Օրվա լրահոսը
Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրամայականին. ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից
Հայաստանին օգնելու համար Ֆրանսիան ուժ չունի, ԵՄ-ն՝ ցանկություն․ Վարդան Գաբրիելյան. «Ա1+»
«Սխալ է մտածել, թե Ֆրանսիան կփոխարինի տեղական ուժերին։ Այսինքն՝ Հայաստանին հզոր զենք կտա, որ կարողանա ինքնապաշտպանվել։ Ենթադրում եմ, զենք չի կարող տալ, որովհետև ինչ կարող էր, գրեթե ամեն ինչ տվեց Ուկրաինային։ Ֆրանսիան կարող է Հայաստանին օգնել, եթե տնտեսական մեծ ծրագրեր լինեն, եթե գիտությանը զարկ տրվի։ 90-ականներից հետո փախցրեցինք գիտության երկիր դառնալու առիթը»,- «Ա1+»-ի հետ զրույցում
Արման Ավագյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել
Ազատ ոճի ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտեց բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը մակեդոնացի Ահմադ Մագոմեդովն էր։ Մեր ըմբիշը, սկսելով 1/8 եզրափակչից, առավելության էր հասել բուլղարացու նկատմամբ, հետո հաղթել էր ռումինացուն, իսկ կիսաեզրափակչում միանգամայն անհասկանալի կերպով արդեն գրպանում գտնվող հաղթանակը զիջել հույն ըմբիշին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը չկարողացավ
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել. «Sputnik Արմենիա»
«Sputnik Արմենիա». ՌԴ խաղաղապահ զորախումբը մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ։ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ «Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ
«Իմ և իմ ընտանիքի իշխանական համակարգի ողնաշարը». ի՞նչ ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին
«2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, շատ հասկացություններ փոխեցին իրենց իմաստը՝ պետությունը դարձավ վարչապետ, երկրի ինքնիշխանությունը՝ իմիշխանություն». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: –Ոստիկանության օրվա առիթով՝ ոստիկաններին հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը ոստիկանության համակարգը համարել է պետության ողնաշարը, որն ամեն օրվա հետ պետք է ուժեղանա։ Աշխարհաքաղաքական ու անվտանգային առկա մարտահրավերների պարագայում մենք
«Շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր»
Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման սահմանված չափորոշիչներում ՀՀ կառավարությունն այս տարի Երևան համայնքին շուրջ 10 մլրդ դրամ կհատկացնի՝ կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով: Հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին՝ փոփոխություններ կատարելով 2023թ. բյուջեում: Մասնավորապես, ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով. 1. Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 25 տարի շահագործվող 4239 վերելակից
Վազգեն Թեւանյանը՝ բացահայտ առավելությամբ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Ծանրամարտի Եվրոպայի երեւանյան առաջնությանը զուգահեռ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ առաջին օրվա արդյունքներով Հայաստանը մեդալի երկու հավակնորդ ունի։ 65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը չեմպիոնական ոսկու համար գոտեմարտեց Բուլղարիան ներկայացնող Միհայ Սալիմ Նաիմի հետ եւ միավորների 12։1 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ես մոռացված մարդ էի»․ տարեց կանանց երգչախումբ՝ Գյումրիում, որի անդամներից մեկը 90 տարեկան է
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովան՝ ճանաչված երգչուհի Մոնիկա Մանուչարովայի մայրը, հիմնել է տարեց կանանց երգչախումբը, որը կոչվում է «Մարջան»։ Երգչախմբի ամենատարեց անդամը 90 տարեկան է։ Նրանք միայնակ տարեցներ են, ինչպես մեզ հետ զրույցում բնութագրեց նրանցից մեկը՝ Քնարիկ Հովհաննիսյանը, իրենք հանգիստը կորցրած մարդիկ են, տանը տխրում են, գալիս են թանգարան՝ երջանկանում։ Երգչախումբը բացառիկ
Չհրապարակեց, որովհետև դրանով արձանագրելու էր, որ Սերժ Սարգսյանի վարած բանակցություններով Արցախը գնում էր ինքնորոշման իրավունքի ճանապարհով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուտը՝ ստի հետևից և բազմաթիվ ապազգային, վնասարար հայտարարությունները: Մեկ օրում կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժին է արտաբերել ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը, որ նույնիսկ չգիտես, թե ո՞րը թողնես, որին անդրադառնաս: Ահա այսպես է լինում, երբ բունկերում, հասարակության ցասումից թաքնված դավադիր
«Վարդան Հակոբյանը կանգնած էր Արցախի ճակատագրի ունայնություն ունայնության դռնեդռներում»
Վարդան Հակոբյանի հիշատակին նվիրված ցերեկույթ է կազմակերպվել
«Դուք ձեր վարչապետի թեկնածուին հարցրե՞լ եք՝ բա ի՞նչ խորհրդատվություն տվիր դու վարչապետին»․ Նիկոլ Փաշինյան
Եւ իրենց մի բան եմ հանձնարարել՝ ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցում խնդիր կա, խելք խելքի տվեք
Գուրգեն Ներսիսյան. «Դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով».
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար
«Ամեն դեպքում, որ այդ հրթիռները չէին կրակվել, նման տեղեկություն չունենք»․ Դավիթ Տոնոյանի պաշտպանը՝ վկաների հարցաքննության մասին
Ըստ Սերգեյ Հովհաննիսյանի՝ խնդիրն այն է, որ իրավական գործընթաց չի ընթանում, և այս գործը չէ պատճառը, որ Դավիթ Տոնոյանը գտնվում է անազատության մեջ։
Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է
Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի
«Գրիգորի Խաչատուրովը հերոս է, բայց համեստ գեներալ». Ռուբեն Մելքոնյան
«Ստեղծվել է մի այնպիսի բարոյական մթնոլորտ, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին»
Աշխատանքային օրվա տեղափոխում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն
«Եկել-ձայնագրել է հեղափոխական թիմի նիստը, տարել-տվել Սերժ Սարգսյանին»․ Նիկոլ Փաշինյան
Եկել մեր ցուցակով դառել է պատգամավոր։ Եթե չասեմ, որ ականջից բռնել-դարձրել ենք պատգամավոր
Մանե Թանդիլյանը «Սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կին» անվանակարգի մրցանակակիրն է (Տեսանյութ)
Ապրիլի 16-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի ունեցավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ու գործունեություն ծավալող հայ կանայք, ովքեր սոցիալական, հասարակական-քաղաքական և բիզնես ոլորտներում ակտիվ գործունեություն են ծավալել, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցել։ «Ապրելու Արցախ» և «Ապրելու» հիմնադրամների համահիմնադիր, «Ապրելու երկիր» կուսակցության
Սահյանը մեր օրերում. Գանձաքարում կայացել է գրական միջոցառում` նվիրված անվանի բանաստեղծին
Տավուշի մարզի Գանձաքար գյուղում կայացել է գրական միջոցառում` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 109-րդ տարեդարձին
Դատարանները վարչական պատասխանատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվեց հանրային քննարկման
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ՝ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարադատության որակի բարձրացմանը։ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և
Հրայր Ալիխանյանն ու Մուշեղ Մկրտչյանը պարտություն են կրել ըմբշամարտի ԵԱ-ում
Խորվաթիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում առավելության հասնելով հունգարացու նկատմամբ՝ քառորդ եզրափակչում գոտեմարտեց սլովակ Թեյմուրազ Սալկազանովի հետ ու պարտություն կրեց: Այսօր մրցագորգ մտած մեր երրորդ ըմբիշը՝ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, չի կարողացել հաղթահարել մեկնարկային արգելքը՝ տանուլ տալով մոլդովացի մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Զինվորների վիճակը գնալով լավանում է, այլեւս որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում». Անահիտ Ավանեսյան
Նա տեղեկացրեց, որ թեթեւ վնասվածքներ ունեցող վիրավորները դուրս են գրվել, կամ վերականգնողական փուլում են, ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից երեքը դեռ ստացիոնար բուժօգնություն են ստանում:
Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն
ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ
«Այդ ի՞նչ վերապահումներ են, բացեք կարդացեք»․ Փաշինյանը կասկածի տակ է դնում Ալմա Աթայի վերաբերյալ ԳԽ-ի որոշումը
Երբ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով պնդում եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսո՞ւմ եք արդյոք այն վերապահումների մասին, որոնցով ՀՀ-ն ժամանակին ընդունել է այդ հռչակագիրը
Աշխեն Շիրվանյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 18 ապրիլի, N 426-Ա որոշմամբ Աշխեն Շիրվանյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 426-Ա ԱՇԽԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխեն Շիրվանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Այս ծրագրով լուծում ենք ոչ միայն և ոչ այնքան գիտական, որքան տեղեկատվական քաղաքականության խնդիր. Խզմալյան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող
«Իրականում Արցախն անկախացել է Հայաստանից»․ Գագիկ Ավանեսյան
«Մադրիդյան սկզբունքներով» Արցախը Ադրբեջանի մաս չի ճանաչվել։ Եթե Արցախը ճանաչեին Ադրբեջանի մաս, Մինսկի խումբը չէր լինի ընդհանրապես»։
«Նրանք մեզ հետ են». կայացել է պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Դավիթ գանձս» գրքի շնորհանդեսին, որ կայացել է Վերնաշենի միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի, Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ, Դավիթ Գրիգորյանի ծնողները, հարազատները, հյուրեր: Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած Դավիթ Գրիգորյանի հիշատակին
«Հայտնաբերել էինք չարաշահումներ, ես գլխավոր դատախազին ուղարկել եմ նյութեր». Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի փաստերի մասին
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանին՝ նա ասաց, որ Տոնոյանը իրեն չի կարող դրսեւորի այնպես, ինչպես դրսեւորել է Վարդան Օսկանյանը եւ Տիրան Խաչատրյանը՝ չգալով հանձնաժողով ու չպատասխանելով հարցերին:
Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։ «Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ՝ մեր երեխաները


















































