Օրվա լրահոսը

Երեկվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետաքննություն է պահանջում. Ավետիք Չալաբյան

Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել  մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդյո՞ք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար:

««Սյունյաց ողջույններ»-ի ժամանակ վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց, մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկն անպատիժ չէր մնա». «Հրապարակ»

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին եւ ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։ Նա հիշեցնում է, թե որքան լոյալ գտնվեց Փաշինյանը «սյունյաց ողջույններ հղած ագրեսիվ» քաղաքացիների նկատմամբ․ «Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց»: Մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկը, Բագրատյանի խոսքով, անպատիժ չէր մնա․ «2007 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իմ համակիրները Սերժ Սարգսյանին հարց էին տվել,

«Առանց զենքի են նրանք եւ չեն կարող կրակել». ինչպես է Եվրոպան արձագանքում ադրբեջանցիների սադրանքին. «Ժողովուրդ»

Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, եւ ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր

Աշտարակում մառախուղ է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Աշտարակ քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս

«Էական բարելավումներ»

Մարտի 30-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը Տեղ գյուղի հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել: Եթե «սահմանից առաջ են անցել», ապա պետք է ենթադրել, որ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Այնուհետեւ, մեկ այլ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը «էականորեն բարելավվել է»: Ապրիլի 6-ին կառավարության

Ստամոքսի ցավ կամ մարսողական խանգարումներ․ պատճառներից մեկը կարող է լինել սթրեսը

Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ «Սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառ են»,- գրում է Չիկագոյի բժշկական համալսարանի գաստրոէնտերոլոգ Նինա Գուպտան։ Սթրեսը մարսողական համակարգի վրա ազդում է նյարդային համակարգի միջոցով․ այն կարող է փոփոխել սննդի տեղաշարժման

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն․ ՀՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՊՆ–ն մանրամասներ է հայտնում վիրավորների եւ առաջնագծում իրադրության մասին

Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածներից մեկը գյումրեցի սպա է

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները։ Նրանք են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) Նրանցից մեկը՝ Արթուր Սահակյանը, Գյումրիից է, համացանցում նրա մտերիմները կիսվել են լուսանկարներով՝ ողբալով կատարվածից։

Ժամը 23:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ժամը 23:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բանկային գաղտնիք չունենալու մասով, տիկին դատախազը կրկին դիմում է հիշողության կորստի օգնությանը». Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր մարդասեր դատախազին փոխանցեք քուանշ տիկին դատախազ… Քիչ առաջ գլխավոր դատախազը ԱԺ-ում կրկին անգամ ստորացնում էր իրավաբանություն մասնագիտությունը և ԱԺ ամբիոնից, ինչպես երկու ամիս առաջ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնում։ Այսպես. Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կոնկրետ հարցին Ա. Վարդապետյանը նշեց, որ ա. երբ նշել է 18 միլիոնը,

1938 թվականին Թուրքիան նացիստական Գերմանիայից թունավոր գազ է գնել՝ քուրդ ալևիներին և հայերին սպանելու համար

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ

ՊՆ-ն հրապարակեց ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և

Համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ դատարանում․ սպանվածի հարազատները դեմ են․ «Ո՞նց պիտի փոխվի»

Մհեր Ենոքյանի կինը, նրա շահերի պաշտպան Զարուհի Մեժլումյանը նշեց․ «Մհեր Ենոքյանն ութ տարի աշխատում է, բուհական կրթություն ստանում, դարձել է հեղինակային, թարգմանական գրքերի հեղինակ, չունի որևէ բացասական հաշվառում, տույժ, չորս անգամ խրախուսվել է, քրեական ենթամշակույթի հարող և կրող չի եղել, տարեցտարի արձանագրվում է դրական վարքագծի դինամիկայի շարունակական աճ»։

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ

«Ա1+». Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արամ Գ․Սարգսյան․ «Մենք պետք է նրան հրաժարական պարտադրենք, իր հոգեւոր հոր նման․ հիմա էլ նույն իրավիճակն է»

Արամ Սարգսյանն ասում է՝ Ալիեւը Փաշինյանին ասում է պատերազմ, նա ասում է՝ խաղաղություն, ուրեմն Փաշինյանը պետք է հեռացվի

Գողություն՝ Գյումրու Անի թաղամասի պոլիկլինիկայից․ ձերբակալել են 28-ամյա գործազուրկ երիտասարդի

Գյումրու Անի թաղամասում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայում ապրիլի 5-ին գողություն էր տեղ ունեցել․ աշխատասենյակից անհետացել էր լաբորանտի պայուսակը, որի մեջ եղել էր 50 000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի։ Այդ նույն օրը 28-ամյա Ս․Գ․-ն, որը գործազուրկ է, իր տնից գողություն կատարելու կասկածանքով բերվել էր ոստիկանության Մուշ բաժին ու ձերբակալվել ։ Վերջինս ոստիկանությանը հայտնել

Խոսրով Հարությունյան․ «Ըստ էության՝ Ադրբեջանը միակողմանի սահմանազատում է իրականացնում»

Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի մասնակիցները երիտասարդներին կոչ արեցին դուրս գալ պայքարի

«Հայրս հայ է, մայրս՝ ֆրանսուհի»․ Ֆրանսիայում մեծացած Գրիգորը 2 տարի առաջ հայերեն գրել ու կարդալ սովորեց

21-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը, որն այս օրերին գտնվում է Գյումրիում՝ աշխարհի 11 երկրներից հյուրընկալված միջազգային  «Մենթորության Արվեստը» թեմայով մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացին մասնակցելու,առիթը բաց չի թողնում հայերենը կատարելագործելու։ Երիտասարդը ծնվել է Փարիզում․ մայրը ֆրանսուհի, է, հայրը՝ հայ, որը 25 տարեկանից տեղափոխվել է Փարիզ։ Սակայն Գրիգոր Մարտիրոսյանը իրեն ներկայացնելիս՝ հպարտորեն ասում է՝ տատիկս Շուշիից է։ Նա պատմում

Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և

Էդգար Ղազարյան․ «Ադրբեջանցիները Բերձորը շրջանցող ճանապարհը կառուցում էին իրենց համար, որ դրանով գնան Նախիջեւան, էդ ճանապարհով են իրենք եկել հասել Տեղ գյուղ»

«Միասին» շարժման հանրահավաքում Էդգար Ղազարյանն ասաց՝ ՀՀ Սահմանադրությամբ՝ եթե ՀՀ-ի վրա կա ռազմական ներխուժում կամ դրա սպառնալիք կա, իմպերատիվ պահանջ է՝ պետք է հայտարարվի ռազմական դրություն եւ մասնակի կամ համընդհանուր զորահավաք «Մեր երկրում նորից պատերազմ է, եւ այս պատերազմը մեր երկիր բերեց Նիկոլ Փաշինյանը, որը 2018-ին մեր ժողովրդի ամենանվիրական երազանքների եւ ցանկությունները խափանելով՝ խարդախությամբ, խաբեությամբ

Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ. Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային խորհրդարանական ֆորումի պանելային քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ ելույթս սկսել՝ ընդգծելով մեր օրակարգի թեմայի կարեւորությունը: Մենք ականատեսն ենք երեք սուր մարտահրավերների, որոնք խոր ազդեցություն են թողնելու մեր ապագայի վրա: Մասնավորապես, նկատի ունեմ հետեւյալը՝ – Բնապահպանական իրավիճակի

«Նիկոլ Փաշինյանն ինքն է դա արել՝ Կապանում, ասելով, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել»․ Հայկ Մամիջանյան

Թող քաղաքացիները դա նայեն ու հասկանան, թե ինչ երանելի ժառանգություն էր դա։ Էլ չասեմ, որ համանախագահները դրանից հետո հայտարարություն էին տարածել

Ադրբեջանական այսօրվա կրակոցները, որոնց հետևանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս. Թաթոյան հիմնադրամ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետևանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված: Սա ադրբեջանական իշխանությունների հստակ

«Այս հարցաքննությունից ունեցանք այն, որ հրթիռների քանակական առումով որևէ շեղում չի եղել, դրանց կիրառության մասով՝ այսինքն՝ պահեստից ելքագրված լինելու վերաբերյալ տեղեկություններ ստացանք»․ Սերգեյ Հովհաննիսյան

Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ այսօր հարցաքննվող անձն այն մասնագետը չէր, որ կարող էր հստակորեն պատասխանել հարցին՝ պիտանի՞ է, թե՝ ոչ, անսա՞րք է, թե՝ սարքին։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր. ՀՀ ՊՆ (Տեսանյութ)

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:   Սույն տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին,

Արմեն Աշոտյանի բաց նամակը Տոյվո Կլաարին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաց նամակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին: Հարգելի՛ պարոն Կլաար, Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։ Արդեն

«Տիկին Վարդապետյան, կատակ եք անո՞ւմ»․ Մհեր Սահակյանը՝ գլխավոր դատախազին

ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու ու ականջ կտրել։ Դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնո՞ւմ

Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ. ՀՀ ՊՆ

Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ  հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական: ՀՀ պաշտպանության նախարարություն

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում հարցաքննվեցին չորս վկաներ

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել են պետական պահպանության ծառայության պետի տեղակալը՝ վարչապետին վրաերթի օրը ուղեկցած շարասյան ղեկավարը, ինչպես նաեւ պետական պահպանության ծառայության աշխատակից։ Aravot.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այսօր դատարանում հնչած ցուցմունքները կոնկրետ դեպքի հանգամանքների մասով էական նշանակություն չունեն։ «Իրենց ցուցմունքներում անդրադարձան դեպքի հանգամանքներին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031