Օրվա լրահոսը

Քննարկել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորություններն ու ակնկալիքները

Արդարադատության նախարարի տեղեկալներ Կարեն Կարապետյանի, Արա Մկրտչյանի և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանի

Չավուշօղլու. «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք»

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: «Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության

Լիոնի քաղաքապետ. Երջանիկ եմ, որ կարողացել եմ ներգրավվել Երևանի ու Լիոնի կապերի էլ ավելի ամրապնդման ու զարգացման գործում

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը,  Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով հյուրերին՝

Քննարկել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Տիգրան Խաչատրյանը և Արայիկ Հարությունյանն ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատվիրակությանը

Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում

2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։ Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։ Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է. Տիգրան Աբրահամյան

Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:

Հայաստանը պարտավո՛ր է ձեռնպահ մնալ պահանջով հետախուզվող անձանց պահանջող երկրին հանձնելու գործընթացի կազմակերպումից. ՀՔԱՎ

Ի արձագանք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՌԴ քաղաքացի Յ․Տ․-ին բերման ենթարկելու և վերջինիս ՌԴ-ին հանձնելու (էքստրադիցիա) ենթադրյալ վտանգի մասին լուրերի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն, ստանձնելով նշված քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործառույթը, միաժամանակ հայտարարում է, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում. Ալիև

«Չնայած դրան՝ մենք նայում ենք ապագային և կարծում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ կանոնադրության սահմանների անխախտելիության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, ինչը կշրջի բազմամյա թշնամության էջը»,- ասել է նա:

Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ. տարակուսելի, սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն. Աշոտյան

Այսինքն՝ եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված ուժերին վերաբերող ինֆորմացիա:

Սամվել Մայրապետյանից, Կոտայքի նախկին մարզպետի որդուց ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Աշխեն Ղարսլյանը և Կարապետ Բադալյանը թիվ ՀԿԴ/0033/02/22 և ՀԿԴ/0086/02/22 քաղաքացիական գործերով վճիռներ են կայացրել, որոնցով անվավեր են ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ին աճուրդներ: Դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի՝ Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն համապատասխանաբար 2 հա և 2,4 հա մակերեսով Ծաղկաձորի անտառային հողատարածքները։ 1. Որոշումներին կարող եք

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից եւ գերնպատակը եղել է ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Անդրկովկասում»

Եթե անդրադառնանք հաջորդ տարիներին, պետք է մեջբերում անեմ Հեյդար Ալիեւից, որն ասել է. «Ես սովետական ժամանակ լինելով ղեկավարն Ադրբեջանի, իրականացրել եմ այնպիսի ժողովրդագրական քաղաքականություն, որ Լեռնային Ղարաբաղում հայերի թիվը քչանա, իսկ ադրբեջանցիների թիվը մեծանա»: Ցեղասպանագետները այդպիսի քաղաքականությունը հստակ համարում են ցեղասպանության փուլերից կամ ձեւերից մեկը»,-ասաց տիկին Ալավերդյանը։

41-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 4 երիտասարդի

Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա, 32-ամյա, 35-ամյա և 20-ամյա չորս երիտասարդներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող գործիքով

«Ուսանողական» այգու տարածքից հողատարածք է օտարվել «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը: Պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ ուսանողական այգու՝ Տերյան 76 հասցեին հարող տարածքում, «Արմեն» ՍՊ ընկերությանը հատկացվել է 1248.0 քմ մակերեսով հողատարածք. 2003 թվականի

Տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում

Հարգելի՛ ուղևորներ, Տեղեկացնում ենք, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։ Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն»

Նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող  մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը: Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման համակարգի էական

Որոշում ենք կայացրել վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին: Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ

Դասալքության համար հետախուզվող ռուսաստանցին, որը ձերբակալվել էր Երևանում, ազատ է արձակվել․ «Ազատություն»

Ռուսաստանի կողմից դասալքության համար հետախուզվող 23-ամյա ռուսաստանցին ազատ է արձակվել մի քանի ժամյա արգելանքից, փոխանցում են Հայաստանի գլխավոր դատախազությունից և հավելում՝ նրան Ռուսաստան արտահանձնելու հարցը կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու և հանձնելու համար բավարար հիմքերի առկայության դեպքում: Երևանում ձերբակալված ռուսաստանցու մասին հայտնել էր Հայաստանի ոստիկանությունը՝ հավելելով, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և

Ստամբուլի հայկական համայնքի հետ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության Ստամբուլ կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի հայկական հայրենակցական միություններին ու մարզական ակումբներին ներկայացրել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներն ու դրանց ընթացքը։ Տարիներ շարունակ սփյուռքը ամուր պահել ու  հայությանը համախմբել են նաև  նման  կենտրոնները։ Այստեղ հայերեն գրել- կարդալ սովորելուց ավելի կարևորում  են ազգային

Գողության վրա բռնված պարեկը ՊՆ երկարամյա սպա էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Կան սոցիալական խնդիրներ, որոնք, իհարկե, չեն մեղմում արարքը, բայց, այնուամենայնիվ, պատժի, պատասխանատվության համար ունեն էական նշանակություն. փաստաբան

Սևանա լճի մակարդակը ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 3-9-ը (2023 թ․) Սևանա լճի մակարդակը ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.33 մ (09.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը

Oրակարգում ընդգրկվել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքը մերժելու վերաբերյալ նախագիծը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքը մերժելու վերաբերյալ նախագիծը: Ըստ վերջինի՝ գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին: Ամբողջական նախագիծը՝ այստեղ: 

Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը

Ավելի քան երեսուն տարի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում արտաքին լուսավորություն չի եղել: Բնակիչները ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին: Փողոցային լուսավորության՝ ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում համայնքին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ,

Կալանավորված անձին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, ականջակալներ, խաղաքարտեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը: Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi

Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Գևորգյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք լրատվամիջոցներով Ալեն Սիմոնյանի դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա

Նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց – մատակարարներ հարաբերությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված

Մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն կվճարի այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար

Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման

Վանքը ծեր վանահոր անունով նախ կոչվում է Գունտ Օվանես վանք, Գնտավազ, ապա` Գնդեվանք

Գնդեվանք եկեղեցական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզում: Կառուցվել է 931-936 թթ.` Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Ավանդազրույցի համաձայն` Սոփիա տիկինը կամեցել է մի վանք կառուցել: Երկար մտորումներից հետո երազում տեսնում է մի մարդու, որն ասում է. «Սոփիա տիկին, կատարիր մտածածդ»: Վանքը կառուցելուց հետո տիկինն այնտեղ է հրավիրել մոտակա ձորերում ճգնող

Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված

Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական ալբոմում ներառված են Կոնստանտին Օրբելյանի համար գրված 13 նշանավոր արիաներ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը «Delos Music» նշանավոր ընկերության կողմից ձայնագրել է 20-րդ հոբելյանական ալբոմը, որում ներառված են տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ հայ տաղանդաշատ  օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ։ Սա Լ. Ավետիսյանի առաջին անհատական ալբոմն է, որի ձայնագրման առաջարկը դեռևս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031