» -2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» հանրությունը չի կարողանում հստակ ու ողջամիտ գնահատական տալ: Մինչդեռ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցայժմ հասարակությունը շարունակում է բաժանված մնալ մի քանի հակադիր մասերի՝ սեւեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, հայաստանցի-ղարաբաղցի եւ այլն: Սա է, թերեւս, փողոցածին խմբակի այս տարիների «առաքելության» հիմնական արդյունքը, մնացածը հետեւանքներն են: Ճշգրիտ գնահատման անկարողությունը մեզ թույլ չի

«Դուք մեզ հայրենիք եք պարտք»

Աշխեն տատն իր աչքերով է տեսել՝ ինչպես են ցեղասպանում իր հարազատներին։ 1915 թվականի Կարսի ջարդերից մի կերպ մազապուրծ եղած նրանց ընտանիքը կտրել անցել է Քուռ գետը, վերահաստատվել Ալեքսանդրապոլում։ Մայրիկիս պատմելով` իր տատը՝ Աշխեն տատն այդ ժամանակ 15 տարեկան է եղել, երբ հարևանները եկել և հորդորել են ինչքան հնարավոր է շուտ լքել գյուղը։ Մի մեծ ընկույզի

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս

«Հակափաստարկ» Ռուբեն Հակոբյանի հետ

«Ակունք» քաղաքական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը նոր հաղորդաշար է գործարկել՝ «Հակափաստարկ», որի առաջին թողարկումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Անժիկը (պատմվածք)

Գյուղի միակ (բոզն) էր Անժիկը, գյուղում նրան այդպես գիտեին։ Անժիկին ոչ ոք բոզություն անելուց չեր տեսել, նրա միակ մեղքը անմարդ լինելն էր։ Չնայած որ գյուղում ոչ ոք այդքան համարձակություն չուներ այդ մասին նրան ասելու, բայց միևնույնն է բամբասանքը թեթև քամու պես գալիս ու նստում էր Անժիկի ականջին, և ամեն անգամ ինքն իր բախտի հետ կռիվ

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին

Էդգար Ղազարյան․ «Մեր տոնացույցում քաղաքացին շատ ավելի երանելի տոներ ուներ նշելու»

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես սպանված քաղաքացու օր նշելու ակցիայի մասնակից, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ԱԺ մուտքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս օրը մեր տոնացույցում հայտնվել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման ցնդաբանություն գոյություն չունի, որովհետեւ աշխարհում բոլոր երկրների գլխավոր տոնը պետության ազգային տոնն է։ Դա կլինի Անկախության օր,

Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Տավուշի մարզ ու ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության և այլ ծրագրերի ընթացքին

Ապրիլի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ տեղի բժշկական կենտրոնի մասնաշենքի շինհրապարակում, ծանոթացել մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների հիմնման աշխատանքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից  իրականացվող աշխատանքների  ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր հերթին բաժանմունքները կհամալրի նոր գույքով: Շինաշխատանքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վերապատվելի Տիմո Ռոսքվիստին։ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց, որ նման այցելությունները նոր ուժականություն

«Այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ ոչ թե նշաձողի իջեցում է, այլ նշաձողը զրոյացված է». «Առերեսում»

Կառավարության ապրիլի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ

Լավ է ուշ, քան երբեք (գրախոսություն)

Գրականագետ չլինելով՝ առաջին անգամ փորձում եմ գրախոսական գրել։ Վերջերս իմ համեմատաբար նոր ընկերներիցս մեկը՝  բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը ինձ նվիրեց իր «Մի խաղացողի պատմություն» գրքույկը։ Իհարկե, շնորհակալություն հայտնեցի և խոստացա կարդալ, բայց․․․ Բայց, արդեն բավական երկար ժամանակ է, որ գրքեր չեմ կարդում։ Մի քանի օր առաջ, պարապությունից որոշեցի թերթել գրքույկը և․․․ Եվ, համարյա առանց դադարի ընթերցեցի

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժողովին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռ Սուրբ

Նաիրա Զոհրաբյան․ «Այս իշխանությունն այնքան կորուստներ է պատճառել, որ այսօր սպանված քաղաքացու օր է»

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր։ Այսօր ընդդիմադիր դաշտի քաղաքական, հասարակական գործիչները, զոհված զինվորների ծնողները, ազատամարտիկները, սովորական քաղաքացիները 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի հրավերով հավաքվել էին ԱԺ դարպասների առջեւ՝ ասելու, որ սա ոչ թե հպարտ քաղաքացու, այլ սպանված քաղաքացու օր է։ Նրանք

Տեղի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեքենան սահել է ձորը և բախվել ծառին

Ապրիլի 29-ին, ժամը 17:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. առկա է ձորակն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 44-րդ կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան

Լիանա Պետրոսյան․ «Քաղաքացիության, ընտրելու իրավունք, դիմել միջազգային ատյաններ, ունեցվածքի փոխհատուցում, աշխատանք․ արցախցի փախստականների խնդիրները շատ են»  

«Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով այսօրվա համաժողովում «Դիզակ արտ» ՀԿ նախագահ Լիանա Պետրոսյանն անդրադարձավ Արցախի փախստականների խնդիրներին։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Արցախում ապաստանել են բազմաթիվ հայ փախստականներ Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ այլ քաղաքներից, որոնք 88-90-ականների ջարդերից են փրկվել։ Հիշեցրեց նաեւ, որ  91-92 թվականներին ԽՍՀՄ եւ ադրբեջանական ոստիկանական ռազմական

Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2002 թ.) դուրս է

Տավուշի մարզի ողջ տարածքում անցկացվում է համապետական շաբաթօրյակ (ֆոտոշարք)

Ինչպես Տավուշի մարզի ողջ տարածքում, այնպես էլ Իջևանում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Վերջինիս մասնակցում են պետական և մասնավոր կառույցներ, ձեռնարկություններ և բնակիչներ: Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ բնակիչների մասնակցությունն ակտիվ է, իսկ  մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրում է համայնքապետարանը: Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը փաստաթո՞ւղթ է կեղծել. ահազանգ ոստիկանությանը

Ռեկտորն ավելացրել է կեղծ տեղեկություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը

Այս խաղը մի քանի անգամ բարդանում է

Ո՞րն է գլխավոր խնդիրը, որ ծառացած է այսօր Հայաստանի առջև, ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները նոր ու վտանգավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու համար: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակում: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031