Օրվա լրահոսը
Կանգառասրահների կահավորման ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր աղբամաններ. կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման, արդիականացվում են կանգառասրահները. գործընթացը մեկնարկել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն ու ճանապարհային նշանները փոխարինվել են նորերով:
Հավաքվում են, ստեղծում ու հրաժեշտ տալիս
Պարուսույց, բեմադրիչ Արինա Արարատյանն արդեն քառորդ դար այս սկզբունքով է աշխատում Քառորդ դար առաջ Կարեն Խաչատուրյանի երաժշտությամբ Ջիանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հանրահայտ երկի հեքիաթ-բալետային ներկայացմամբ իր խորեոգրաֆ-ռեժիսորի գործունեությունը սկսեց Արինա Արարատյանը, որը վերջերս հյուրընկալվել էր «Առավոտում»։ Այս բալետը միայն 2018թ. խորեոգրաֆ Հենրիկ Մայորովը բեմադրեց Երեւանի օպերային թատրոնում եւ մինչ օրս էլ թատրոնի խաղացանկում է: Արինա
Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար. Փաշինյան
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
Ընտրողն ամեն ընտրությունից առաջ իր պահվածքով աղաղակում է, որ այդպես չի կարելի, որ դուք միայն աթոռակռիվ եք տալիս, իսկ ինձ՝ արհամարհում եք, խաբում. «Հրապարակ»
Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտը կենդանանում միայն ընտրությունների շեմին։ Ընտրողն ամեն ընտրությունից առաջ իր ողջ պահվածքով ուղղակի աղաղակում է, որ այդպես չի կարելի, որ ես չեմ հավատում ձեզ, որ դուք միայն աթոռակռիվ եք տալիս, իսկ ինձ՝ ընտրողիս, արհամարհում եք, խաբում, նվաստացնում, օգտագործում ձեր շահերի համար։ Բայց ընտրության գնացողները խուլ են եւ անզգա՝ նրանք չեն լսում
Սա ոչ միայն մեր ընկերության, այլ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է. «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյան
«ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերությունը, որը պողպատաձուլական ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 10 տարի և հայտնի է բարձրորակ պողպատե ամրանների արտադրությամբ, ահազանգում է շուկայում առկա կեղծիքի մասին։ Մասնավորապես, հայտնվել է արտադրող, որն իր ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն ապօրինաբար մակնշել է «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության կրճատ անվանումը՝ «ASCE»-ն։ Ընկերության ներկայացուցիչներն այս դեպքի մասին տեղեկացել
Երազանքները հնարավոր է իրականացնել նաև փոքրիկ գյուղում
Աղջիկ, որ երազում է և իրականացնում երազանքներ։ Արդեն 13 տարի մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը Եղեգնաձորում՝ իր հիմնած «Մոշ» ստուդիայում, ստեղծում է ձեռագործ աշխատանքներ։ Երևանում սովորելուց հետո Արմինե Աղաջանյանը մանկության երազանքի հետքերով վերադարձել է հայրենի քաղաք. փոքր քայլերով, դժվարությունները հաղթահարելով ու ինքնակրթվելով՝ ստեղծել է «Մոշ» ստուդիան, որտեղ իրականացվում են նաև վարպետության դասեր, սովորեցնում են ասեղնագործություն, տիկնիկագործություն
91-րդ թատերաշրջանը` նոր ու թարմ ներկայացումներով
Հարցազրույց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ։ – Տիկին Սահակյան, Վանաձորի թատրոնը միշտ առանձնանում է իր խաղացանկով։ Եթե փորձեմ հիմնավորել ասածս` առաջինը կնշեմ հայ դրամատուրգների, անգամ ժամանակակիցների պիեսները բեմադրելը։ Իսկ երկրորդը` թատրոնն ինչքան Վանաձորինն է, նույնքան Վանաձորն է թատրոնինը։ Ի՞նչ է սպասվում 91-րդ թատերաշրջանի ընթացքում։ – 91-րդ թատերաշրջանը բացել ենք
«Արցախյան շարժմանը Ադրբեջանն այլ բան չկարողացավ հակադրել Սումգայիթի ջարդերից ու ռազմական ուժի կիրառումից բացի». JAMnews
«Արցախը կորցրեց իր ազատությունը, այն խլեցին ուժով, իսկ Հայաստանը չկարողացավ պաշտպանել նրան այդ ագրեսիայից»
«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը ցույց է անում
Վերջերս Խանջյանի 7 բնակիչները նամակ են ստացել, որ տարածքը գերակա շահ է ճանաչվել
«Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա». ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ
Երեկ խորհրդարանում ես և իմ գործընկեր Ասպրամ Կրպեյանը հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ․ Ժաֆեի, շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար Յան Կուլիուի հետ։ 💬Քննարկեցինք Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր։ 🚨Հյուրերի ուշադրությունը հրավիրեցի վերջերս ոստիկանության Էրեբունու բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի վրա, որի առնչությամբ զեկույց էի
Այն, ինչ պարտավոր էր ՌԴ-ն, բայց չի կատարում, մեկ ուրիշն է անում. «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանը հարձակվում է այն ուղղություններով, որտեղ անպատիժ գործելու թույլտվություն ունի. երկնքից երկիր իջնելու ժամանակը
Հող են նախապատրաստում. եղանակների տաքացմանը զուգահեռ՝ մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ. Վիտալի Մանգասարյան. «168 ժամ»
Չի բացառվում, որ ԵՄ առաքելության ներկայությունը մղի ռադիկալ գործողությունների
Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն. «Փաստ»
Երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ վերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին
Բաքուն կրակոցներով և ապատեղեկատվությամբ է դիմավորում տարածաշրջան ԵՄ դիտորդների մուտքը, մյուս կողմից էլ իր այդ վարքով աշխատելու լայն դաշտ է ստեղծում նրանց համար. «Հայաստանի Հանրապետություն»
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի լրահոսում սկսվել է ավելի հաճախակի հրապարակվել տեղեկատվություն Արցախի Հանրապետության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: ՌԴ ՊՆ-ն փետրվարի 21-ին հաղորդել է, որ Մարտակերտի հատվածում արձանագրված հրադադարի խախտման հետեւանքով զոհեր, վիրավորներ չկան, եւ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ: Այստեղ պետք է արձանագրել, որ նույնանման միջադեպ արձանագրվել
«47 հոգու մատը խառն է էս գործերին. Ինչ-որ մեկը Վարդապետյանին ասում է՝ ստոպ տուր, մի բացահայտիր սպանությունները». «Հրապարակ»
Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սեւազգեստ մայրերը, փետրվարի 7-ին ԱԺ-ի դիմաց հավաքված՝ հանդիպում էին պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ: Ծնողների հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը եւ հորդորեց, որ գլխավոր դատախազն այդ օրը չի կարող նրանց հետ հանդիպել։ Մինչդեռ ծնողներն ասում էին, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ
Այլևս վտանգ չի ներկայացնո՞ւմ. դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, հիմա լռում է. «Ժողովուրդ»
Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան: Այս իրավիճակում տարօրինակ է, թերևս ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթ բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին: Նույն Լենա Նազարյանը, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փետրվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Նոյեմբերյանի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Սամվել Բաբայանի առաջարկած բանաձևն Ադրբեջանի հարցերով փորձագետը որակեց Արցախի ադրբեջանացմանը տանող մի բանաձև՝ թելադրված Հայաստանի իշխանության կողմից․ «168 ժամ»
Այս նույն Սամվել Բաբայանը չէ՞ր, որ լինելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ Շուշիի պաշտպանությունը չկազմակերպելու մեղքն այլոց վրա բարդեց։ Այս փաստերը ցույց են տալիս, որ 2018 թվականից հետո Սամվել Բաբայանի պաշտոնավարման տարիները կնքվել են ձախողումներով, հետևապես, եթե հիմա ուզում է Արցախը տանել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, դա լինելու է Արցախի վերջի սկիզբը»,- ասաց Գառնիկ Դավթյանը։
«Նշաձողն իջել» է ոչ միայն Արցախի հարցում
Մի երիտասարդ աղջիկ, որին չհավատալու հիմքեր չունեմ, պատմում է, որ նստել էր տաքսի, եւ վարորդը, նկատելով նրա վերարկուին փակցված կրծքանշանը՝ Արցախի դրոշով, ասաց՝ «էս զիբիլը հանի, նոր կքշեմ»: Հակված չեմ այդ դեպքն ընդհանրացնել՝ տարածելով մեր բոլոր քաղաքացիների վրա, ոչ էլ ցանկանում եմ կշտամբել տվյալ քաղաքացուն: Բայց առաջարկում եմ չթաքնվել տհաճ իրականությունից, ընդունել, որ նման երեւույթներ
Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց․ Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ․ «Փաստ»
Ու քանի որ քպական շարքերից ո՛չ նախորդ դեպքերում, ո՛չ հիմա ոչ մեկը ոչինչ չի ասել Մելքոնյանի այդ փայլատակումների վերաբերյալ, ուրեմն նրա այսօրինակ հայտարարությունները, որքան էլ որ նորմալ դիտորդները դրանք «բլթոց» համարեն, արտացոլում են կուսակցական «գլխավոր գիծը», եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բարձրաձայնվում: Ըստ որում, Ռուբեն Վարդանյանի հեռանալու վերաբերյալ Գ.Մելքոնյանը բառացի կրկնում է… Ալիևի ասածը: Բայց դա քպականներին չի հուզում:
Դիետայի յոթ «մեղքերը»
Մեզանից շատերը համոզված են, որ առողջ են սնվում, քանի որ կարդացել են առողջ սննդակարգի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, տեղյակ են վիտամինների, հանքանյութերի ու նոր ու տարօրինակ անվանումներով հարուստ մի շարք մթերքների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մեր ափսեում։ Սակայն, ինչպես նշում են մասնագետները, շատերին միայն թվում է, թե իրենք ճիշտ են սնվում, իսկ իրականությունն
«Մենք 30+ տարվա ընթացքում շատ մյունխեններ ենք ունեցել եւ երբեք չենք կանգնել նման իրավիճակի առջեւ, ինչը տեսանք օրեր առաջ». Դիվանագետ
«Այլընտրանքային նախագծեր» խումբը հերթական քննարկումն էր կազմակերպել «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը եւ ծավալը» թեմայով: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից Հայաստանը չեն կարող անմասն մնալ եւ այն ազդելու է ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարաբերությունների վրա: Գործոնները բազմաթիվ են. Թուրքիայում սպասվող ընտրություններ, երկրաշարժ, Իրանի օբյեկտների ռմբակոծում, խաղաղության պայմանագրի գործընթաց, ԵՄ դիտորդական առաքելություն,
Ֆրանսիայի նախկին վարչապետը քաջալերելու է ֆրանսիացիներին՝ Սյունիքում նոր բժշկական կենտրոններ բացելու համար (ֆոտոշարք)
Ֆրանսիական պատվիրակությունը այցելեց նաեւ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն
Երբ զաւեշտը վերաճում է խայտառակութեան
Արդէն հանրայնացւել է Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանի պաշտօնազրկման միանգամայն զաւեշտալի լրատւութիւնը… Դեռեւս օրեր առաջ նոյնինքն Ռուբէն Վարդանեանը իր գործունէութեան 100-օրեակն էր ամփոփում հանրութեան հետ, երբ այդ մասին հասցրել էին իրեն լսել նաեւ միջազգային ծանրակշիռ լրատւամիջոցները՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ հարեւան ու բարեկամ Իրանից: Անցնող 100 օրերի, այն, ինչին ականատեսն է եղել յատկապէս հայ հասարակայնութիւնը՝
ՌԴ խաղաղապահները Մարտակերտում և Շուշիում արձանագրել են հրադադարի ռեժիմի 3 խախտում
Sputnik Արմենիա. ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցությունները` Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշի շրջաններում։ Տուժածներ չկան։ «Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում
Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրի դրույթները. Արմեն Աշոտյանը փաստաթուղթ հրապարակեց
Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագիրը կպարունակի դրույթ՝ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին
Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՀՀ ԱԳՆ
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։
Դատախազ Հրանտ Ասրյանի գործողությունները կքննվի Հակակոռուպցիոն կոմիտեում. քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապարանի բնակչուհին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որով հայտնել է, որ դատախազ Ասրյանը 2022 թվականի մայիսի 17-ին իր աշխատասենյակում ճնշում գործադրելով իր վրա՝ ստիպել է խոստովանել ու ընդունել մեկ այլ վարույթով ներկայացված մեղադրանքը
Փետրվարի 23-ից Արցախում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը
Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱՀ ԿԳՄՍ
Ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը. Արմեն Աշոտյան
Որոշումը կայացվել է մեծամասամբ հօգուտ Հայաստանի եւ դա լավ է, քանի որ, այլապես Ադրբեջանը հակառակ որոշումը տարբեր միջազգային ատյաններում մեծապես օգտագործելու էր մեր դեմ եւ «Արցախի հարցի վերջնական մեխը խփեր», բայց ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի այդ որոշումը. այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում խոսելով Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ որոշում կայացնելու որոշման մասին, մտահոգություն


















































