Օրվա լրահոսը

«Շփման գծին մոտ գյուղատնտեսական աշխատանքներից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ ապահովելու խաղաղապահների ուղեկցությունը»

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների

Արցախից 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ, 10 անձ վերադարձել է Արցախ

10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Հրապարակի շենքերը տարիներ ի վեր ենթարկվել են ներգործության, որոնց հետքերը վերացված չեն մինչ օրս. հորդորում եմ ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց. Սուրեն Գրիգորյան

Ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչը ի սկզբանե նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով։

Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դառնում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ապրիլի, 2023 թվական – Այսօր Հայաստանը պաշտոնապես դարձավ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն. Արմեն Աշոտյան

Փոխել էին նախորդ իշխանությունների կողմից թողնված բանակի արդիականացման և սպառազինությունների գնման պլանը, ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների փոխարեն («ՏՈՌ»-եր) գնելով խաղալիք անօգուտ «սամալյոտներ» ու դեռևս սովետական արտադրության ներկած, ժամկետանց հակաօդային միջոցներ («ՕՍԱ-ԱԿԱ»):

Չի ապահովվել կեղտից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, ախտահանման հնարավորությունը. Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ): Մասնավորապես՝ • արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, • պատերի մակերևույթները, հատակը

«Դուք, տիկին Մանասյան, աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկվա՞ծ ինստիտուտներից մեկում, ինչպես Փաշինյանն է ասել»․ Գեղամ Մանուկյան

Պատկերացրեք՝ ՀՀ քաղաքացու վիճակը, որն ուզենալու է ինչ-որ հարցով դիմել ՄԻՊ-ին, որն աշխատել է մի վարկաբեկված ինստիտուտում, ինչպիսին է ՍԴ-ն

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրականացված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներկայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն

«Բոհեմական լուսանկարչուհին». այսպես են անվանել 20- րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարին

Նա ծնվել է 115 տարի առաջ՝ 1908թ. ապրիլի 8-ին: Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած Իդա Քարը (Իդա Քարամյան) Բրիտանիայի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկն է, որը հայտնի է հատկապես անվանի արվեստագետների ու գրողների լուսանկարներով։ 1957 թվականին առաջին անգամ այցելելով Հայաստան՝ Իդա Քարը շրջեց Հայաստանով և բազմաթիվ լուսանկարներ արեց, այդ թվում՝ լուսանկարելով Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին,

Եթե ձեւավորվի Ռուսաստան-Իրան-Հնդկաստան առանցքը, Հայաստանն այդ առանցքում կկարողանա՞ հօգուտ հայկական շահի դերակատարում ստանձնել. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլի 6-ին ԱՄՀ փորձագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը հանգեցնում է «աշխարհի ֆրագմենտացիայի» եւ արտադրանքի տեղափոխմանը այլ երկրների իրավասություններին։ Սա կարող է կարճաժամկետ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, որը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 1 տոկոսը 5 տարում եւ 2 տոկոսը երկարաժամկետ հեռանկարում: Առանց ԱՄՀ-ի այս կանխատեսման էլ, դատելով համաշխարհային ՀՆԱ-ի աճի կեսից ավելին «վերցրած»

«Քննարկե՞լ եք ՄԻՊ պաշտոնում ոստիկան առաջադրելու հարցը․ հատկապես այն ոստիկաններից, որոնք բռնություն են գործադրել»․ Մինասյանը՝ ՔՊ քարտուղարին

Միակ տարբերակը ձեր համար վիրավորե՞լն է, սպառնա՞լը։ Գուցե դրա համար իրավական գործընթաց կա, ինչո՞ւ իրավական գործընթացով չեք շարժվում

«Լկտի պահվածքով սպառնում էիք ականջ ու լեզու կտրել․ ներողություն խնդրելո՞ւ եք»․ Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Զավեշտն առաջնահերթ այն էր, թե դուք ում էիք առաջադրել որպես ՄԻՊ թեկնածու»

Երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել» եւ քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել». «Հրապարակ»

Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ վարույթ են նախաձեռնել՝ «վարչապետի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու փորձի առթիվ» եւ ձերբակալել: Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել», եւ քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել»: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։

Առաջին հերթին պետք է խոսել, թե այս իշխանություն կոչվածի մեջ քանի ծառայած տղամարդ կա․ նահատակված զինվորի մայր․ «Հրապարակ»

Եթե դուք չեք ծառայել բանակում, ո՞նց եք ձեզ թույլ տալիս որոշել զինվորի ճակատագիրը

Արցախի իշխանությունները խաղաղապահ առաքելության միջոցով հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար

Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ Արցախի տեղեկատվական շտաբ    

«Ամեն քաղաքացու իրավունքն է գնահատական տալ ամեն դավաճանության, հայրենազրկման համար»․ Գեղամ Մանուկյան

Մանիպուլյացիաներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ոչ թե Կարեն Մկրտչյանից, այլ ՀՀ քաղաքացիներից։

Հետաքրքիր է, որ բոլոր նախորդ միջադեպերի մասով պատգամավորներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

Իսկ, ահա, այսօր գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար խորհրդարանի «թույլտվությունը» ստանալու:

Երեւանի ավագանու արտահերթ նիստը՝ դատարկ դահլիճում․ ավագանին չէր ներկայացել

Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում, սակայն, ամենայն հավանականությամբ, ավագանու անդամները չեն մասնակցի նիստին

Իսկ ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որ մշտապես հաղթում է առանց մրցույթների. «Ժողովուրդ»

Իսկ ո՞ւմ է պատկանում «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը, որ մշտապես հաղթում է առանց մրցույթների

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման

Հայաստանում գրեթե իսպառ վերացել է մրցույթ ասվածը: Գրեթե բոլոր ծառայությունները, ապրանքները պետական միջոցներով «ձեռք են բերվում», այսպես կոչված, «մեկ անձից գնումով». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ «առաջին շարքի» ներկայացուցիչները ինչի դեմ իբր պայքարում էին «ընդդիմություն աշխատելու» տարիներին, նույն բաներն ու շատ ավելի թունդ կերպով անում են՝ ինչ ահա արդեն 5 տարի դարձել են իշխանություն: Ինչի՞ց էին ամենաշատը աղմկում «ընդդիմադիր աշխատող» Փաշինյանն ու նրա խումբը: Իսկ ամենից շատ ու բարձր նրանք աղմկում էին, օրինակ՝ պետական գնումների թեմաներով, մասնավորապես,

Չարությունը հետեւանք է, պատճառն ունայնությունն է

Անցած կիրակի Սուրբ Հարության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորանքով, որտեղ մեջբերում էր Դավթի թիվ 139 սաղմոսը: Իսրայելի թագավորն այդ սաղմոսում խնդրում է Աստծո օգնությունը՝ պաշտպանվելու համար չար մարդկանցից, որոնք իր դեմ որոգայթներ են լարում: Ինչ խոսք, տարօրինակ է չարության դեմ քարոզը (թեկուզ ոչ հեղինակային) այն ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցներն ամեն օր

Սեյրան Օհանյանի եւ եւս 12 անձի վերաբերյալ «գաղտնի» նշագրմամբ նախաքննությունն ավարտվել է

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին եւ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։

Ինչու են ցավում հոդերն ու ինչու երբեմն չեն օգնում ներհոդային ներարկումները․ Վնասվածքաբան-օրթոպեդ Ստեփան Մաթոսյանը՝ հոդերի հետ կապված խնդիրների և դրանց բուժման հնարավորությունների մասին

Հոդերի հետ կապված խնդիրները, մասնավորապես հոդերի ցավը զգալիորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա՝ երբեմն անգամ սահմանափակելով շարժումների ազատությունը։ Վնասվածքաբան-օրթոպեդ Ստեփան Մաթոսյանը մեզ հետ զրույցում պատմում է հոդացավի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների ու կանխարգելման մեթոդների մասին՝ հանգամանորեն անդրադառնալով նաև ծնկահոդում առաջացող խնդիրներին և բուժման հնարավորություններին։ Ինչո՞ւ են ցավում հոդերը․ հոդացավի առաջացման պատճառները Ի՞նչ է ցավը․

Արարատյան դաշտի գերակշիռ մասում պտղատուները քիչ են վնասվել․ այս տարի կորիզավոր պտղատեսակների միջին բերք կունենանք․ «Փաստ»

«Այս տարի վնաս հիմնականում կրել է ծիրանենին: Կան տեղեր, որտեղ վնասները 20 տոկոս են կազմել, կան տեղեր՝ 50 տոկոս: Ինչ վերաբերում է բերքին հանրապետության մասշտաբով, ապա կորուստներն այդքան մեծ չեն՝ միջինը 10-12 տոկոս կարող են կազմել: Մասսայական ցրտահարություն չի եղել, թեպետ կան մարդիկ, որոնք իրավիճակն այդպես են ներկայացնում՝ փորձելով խուճապ առաջացնել մարդկանց մոտ, ինչը ճիշտ չէ»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Թուրքիայում ՀՀ դեսպանության բացումն օրակարգում չէ, սակայն աշխատում ենք անցակետերի բացման ուղղությամբ. Չավուշօղլու. «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ. Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մոտ ապագայում [Հայաստանի դեսպանատան բացումը] կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031