Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ՀՀ-ն պարտավոր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին»․ Տարոն Սիմոնյան

ՀՀ-ն կարող է եւ պարտավոր է օգտագործել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակը

«Եթե սահմանը բացվի, դա չի նշանակում, որ Թուրքիան զերծ կմնա ագրեսիայից»․ Սուրեն Սարգսյան

Սա պատմական պահ է Թուրքիայի համար, որը նոր նախապայմաններ է առաջ քաշում

«Չկա Ամուլսարի հարց՝ առանձին։ Կա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թայֆայից օր առաջ հրաժարվելու հարց»․ Վահե Գասպարյան

Ազատության հրապարակում ԱԺԲ-ն բողոքի ցույց է կազմակերպել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Հրդեհ Մարալիկի բամբակի գործարանում

Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի բամբակամանվածքային արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը

«Չնայած ՀՀ իշխանությունը մտադիր չէ, բայց Արցախի միջազգային ճանաչման գործընթաց հնարավոր է սկսել»․ Սուրեն Սարգսյան

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայամետ կոնգրեսականներ ունենք

Հովհաննես Հարությունյան․ «Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի վատ բանի պատճառը, սկզբնաղբյուրը եւ հետեւանքը Երեւանի Հանրապետության հրապարակում է»

«Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարություննյանը Արցախում վերջին օրերի քաղաքական զարգացումների ֆոնի վրա Սամվել Բաբայանի ակտիվացման առիթով ասաց․ «Նա ուզում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Բայց վերջին տարիների նրա գործունեությունը հետեւողականորեն տարավ նրան, որ ինքը սպառվեց։ Նա իրեն վերջնական սպառեց, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման օրը լինելով Նիկոլի կաբինետում, հետո հանգիստ շենքից դուրս եկավ ու գնաց։

«Առաջնահերթ ՀՀ ղեկավարի պահանջն է եղել Ռուբեն Վարդանյանի հրաժարականը»․ Ստեփան Դանիելյան

Այդ հրաժարականն առաջնահերթ ՀՀ վարչապետի եւ Ալիեւի միասնական ծրագիրն էր

«Փորձում էր ճնշել Ռուբեն Վարդանյանին, որ ստորագրի հրաժարական, չհասավ, հիմա արտաքին ճնշման տակ թաքնվելով՝ բերում է կեղծ նարատիվ, թե մեզ պարտադրում են». Նարինե Դիլբարյան

«Մենք ոչ թե պաշտպանում ենք Ռուբեն Վարդանյան անձին, այլ այն ճանապարհը, որն ինքը բերում է՝ ապրելու կողք կողքի, բայց ոչ թե միասին: Հիշեցնեմ, որ Քարվաճառի ճանապարհով տասնյակ հազարավոր ընտանիքներ Արայիկ Հարությունյանի դրդմամբ գալիս էին Հայաստան, այսինքն, դատարկում էին Արցախը»:

Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը. դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած բողոքը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի

«Ալիեւը հարցը կլուծի այնպես, ինչպես Թուրքիան լուծեց արեւմտահայության հարցը»․ քաղաքագետ

Կարգավիճակն Ադրբեջանը թույլ չի տա, հետեւաբար՝ հայերին վերաբերվելու են որպես փոքրամասնություն

Նախագծով նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել և տրանսպոր­տային միջոցներ ներգրավել ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft կայքում կառավարությունը որոշման նախագիծ է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական

Գործընկեր կառույցների ջանքերով Լոռու մարզում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն

Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ Լոռի մարզի շահակիր կառույցների ներկայացուցիչների քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում

Սոցիալական պաշտպանության ոլորտում Չեխիայի լավագույն փորձը կարող է մեզ համար արժեքավոր լինել. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև 2015 թ․ կնքված հուշագրի կետերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև սոցիալական բնակարաշինության վերաբերյալ։ Անդրադառնալով աշխատանքի

Քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցությանը վերաբերող հարցեր

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն

Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն

Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից

Նիկոլայ Դալլաքյանին վերագրվում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ից վատնման եղանակով խոշոր չափերի դրամական հափշտակություն

Նիկոլայ Դալլաքյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերագրվող արարքները. Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

24 փետրվարի, 2023 թ․, Երևան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը  երկրորդն է ՀՀ-ում  Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։ Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝  24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։ Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ

Ճանաչել Արցախի Հանրապետությունը, արգելել այն մտցնել Ադրբեջանի կազմ. «Միասին» շարժման անդամները ԱԺ-ին փոխանցեցին իրենց պահանջները

Շարժման անդամներին հանդիպեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ Արամ Սարգսյանի հետ, վերցրեց շարժման գրավոր պահանջը եւ խոստացավ խմբակցությունում այն քննարկել: Արամ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց խմբակցությունում քննարկմանը մասնակցել իրենց մասնագետներով: Հայկ Մամիջանյանն ասաց, որ շարժման առաջարկը՝ բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը, բխում է մեր Սահմանադրությունից:

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մանուել Մանուկյան 

Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի։ Ես Մանուելն եմ, 27 տարեկան, ապրում եմ Հայաստանում, ծառայել եմ Արցախում և մասնակցել երկու պատերազմների, վիրավորվել եմ, այժմ հաշմանդամ եմ, իմ ընկերները զոհվել են կողքիս, իմ հրամանատարները զոհվել են, բայց ես պատրաստ եմ կրկին զենք վերցնել և կռվել Հանուն Արցախի։ Այն

«Մեզ պետք է խաղաղություն ոչ թե ՀՀ-ի հաշվին, այլ ՀՀ-ի համար»․ Վահե Հովհաննիսյան

Մյուս դիրքորոշումն ընդգծված հակառուսականությունն է, որը չի արտահայտվում վիրավորանքներով, բայց համառորեն վեր է հանվում արեւմտյան հարթակներում

Աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո

«Քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, այլ բան չպետք է բանակցել»․ Արամ Օրբելյան

Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, չի կարելի այլ բան բանակցել։

ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

ԺՆԵՎ (20 փետրվարի 2023) – Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին,

Բեռնի կոնվենցիան շրջակա միջավայրի աղտոտման հարցերով չի զբաղվում, բնապահպան

Ինչպես պետք է Ադրբեջանն ապացուցի, որ հենց ծանր գործունեությամբ են Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակները վերացել, նրանք շատ թույլ ապացուցողական բազա ունեն, չէ՞ որ եթե խոսքը գնում է, ասենք ,հանքարդյունաբերության մասին, դրա մեկնարկին Ադրբեջանը մուտք չի ունեցել Արցախի տարածք, մոնիտորինգ չի արել, որպեսզի ապացուցի, թե իբր դրա պատճառով է տուժել Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակը:

Կապան-Տաթև ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Վարդենյաց լեռնանցքը` կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Կապան-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի

Ընկերության գործունեությունը դադարեցվել է հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։ Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Էլեն Իսրայելյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Հայաստա՛նս, Արցա՛խս։ Իմ հո՛ղ, իմ սե՛ր, իմ տո՛ւն ու տեղ։ Մի հողատարածք, որի համար բոլորն են պայքարում, բայց և տարածք, որն արյունով է պահվում։ Այս հողը, որը դարեր շարունակ արյունով է հեղեղվել և աշխատանքի քրտինքով լվացվել, հիմա ուզում են խլել մեր ձեռքից։ Ասում են, թե երկիրն ու ազգությունն ավելի լավը

«Ձեռնոց նետեք Ադրբեջանին․ եթե ուզում է սովետական քարտեզներով հարց լուծել, թող վերականգնի ԼՂԻՄ-ի տարածքը»․ Վարդան Օսկանյան

Այս պահին որեւէ փաստաթուղթ չի կարելի ստորագրել եւ թույլ տալ, որ Ադրբեջանը «որսա» արցախյան ոսկե ձկնիկը։

Սիսիան և Անի համայնքների ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են սույն թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական

«Հիմա եթե միջանցքը բացվի, դա դատարանի՞ որոշումը կլինի, թե Ռուբեն Վարդանյանի հեռացման արդյունք»․ Վարդան Օսկանյան

Չգիտեմ, զարմանում եմ․․․դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031