Օրվա լրահոսը
Առաստաղը «ցանց» էր դարձել: Կութի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի բերեցինք.. Թագուհի Թովմասյան
ԱԺ-ին պատկանող գույքի և տեխնիկայի հաշվին, իմ նախաձեռնությամբ և ամիսներ տևած հետևողական նամակագրության արդյունքում գրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան-աթոռից մինչև համակարգիչ):
Իրանական թերթին Վանեցյանի հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։ Հայաստանցի քաղաքական գործիչն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին,
«Էլիտար» իմունիտետը՝ 100 տարի ապրելու բանալի՞
Մարդիկ, որոնք ապրել են 100 և ավելի տարի, կիսվելով իրենց կենսափորձով, 100 և ավելի կանոններով են փորձել բացատրել իրենց երկարակեցությունը․ ոմանք դա կապել են առողջ ապրելակերպի ոսկե օրենքները պահպանելու հետ, իսկ մյուսներն էլ իրենց մեկդարյա կյանքի գաղտնիքը համարել են իրենց սրտի ուզածը կատարելու համարձակությունը։ Սակայն մինչ օրս ո՛չ երկարակյացները, ո՛չ էլ գիտնականները չեն կարողացել գտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 09.11.2020 թ. արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներին համապատասխան արարք․ ՀՀ պահեստազորի զինծառայողներ
Հանցագործության մասին հաղորդում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ Ա. Աբազյանին ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ Ս. Միքաելյանին 2020 թ-ի նոյեմբերի 09-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրել են հայտարարություն, որի բովանդակությունը իմպերատիվ ձևով համապասխանում է եռակողմ միջազգային պայմանագրին,
Դալլասի Սբ. Սարգիս հայկական եկեղեցում Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը մատուցել է Սուրբ և Անմահ պատարագ (լուսանկարներ)
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության առթիվ Դալլասի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ։ Հիշեցնենք. սա հայկական այն եկեղեցին է, որը սույն թվականի հունվարին արժանացավ «ԱՄՆ տարվա շենք» տիտղոսին 2022 թվականի համար։ Ապրիլի 23-ին կլրանա եկեղուցու օծման մեկ ամյակը։ Ամիսներ առաջ «Առավոտի» հետ զրույցում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ
ՀՀ ԱԽ քարտուղարը աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին: Անվտանգության խորհրդի գրասենյակ
Ֆրանս-գերմանական «Arte» hեռուստանըկերությունը հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը. 168․am
«168․am» – Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։ Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով
Պատահար, թե՞ շանտաժ
Հայաստան-ԱՄՆ Երևանում համագործակցության բանակցությունների հաջորդ օրը էլեկտրաէներգիայի աննախադեպ անջատում է գրանցվել Սյունիքում։ Դա առաջին հերթին խաթարեց երկրի տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատշաճ գործունեությունը և առաջացրեց արդյունաբերական ջրի արտահոսք: «Սյունիքի տարածքում աննախադեպ մասշտաբային հոսանքազրկման պատճառով մաքրման կայանի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, այդ թվում՝ պոչամբարով արտադրվող ջրի կարգավորվող հոսքը։ Սրա պատճառով տեղի
Բախվել են մի քանի ավտոմեքենաներ․ վիրավորներից մեկը հղի կին է
Ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․),
Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ (ֆոտոշարք)
Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սրբազան արարողությանը Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է՝ 20-25 օրվա ձուն վաճառվել է որպես 3-6 օրվա․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք և չեն պարունակում հակաբիոտիկներ։ Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել և պահել սառնարանում։ Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երևանի և Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու և թարմությունը
Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս
Այստեղ՝ Արցախում, այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը: Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում և զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Մինչեւ Ալեն Սիմոնյանի վարքագիծը անհրաժեշտ գնահատական չստանա, նման դեպքերը կարող են կրկնվել ու դառնալ հարցերը լուծելու նախընտրելի տարբերակ». Շուշան Դոյդոյան
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրել է ՀՀ քաղաքացիներից, բայց ոչ այն կանադահայ քաղաքացուց, որի երեսին թքել էր: Այսինքն, ներողությունը հասցեական չէր:
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։ Տեղում ուսումնասիրություն են կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը
«Իմ հիշելով՝ Ալեն Սիմոնյանի դեպքը առաջին անգամ էր, որ հրապարակային ներողություն խնդրվեց, բայց դա բավարար չի». Սոնա Այվազյան
Սոնա Այվազյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, չպետք է մաքրվի: Եթե կա քրեական հանցակազմ, ապա պետք է քրեական ճանապարհով եւս հետապնդվի տվյալ արարքը, բայց էթիկայի մասով ամեն դեպքում մենք կարծում ենք, որ մեկը մյուսին չպետք է խանգարի, որովհետեւ նմանատիպ իրավիճակներ շատ հաճախ են ստեղծվում եւ որեւէ գնահատական չի տրվում ըստ էության: Իմ հիշելով՝ սա առաջին անգամ էր, որ հրապարակային ներողություն խնդրվեց, բայց դա էլ բավարար չի:
Սուրբ Հարության տոնի առթիվ Սուրբ պատարագ Ստեփանակերտում
Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ. Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։ Պատարագին մասնակցել են նաև հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ
Լիճքեցիները կո՞ղմ են հանքի շահագործմանը․ Մեղրիում տեսակետները բախվում են
Պարզաբանում է ներկայացրել նաեւ ԶՊՄԿ-ն
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ մեծերից պետք է դիվանագիտություն սովորել, ոչ թե նրանց վրա լուսնահաչ տալ․ «Հայացք Երևանից»
«Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, եւ այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք այդ պայմանավորվածությունների մեջ ենք մտնում, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»: Սա մի հատված է մարտի 24-ին մեր Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի
Պեյզաժ նավակում` ձկնորսների հետ. Բոգդան Վրոցլավսկի
Լեհ բանաստեղծ Բոգդան Վրոցլավսկին ծնվել է 1944 թ. Վարշավայի մոտ գտնվող Միլանովկայում։ Նա 35 տարի Վարշավայում գործող Ընթերցանության դպրոցական թատրոնի սեփականատերն է։ 2006 թվականին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին՝ «Լուսնի ուրիշ համը» բանաստեղծությունների ժողովածուի համար։ ՊԵՅԶԱԺ ՆԱՎԱԿՈՒՄ՝ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՀԵՏ Նրանք երկուսով են նավակում Մեկը նավախելին Ղեկալծակը ձեռքի մեջ Մյուսը դեմքը քամուն է ուղղում Արբեցած նրա թաց
Մերժման «հեղափոխության» աղետալի հետեւանքները տեսնում ենք ամեն օր. «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – 2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը եւ համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաեւ վրիպումներից դաս քաղել: Ի՞նչ է կատարվել 2018-ի ապրիլին: Մի կողմ թողնենք այն կարծիքները՝ գուցե եւ հիմնավոր, որ «հեղափոխությունը» կազմակերպված էր ներքին ու արտաքին որոշ կենտրոնների կողմից եւ ուներ աշխարհաքաղաքական երանգներ: Տվյալ
«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»
Qahana.am -Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո`
Ճրագալույցի Սուրբ Պատարագ (ֆոտոշարք)
Ապրիլի 8-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ
Թող Սուրբ Հարության խորհուրդը համախմբի, ուժ ու զորություն տա աստվածահաճո և բարի գործերի իրականացմանը․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող ինչպես և միշտ, Սուրբ Հարության խորհուրդը համախմբի, ուժ ու զորություն տա աստվածահաճո և բարի գործերի իրականացմանը։ Աստծո օրհնանքն ու բարեշնորհությունը, այս տոնի լույսն ու խորհուրդը միշտ ուղեկից լինեն բոլորիս։
Ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը․ Տեր Վրթանես Աբրահամյան
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ԵՊՍ․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ուր՞ է, մահ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55) Սիրելի հավատավոր զավակներ, Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝
Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ կեանքի փոթորիկին մէջ մնացած մարդուն յոյս ներշնչելով. Արամ Ա կաթողիկոսի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ Աւետարանը կը պատմէ թէ Քրիստոս յարութիւն առնելէ ետք Գալիլիոյ մէջ աշակերտներուն երեւցաւ ու անոնց սրբազան առաքելութիւն մը յանձնեց՝ աշխարհ բերած իր արժէքները ու ճշմարտութիւնները քարոզելու եւ մարդիկ իրեն հետեւորդ դարձնելու, միաժամանակ վստահեցնելով, թէ «միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մտ 28.20)։ Յարուցեալ Քրիստոս խոստացաւ իրեն հաւատացողներուն


















































