Օրվա լրահոսը
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» և «Mercedes-Benz Sprinter» ավտոմեքենաները. կա զոհ
ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին
Հրապարակվել է աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտի ազգային հավաքականի կազմը
Ապրիլի 30-ից մայիսի 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ մեկնելու է մրցավայր։ Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների անունները։ Նրանք են․48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60
«Մենք Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում». Կատրին Կոլոննան` Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում:
ՌԴ մշակույթի նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ մշակութային համագործակցությունն առավել կխորանա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին՝ ընդգծելով գործուն փոխայցելությունները՝ նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ: ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր
Մոսկվան ինչքա՞ն կսիրի Թուրքիային
Հաճախ է հնչում պարադոքսալ կարծիք, թե մեր տարածաշրջանում Ռուսաստանն վարում է այնպիսի քաղաքականությունը, որը չի բխում նրա ազգային շահերից։ Այս կարծիքը պարադոքսալ է այն տեսանկյունից, որ Մոսկվան նորելուկ չէ արտաքին քաղաքականության մեջ, մեր տարածաշրջանին շատ լավ է ծանոթ եւ նման խնդիրներում նրան մեղադրելը մանկամտություն է թվում։ Մինչդեռ, որքան էլ «զարմանալի» թվա նրա ներկա քաղաքականությունը Հարավային
Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին: Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից
Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը բողոքարկեցինք. Մելիքյան
Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։ Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,- գրել է Մելիքյանը։
Ինչո՞ւ է Բրյուսել մեկնել Գյումրու քաղաքապետը
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երեկ մեկնել է արտերկիր։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Գյումրու քաղաքապետարանից՝ փոխանցելով, որ քաղաքապետը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում է ապրիլի 27-28 «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի շրջանակներում անցկացվող ֆորումին: Եվրոպական Միության կողմից իրականացվող այդ ծրագրի շրջանակներում դեռ 2022 թվականին հայտարարվել էր «Համայնքային վերափոխումների պորտֆելի» հետաքրքրվածության հայտերի ներկայացման մրցույթ։ Մրցույթի մասնակցության
Մեսրոպ Առաքելյան. «2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին»
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են, որտեղով արդեն 2,5 տարի մարդիկ մոտենում են իրենց հարազատների գերեզմանոցներին։ 2․5 տարում հնարավոր չի եղել ապահովել տարրական պայմաններ զոհվածների ընտանիքների համար։ 2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին։ Սա
Պատրաստ ենք աջակցելու մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ
«Առաջանում է պաուզա, որի ընթացքում ոչնչանում է եւ Արցախը եւ Հայաստանը». Հրանտ Բագրատյանը՝ ստեղծված իրավիճակի մասին
«Միասին» հասարակական- քաղաքական շարժումը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում՝ Արցախի ճանաչման եւ իշխանության հրաժարականի պահանջով
Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանն առ այսօր չի կատարել. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
Քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն
ԱՀ խորհրդարանը նիստ է գումարել
Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լռում են
Ծնողները հայտնեցին, որ իրենց հարցերը գրավոր հանձնել են Նիկոլ Փաշինյանին և ապասում են պատասխանին, նրանք պնդեցին, որ իրենց հարցերի պատասխանները վերջնական չստանալու դեպքում կշարունակեն պայքարել:
Արդյո՞ք մենք ունենք որեւէ արձագանք կամ որեւէ պատշաճ արձագանք. Վլադիմիր Վարդանյանը` Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ
Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհեթեթություն» է որակել անցակետի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում «անհեթեթ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ: «Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք նա արել է ապրիլի 27-ի իր ելույթում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման հետ»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքուն պնդում է,
«Մեր ՀՆԱ-ի համեմատ թեթև պարտք ունենք». կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2022 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտությանը: Կառավարությունը հավանություն է
Խոսրով Հարությունյան. Ինչո՞ւ եք որոշել սահմանազատում անցկացնել Լաչինի միջանցք տանող վերջին կետում․ «Ա1+»
«Ա1+». «Երբ ՌԴ-ն փոխեց խաղաղապահ զորախմբի ղեկավարին, ակնհատ դարձավ, որ սկսեց կարևորել այդ խնդիրը։ Սա խոսում է այն մասին, որ առաջիկայում ՌԴ-ն կոշտ հարցեր է դնելու Ադրբեջանի առաջ։ Գոնե իր աշխարհաքաղաքական հեղինակությունն է պահանջում, որ ասի, բայց սա արդեն վերջն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին
Կասկածելի զանգված՝ դատապարտյալի համար բերված նվագարկիչում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով հիմնարկում նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Փ.-ի անվամբ որպես հանձնուք բերված նվագարկիչը: Զննությամբ նվագարկիչի միջից հայտնաբերվել է 9 միկրոդետալ՝ լցված տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով: Մասնավորապես միկրոդետալներից 7-ում առկա են եղել ընդհանուր
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը կանցկացվի «Այսօր խփենք
«Եթե Թուրքիայի ընդդիմությունը դառնա իշխանություն, ապա Հայաստանից, միեւնույնն է, ուզելու են այդ «գինը»․ Ռուբեն Սաֆրաստյան
Իմ համոզմունքը հիմնված է այն բանի վրա, որ արդեն 30 տարուց ավելի՝ Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում ՀՀ-ի հանդեպ,-ասում է թուրքագետը
Գագիկ Համբարյանի կողմից դատավորին վիրավորելու վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ 2023թ. մարտի
Թունավորվել են թունախեղդած կարտոֆիլից
Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է. «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ
ԹԻՀԿ-ը Վիեննայում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին
Սույն թվականի ապրիլի 24-25-ը ԹԻՀԿ իրավաբան Վարդուհի Ավանեսյանը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 2-րդ լրացուցիչ հանդիպմանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից։ Մարդկային հարթության 2-րդ լրացուցիչ հանդիպումը որպես մտքերի փոխանակման ֆորում հնարավորություն է տվել քննարկելու խոշտանգումների և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների
Ճարտարի բնակիչն ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության պետական սահմանը
ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ «Վեյսալու» կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի
Արդյոք Փարաքարի համայնքապետը պետք է հրաժարական տա կատարվածից հետո՝ ըստ նրա տեղակալի
Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում գտնվող հողամասերը զավթվել են, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունն ինքնակամ կառույց է
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022
«Էրդողանի իշխանությունն արդեն անցողիկ է, անգամ եթե նա ընտրակեղծարարություն կամ վարչական լծակներ բանեցնի»․ թուրքագետ
Թուրքիայում առկա դժգոհությունները, ավերիչ երկրաշարժի հարվածը, հարցումները, արեւմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը խոսում են այն մասին, որ նրա վարկանիշն անկում ունի
Թիկունքում՝ Մարգարա-Ալիջան անցակետն է: Շուտով կպատմեմ անցակետի բացման «fake» ծրագրի մասին. Զարուհի Փոստանջյան
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մարգարա գյուղի մուտք: Առաջին լուսանկար՝ հին ցուցանակ, Երկրորդ լուսանկար՝ 26.04.2023թ. Թիկունքում՝ Մարգարա-Ալիջան անցակետն է: Շուտով կպատմեմ անցակետի բացման fake ծրագրի մասին:


















































