Օրվա լրահոսը
Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:Մինչ տեղում դատաբժիշկը զննում
«Հայրենիք» կուսակցության առաջնորդի լուսանկարը ոչ վաղ անցյալում ձեր հեռախոսների վրա էր»․ Թովմասյանը՝ Արթուր Հովհաննիսյանին
ՔՊ-ական պատգամավորը, սակայն, չհասկացավ, թե ում մասին է խոսքը
«Բոլոր պետությունները պիտի իմանան, որ Հայաստանը նապաստակ չի, որ թռչի մեկ այստեղ, մեկ Եվրոպա». Արամ Սարգսյան
Ցույց տալով ԱԺ շենքը՝ Սարգսյան ասաց, որ այդ մարդիկ, որոնք նստած են այդ շենքում բախտի բերմամբ, այլեւս բացատրելու բան չկա. «Եթե կարողանայինք՝ կբացատրեինք, անընդհատ դիմել ենք իրենց, ասել ենք՝ սա մի արեք, որ պետությունը փրկվի, բայց իրենք իրենց պատկերացումով են շարժվում, որը նշանակում է՝ կամ պարտադրանքով են շարժվում, կամ անխելքությամբ՝ պատուհաս լինելով: Նրանք պետք է հեռանան ու դա կլինի հրաժարականով, դա պետք է լինի ճնշման շնորհիվ»:
«Ժողովրդին անվանեցին «թուրք» ու «ժեխ»․ Ռուստամ Բաքոյան
Ընդդիմադիր գործընկերներն իրենց քաղաքական ղեկավարների գլխավորությամբ փորձեցին ստեղծել իրավիճակ, որը կարող է գցել ինստիտուտների վարկանիշը
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին
Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը
«Արա ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛». Հրանտ Բագրատյան
5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տեւողությունը Հայաստանում եղել է 76 տարում, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի:
Արմեն Գրիգորյանն ու Էդմոնդո Չիրիելին կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան
ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին
«Այդ թիվը հենց վաղն էլ կարող եք ճշտել Արգիշտի Քարամյանի գրասենյակից, զինվորական դատախազից։ Բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել՝ որպես փաստ»․ Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ դա ուսումնասիրման կարիք ունի։
Վերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը
Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է: Ասել է ՀՀ ԱԺ
«Նիկոլը, Աննան եւ Ավինյանը 5 աստղանի ամենաթանկարժեք հյուրանոցն ունեն Շվեյցարիայում, Նիկոլի կապիտալը այսօր հաշվվում է 4 մլրդ». Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
«Ուզում եմ հասկանամ՝ արժանապատվություն ունեցող սպաներ, առաջին տիկին կոչվածն ասում է՝ այն կինը, որը երջանիկ է, ուրեմն նա անառակ է, ո՞նց եք գնահատում սա՝ ծառայելով նրան ու ուղեկցելով, զոնտիկ եք պահում նրա աղջկա վրա: Այս նույն կինն ավելի դաժան հայտարարություն է անում, ասում է՝ ՀՀ բանակում եղել է 11 հազար դասալիք, այսինքն, 11 հազար դավաճան: Դա նշանակում է՝ ամբողջ բանակի 2-ից մեկը դավաճան է»:
«Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը». Օվերչուկը` Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին
«Մենակ լեզո՞ւն․․․խուլիգանություն է, ի՞նչ ասեմ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականների պահվածքի մասին
Այսինքն, հատուկ որոշում ունեին գալու։ Մինչդեռ ես ինքս էի դիմել իրենց՝ հանդիպում կազմակերպելու համար։
Կառավարությունում քննարկվել են «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ:
Ալեն Սիմոնյան․ «Նիկոլ Փաշինյանը իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Կասկադում» իր անձի հետ կապված սկանդալից հետո հայտարարել էր, թե հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին, Աշոտը, ինչը հերքել էին ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ անձամբ Աշոտ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հարցին, թե հերքելով նրա տարածած լուրը, որով Աննա Հակոբյանն էլ կիսվել է, հետեւաբար, փաշինյանների ընտանիքը
Միրզոյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
«Կապիտուլյացիան ուղեղումդ է», «դավայ եղի ստեղից, արա՜»․ ՔՊ-ականների հեգնանքն ու վիրավորանքները՝ ուղղված Էդգար Ղազարյանին
Ստեղ ոչ մեկ քեզ չի ծեծելու, մատով չի կպնելու։ Մի սադրի, դավայ գնա,-ասում էր ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը
«Արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով». Ծովինար Խաչատրյան
ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանի արձագանքը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառմանը. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել: Ափսոսում եմ, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն,
Բաքոյանն իրեն կարմիր դիպլոմից զրկած դաշնակցականի մասին. «Այդպես է հարմար գտել անել, թող Աստված իր հետ լինի»
Եթե այդ մարդն իմ ասածներին կարձագանքի, թող արձագանքի
Ռուստամ Բադասյանն ու Գիորգի Շարվաշիձեն կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
«Խուլիգանի նման գայլային ոհմակով հարձակվել էին ինձ վրա ամբողջ խմբով, բայց ես հասա մի բանի՝ վռնդեցի իրենց դահլիճից». Էդգար Ղազարյան
«Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաեւ եւ Օվերչուկ հանդիպումներ այլեւս չեն կայանում, այլեւս չի քննարկվում տրանսպորտային միջանցք, հաղորդակցություն…որովհետեւ զավթվում է Սյունիքը: Եվ դա չի լինելու այդպես հանգիստ, խաղաղ, ոնց որ հիմա են ադրբեջանցիները քայլ քայլ առաջ գնում, այլ լինելու է մեծ կորուստներով, մարդկային կյանքերով»:
«Մենք շատ լավ գիտակցում էինք, որ այսօր չի հավաքվելու այն մասսան, որը մենք սպասելու ենք հետագայում». Սերժ Սրապիոնյան. Ցույց՝ ԱԺ-ի մոտ
Սրապիոնյանն ասաց. «Վարչապետի եւ իր թիմի անհապաղ հեռացումն ենք պահանջելու՝ համաժողովրդական ճնշմամբ ձեւավորելով հակաճգնաժամային կառավարություն»:
ԱԳՆ-ում քննարկվել է հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Սլովակիայի Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
«Մեղուները նոր են արթնացել ձմեռվա քնից»․ Էդգար Ղազարյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին
Պարոն Հարությունյանի կարծիքն ինձ համար հետաքրքիր կլիներ լսել 2020թ․-ին
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-Թուրքիա-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը
Ermenihaber. Մոսկվայում մեկնարկել է Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի (ՌԴ) և Իրանի փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը: Նախքան քառակողմ հանդիպման մեկնարկը հանդիպել են Սիրիայի ու ՌԴ փոխարտգործնախարարներ Այման Սուսանն ու Միխայիլ Բոգդանովը: Այդ հանդիման ժամանակ ընդգծվել է Սիրիայի տարածքում թուրքական անօրինական ներկայությանը վերջ դնելու, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու և ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտությունը: Այժմ քառակողմ հանդիպումն ընթանում է լրագրողների համար
«Սիրելի՛ ռուսներ, պիտի իրար թիկունք դառնանք…Մենք դարերով եղել ենք իրար հետ, դուք մեզ պետք եք, մենք էլ ձեզ ենք պետք». Զոհվածի մայրը դիմում է ՌԴ-ին
«Այս խայտառակ հակառուսական քարոզը ի՞նչ նպատակ է հետապնդում՝ մեզ ուզում են վերադարձնեն 90-ական թվականներ, ամեն ինչ անում են, որ սահմանները փակվեն, որ ատոմակայանը կանգնի, որ առաջանա տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամ, որպեսզի մեր վզին էլի փաթաթեն պատերազմ ու ցեղասպանեն»: Նա հորդորեց հասարակությանը. «Ժողովուրդ, եկեք միանանք, կտրենք, շպրտենք սրանց, մաքրենք մեր երկիրն այս թուրքական աղբից»:
Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ․ Արման Մուսինյանն՝ Ալեն Սիմոնյանին
Խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Հրաչյա Սարգսյանը՝ վարչապետի խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկմանը ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամներ Անի Սամսոնյանի և Դավիթ Խաժակյանի հետ Թբիլիսիում մասնակցել ենք Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկման: ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը: «Տարածաշրջանային զարգացումներ և հարավային
«Զոհերի թիվը չավելացնես, արա՜»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին
Հազարով ավելացնելը հաճույք է պատճառո՞ւմ։ Ձեռ եք առե՞լ ձեզ
Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրին քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական կողմից՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Կողմերը քննարկեցին փետրվարին Հռոմում անցկացված վերջին խորհրդակցությունների արդյունքները և բարձր գնահատեցին երկու երկրների


















































