Օրվա լրահոսը
Առաջնային պատասխանատուն մենք ենք. ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միություն
Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն Ռուսաստանի վրա ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։ Դա 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ առկա կետերի հերթական կոպիտ խախտումն է Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է
Դպրոցականները Չեխովին կթարգմանեն հայերեն, Սարոյանին՝ ռուսերեն
Մրցույթի հաղթողները կստանան դրամական մրցանակներ, իսկ նրանց դպրոցները կվերանորոգվեն
Մեղադրյալը դուրս է նետվել Արարատի քննչական վարչության 3-րդ հարկից և մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ
Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. հուշագիր է կնքվել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա
Թուրքիային վրդովեցրել է Երևանում «Նեմեսիս»-ի հայ վրիժառուների հուշակոթողի տեղադրումը
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները: Արտգործնախարարության կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվել է. «Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը և վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ ԲԴԽ
Մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ… ներողություն, էլի, խառնեցի ըստեղ, միլիարդների մասին չէ խոսքը, ցավոք. Նիկոլ Փաշինյան
2023թ. մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ, երրորդ հանրապետության պատմության մեջ, դուք գիտեք, որ նախորդ այդպիսի ռեկորդը արձանագրվել էր 2022թ., երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, իսկ 2023թ. մարտին արդեն ունենք 706 294:
Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են. «Լույս» հիմնադրամ
Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
Կարևոր է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա Լաչինի միջանցքի շուրջ փոխընդունելի լուծում գտնելու հարցում. Զախարովա
Սկզբունքորեն կարևոր է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա Լաչինի միջանցքի շուրջ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: «Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծում գտնելու հարցում»,- ասել է նա: Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմն աշխատում է Լաչինի
Արցախում մեկնարկում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը
Տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային կամ
«Ուզում եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերները հասկանան, որ աշխարհը չի մոռացել այս անընդունելի շրջափակումը, որը հակասում է հրադադարի պայմաններին»․ ԵԽԽՎ պատվիրակ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ Նախարարների կոմիտեն չի ցանկանում ներգրավվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների՝ անդամ երկրների կողմից չկատարման գործընթացներում, որովհետև դա նրա համար «լրացուցիչ գլխացավ է»։
Ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն էլեկտրամատակարարող պոմպի միջոցով հարակից տարածքի մակերևութային ջրային ռեսուրսից առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ջրօգտագործում։ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ավազի լվացման նպատակով
«Ստում է: Եռակողմ հայտարարության որոշ կետեր գերակատարվել են»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նման բան կարող էր միայն մեկ պարագայում կատարվել՝ եթե Երևանն ու Բաքուն միասին գործեին։ Ու հենց այդպես էլ եղել է։
Կարմիր շուկա համայնքի բնակչի՝ բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին կցված բանկային քարտից գումար են հափշտակել
Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի 35-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 15-ին և ապրիլի 17-ին անհայտ անձը, առանց իր իմացության, մուտք է գործել իր անձնական տվյալներով գրանցված «Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշիվ, որում կցված է եղել «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում
«Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները համարել դադարած»
ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որում ասովում է. «Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական
Մեկ շաբաթվա ընթացքում բացվեց 3-րդ պատմական էջը՝ այս անգամ արդեն հարկային հավաքագրումների ոլորտում. ապրիլին հավաքագրվել է 295 մլրդ դրամ
Ապրիլից դեռ մի քանի օր էլ կա, և երեկ երեկոյի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի այդքան գումար:
12 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, 6 բուժառուներ ուղեկցողների հետ վերադարձել են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ»
Ադրբեջանում «Ֆորմուլա 1 Գրան պրի»-ի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ-ն «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
Մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք. Նիկոլ Փաշինյան
Պետական պարտքը հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է, մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր:
Մրսածությու՞ն, թե՞ կաթված. ի՞նչ է հայտնի Էրդողանի առողջական վիճակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, որից հետո ժամանակավորապես հետաձգվել են 69-ամյա նախագահի բոլոր նախընտրական միջոցառումները: RTVI-ն ամփոփել է Թուրքիայի առողջական վիճակի մասին բոլոր փաստերը և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները: Տկարություն ուղիղ եթերում Էրդողանն իրեն վատ է զգացել ապրիլի 25-ի երեկոյան՝ ընտրություններին նվիրված ուղիղ եթերի ժամանակ: Նախ, ուղիղ եթերը
Ապօրինի տեղադրված խաչքարն ապամոնտաժվել է
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։ Համայնքապետարանի գործակցությամբ խաչքարը կտեղադրվի նախատեսված տարածքում։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, զերծ մնալ նմանօրինակ գործողություններից և խնամքով վերաբերել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։ Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի
«Կիրառվում է հանրային իշխանական լիազորություն՝ հանրային շահի իրացման կապակցությամբ եւ դրա վկայակոչմամբ»
Քաղաքացին՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի մամլիչի տակ Պարբերաբար ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անում Ֆիրդուսի հասցեի բնակիչները, իրենց տներից տեղահանման, անշարժ գույքի գնահատման հետ կապված խնդիրներ բարձրաձայնելով: Իսկ երբ բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, ասում են՝ դիմեք դատարան, ինչպես ՍԴ դիմած քաղաքացու դեպքում է, երբ ըստ նրա՝ «Վիճարկվող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 27-28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիների ուղղությամբ
2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող «Շեխերի երես»կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ
Քեմալ Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը
Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին
Սուրբ Էջմիածինն ու մարտական ընկերներդ հավաստեցին իրենց հարգանքն ու խոնարհումը
Հիշատակի խոսք Վարդան Դեւրիկյանի մասին Հավատավոր, օրինապահ մարդ էիր, բայց խախտեցիր սահմանված կարգը. տարիքով մեծս գրում եմ քո մասին։ Գրում եմ սրտի ցավով, կատարվածին մի տեսակ չհավատալով ու դժվարանում եմ տարբերակել կարեւորն անկարեւորից։ Ինչեւէ։ Շաբաթներ շարունակ ապրեցինք ցավդ՝ վայրկյան անգամ չկասկածելով, որ ոտքի կկանգնես, կանցնես հետդարձի ճամփան։ Օրեր անց աղջիկները դժգոհեցին՝ բժիշկներն արգելում են ինքնաթիռ
Ucom-ը հանդես է եկել տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով
«Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով, որի շնորհիվ բաժանորդները կունենան արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի հնարավորություն տանը։ Միանալով uHome 6500 սակագնային փաթեթին առնվազն 12 ամսով` բաժանորդները յուրաքանչյուր ամիս ընդամենը 6500 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, ինչպես նաև 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու
2022 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով
2022 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները:
Տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար. Ավետիք Չալաբյան
Սա բազմապատիկ ավելի փոքր թիվ է, քան Աննա Հակոբյանի նշած 11,000-ը, որից կարելի է եզրակացնել, որ Աննա Հակոբյանը իսկապես կրկնում էր թշնամական պրոպագանդայի թեզերը, և զրպարտում ողջ հայ ժողովրդին, և հատուկ նրա կռվող հատվածին:
Ռուբեն Մելքոնյան. Հասցեական խոսող Միքայել Սրբազանը թիրախ է. «168 ժամ»
«Ինչպե՞ս կարող էր Հայոց ցեղասպանության խնդիրը զերծ մնալ հարձակումներից: Եթե դպրոցներից հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը, եթե Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում են ավազանի անուն ազգանունով, եթե իշխող կուսակցության պատգամավոր մեկը էլի նույն կերպ, անուն ազգանունով դիմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ուրեմն այս համատարած բարոյական անկման շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդիրն


















































